Փետրվար 02, 2023 07:41 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Լողման սուրահի 29 և 30-րդ այաներ

 

أَلَمْ تَرَ أَنَّ اللَّهَ یُولِجُ اللَّیْلَ فِی النَّهَارِ وَیُولِجُ النَّهَارَ فِی اللَّیْلِ وَسَخَّرَ الشَّمْسَ وَالْقَمَرَ کُلٌّ یَجْرِی إِلَىٰ أَجَلٍ مُسَمًّى وَأَنَّ اللَّهَ بِمَا تَعْمَلُونَ خَبِیرٌ

ذَٰلِکَ بِأَنَّ اللَّهَ هُوَ الْحَقُّ وَأَنَّ مَا یَدْعُونَ مِنْ دُونِهِ الْبَاطِلُ وَأَنَّ اللَّهَ هُوَ الْعَلِیُّ الْکَبِیرُ

 

Մի՞թե չես տեսնում, որ Աստված գիշերը կրճատում է` ավելացնելով ցերեկը: Նա արևն ու լուսինն Իրեն է ենթարկել, և յուրաքանչյուրն ընթանում է որոշակի ժամանակամիջոցում: Աստված տեղյակ է այն ամենի մասին, ինչ կատարվում  է:

Քանզի միակ Աստվածն է ճշմարտությունը: Նրանից զատ ում էլ որ կանչեն, ունայնություն է: Նա է միայն բարձրյալ Աստվածը և Գերագույնը:

 

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Աստծու ուժի մասին, ինչի հիման վրա նա կարող է մարդուն վերակենդանացնել: Այս այան, դիմելով մարգարեին ու հավատացյալներին, ասում է. «Գիշերվա ու ցերեկվա երկարելը և կարճանալը տարվա ընթացքում  և չորս եղանակներն Աստծու հրաշագործության ապացույցն են: Նրա նախախնամությամբ է, որ այս փոփոխությունները տեղի են ունենում և ունեն գիտական հիմք»: Այնուհետև, այան ասում է, որ ոչ միայն երկիրն է Աստծու տիրապետության տակ, այլ նաև արևն ու լուսինը, որ կարևոր նշանակություն ունեն Երկիր մոլորակի վրա կյանքի գոյատևման համար: Դրանք այնպես են ստեղծվել, որ լավագույն  պայմաններն ստեղծեն բույսերի, մարդու և կենդանիների ապրելու համար: Իսկ այդ ամենը կարող է տեղի ունենալ քանի դեռ Աստված դա կամենում է: Բայց երբ դատաստանի օրը գալիս է, այս համակարգը ոչնչանում է:

 

Այս այաներից սովորում ենք

1. Աստծուն ճանաչելու ճանապարհներից մեկը բռնության ուսումնասիրությունն է:

2. Տիեզերքը կառավարվում է հատուկ ժամանակում, սակայն ունի նաև ավարտ, որի մասին գիտի միայն Աստված:

3. Աստված կայուն և մշտկան ճշմարտություն է և ամեն ինչ ստեղծվել է Նրանից: Բացի Նրանից, ամեն ինչ ոչնչացող է ու անկայուն:

 

Լողման սուրահի 31-րդ և 32-րդ այաներ

 

أَلَمْ تَرَ أَنَّ الْفُلْکَ تَجْرِی فِی الْبَحْرِ بِنِعْمَتِ اللَّهِ لِیُرِیَکُمْ مِنْ آیَاتِهِ ۚ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَاتٍ لِکُلِّ صَبَّارٍ شَکُورٍ

وَإِذَا غَشِیَهُمْ مَوْجٌ کَالظُّلَلِ دَعَوُا اللَّهَ مُخْلِصِینَ لَهُ الدِّینَ فَلَمَّا نَجَّاهُمْ إِلَى الْبَرِّ فَمِنْهُمْ مُقْتَصِدٌ ۚ وَمَا یَجْحَدُ بِآیَاتِنَا إِلَّا کُلُّ خَتَّارٍ کَفُورٍ

 

Չե՞ս տեսնում այն նավը, որ ծովը ճեղքում է Աստծու գթության շնորհիվ, որպեսզի ձեզ ականատես դարձնի Նրա զորության նշաններին: Սրանք բոլորը նշաններ են համբերատար ու երախտագետ մարդկանց համար:

Երբ ալիքները ծածկեն նրանց լեռների պես, Աստծու անունը կտան ու անկեղծորեն կհավատան: Բայց երբ նրանց ազատի ու նավահանգիստ հասցնի, ոմանք կշարունակեն հավատարիմ մնալ իրենց խոստմանը, բացի ամբարիշտներից, որ կուրանան մեր շնորհները:

 

Այս երկու այաները նորից անդրադառնում են նավերի շարժմանը ջրերի վրա , որոնք  մարդկանց կամ բեռներ են տեղափոխում: Դա նույնպես Աստծու հզորության նշաններից է: Այսօրվա աշխարհում գոյություն ունեն  բազմաթիվ փոխադրամիջոցներ, ինչպես՝ գնացքները և ինքանթիռները, սակայն ծովերը և օվկիանոսները շարունակում են մնալ լավագույն փոխադրամիջոցը, քանի որ դրանց համար որևէ գումար չի ծախսվում: Ծովերը միացնում են աշխարհի տարբեր կետերը և հեռու տարածքները: Ծովերն ինչպես փափուկ գորգ, փռվել են  մարդու ոտքերի տակ, որպեսզի ծառայեն նրան ավելի, քան երկինքն ու ցամաքը: Ղուրանը, խոսելով ծովի բարիքների մասին, անդրադառնում է  մի պատմության և ասում, որ երբ ծովը փոթորկոտ է դառնում և նավը երերում է ալիքների վրա, նավի ուղևորները փրկության հույս չեն ունենում: Սակայն հենց այդ ժամանակ, սրտանց աղոթում են առ Աստված և նրանից օգնություն խնդրում: Իհարկե, երբ ապերախտ մարդիկ փրկվում են ու ափ հասնում, մոռանում են, թե ով է իրենց փրկել: Շատերն այս վիճակում հասկանում են Աստծու գոյությունն ու նաև այն, որ միակ փրկությունը նրան  ապավինելն է, ինչի արդյունքում, նրանց հավատքն ավելի է  ամրապնդվում:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ծովերը, օվկիանոսներն ու երևույթներն ուսումնասիրելով, կարելի է ճանաչել Աստծուն և նրա զորությունը:

2 .Մարդն ի ծնե աստվածաճանաչ է: Ուրեմն նյութական աշխարհն ըստ երևույթին, վարագուրում է այդ ճանաչողությունը: Սակայն անախորժություններն ու միջադեպերը պատճառ են դառնում, որ վարագույրը հետ մղվի և ազնիվ մարդիկ մոտենան Աստծուն:

3. Մարդկանց մի խմբի հավատքը կայուն  է, սակայն մեկ այլ խմբինը՝ ժամանակավոր:

 

Լողման սուրահի 33-րդ  և 34-րդ այաներ

 

یَا أَیُّهَا النَّاسُ اتَّقُوا رَبَّکُمْ وَاخْشَوْا یَوْمًا لَا یَجْزِی وَالِدٌ عَنْ وَلَدِهِ وَلَا مَوْلُودٌ هُوَ جَازٍ عَنْ وَالِدِهِ شَیْئًا ۚ إِنَّ وَعْدَ اللَّهِ حَقٌّ ۖ فَلَا تَغُرَّنَّکُمُ الْحَیَاةُ الدُّنْیَا وَلَا یَغُرَّنَّکُمْ بِاللَّهِ الْغَرُورُ

إِنَّ اللَّهَ عِنْدَهُ عِلْمُ السَّاعَةِ وَیُنَزِّلُ الْغَیْثَ وَیَعْلَمُ مَا فِی الْأَرْحَامِ ۖ وَمَا تَدْرِی نَفْسٌ مَاذَا تَکْسِبُ غَدًا ۖ وَمَا تَدْرِی نَفْسٌ بِأَیِّ أَرْضٍ تَمُوتُ ۚ إِنَّ اللَّهَ عَلِیمٌ خَبِیرٌ

 

Մահկանացունե՛ր, երկնչեք Աստծուց, երկնչեք այն օրից, երբ հայրը չպիտի կարողանա գոհացնել  որդուն, ոչ էլ որդին` հորը: Աստծու խոստումները ճշմարիտ են: Աշխարհիկ կյանքի վայելքները թող չհրապուրեն ձեզ, և թող սատանան չկարողանա գոռոզացնել ձեզ Աստծու (տված շնորհների) պատճառով:

Վերջին դատաստանի օրը միայն Աստված գիտի, թե երբ կգա: Աստված երկնքից անձրև է իջեցնում: Նա  գիտի, թե մայրերի արգանդում ինչ կա թաքնված: Իսկ մարդիկ չգիտեն, թե վաղն ինչ է գալու իրենց գլխին, և թե որ երկրում պիտի մահանան: Իսկ Աստված տեղյակ է ամեն բանից:

 

 

Այս այաները Լողման սուրահի վերջին այաներն են: Դրանք բոլոր մարդկանց հրավիրում են լինել բարեպաշտ, ասելով, որ աշխարհիկ կյանքում, ընտանիքի անդամները կարող են դժվարությունների ժամանակ օգնել իրար, սակայն  դատաստանի օրը ոչ մեկը մյուսին չի օգնելու: Այդ օրը կարևոր չեն լինելու նաև ընտանեկան հարաբերությունները: Դատաստանի օրը միակ չափորոշիչը մարդու արարքներն են, քանի որ այդ օրը մարդը հանդիպում է Աստծուն: Իսկ Աստված գիտի  ամեն ինչ՝ մարդու մահվան ժամանակը, նաև այն թե մոր արգանդում ինչպիսի երեխա է աճում: Աստված նաև տեղյակ է, թե ինչպիսի ընդունակություններով, ու հոգեբանությամբ են ծնվելու այդ երեխաները: Եվ այս ամենը հասանելի է  միայն Աստծուն: Ինչևէ, մարդը չպետք է մտածի, թե Աստված տեղյակ չէ իր արարքներից

Այս այաներից սովորում են.

1. Դատաստանի օրը, ոչ մի ընտանեկան հարաբերություն չի կարող դերակատարություն ունենալ: Այդ օրը ոչ մեկը չի կարող օգնել մյուսին:

2 .Դատաստանի օրն անշուշտ գալու է, սակայն դրա ժամանակը չգիտենք: Ինչպես որ մահն է անկասելի և դրա մասին տեղյակ է միայն Աստված:

3 Աշխարհիկ կյանքը խաբուսիկ է և պատճառ է դառնում, որ մարդը մոռանա հանդերձյալ կյանքի մասին: