Դեկտեմբեր 01, 2022 07:18 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռում  սուրայի 14-16-րդ այաներ

وَیَوْمَ تَقُومُ السَّاعَةُ یَوْمَئِذٍ یَتَفَرَّقُونَ

فَأَمَّا الَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ فَهُمْ فِی رَوْضَةٍ یُحْبَرُونَ

وَأَمَّا الَّذِینَ کَفَرُوا وَکَذَّبُوا بِآیَاتِنَا وَلِقَاءِ الْآخِرَةِ فَأُولَٰئِکَ فِی الْعَذَابِ مُحْضَرُونَ

 

Այն օրը, երբ հնչի ժամը, մարդիկ բաժանվելու են իրարից:

Այն հավատացյալները, որ բարիք են գործել, ծաղկած մարգագետինների վրա են ապրելու:

Իսկ այն անհավատները, որ մեր այաները և վերջին դատաստանը ուրանան, չարչարանքների են ենթարկվելու:

 

Այս այաները դատաստանի օրը մարդկանց բաժանում են երկու մասի: Նրանք, ովքեր հավատացյալ են եղել ու բարի գործ արել և նրանք, որ անհավատ են եղել: Այն ինչ աշխարհիկ կյանքում մարդկանց բաժանում է իրարից, դատաստանի օրն ազդեցություն չունի: Այդ թվում են տարիքը, կրոնը, սեռը, պաշտոնը  և այլն: Դատաստանի օրը զատվում են միայն հավատացյալներն ու անհավատները, բարեգործները և չարագործները: Հետաքրքիր է, որ դրախտ մուտք գործելու համար միայն հավատքը բավարար չէ: Մարդն անպայման պետք է կատարած լինի բարի գործ: Սակայն դժոխք մուտք են գործում  միայն  անհավատները, քանի որ անհավատությունն  ամենամեծ չարիքն է, որը մարդը գործում է ինքն իր դեմ:


Այս այաներից սովորում  ենք.

1. Դատաստանի օրն այն  օրն է, երբ չարն ու բարին զատվում են իրարից:

2. Արժեքավոր է այն բարի գործը, որի շարժառիթն Աստված է և որի հիքմում ընկած է հավատքն Աստծու նկատմամբ:

3. Աստվածային այաները և դատաստանը ժխտելն անհավատության դրսևորումներից է:

4. Հանդերձալ կյանքում  մարդու ճակատագիրը որոշում է այն գործունեությունը, որ մարդն ունեցել է աշխարհիկ կյանքում:

 

Ռում սուրահի 17 և 18-րդ այաներ

فَسُبْحَانَ اللَّهِ حِینَ تُمْسُونَ وَحِینَ تُصْبِحُونَ

وَلَهُ الْحَمْدُ فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَعَشِیًّا وَحِینَ تُظْهِرُونَ

Ուրեմն գովաբանեք Աստծուն, երբ ընդառաջ եք գնում գիշերվան և երբ դիմավորում եք այգաբացը:

Որովհետև Նրան գովում են երկինքներում ու երկրի վրա, մայրամուտին ու կեսօրին:

 

Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ այս այաները խոսում են օրվա հատուկ ժամերին, հատկապես առավոտյան, երեկոյան, կեսօրին և իրիկնամուտին նամազի անհրաժեշտության մասին: Այաներն ասում են. «Առավոտյան, երեկոյան, կեսօրին և իրիկնամուտին Աստծուն հիշեք, որովհետև ողջ տիեզերքը վկայում է նրա վեհության ու անսահման գիտության  մասին: Կռապաշտությունից հրաժարվելու համար պետք է Աստծուն մշտապես փառաբանել ու հավատալ, որ նա բացարձակ է և որ ոչ մեկին չի կարելի նրան հավասար դասել:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծուն փառաբանելն արժեք է բոլոր ժամերին և ամենուր: Սակայն որոշ ժամերի դա ավելի հարմար է:

2. Աստծուն փառաբանելն ու նրան բացարձակ ուժ համարելը նրա  փառաբանության հիմքն են:

 

Ռում սուրահի 19-րդ այա

 

یُخْرِجُ الْحَیَّ مِنَ الْمَیِّتِ وَیُخْرِجُ الْمَیِّتَ مِنَ الْحَیِّ وَیُحْیِی الْأَرْضَ بَعْدَ مَوْتِهَا ۚ وَکَذَٰلِکَ تُخْرَجُونَ

 

Ողջին հանում է մահացածի միջից ու մահացածին՝ ողջի միջից և կենդանացնում է մեռած հողը: Այս կերպ դուք եք դուրս գալու ձեր գերեզմաններից:

Այս այան խոսում է հարության օրվա մասին, նշելով, թե ինչպես կարելի է անկարելի համարել մեռածների հարությունը, երբ Աստված անընդհատ մահացնում ու վերակենդանացնում է: Այդպես ձմռանը ծառերը մահանում  են և գարնանը՝ վերակենդանանում: Դրանից բացի, անշունչ հողից ծնվում են բույսեր և շատ կենդանի էակներ անշունչ են դառնում ու վերածվում հողի: Այն սնունդը, որ մենք ուտում ենք, ջուրը , որ խմում  ենք, կենդանի էակներ չեն, սակայն երբ մտնում են մեր օրգանիզմ, վերածվում են կենդանի բջիջների: Բնության մեջ կյանքը ծնվում է մահից, իսկ մահը՝ կյանքից: Սա լավագույն օրինակն է, որ Աստված մահացածներին հարություն է տալիս: Իհարկե այս այան կարելի է  մենաբանել նաև այլ տեսանկյունից, որի համաձայն, հավատցյալի ծնունդն անհավատից և անհավատի ծնունը հավատացյալից, իմաստունի ծնունդը տգետից և տգետի ծնունդը իմաստությունից, մահվան ու կյանքի փոխադարձ կապի դրսևորումն է:

 

Այս այայից սովորում ենք.

1. Եթե մարդը գիտակից լինի  ու արդար, ոչ մի կասկած  չի լինի նրա հավատքի վերաբերյալ: Եթե մարդն իմաստուն է ու արդար, երբեք չի կասկածի հանդերձյալ կյանքին, որովհետև Աստված ցույց է տալիս իր ուժը՝ էակներին մահացնելու ու վերակենդանացնելու ժամանակ:

2. Այս աշխարհի համակարգում կարելի է  տեսնել կյանքի ու մահվան պտույտը և սա շարունակվելու է մինչև դատաստանի օրը: