«Ամոթ, ամոթ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i246630-Ամոթ_ամոթ_._ընդդիմությունը_պահանջում_է_չեղարկել_ընտրությունների_արդյունքները
ԿԸՀ-ի մոտ հավաքված քաղաքացիները վրդովվեցին այն որոշումից, որի համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան:
(last modified 2026-06-15T05:51:59+00:00 )
Հունիս 15, 2026 09:20 Asia/Tehran
  • «Ամոթ, ամոթ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ի մոտ հավաքված քաղաքացիները վրդովվեցին այն որոշումից, որի համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան:

 ԲՀԿ թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»:

 Սուքիասյանն ասաց, որ նման խայտառակ ընտրությունները չեն կարող տեղ ունենալ հայ իրականության մեջ, և իրենք պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները:

 Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր 4% ձայն, սակայն 3 տեղամասերի քվեարկությունը անվավեր ճանաչելուց հետո կուսակցությունը կորցրեց 213 ձայն և չանցավ խորհրդարան:

 Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել: