Ելք դեպի լույս 755
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Սաջդե սուրահի 26-րդ այա
Մի՞թե չգիտեն, թե քանի սերունդ ոչնչացրինք իրենցից առաջ: Նրանք քայլում են այդ ժողովուրդների (ավերված) կացարանների վրայով: Սրանք նշաններ են: Մի՞թե չեն լսում:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված խոստացել է պատժել նրանց, ովքեր բռնություն են գործադրել ուրիշների նկատմամբ: Այս այան, դիմելով նրանց, ասում է . «Արդյոք չեք տեսնում, թե մեղավոր ազգերին ինչպես ոնչացրեցինք և հիմա դուք քայլում եք նրանց ավերակների վրա: Ադի և Սամուդի ցեղը գտնվում էր Լևանտի ճանապարհին և Ադի ու Սամուդի ցեղն այնցնում էր մի ճանապարհով, որով անցել էին մեծ ժողովուրդները, սակայն իրենց մեղքի պատճառով, նրանց քաղաքակրթությունը ոչնչացվել էր: Այս ավերակներն ասես բարձրաձայնում են մի ճշմարտություն, որ անցյալից պետք է դասեր քաղել, սակայն այն շատ քչերն են լսում:
Այս այայից սովորում ենք.
1. Պատմական կոթողները կարևոր վայր են անցյալից դաս քաղելու համար:
2. Անցյալն ապագան լուսավորող ճրագ: Մարդը պետք է բացի իր աչքերն ու դաս քաղի անցյալից:
3 .Եթե մարդն ունենա լսող ականջ, կարող է անցյալից դաս քաղել:
4. Պատմական կոթողների պահպանումը կարևոր է հատկապես նոր սերունդների համար, քանի որ նրանք պետք է դասեր քաղեն:
Սաջդե սուրահի 27 և 28-րդ այաներ
وَیَقُولُونَ مَتَىٰ هَٰذَا الْفَتْحُ إِنْ کُنْتُمْ صَادِقِینَ
Մի՞թե չեն տեսնում, որ մենք ամպերի անձրևն ուղարկում ենք ամուլ դաշտերին, որպեսզի աճի հունձքը, որոնցով սնվում են իրենք ու իրենց հոտերը: Մի՞թե չեն տեսնում այս բանը:
Նրանք կհարցնեն. «Ե՞րբ պիտի գա ձեր հաղթությունը: Ասացե՛ք, եթե ճշմարիտ եք խոսում»:
Նախորդ այայում խոսեցինք մեղավորների նկատմամբ աստվածային պատժի մասին: Այս այաներն անդրադառնում են բոլոր արարածների նկատմամբ պատժին: Այաներն ասում են. «Արդյոք չե՞ք տեսնում, թե Աստված ինչպես է ջուը հոսեցնում դեպի չորացած տարածքներ, որպեսզի հագենան և հարմար պայմաններ ստեղծվեն մարդկանց ու կենդանիների գոյության համար: Իրականությունն այն է, որ բնականաբար երկիր մոլորակի վրա կան բազմաթիվ աշխարհագրական բարձրություններ, որոնց պատճառով հնարավոր չէ ամենուրեք ոռոգել: Բացի այդ, ծովերի ու օվկիանոսների ջրերը դառն են ու աղի և դրանք հնարավոր չէ օգտագործել որպես խմելու ջուր: Աստված այնպես է արել, որ այդ ջրերը գոլորշիանան և այնուհետև ամպ դառնան ու հագեցնեն չոր ու ամայի տարածքները: Իսկ գոլորշիանալու ժամանակ, ծովի դառնությունն ու աղիութունը մաղվում են երկնքից: Սա բոլորն են տեսնում, սակայն բոլորը չեն խորհում այդ մասին: Ով չգիտի, թե ոռոգումն ինչ մեծ նշանակություն ունի մարդու համար:
Այս այաներիից սովորում ենք.
1. Կենսոլորտը լավագույն միջոցն է Աստծուն ճանաչելու համար, եթե մարդը ցանկություն ունենա դա հասկանալ:
2. Ամպերի շարժումը և անձրևի մաղումը շատ հեռու տեղերում, որոնք հասանելիություն չունեն ծովերին ու օվկիանոսներին, տեղի է ունենում Աստծու կամքով:
3. Անձրևի մաղելը և բույսերի աճն աստվածային այաների նշաններից է և չպիտի այդ մասին խորհել:
Սաջդե սուրահի 29-րդ և 30-րդ այաներ
قُلْ یَوْمَ الْفَتْحِ لَا یَنْفَعُ الَّذِینَ کَفَرُوا إِیمَانُهُمْ وَلَا هُمْ یُنْظَرُونَ
فَأَعْرِضْ عَنْهُمْ وَانْتَظِرْ إِنَّهُمْ مُنْتَظِرُونَ
Ասա (նրանց). «Հաղթանակի օրն այլևս անօգուտ կլինի, եթե անհավատները սկսեն հավատալ: Եվ նրանք այլևս (զղջալու) ժամանակ չեն ունենա:
Հեռացիր նրանցից ու սպասիր: Նրանք նույնպես պիտի սպասեն:
Այս այաները որ համարվում են Սաջդե սուրահի վերջին այաները, ասում են, «Անհավատներն ու կռապաշտները մշտապես մարգարեից լսում էին, որ ճշմարտությունը հաղթելու է ստին և այդպիսի խոստում էին տվել հավատացյալներին: Սակայն անհավատները, ծաղրելով մարգարեին, ասում էին. «Ե՞րբ է գործադրվելու այդ պատիժը: Արդյոք այն մեզ պարուրելո՞ւ է այս աշխարհում»:
Ի ապատասխան, Աստված ասում է . «Այդ օրը գալու է և չկարծեք, թե այդ ժամանակ կընդունվի ձեր հավատքի գալը: Այդ օրը զղջալու և սխալը հատուցելու ժամանակ չի լինելու: Սուրահի վերջին այան պատվիրում է հեռու մնալ այսպիսի մարդկանցից, ովքեր չնայած հասկանոմ են ճշմարտությունը, սակայն ծաղրում են այն: Այան ասում է. «Սպասեք, որ Աստված դատի ձեր ու մեր միջև»:
Այս այաներից սովորում ենք.
1. Հարցը պետք է տրվի ոչ թե ծաղրանքի, այլ ճշմարտությունն ընկալելու համար:
2. Հավատքը պետք է մշտապես առաջնորդի մարդուն, անկախ հանգամանքներից:
3. Երբ տրամաբանությունն ու խրատն ազդեցություն չեն ունենում մոլորյալների վրա, նրանցից պետք է հեռու մնալ: