Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանում երկու կարևոր հանդիպում է կայացել: Առաջինը՝ Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության համատեղ հանդիպումն է։ Երկրորդ հանդիպումը կապված է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ նիստին, որը տեղի է ունեցել հունվարի 25-ին և 26-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Եվրասիական տնտեսական միության առեւտրի նախարար Անդրեյ Սլինովը հայտարարել է մոտ ապագայում Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման մասին։ Եվրասիական տնտեսական միության այս պաշտոնյան շատ կարևոր է համարել Իրանի հետ այս միության վերջին բանակցությունները՝ որոշ հարցերը լուծելու համար և հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ այս համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում»։ Անդրեյ Սլինովը միաժամանակ ասել է. «Այս բանակցությունների հիմնական օրակարգը Իրանի և ԵԱՏՄ-ի, հատկապես Ռուսաստանի հետ, առևտրի մաքսատուրքերի վերացումն է: Եվրասիական տնտեսական միության առևտրի նախարարի հայտարարությունները հնչում են այն պահին երբ Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը պայմանավորվել են համագործակցել հիմնական ոլորտների շուրջ ։ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վերջին մի քանի տարիների երկկողմ համաձայնագրերից միայն մեկն է։ ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր անդամ ցանկանում է համագործակցել Թեհրանի հետ։ Այս համատեքստում, բացի Ռուսաստանից, Հայաստանն ու Ղազախստանը ցանկանում են Իրանի հետ համագործակցել և Իրանի հետ համատեղ ազատ առևտրի գոտի ստեղծել: Եթե երկու երկրներն էլ համագործակցեն Իրանի հետ, նրանք դուրս կգան աշխարհագրական մեկուսացումից և կօգտվեն ամենատնտեսական, ամենաանվտանգ և ամենակարճ հաղորդակցման ճանապարհներից՝ միջազգային բաց ջրեր հասանելիություն ունենալու համար։ Ռուսաստանը, Իրանի միջոցով կարող է նաև հեշտացնել իր հաղորդակցության ուղին Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։ Հակառակը, Հարավարևելյան և Հարավային Ասիայի երկրները կարող են նաև հեշտացնել իրենց մուտքը դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններ։ Իրանը, ըստ էության, կարող է կարևոր դեր խաղալ՝ որպես տարածաշրջանային մակարդակով Եվրասիական տնտեսական միության անդամների հաղորդակցության և տարանցիկ համագործակցության առանցք։ Այս գնահատելի իրադարձությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ Իրանի ջրային, ցամաքային և երկաթուղային տարանցման բոլոր ենթակառուցվածքները աշխատում են՝ ավելի դյուրին դարձնել Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի մուտքը դեպի բաց ջրեր: Եվրասիական միության պաշտոնյաները վերջին մի քանի տարիների ընթացքում բանակցությունների տասնյակ փուլեր են անցկացրել Իրանի հետ։ Այս բանակցությունների անցկացումը նշանակում է Իրանի կարևորությունը ԵԱՏՄ-ի հետ համատեղ համագործակցության համար։
....
Հունվարի 25-ին և 26-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 26-րդ նստաշրջանը։ ECO-ի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել էին անդամ երկրների, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախարարները և ներկայացուցիչները։ Սակայն ECO տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ Աֆղանստանը չի մասնակցել այս հանդիպմանը։ Թալիբների առաջնորդները պաշտոնապես չեն հայտնել Տաշքենդի հանդիպմանը չմասնակցելու իրենց պատճառները։ ECO-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվում է տարին մեկ անգամ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ներկայությամբ՝ անդամ երկրների մեկի հյուրընկալությամբ: ECO տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային կարևոր և ազդեցիկ կազմակերպություն է Ասիայի մայրցամաքում: Ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային առևտրի ընդլայնումը, ինչպես նաև այս կազմակերպության անդամ երկրների առևտրային հարաբերությունը համաշխարհային մասշտաբով ԷԿՕ կազմակերպության կարևոր նպատակներից են համարվում։ Տարածաշրջանային առևտրի, տրանսպորտի և տարանցման ընդլայնումը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը այս կազմակերպության (ՏՀԿ) այլ առաջնահերթություններից են: Այս կազմակերպությունն այժմ ունի նավթի, գազի և արդյունաբերական հսկայական օբյեկտներ՝ 440 միլիոն բնակչությամբ և 8,620,697 քառակուսի կիլոմետր տարածքով: Չնայած այն հանգամանքին, որ ECO-ի անդամներն ունեն բոլոր պայմանները փոխադարձ առևտրատնտեսական համագործակցությունը մեծացնելու համար, որոշ խոչընդոտներ խանգարում են այս կազմակերպության նպատակների իրականացմանը։ ՏՀԿ անդամ որոշ երկրների կախվածությունը տարածաշրջանային և գլոբալ տերություններից, անհամապատասխան մաքսային և տարանցիկ օրենսդրության առկայությունը և ECO-ի որոշ անդամների սահմաններին անհամապատասխան մաքսատուրքերի առկայությունը, համարվում են ընդլայնման մի շարք խոչընդոտներ: ECO-ի որոշ անդամների կախվածությունը տարածաշրջանային և գլոբալ տերություններից ստիպել է այս կատեգորիայի անդամներին չկարողանան համագործակցել ECO-ի մյուս անդամների հետ տարածաշրջանային տնտեսական գործունեություն վարելու հարցում: Միևնույն ժամանակ, ECO կազմակերպության հիմնադիր անդամները, այդ թվում՝ Իրանը, Թուրքիան և Պակիստանը, մեծապես կառուցողական համատեղ համագործակցություն են իրականացրել տնտեսության, առևտրային, էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման և այլ համագործակցության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, ECO-ի անդամներից Իրանը, որպես այս կազմակերպության ամենավստահելի անդամ երկրներից մեկը, կրկնակի ջանքեր է գործադրում տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար։ Օրինակ, ներկայումս ECO-ի միջին առևտրային փոխանակումը կազմում է ավելի քան վաթսուն միլիարդ դոլար, որը տարեկան իրականացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ECO-ի տասը անդամների միջև։ Անցած տարվա առաջին կիսամյակում ECOկազմակերպության անդամ երկրների հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալը հասել է ավելի քան ինը միլիարդի, և համագործակցության այս ծավալը պատճառ է դարձել, որ Իրանը գրանցի ECO-ի արտաքին առևտրի երկրորդ հորիզոնականը։ Նավթաքիմիական ապրանքները, պոլիմերային արտադրանքները, մեքենաները, սարքավորումները, գորգերը և ձեռարվեստի աշխատանքները՝ Իրանի հիմնական արտահանման ապրանքներն են դեպի ECO-ի անդամ երկրներ:
Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո Իրանի իրավապահներն ու անվտանգության ուժերը անմիջապես միջամտել և ձերբակալել են հարձակվողին, ով այժմ հարցաքննման մեջ է։ Թեհրանի քրեական գործերով դատախազի պաշտոնակատար դատավոր Մոհամմեդ Շահրիարիին դեպքի հետաքննության վերաբերյալ անմիջապես ժամանել է դեպքի վայր և ասել.«Նախաքննության ընթացքում հարձակվողը պնդում է, որ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակվելու իր շարժառիթը լիովին անձնական է եղել»: Շահրիարին ասել է.«Ուրբաթ օրը առավոտյան ժամը 8:00 Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դիմաց մեքենա է կանգնել և զենք կիրառելուց հետո նրան հաջողվել է մուտք գործել դեսպանատան շենք։ Այն բանից հետո, երբ այս անձը հարձակվեց դեսպանատան վրա, Ադրբեջանի Հանրապետությունից մեկ մարդ սպանվեց, 2 հոգի վիրավորվեց»: Նախաքննության ընթացքում մեղադրյալն ասել է.-«Այս տարվա ապրիլին կինս գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Դեսպանատուն իմ հաճախակի այցելությունների ժամանակ նրանցից ոչ մի պատասխան չեմ ստացել և կարծում էի, որ կինս ներկա է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը և չի ցանկանում հանդիպել ինձ։ Այսօր որոշեցի Կալաշնիկովով գնալ դեսպանատուն»։
Կարեւորը այս միջադեպի պատրվակով հակաիրանական ալիքի մեկնարկն է մինչդեռ ապացույցները ցույց են տալիս հարձակվողի անձնական դրդապատճառը։ Միաժամանակ ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ Թեհրանում ԱՀ դեսպանատան և դիվանագետների բնականոն գործունեությունը շարունակելու համար, և ձեռնարկվում են դատական և անվտանգության միջոցառումներ՝ պարզելու հարձակվողի անձնական դրդապատճառը։ Սակայն, ինչպես և սպասվում էր, Ադրբեջանն իր հակաիրանական արշավը սկսեց հենց այս պատրվակով, որպեսզի չարաշահելով այս միջադեպը ընդլայնի իր հակաիրանական քարոզչությունը և այս հարցը վերածվի Իրանի վրա ճնշում գործադրելու պատրվակի։ Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին պահանջել է խուսափել այս զինված հարձակման մասին շահարկումներից: Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարությունը նաև ասել է, որ մենք միշտ հատուկ ուշադրություն ենք դարձնում Իրանում օտարերկրյա քաղաքական և դիվանագիտական վայրերի անվտանգությանը, և հիմնականում դիվանագիտական ոստիկանությունն է պատասխանատու այս զգայուն առաքելության համար։ Հարձակվողի հարձակման ձևը և Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան մուտքի մոտ անվտանգության համապատասխան միջոցների բացակայությունը պատճառ են դարձել, որ հարձակվողը ներթափանցել է դեսպանատան շենք և սկսել կրակել։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է.«Երկրի քաղաքական և անվտանգության իշխանությունների հատուկ հանձնարարականով հարցը քննվում է առաջնահերթությամբ և զգայունությամբ՝ պարզելու այս գործողության չափերը և հարձակվողի շարժառիթը»: Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պնդումը՝ Իրանում հակաադրբեջանական արշավի առկայության մասին՝ որպես այս հարձակման հրահրող, արվում է այն պայմաններում երբ, Ադրբեջանի Հանրապետության տարբեր լրատվամիջոցներ բազմիցս քարոզչական հարձակումներ են իրականացրել Իրանի իշխանությունների դեմ և մեծապես ընդլայնել են հակաիրանական քարոզչությունը, և Բաքվի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել հակազդելու այս ապակառուցողական քարոզչական գործողություններին, որոնք տեղի են ունենում հոգեբանական պատերազմի տեսքով։
....
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ «Ինձ համար շատ հաճելի է այցելել Երևան և իմ անկեղծ շնորհակալությունն ու խորին երախտագիտություն եմ հայտնում այս ջերմ հյուրընկալության և ընդունելության համար, որը վայելում եմ բարեկամ Հայաստան ժամանելու ընթացքում»,- ընդգծեց Եգիպտոսի նախագահը։ Ալ-Սիսիի խոսքով՝ այս այցը արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Նա ընդգծեց, որ Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիտապական հարաբերությունները, որոնք պատմական խորը արմատներ ունեն։ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտոսի ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն։ «Նրանց դերը լավագույն ազդեցությունն է ունեցել Եգիպտոսի հասարակական կյանքի հարստացման գործում»,- նշեց Եգիպտոսի նախագահը։ Ալ-Սիսին հայտնեց, որ առանձնազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանի հետ քննարկում է ունեցել Եգիպտոսի կողմից գազի և էներգիայի արտահանման հարցերի շուրջ։ «Այս համատեքստում Եգիպտոսի անունից երախտագիտություն եմ հայտնում Նորին Գերազանցություն նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային նվիրված համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի Շարմ էլ Շեյխում, որն արտացոլում է Հայաստանի կողմից ուշադրությունը կլիմայի խնդրին»,- շեշտեց Եգիպտոսի նախագահը։ Եգիպտոսի և Հայաստանի նախագահները քննարկել են նաև տնտեսական համագործակցության հարցերը՝ ընդգծելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի անհրաժեշտությունը։ Երկու նախագահները քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ լինի Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում։ «Ընդգծել եմ բանակցությունների և քրտնաջան աշխատանքի կարևորությունը համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,- եզրափակեց Եգիպտոսի նախագահը։