Ելք դեպի լույս 736
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռում սուրահի 35-րդ այա
أَمْ أَنْزَلْنَا عَلَیْهِمْ سُلْطَانًا فَهُوَ یَتَکَلَّمُ بِمَا کَانُوا بِهِ یُشْرِکُونَ
Մի՞թե մենք նրանց ուղարկել ենք փաստարկներ, որոնք խոսում են (Աստծուն) հավասար դասելու մասին (և արդարացնում այդ միտքը):
Այս այան ասում է. Արդյոք կռապաշտները, որ Աստծուն հավասար են դասում իրենց կուռքերին, դրա համար որևէ հիմք ունե՞ն, արդյոք բնության մեջ կամ իրենց ներսում նկատե՞լ են նշաններ, որոնք ցույց կտային, թե Աստված ունի իրեն հավասարը: Կամ միգուցե նրանց որևէ գիրք է ուղարկվե՞լ Աստծու կողմից, որում նշվում է, որ կա Նրան հավասար մեկը: Պարզ է, որ նման բան չկա և կռապաշտները, տգիտությունից ելնելով ու շարունակելով իրենց նախնիների ճանապարհը, հետևում են սնոտիապաշտությանն ու որևէ տրամաբանություն չկա իրենց հավատքի մեջ։
Այս այայից սովորում ենք․
1. Իսլամը տրամաբանության ու բանականության կրոն է։
2.Հակառակ միաստվածությանը, որն ունի կուռ և խորը հիքմեր, կռապաշտությունն անարմատ է ու դրա հիմքում չկա տրամաբանություն։
Ռում սուրահի 36-րդ այա
Նրանք, մեր շնորհներով ողողված, հաճույքների մեջ են ընկնում, ու երբ իրենց արարքների համար փորձանքի մեջ ընկնեն, կսկսեն հուսահատվել:
Այս այան անդրադառնում է կռապաշտների մեկ այլ առանձնահատկության, նշելով, որ նրանք գոռոզամիտ են ու հուսահատ: Բարիքը ստանալու ժամանակ գոռոզանում են, իսկ դժվարությունների ժամանակ՝ հուսահատվում: Դա այն դեպքում, երբ իսկական հավատացյալները և համբերատար են և փառաբանող: Նրանք փառաբանում են Աստծուն իրենց տված բարիքների համար և համբերատար են դժվարությունների դիմաց: Հետաքրքիր է, որ այս և մի քանի այլ այաներ, բարիքները որպես գթություն են ներկայացնում Աստծու կողմից, սակայն դժբախտություններն ու անորոշությունները մարդու սխալ գործունեության արդյունքն են: Որովհետև Աստված միայն լավն է ցանկանում իր արարածների համար, իսկ մարդկության դժվարությունները սխալ արարքների կամ ուրիշների նկատմամբ չարիք գործելու արդյունքում են առաջանում:
Այս այայից սովորում ենք․
1. Անհավատները, կամ նրանք որոնց հավատքը թույլ է, տարողունակ չեն: Նրանք բարիք ստանալուց հետո գոռոզանում ու ոգևորվում են, իսկ ամենափոքր դժվարությանը հանդիպելով, հուսալքվում։
2. Աշխարհիկ բարիքները կայուն ու մշտական չեն և մարդը չպետք է կապվի դրանց հետ, քանի որ երբ մարդը կորցնում է դրանք, հուսահատվում ու հուսալքվում է։
Ռում սուրահի 37-րդ և 38-րդ այաներ
Մի՞թե չեն տեսնում, որ Աստված Իր շնորհները բաշխում է նրան, ում ցանկանա: Անշուշտ, սրանում իմաստներ են թաքնված նրանց համար, ովքեր հավատում են:
Ձեր մերձավորների նկատմամբ կատարեք ձեր նվիրական պարտականությունը, աղքատների ու ճամփորդների նկատմամբ բարի եղեք: Ո՛վ դուք, որ փափագում եք ստանալ Աստծու վարձատրությունը, (նման արարքներ գործելը) ավելի հաճելի է: Եվ այդպիսի մարդիկ փրկված են:
Այս այաները նորից անդրադառնում են հավատացյալ մարդկանց առանձնահատկություններին, նշելով, որ հավատացյալները համոզված են, որ հանապազօրյա հացն Աստծու ձեռքերում է և նրա պակասելը կամ շատանալն Աստծու իմաստնության արդյունքն են: Շատ մարդիկ հարստություն ձեռք բերելու համար շատ ջանք են թափում, սակայն քիչ են ստանում: Սակայն կան մարդիկ որ քիչ ջանք են թափում, սակայն նրանց բաժինը շատ է: Ամենակարևորը մարդու եռանդն է որ պետք է հավասարակշռված լինի: Իսկ թե ինչ արդյունք կստանա մարդը, կախված է շատ պատճառներից, որոնցից շատերը կախված չեն իրենից: Եթե մարդը հարստություն ձեռք բերելու համար ավելի մեծ ջանք թափի, սակայն արդյունքից գոհ չլինի, չպետք է հուսահատվի: Սակայն եթե մարդը էությամբ աշխատասեր է, ուրեմն այդ դեպքում պետք է մտածի միայն որ Աստված ըստ իր իմաստնության որոշելու է իր բաժինը:
Պետք է գոհ լինենք նրա համար որ ունենք, պահանջատեր չլինենք Աստծու նկատմամբ: Հաջորդ այաներն անդրադառնում են ուրիշների նկատմամբ մարդկանց պարտականություններին, նշելով, որ նա, ով մեծ բաժին է ստանում, բնականաբար ավելի մեծ պատասխանատվություն էլ պետք է կրի և հոգա նրանց կարիքները, ովքեր կարիքի մեջ են: Այնուհետև այաները խոսում են բարեգործության մասին և նշում, որ այն բարեգործությունն է ճիշտ, որն իրականացվում է Աստծու գոյունակությունը շահելու համար և ոչ թե հռչակ ձեռք բերելու: Դրանից բացի, երբ մարդ Աստծու համար է բարի գործ անում, առիթ չի ստեղծում, որպեսզի մարդը գոռոզանա ու իր արածներն ուրիշների երեսով տա։
Այս այաներից սովորում ենք․
1. Եթե համոզված լինենք, որ այն, ինչ մենք ունենք, Աստծու տվածն է, ուրեմն կարքիավորներին աջակցելու հարցում չենք զլանա։
2. Եթե բարեգործությունը Աստծու անունով ու ազնվորեն չարվի, թերևս կարքիավորը կվայելի բարիքը, սակայն այն գործողը հանդերձյալ կյանքում ոչ մի օգուտ չի ունենա։
3. Բարեկամներն ու կարիքավորները յուրաքանչյուր մարդու ունեցվածքի մեջ ունեն որոշակի մասնաբաժին, հատկապես եթե մարդը մեծ ունեցվածքի տեր է:
4. Մեծահարուստները, բացի զաքաթից, պետք է որոշակի քայլեր անեն հասարակությունից աղքատությունը վերացնելու ուղղությամբ և ինչքան հնարավորություն ունեն, բարեգործությամբ զբաղվեն։
5. Իսլամը շատ է կարևորում կարիքը հասարակությունից վերանցելն ուստի կարիքավոր ու խոցելի մարդիկ պետք է իսլամական հասարակության մեջ ուշադրության կենտրոնում լինեն։