Ելք դեպի լույս 757
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ահզաբ սուրահի 6-րդ այա
Մարգարեն առաջնային է հավատացյալների համար, քան իրենք իրենց: Իր կանայք նրանց մայրերն են: Աստծու գրքի համաձայն արյունակից մարդիկ ավելի մոտ են իրար, քան (մյուս) հավատացյալները և գաղթյալները, (որոնք եղբայրական դաշինք են կնքել): Բայց ինչ բարիք որ գործեք ձեր մերձավորների համար, նշվելու է (Աստծու) գրքի մեջ:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստծու վճռի համաձայն, նա, ով որդեգրված երեխային ընդունում է որպես իր երեխան, չի կարող իր ժառանգությունը փոխանցել նրան: Ժառանգությունը փոխանցվում է միայն երեխայի կենսաբանական հորից: Այս այան ասում է, որ մարգարեն, որ մարդկանց առաջնորդն ու ժողովրդի հայրն էր և նրա կանայք, որ մուսուլմանների համար մոր դերում էին, ո՛չ մուսուլմաններից են ժառանգություն ստանում և ո՛չ էլ որևէ մեկը նրանցից ժառանգություն է ստանում: Պետք է ասել, որ մարգարեն Մեդինայում ապրողներին ու գաղթածներին հորդրորեց դաշինք կնքել և դառնալ եղբայրներ: Սակայն արյունակից բարեկամների միջև եղած կապը հոգևոր եղբոր դեպքում որևէ իրավունք չի վերապահում: Եվ եթե որևէ մեկը ցանկանա նրան ժառանգություն թողնել, դա կհամարվի բարեգործություն: Չնայած այս այան հիմնականոմ վերաբերում է ժառանգությանը, սակայն պետք է ասել, որ մարգարեի կարծիքը հավատացյալների վերաբերյալ կարող է վճռորոշ լինել: Ուստի, հավատացյալները պետք է կարևորեն նրա կարծիքը: Այս սուրահի 36-րդ այան ասում է, որ երբ մարգարեն ու հավատացյալները որևէ վճիռ են կայացնում, հավատացյալը պետք է ենթարկվի դրան:
Բնականաբար, մարգարեն անմեղ է ու մաքուր և միայն հասարակության ու մարդկանց մասին է մտածում և ոչ թե իր անձնական կամ ընտանեկան շահի:
Այս այայից սովորում ենք.
1 Մարգարեի կարծիքը վճռորոշ է և՛ անձնական և՛ ընտանեկան հարցերում:
2. Շատ կարևոր է հարգանք մարգարեի կանանց նկատմամբ և անթույլատրելի նրանց մասին որևէ խոսք:
3. Իսլամական մշակույթում ընտանեկան կարգի ամրապնդման նպատակով, ուշադրություն է դարձվում բարեկամական կապերին:
Ահզաբ սուրահի 7 և 8 –րդ այաներ
لِیَسْأَلَ الصَّادِقِینَ عَنْ صِدْقِهِمْ ۚ وَأَعَدَّ لِلْکَافِرِینَ عَذَابًا أَلِیمًا
Այս դաշինքը, որ կնքեցինք մարգարեների հետ, քեզ հետ, Նոյի, Աբրահամի, Մովսեսի ու Մարիամի որդի Հիսուսի հետ, անխախտելի է:
Աստված արդարներից հաշիվ է պահանջելու իրենց արդարության վերաբերյալ: Աստված անհավատների համար ահավոր պատիժներ է սահմանել:
Այս այաներն անդրադառնում են իսլամի մարգարեի ծանր պարտականություններին, նշելով, որ Աստված մարգարեների համար որոշ իրավունքներ է սահմանել, սակայն նրանք ունեն նաև պարտականություններ, որոնցից ամենակարևորն այն է, որ մարդկանց առաջնորդեն ու Աստծու խոսքը հասցնեն նրանց: Այս այաներում խոսվում է աստվածային հինգ մարգարեների ՝ Նոյի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի մասին: Այնուհետև այաներն ասում են, որ մարդիկ մարգարեների հրավերը լսելիս, բաժանվում են երկու մասի՝ ազնիվներ ու անհավատներ: Ազնիվներն անկեղծ են իրենց հավատքի մեջ և անում են այն, ինչ ասում են: Դատաստանի օրն Աստված բոլորին կանգնեցնելու է իր առաջ և ըստ նրանց արարքների, պատժելու է կամ վարձատրելու: Այս սուրահի 23 և 24 –րդ այաներում Աստված ասում է, որ նրանք, ովքեր անկեղծ են իրենց հավատքի մեջ, վարձատրվելու են իրենց ազնվության համար: Այս մարդիկ պատրաստ են հանուն Աստծու անցնել դժվարությունների միջով ու պաշտանել իրենց հավատքը: Այս այաներն անդրադառնում են նաև մի խնդրի, նշելով, որ Աստված դատաստանի օրն ազնիվ հավատացյալների ազնվությունն է չափում և մարդիկ ոչ միայն գործով պետք է ազնիվ լինեն, այլ նաև սրտանց ու հոգով ու շատ կարևոր է թե նրանք ինչ շարժառիթով են անում տվյալ գործը
Այս այաներն ասում են, որ շատ մարդիկ հնարավոր է որ պատրաստ լինեն ջիհադի համար, սակայն նրանց նպատակն ազնիվ չլինի ու նրանք ավելի շատ մտածեն հարստություն կամ անուն ձեռք բերելու համար:
Այս այաներից սովորում ենք.
1. Հավատացյալների համար շատ կարևոր է, որպեսզի ծանոթանան իրենց նախորդ ժողովուրդների պատմությանը և այդպիսով կարևոր քայլեր կատարեն:
2. Որքան մարդը պատասխանատու է, այդքան նրա պարտականությունը ծանր է լինելու:
3. Անկեղծությունը և՛ խոսքում և՛ գործում, շատ կարևոր է հավատքի համար և հենց այդ պատճառով, Ղուրանում հավատացյալներ բառի փոխարեն կիրառվում է ազնիվներ բառը:
4. Աստված դատաստանի օրը մարդկանց արարքները քննում է ըստ նրանց նպատակի ու շարժառիթի և այստեղ շատ կարևոր է ոչ միայն մարդու արարքի էությունը: