Դեկտեմբեր 11, 2022 15:50 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։

Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի զինված ուժերի ներգրավմամբ  Իրանի սահմանների մոտ համատեղ զորավարժությունների անցկացումը հարավկովկասյան տարածաշրջանի կարևորագույն նորությունը պետք է համարել։

Այս  զորավարժության անցկացման կարևորությունը կարելի է ամփոփել մի քանի առանցքներում: Այս զորավարժությանը կարևորություն հաղորդող առաջին հարցը հետևյալն է, որ ասվում է՝ Բաքվի և Անկարայի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն ստացել են ԱՄՆ-ի թույլտվությունն այս զորավարժությունը  անցկացնելու համար։Այս համատեքստում Ադրբեջանի հանրապետության  անվտանգության ուժերի ոչ պաշտոնական խոսնակը անուղղակիորեն խոստովանել է.

 «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Քարիմ Վալիևը այցելել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ-ից թույլտվություն ստանալու՝ Իրանի սահմանների մոտ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միջև համատեղ զորավարժություն անցկացնելու համար»։

Իլհամ Իսմայիլը A.R.B. ցանցի հետ զրույցի ընթացքում ասել է.-«Այս զորավարժությունը ծրագրվել էր վերջերս։ Տվյալ դեպքում կա հոգևոր աջակցություն, ոչ թե՝այս զորավարժությունները ընդհանրացնելու խնդիր, ինչը նշանակում է, որ դուք պետք է գնաք և անցկացնեք նման զորավարժություն:

Նման հրաման չկա։ Սա երկու երկրների կողմից ընդունված որոշում է։Սակայն Ամերիկայի դիրքորոշումը այս տարածաշրջանում խաղաղության արագ հաստատման և Իրանի սպառնալիքների վերաբերյալ շատ կարևոր է։Հիշում եք, որ ԱՄՆ-ի  պետքարտուղար Բլինկենն էլ  ասել էր.

«Այս հարցում մենք Ադրբեջանի Հանրապետության հետ ենք»:

Իլհամ Իսմայիլը  նաև ասել է.«Իհարկե, մենք փորձում ենք այնպես անել, որ Ադրբեջանի Հանրապետությունը  չվերածվի  մարտադաշտի և որևե մեկը մտածի պաշտպանել մեզ: Դա մեզ հարկավոր չէ,դա անցանկալի է: Առավելագույնը, մենք պետք է խուսափենք  այնպիսի իրավիճակից, ինչպիսին հայտնվե Ուկրաինան վերածվելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման ասպարեզի»:

Իրականության մեջ պետք է ասել .« Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միջև Հարավային Կովկասում համատեղ զորավարժությունների անցկացումը կրկնվող խնդիր է։Այլ խոսքով ՝ Իլհամ Ալիևի և Էրդողանի կառավարությունները վերջին մի քանի տարիների ընթացքում տասնյակ և միգուցե հարյուրավոր համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։Չնայած այն հանգամանքին, որ երկու կողմերի ղեկավարներն Ադրբեջանի հանրապետության  տարածքում համատեղ զորավարժությունների անցկացումը դիտարկել են ,որպես լոկ զորավարժություններ, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ զորավարժություններն անցկացվում են կոնկրետ նպատակով։

...

Ադրբեջանի տարածքներում համատեղ զորավարժությունների նպատակներից է փորձել վախեցնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին  և այս երկրից արտոնություններ կորզել:  Ադրբեջանի Հանրապետության տարածքում համատեղ զորավարժությունների մեկնարկի ժամանակ Բաքվի թրքամետ վտանգավոր հոսանքին առնչվող լրատվամիջոցները վկայակոչելով Թուրքիայի պաշտպանութեան նախարարին ,խոսքը ուղղելով Հայաստանի կառավաությանը գրել են.

« Եթե չտրամադրեք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք «Եղբայրական բռունցքը»:

Փաստորեն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հոլուսի Աքարը կեղծ հայտարարություններով փորձել է անուղղակիորեն սպառնալ Հայաստանին պատերազմի վերսկսմամբ։

Հոլուսի Աքարի սպառնալիքը Հայաստանի դեմ այն ​​իրավիճակում է, երբ Թուրքիայի նախագահը վերջին մի քանի տարիների ընթացքում պատերազմով սպառնացել է Միջերկրական ծովի առափնյա  բազմաթիվ երկրներին և Հունաստանի ու Թուրքիայի դաշնակիցներին։Սակայն, չնայած կեղծ, անհիմն ու պատրանքային սպառնալիքներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանց որևէ հատուկ պատճառի վերջերս իր բարեկամության ձեռք է  մեկնել Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Եգիպտոսին և սիոնիստական ​​ռեժիմին, ըստ էության, կողմերից ներողություն խնդրելու համար:

Ի սկզբանե, Թուրքիայի քաղաքականությունները  համահունչ չեն եղել Պարսից ծոցի առափնյա արաբական հետադեմ կառավարությունների ,Եգիպտոսի և նույնիսկ Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ: Մի խոսքով , ըստ էության, անհասկանալի է, թե ինչու էր Էրդողանի կառավարությունը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մղել դեպի մարտահրավեր՝ այս երկրների հետ, և այժմ դիմել է ներողություն խնդրելու և անցյալի սխալ քաղաքականությունից հեռանալուն: Վերջերս Էրդողանի կառավարությունը նույնիսկ բարեկամության ձեռք մեկնեց Բաշար Ասադի կառավարությանը, սակայն պաշտոնական Դամասկոսը հայտարարեց.

«Քանի դեռ Թուրքիայի ուժերը չեն լքել Սիրիայի տարածքը, Սիրիան չի խոսելու թուրքական կողմի հետ»:

Թուրքիայի նախագահի այս սխալ պահվածքը, որն ազդել է նաև այս երկրի պաշտոնյաների վրա, բխում է Անկարայի պաշտոնյաների կեղծ հպարտությունից և արկածախնդիր քաղաքականությունից։Այս համատեքստում չպետք է անտեսել այն փաստը, որ չնայած Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունում ներքին և արտաքին ոլորտներում սխալ քաղաքականությանը, Թուրքիայի նախագահի կողմնակիցներն իրենց քարոզչություններում այսպես են ձևացնում, թե՝

Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում են  , որպես աշխարհի պատմության մեջ ամենամեծ քաղաքական գործիչը։

Սա այն պայմաններում է ,երբ Էրդողանը Թուրքիայի միակ նախագահն է, ով տարածաշրջանի ու աշխարհի շատ երկրների նկատմամբ երկրի արտաքին քաղաքականությունը վերաշարադրել է։

Իրականում Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել իրականացնել հարեւան երկրների հետ զրոյական թշնամանքի քաղաքականությունը՝ արտաքին քաղաքականության ոլորտում «Ահմեդ Դավութօղլուի»  նախկին նախագահ «Աբդուլլահ Գյուլի» և նման հնարամիտ  ու ստեղծագործ ուժերի կորստի պատճառով։Այս երկու թուրք քաղաքական գործիչները, որոնք իսլամամետ ​​«Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամներն են, հեռացվել են իշխող կուսակցությունից՝ Սիրիայի և Իրաքի տարածքները գրավելու հրամանագրի հրապարակումից հետո։Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի վերլուծական կենտրոններից շատ քաղաքական գործիչների հեռացնելով կորցրել է բազմաթիվ հնարավորություններ՝ Թուրքիայի քաղաքական ու տնտեսական զարգացման համար: Սա է պատճառը, որ վերջին ամիսներին նա շարունակ ներողություն է խնդրում տարածաշրջանի երկրների ղեկավարներից և բարեկամության ձեռք մեկնում այդ երկրներին։

Ըստ այդ իրողությունների՝ փորձագետները սպառնալիքների ոլորտում Թուրքիայի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները համարում են անճարակության հետևանքով կիրառած քայլեր՝  թուրքամետ  ​​և սիոնիստական ​​լրատվամիջոցների քարոզչության նպատակով: Թուրքական կառավարությունը, որը մեծապես կախված է արևմտյան կառավարություններից, հատկապես ԱՄՆ-ից և ԵՄ-ից, ի վիճակի չէ պատերազմել արևմտյան  երկրների դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է:

Հայաստանի իշխանությունները բազմիցս բացահայտել են այն փաստը, որ Իլհամ Ալիևից առաջ Թուրքիայի  պաշտոնատարները  2009 թվականից մշտապես շեշտել են Հայաստանի հարավից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն միջանցք ստանալու հարցը: Սակայն Երեւանի իշխանությունները դեմ են արտահայտվել Անկարայի կառավարության այս պահանջին:

Ադրբեջանի հանրապետության  նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հարավից միջանցք ստանալու կրկնվող  ծրագիրն ևս  ներկայացվում  է Թուրքիայի և արևմտյան որոշ կառավարությունների ու սիոնիստական ​​ռեժիմի պահանջով: Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, ով ի վիճակի չէ նախագծել ծավալապաշտական ծրագրերը, Բաքվի ԶԼՄ-ներում պնդել է.«Ես եմ առաջարկել Զանգեզուրի միջանցքի պլանը, և հիմա աշխարհի երկրների ղեկավարներին այս միջանցքի անվանումը ծանոթ է իմ պնդումների պատճառով  և իմ  շեշտադրումների պատճառով տարբեր պաշտոնյաներ  կրկնում են Զանգեզուրի միջանցքի անունը»։

Ամենայն դեպս պետքե ասել.« Անկարայի պաշտոնյաները, որոնք թշնամական քաղաքականություն ստեղծելու համար ներողություն են խնդրում Միջերկրական ծովի առափնյա երկրներից և Պարսից ծոցի առափնյա արաբ հետադեմ  երկրներից, դժվար թե պատերազմի գնան Հայաստանի հետ, իսկ Հայաստանի դեմ սպառնալիքները քարոզչական միջոց են:

....

Արաքսի հյուսիսում Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միջև համատեղ զորավարժությունների անցկացման կարևորության պատճառներից է՝ կազմակերպող երկրների ղեկավարների և Բաքվի ու Անկարայի կառավարություններին կից լրատվամիջոցների կողմից Իրանին ուղղված ուղղակի սպառնալիքը։ Մինչդեռ Իլհամ Ալիևի կառավարությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կարողացել է իրականացնել օտարների նպատակների և պահանջների միայն մի մասը, սակայն  չի կարողացել դրական քայլեր անել  Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի համար։ Այս համատեքստում ,Բաքվի կառավարությունը նույնիսկ չի կարողացել իրենց բնակարանները վերադարձնելՂարաբաղյան  պատերազմի հետևանքով ավելի քան մեկ միլիոն ազերի  փախստականներին, որոնք գտնվում են Ադրբեջանի Հանրապետության խոշոր քաղաքներում՝ Բաքվում, Գյանջայում և Դեյրում։ Ադրբեջանի հանրապետության ազատագրված տարածքների որոշ մասեր հանձնվել են Իսրայելի ռասիստական ռեժիմին ու Թուրքիային :

Թուրքիան նաև բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված հարևան երկրներ՝ Սիրիայի և Իրաքի տարածքներ ներխուժելու և հարևանների հետ լարվածության քաղաքականության որդեգրման հետևանքով , և սոցհարցումների ժամանակ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ձայների նվազումը և իշխող կուսկացության  ,ու նաև  Ռեչեփ Թայիբ Էրդողանի վարկանիշի անկումը,դժվարությունների միայն մի մասն են ,որոնց դեմ հանդիպման է կանգնած Թուրքիային իշխող կուսակցությունը:

Նման կրիտիկական իրավիճակում Բաքվի և Անկարայի լրատվամիջոցները փորձել են Իրանին սպառնալով համատեղ զորավարժությունները անցկացնել։ Սա այն դեպքում, երբ Անկարայի իշխանությունները Թուրքիայի բոլոր ռազմական օբյեկտներով հանդերձ չեն հաջողել Թուրքիայի քաղաքական ու ռազմական ասպարեզից հեռացնել  Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալ խմբին։ Միևնույն ժամանակ, Բաշար Ասադի օրինական կառավարությունը, որն ավելի քան մեկ տասնամյակ է ինչ տասնյակ շինծու աշխարհազորային խմբերի դեմ պայքարի գծով ներքաշվել է քաղաքացիական պատերազմի մեջ և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար շատ էլ կարողականություն չունի ,դեռևս շարունակում է դիմակայել թուրք զինվորականների սպառնալիքներին: Սիրիայում ակտիվ աշխարհազորային շարժումներն ու կազմակերպությունները, մեկ տասնամյակ  է ինչ կռվում են Դամասկոսի կառավարության դեմ,տասնյակ  արևմտյան երկրների քաղաքական աջակցությամբ,գլխավորությամբ՝ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև Պարսից ծոցի առափնյա արաբ հետադիմական երկրների  և Թուրքիայի ֆինանսավորմամբ։ Բայց Բաշար Ասադի կառավարությունը, որն միայն օգտագործել է Իրանի և Ռուսաստանի խորհրդատվական աջակցությունները, դեռևս գտնվում է Սիրիայի  քաղաքական ուժային բուրգի վերևում։Փաստորեն, Թուրքիան ամենաթույլ պայմաններում հարձակվեց Սիրիայի վրա և կարողացավ գրավել միայն Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների որոշ քաղաքներ։

Չնայած այս փաստերին, Բաքվի և Անկարայի լրատվամիջոցների կողմից Իրանին ուղղված սպառնալիքները պատրանքային և անհիմն են և  Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաների՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու պնդումը, սիոնիստական ​​ռեժիմի միակ ու թերեւս վերջին միջոցն  է՝ Իրանին տարածաշրջանում մեծ մարտահրավերի մեջ ներգրավելու համար:

Ինչեւէ, հարեւան երկրների սպառնալիքներից բացի, նշելի է,որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)-ի ,որպես ամենաակտիվ անդամ  Թուրքիայի գործակցության պատճառը՝  Ադրբեջանի Հանրապետության հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար  հետևյալն է ,որ այս զորավարժությունները փաստորեն Ռուսաստանի դեմ են և անկասկած կարող են ծանր հարված հասցնել այս երկրի պետական կառույցներին:

.....

Նախապատրաստվում է Հարավային Կովկասի հարցով 3+3 ձևաչափով հանդիպում, այժմ համաձայնեցվում են ժամկետներն ու օրակարգը։ Այս մասին Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք խոսել ենք նաեւ 3+3 խորհրդատվական,  տարածաշրջանային հարթակի գործունեության մասին՝  նկատի ունենալով հարավկովկասյան երեք հանրապետություններին եւ նրանց երեք հարեւաններին՝ Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային։ Սա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, կայացել էր առաջին հանդիպումը։ Այժմ մենք պատրաստում ենք եւս մեկ նման միջոցառում, համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Անդրադառնալով Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին՝ Լավրովը հայտարարել է, որ այս գործընթացի համար հիմք են հանդիսանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Բայրամովի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը՝ երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերի համաձայն։

«Այս փաստաթղթերը, մեր ընդհանուր համոզմամբ, մնում են հաստատուն, ամուր, հուսալի հիմք բոլոր հարցերի լիարժեք կարգավորման համար, ներառյալ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատումը եւ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը»։

Լավրովը հավելել է, որ այս բոլոր ուղղություններում Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կողմերին։

«Մենք ինչպես եւ նախկինում պատրաստ ենք աջակցել։ Բայց այստեղ, իհարկե, շատ կարեւոր է որոշել հիմնական, սկզբունքային պահերը եւ այդ իմաստով կարեւոր նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, երբ նրանք հաստատել էին իրենց  նպատակադրվածությունը բոլոր խնդիրները ՄԱԿ-ի Կանոնադրության եւ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա լուծելու մասին»,- ասել է նա։

Այս պարագայում, Լավրովի խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աջակցությամբ «խնդիրի լուծումը զգալիորեն հեշտացվում է»։