Դեկտեմբեր 01, 2022 07:26 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռում  սուրահի 30-րդ այա

فَأَقِمْ وَجْهَکَ لِلدِّینِ حَنِیفًا ۚ فِطْرَتَ اللَّهِ الَّتِی فَطَرَ النَّاسَ عَلَیْهَا ۚ لَا تَبْدِیلَ لِخَلْقِ اللَّهِ ۚ ذَٰلِکَ الدِّینُ الْقَیِّمُ وَلَٰکِنَّ أَکْثَرَ النَّاسِ لَا یَعْلَمُونَ

 

Ուրեմն ամբողջությամբ բաց քո սիրտն այս կրոնի առջև: Այն Աստծու կրոնն է, Ով ստեղծեց մարդկանց, որպեսզի ընդունեն այն: Նվիրական ու հավիտենական կրոնն է այն, բայց մարդիկ մեծ մասամբ թաղված են տգիտության մեջ:

 

Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք Աստծու ամենակարող լինելու և իմաստնության մասին: Այս այան ասում է, որ ոչ միայն բնական երևույթները դիտելով, այլ նաև ինքնաճանաչողությամբ, մարդը կարող է ճանաչել Աստծուն: Որովհետև բոլոր մարդկանց էությունը վկայում է ամենակարող ու բարձրյալ  Աստծու մասին: Այս այայում Աստված մարգարեին և  բոլոր հավատացյալներին կոչ է անում ոչ միայն լեզվով, այլև սրտանց հավատքի գալ ու չմոլորվել: Անշուշտ, բոլոր աստվածային կրոններն Աստծու կողմից են, սակայն  որոշ կրոններ խեղաթյուրվել են: Այս այան ասում է , որ միայն իսլամը չի խեղաթյուրվել: Այն  կրոնը, որ ներդաշնակ է մարդու մեջ գոյություն  ունեցող աստվածային էության հետ, ինչպես որ մարդու էությունը ժամանակի ընթացքում չի  փոխվում և մարդիկ բոլոր ժամանակներում ու վայրերում ունեն իրենց ճակատագիրը: Այն ինչ Աստված մարդուն ուղարկել է փրկության ու երջանկության համար, կայուն է և ոչ փոփոխական ու դրսևորվել է իսլամում, որը վերջին աստվածային կրոնն է: Իհարկե շատ մարդիկ անուշադիր են այս ճշմարտության նկատմամբ:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված մարդուն այնպես է արարել, որ մշտապես ճշմարտություն է փնտրում: Աստվածային կրոնը նույնպես հիմնված է ճշմարտության  վրա: Այն, ինչը բնազդային է, պետք է ուշադրության արժանացնել, հակառակ դեպքում մարդը մոլորության մեջ կընկնի: Կրոնի հիմքը բնազդային երևույթ է, սակայն  պետք է ուսմունքները սովորելով, այն ամրապնդել:

3. Մարդու զարգացման համակարգն աստվածային համակարգի հետ ներդաշնակ է, որովհետև երկուսն էլ նույն  հիքմից են:

 

Ռում սուրահի 31-րդ և 32-րդ այաներ                  

 

مُنِیبِینَ إِلَیْهِ وَاتَّقُوهُ وَأَقِیمُوا الصَّلَاةَ وَلَا تَکُونُوا مِنَ الْمُشْرِکِینَ

مِنَ الَّذِینَ فَرَّقُوا دِینَهُمْ وَکَانُوا شِیَعًا ۖ کُلُّ حِزْبٍ بِمَا لَدَیْهِمْ فَرِحُونَ

Դարձիր առ Աստված, հոգուդ մեջ Նրա հանդեպ երկյուղը պահիր, աղոթիր ու հեռու մնա կռապաշտներից:

Նրանցից, ովքեր իրենց կրոնը մասնատեցին և բաժան-բաժան եղան, և յուրաքանչյուր խումբ գոհ է նրանից, ինչ իրեն է պատկանում:

 

Նախորդ այաներում ասացինք, որ կրոնը բնազդային երևույթ է, սակայն մշտապես գոյություն ունի այն մոռացության տալու վտանգը: Այս այան ասում է . «Երբ մոլորվեցիք, վերադարձեք առ Աստված, որովհետև դա է ձեր ճակատագիրը: Այնուհետև այան ներկայացնում է մի քանի պատվեր՝ կրոնը պահպանելու համար: Դրանցից առաջինն աստվածապաշտությունն է ու մեղքից հրաժարվելը և Աստծու հետ հաղորդակցվելը նամազի ու աղոթքի միջոցով: Այնուհետև այան ասում է, որ կռապաշտությունը պատճառ է դառնում, որ հասարակությունը մասնատվի ու մարդիկ   փնտրեն իրենց կուռքերին: Դա այն դեպքում, երբ մարդիկ միավորվում են մի կրոնի շուրջ ու այս հարցում որևէ տարակարծություն  գոյություն չունի:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդը հակված է դեպի կրոն, այն կարող է ամրապնդվել միայն  այն դեպքում, եթե մարդն  Աստծուն փառաբանի ու ապաշխարի:

2. Միաստվածությունը մարդկային հասարակության միասնության գրավականն է, իսկ կռապաշտությունը մասնատում է հասարակությունը:

3. Երբ մարդկային հասարակության մեջ գոյություն ունի պառակտում, այդ հասարակությունը հեռանում է  միաստվածությունից ու մոտենում կռապաշտության:

 

Ռում սուրահի 33-րդ  և 34-րդ այաներ

 

وَإِذَا مَسَّ النَّاسَ ضُرٌّ دَعَوْا رَبَّهُمْ مُنِیبِینَ إِلَیْهِ ثُمَّ إِذَا أَذَاقَهُمْ مِنْهُ رَحْمَةً إِذَا فَرِیقٌ مِنْهُمْ بِرَبِّهِمْ یُشْرِکُونَ

لِیَکْفُرُوا بِمَا آتَیْنَاهُمْ ۚ فَتَمَتَّعُوا فَسَوْفَ تَعْلَمُونَ

 

Երբ դժբախտության հարվածն իջնի մարդկանց գլխին, նրանք իրենց պաղատագին ձայնը կբարձրացնեն առ Աստված, բայց երբ վայելեն Նրա գթությունը, նրանցից մի խումբ նորից կհավատա կուռքերին:

Մեր շնորհած բարիքները միայն ավելացնում են նրանց ապերախտությունը: Վայելե՛ք, ապիրատներ, շուտով կհասկանաք:

Այս այաներն ասում են, որ երբ մարդը հանդիպում է որևէ դժվարության,  դիմում է Աստծուն  ու նրան խնդրում լուծում տալ:Այս դեպքում մարդն այն ինչ մոռացել էր անփութության պատճառով  հիշում է և զղջում է դրա համար ու հայցում առ Աստված լուծել իր խնդիրը:  Սակայն  երբ Աստված բարություն է անում մարդու նկատմամբ, նա դարձյալ մոռանում է Աստծուն և դառնում ապերախտ: Իսկ դա մարդկանց համար կործանարար է:

 

Այս այայից սովորում ենք.

1. Մարդկանցից ոմանք, Աստծուն հիշում են  միայն դժվարության ժամանակ:

2. Դժվարությունների ժամանակ մարդը ձերբազատվում է մոլորությունից : 

3. Սպառողական հոգեբանությունը մարդուն մոլորեցնում է ու ապերախտ դարձնում: