Ելք դեպի լույս 758
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ահզաբ սուրահի 9-րդ այա
Ո՛վ հավատացյալներ, հիշեք աստվածային բարիքները, երբ թշնամու բանակը հարձակվում էր ձեզ վրա, ու մենք նրա դեմ ուղարկեցինք կատաղի փոթորիկ ու անտեսանելի զինվորներ: Որովհետև Աստված գիտեր ձեր արարքների մասին:
Այս և սրան հաջորդող 16 այաները վերաբերում են Ահզաբի (Դաշնակիցների) ճակամարտին, որ տեղի է ունեցել հիջրեթի 5-րդ դարում: Այս ճակամարտում բոլոր խմբերը, որ դեմ էին իսլամին, միավորվեցին՝ իսլամը և մուսուլմաններին ոչնչացնելու նպատակով: Ճակամարտին մասնակցեցին նաև Մեդինայի հրեաներն ու Մեքքայի կռապաշտները, որոնք մտածում էին գրավել Մեդինան ու բնաջնջել մուսուլմաններին: Սակայն Աստծու կամոք, նրանց սադրանքը հաջողություն չունեցավ ու մուսուլմանները հաղթեցին:
Պետք է ասել, որ երբ մարգարեն իմացավ թշնամիների նպատակների մասին, մուսուլմաններին հավաքեց ու նրանց հետ քննարկեց դիմակայության ուղիները:
Սալման Ֆարսիի առաջարկով, Մեդինայի շուրջը կառուցվեցին խրամատներ, որպեսզի թշնամին չկարողանա մուտք գործել քաղաք: Այդ պատճառով, այս ճակամարտը հռչակված է որպես խրամատների ճակամարտ:
Այս այաներն ասում են, որ թշնամու դեմ ճակամարտում պետք է ապավինել Աստծուն ու չվախենալ թշնամուց: Չնայած այս ճակամարտում թշնամու թիվը մեծ էր մուսուլմանների թվից, սակայն Աստված թույլ չտվեց թշնամուն իրականացնել իր նպատակներն ուղարկելով հրեշտակների, որ ոգևորեցին մուսուլմաններին:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատքն Աստծու նկատմամբ և նվիրվածությունը շատ կարևոր են, քանի որ Աստված նաև աջակցում է մարդկանց:
2. Մշտապես պետք է հիշել Աստծու բարիքները, ինչը մարդուն դիմացկուն է դարձնում:
3. Աստված միշտ էլ օգնում է հավատացյալներին:
4. Միշտ պետք է հավատալ, որ Աստված հետևում է մեր արարքներին և իր աջակցությամբ նպաստում, որ առաջ շարժվենք:
Ահզաբ սուրահի 10 և 11-րդ այաներ
هُنَالِکَ ابْتُلِیَ الْمُؤْمِنُونَ وَزُلْزِلُوا زِلْزَالًا شَدِیدًا
Երբ հարձակվեցին ձեզ վրա վերևից ու ներքևից, և այդ ժամանակ (սարսափից ձեր) աչքերը պլշեցին ու հոգիները դուրս եկան ահաբեկված, Աստծու մասին այլևայլ բաներ էիք մտածում:
Հավատացյալները դառը փորձություն կրեցին, և մի ուժգին ցնցում դողացրեց նրանց:
Այս այաները ներկայացնում են վերոնշյալ ճակամարտի դժվարությունները, ասելով, որ թշնամու զորքն այնքան մեծ էր, որ Մեդինան չորս կողմից շրջափակվել էր: Մեդինայի բնակիչները մատնվել էին սարսափի և ամեն պահ սպասում էին, որ սպանվելու են:
Սակայն նրանք, որ հավատում էին Աստծու խոստումներին, հավատում էին մարգարեի խոսքերին, որ հավատքը հաղթելու է: Սա ըստ երևույթին աստվածային փորձություն էր՝ պարզելու, թե ով որքանով է հավատում Աստծու խոստումներին և ում հավատքն է այնքան ուժեղ, որ թշնամու զորքը տեսնելով չի նահանջում:
Այս այաներից սովորում ենք.
1 . Մշտապես պետք է պատրաստ լինել թշնամու սադրանքներին:
2. Թշնամու ջիհադն աստվածային ամենադժվար փորձություններից է և հավատքը պետք է ուժեղացնել:
3. Դժվարությունների ժամանակ իսկական հավատացյալները զատվում են կեղծ հավատացյալներից:
Ահզաբ սուրահի 12-րդ այա
Կեղծարարները և հիվանդ հոգի ունեցողներն ասում էին. «Աստված ու մարգարեն մեզ զուր խոստումներ էին տվել»:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես եղավ, որ հավտացյալների մի խումբ սկսեց կասկածել: Այան ասում է, որ նրանք իրականում հավատացյհալներ չէին, իսկ նրանց մի մասի հավատքը շատ թույլ էր: Ուստի նրանք չկարողացան մասնակցել ջիհադին: Նրանք ոչ միայն իրենք նահանջեցին, այլ ուրիշներին էլ խրախուսեցին նահանջել, չհավատալով հաղթանակի վերաբերյալ մարգարեի խոստումներին:
Այս այայից սովորում ենք.
1. Կասկածամիտ մարդիկ սպառնում են իսլամական համակարգին և դա չպետք է թույլ տալ:
2. Նրանք, որ իսկական հավատացյալ չեն, նսեմացնում են մարդկանց հոգիները:
3. Մարգարեի հետևորդները միատարր չէին: Մի խումբն ավելի հզոր կամք ուներ, իսկ մյուս խումբն իրական հավատացյալներ էին: