Դեկտեմբեր 01, 2022 07:39 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռում սուրահի 43-րդ այա

 

فَأَقِمْ وَجْهَکَ لِلدِّینِ الْقَیِّمِ مِنْ قَبْلِ أَنْ یَأْتِیَ یَوْمٌ لَا مَرَدَّ لَهُ مِنَ اللَّهِ ۖ یَوْمَئِذٍ یَصَّدَّعُونَ

 

Ընդունիր այս անխախտ կրոնը, քանի դեռ չի եկել այն օրը, որ անդառնալի է: Այդ ժամանակ (մարդիկ) պիտի բաժանվեն խմբերի:

 

Իսլամ կրոնի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն ներդաշնակ է մարդու բանականության և էության հետ: Այս այայում, իսլամը ներկայացվում է որպես մի կրոն, որն ունի ամուր հիմքեր և որում նկատի են առնված մարդու անհատական ու հասարակական շահերը: Իհարկե, իսլամական հասարակություններում այս բարիքները կարող են դրսևորվել միայն այն ժամանակ, եթե մարդիկ հետևեն կրոնին և ամեն ինչ անեն այնպես ինչպես կրոնն է պատվիրում: Եթե մարդը մտածի որ իր ապրելու ժամանակը կարճ է, կփորձի այս հնարավորությունից օգտվել, որպեսզի հետագայում չզղջա:  Դատաստանի օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ օրը մարդիկ բաժանվում են խմբերի և հավատացյալների ճանապարհն առանձնանում է անհավատների ճանապարհից։

 

Այս այայից սովորում ենք․

1. Կրոնի նկատմամբ ուշադրությունը պետք է համատարած լինի և լուրջ վերաբերմունք ցուցաբերվի դրա նկատմամբ։

2. Կրոնական համոզմունքներին և ուսմունքներին հետևելով, հասարակությունները կփրկվեն վնասներից։

 

Ռում սուրահի 44-րդ և 45-րդ այաներ

مَنْ کَفَرَ فَعَلَیْهِ کُفْرُهُ ۖ وَمَنْ عَمِلَ صَالِحًا فَلِأَنْفُسِهِمْ یَمْهَدُونَ

لِیَجْزِیَ الَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ مِنْ فَضْلِهِ ۚ إِنَّهُ لَا یُحِبُّ الْکَافِرِینَ

 

Անհավատը պիտի վնասվի անհավատության պատճառով, իսկ արդարները պիտի ստանան իրենց բարի արարքների վարձատրությունը:

Աստված առաքինի հավատացյալներին Իր առատաձեռնությամբ պիտի ողողի: Անհավատները պիտի արժանանան Նրա ատելությանը:

 

Այս այաները խոսում են այն մասին, որ մարդը ստանում է իր արարքին համարժեք պատասխան, ուստի պետք է զգույշ լինի, որպեսզի չարիք չգործի: Չարիքը մարդուն վնասում է ու դժոխքի արժանացնում: Իսկ հավատքն ու բարի գործը մարդուն խաղաղություն են տալիս ու արժանացնում դրախտի: Իհարկե անհավատներն իրենց սխալ արարքի չափ են պատժվում, սակայն հավատացյալները, բացի իրենց բարի գործի վարձատրությունը ստանալուց, արժանանում են Աստծու գթությանը: Այն, ինչից, իրենց զրկում են անհավատները։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Մարդու հավատքի կամ անհավատության արդյունքը ստանում է հենց մարդը։

2. Աստծու վերաբերմունքն անհավատների նկատմամբ, հիմնված է անարդարւթյան վրա: Իսկ հավատացյալների նկատմամբ Աստված ավելի գթած է։

 

Ռում սուրահի 46-րդ այա

 

وَمِنْ آیَاتِهِ أَنْ یُرْسِلَ الرِّیَاحَ مُبَشِّرَاتٍ وَلِیُذِیقَکُمْ مِنْ رَحْمَتِهِ وَلِتَجْرِیَ الْفُلْکُ بِأَمْرِهِ وَلِتَبْتَغُوا مِنْ فَضْلِهِ وَلَعَلَّکُمْ تَشْکُرُونَ

 

Այն հովերը, որ ուղարկում է  ձեզ` որպես Իր բարիքներից մի մասի նախակարապետ, այն նավերը, որ Իր հրամանով ճեղքում են ալիքները ձեզ հարստություն պարգևելու և երախտագետ լինելու համար, Իր զորության նշաններն են:

 

Այս այան խոսում է արարչագործության մասին  և նշում, որ եթե ուշադրություն դարձնենք բնական երևույթներին, կհասկանանք, թե ինչու է Աստված ամենազորը և ամենաիմաստունը: Օրինակ, քամու և անձրևի մասին խորհելիս, կարելի է  հասկանալ, որ այս երկու սովորական երևութները կյանք են պարգևում կենդանի էակներին, իսկ գյուղատնտեսությունն առանց քամու և անձրևի չի կարող զարգանալ: Իսկ առանց այդ երևույթների չեն լինելու նավերը, որոնք ծովերով ու օվկիանոսներով տեղափոխվում են մի տեղից մյուսը:  Սակայն մարդկանց մեծ մասն Աստծու բարիքներին ուշադրություն չի դարձնում և մտածում է, որ ամեն ինչ պետք է լինի հենց այնպես ինչպես որ կա։

 

Այս այայից սովորում ենք․

1. Քամին, որ ամպերն է քշում, ջրի հզոր աղբյուրները օդի միջոցով տեղափոխում է մի տեղից մեկ այլ տեղ  և ծարավ հողերը հագեցնում։

2. Նավերի շարժումը ծովերի վրա, Աստծու ձեռքերում է և ոչ թե նավավարի: Որովհետև Աստված, բնական օրենքներ հաստատելով, հնարավորություն է տվել, որպեսզի նավերը ծովերի վրա շարժվեն, երկար ճանապարհ կտրեն և ապրանք ու ճամփորդ տեղափոխեն։

3. Ղուրանը մշտապես մարդկանց հորդորում է արդար քրտինքով վաստակել օրվա հացը: Իհարկե մշտապես փառաբանելով Աստծուն, քանի որ միշտ պետք  է հիշել, որ այն ամենն ինչ մարդ ունի, Աստծու տված պարգևն է։