Դեկտեմբեր 24, 2022 20:52 Asia/Yerevan

Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ամփոփելով շաբաթը ներկայացնում են Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ընկերակցեք մեզ։


Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։

«Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ կնքված համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»,–նշված է հայտարարության մեջ:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ ձմռանը և ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը, միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել 120.000 էթնիկ հայերի համար։

«Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու հանցագործությունների համար տվյալ երկիրը պատասխանատվության չի ենթարկվել։

«Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է ընդգծվում ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։

Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար:

«Մենք կոչ ենք անում անել հնարավորն ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝ ներառելով Լաչինի միջանցքը և ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը։

....

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, ովքեր, չնայած ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակին, այս պատերազմում ձեռք բերած բոլոր օգուտները նվիրել են Թուրքիային և ​​Իսրայելի ռասիստական ​​ ռեժիմին, նվաստացած զգալով հանդերձ, փորձում են Հայաստանից նոր արտոնություններ կորզել  ,որոնք ներառված չեն  2020 թվականի նոյեմբերի 9-ի  համաձայնագրում : Իլհամ Ալիևի կառավարությունը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապ հաստատելու համար Բաքվի կառավարությանը հանձնել միջանցք՝Սյունիք նահանգի հարավային տարածքից: Այսպիսով Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները մտադիր են Իրան –Հայաստան սահմանը Հայաստանից ստանալով ,իրենց մենաշնորհը դարձնել: Երեւանի կառավարության պաշտոնյաները վստահ են, որ միջանցքը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելով՝ Հայաստանի ապագան կախված կլինի հայերի թշնամիներից՝ Բաքվի և Անկարայի կառավարություններից։ Հայաստանի իշխանությունները նաև բացահայտել են, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Թուրքիայի իշխանությունները մշտապես ծանր ճնշում են գործադրել Երևանի իշխանությունների վրա՝ Հայաստանի հարավից միջանցքին տիրանալու համար։ Փաստորեն, Հայաստանի հարավից միջանցք ստանալը Կասպից ծով և Կենտրոնական Ասիա հասնելու Թուրքիայի ծրագիրն էր, և դա անօգուտ է լինելու  Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու մուսուլման  ժողովրդին։ Միևնույն ժամանակ Իրանի հետ Հայաստանի սահմանների փակումը և դրա մենաշնորհին տիրանալը ,Թուրքիայի քաղաքականությունն է  տարածաշրջանում իր նպատակներին  հասնելու համար:

Այս նպատակների իրականացման համար Թուրքիայի անհաջողությունից հետո ,թվում է  թե ՝Անկարայի իշխանությունները հրամայել են Ադրբեջանի հանրապետության  նախագահին այդ պահանջը ներառել հայկական կողմի հետ բանակցություններում։ Այդ իսկ պատճառով վերջին երկու տարիների ընթացքում Բաքվի և Երևանի միջև խաղաղության  բանակցությունները Մոսկվայի համաձայնագրի ցանկալի արդյունքին չեն հասել։ Բաքվի պաշտոնյաների հայտարարություններով, կարծես թե, Ադրբեջանի հանրապետության նախագահը,Թուրքիայի նպատակների իրականացման համար  դիմել է արտաքին այլ ուժերի։Ադրբեջանի հանրապետության նախագահի դիմումների շարքում են գտնվում ՝ԱՄՆ-ը,Անգլիան, Եվրամիությունը և սիոնիստական ռեժիմը: Բաքվի պաշտոնյաները նաև այն ենթադրությամբ, որ արևմտյան կայսերապաշտ ուժերը  միասնաբար կարող են պառակտել  Իրանը և երկու ձեռքով  նվիրաբերել Իլհամ Ալիևին, վերջերս, հայտարարելով,որ իրենք աշխարհում ազերախոսների  ղեկավարն են,պահանջել են Իրանի մասնատումը և աջակցություն՝ Իրանի ժողովրդի դեմ աշխարհազորային խմբավորումներին: Այս կապակցությամբ, անկասկած, օտարերկրացիների ցանկություններին Ադրբեջանի հանրապետության  նախագահի նվաստացուցիչ ենթարկվելը, տարօրինակ և ուշադրության արժանի է թվում։ Ադրբեջանի հանրապետության նախագահը չնայած Իրանի ներքին գործերին չմիջամտելու տասնյակ համաձայնագրեր է  ստորագրել սակայն , շարունակում է անտեսել  Իրանի հետ կնքված պայմանագրերը։Անտարակույս կարելէ է կանխատեսել նման քաղաքական գործչի սև ապագան:

․․․

Արեւմուտքը փորձում է մեր տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժեղացմամբ կազմաքանդել Ռուսաստանին ու Իրանին, որպեսզի տիրապետի Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգառեսուրսների արտահանման ուղիներին։ Այս մասին ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Թուրքիան Արեւմուտքի համար միշտ նիզակի դեր է ունեցել եւ դրա համար իրենք պատրաստ են իրենց աչքերն ու ականջները փակել բոլոր խնդիրների առջեւ, որոնք առաջացնում է Թուրքիան: Արեւմուտքն ունի գործիքակազմը նրան զսպելու, սակայն ցանկությունը չունի: Նրանք դա բացահայտ ասել չեն կարող, դրա համար այդ ամենը ներկայացվում է խաղաղության օրակարգի ներքո: Այստեղ խաղաղություն չկա, նման պայմաններում խաղաղություն լինել չի կարող: Եթե իրոք խաղաղություն են ուզում, ապա դրա մասին պետք է խոսեն մինչեւ պատերազմը եւ փորձեն դա իրականացնել առանց հայ մարդուն նսեմացնելու: Արեւմուտքը չկանխեց պատերազմը, չզսպեց դրանում Թուրքիայի ներգրավվածությունը, ավելի ես վստահ եմ, որ իրենք հստակ քայլերով ուղղորդումներ են անում»,- նշեց նա:

Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ այն պետությունները, որոնք խնդիր ունեն թուրքական գործոնի ուժեղացման հետ, թույլ չեն տալու այդ ծրագրին իրականություն դառնալ:

«Մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, աշխարհի վերաձեւման շրջանում եւ մեր իշխանությունների ոչ հեռահար եւ հաճախ միտումնավոր գործողությունների հետեւանքով մենք հայտնվել ենք ոտատակ լինելու վտանգի առջեւ: Ես կարծում եմ, որ որոշակի կենտրոններից, որոշակի հովերով մեզ արվել են խոստումներ, որոնք մեզ հասցրել են այս վիճակին: Ես խիստ կասկածում եմ, որ այս նպատակը հաջողության է հասնելու, սակայն լինելու է շատ ծանր գին, շատ պետությունների ռազմական, ֆինանսական, մարդկային կորուստներով, որպեսզի աշխարհի վերաձեւումն այս երկրների վրա հնարավորինս քիչ ցավալի ազդեցություն ունենա: Եթե Ադրբեջանը տեղի տա արեւմտյան ծրագրերին, չի բացառվում, որ պատերազմը, որն իրենք ցանկանում են տեսնել Իրանում, լինի Ադրբեջանում: Այստեղ խնդիր է, թե ինչ դեր է կատարելու Հայաստանը եւ ինչ հանձնառություններ ունի:

Վերլուծությունները շատ են, որոնք անհանգստությունների առիթ են տալիս: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չդառնանք այն կետը, որտեղից այս գործողությունները կարող են սկսվել»,- ընդգծեց Աղաջանյանը:

.....

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև ․

«Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության: Կարծես թե տարիներն անցնում են, եւ մենք մոռացության ենք տալիս այս փաստը: Կարծես թե պատմությունն ուսումնասիրում ենք, բայց մոռացության ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանությունը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պետք է հասկանանք ինչու ենք այդպես, ինչու եք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրվել է մեր սրտի, հոգու եւ արյան գնով:

 

Ադրբեջանցին իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն, իրենց գաղափարախոսությունը չեն փոխելու, որովհետեւ դա իրենց ազգայինն է։ 2000 տարի առաջ Քրիստոսն այս խոսքերով է դիմել մարդկանց եւ ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտության եւ կյանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պետք է ուրանան իրենց ամեն ինչը, «ես»-ը եւ խաչը վերցնեն իրենց հետեւից:

Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետեւում, ոչ էլ մեր պատմությանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թույլ է եւ տկար: Այս ամենը վերականգնելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Սա կնշանակի, որ մեր հոգին եւ միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կկարողանանք հետեւել լույսին, նայելով դեպի երկինք, թեպետ մեր ճանապարհները փակ են, բայց դեպի վերեւ ճանապարհը բաց է: Սա մեզ պետք է համախմբի միավորի, դարձնի մեկս մյոսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապես ծանր վիճակում ենք, բայց եթե առաջնորդվենք նշածս գործոններով, իրապես կհաղթանակենք»։