Փետրվար 02, 2023 08:02 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 764

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ սուրահի 35-րդ այա

 

إِنَّ الْمُسْلِمِینَ وَالْمُسْلِمَاتِ وَالْمُؤْمِنِینَ وَالْمُؤْمِنَاتِ وَالْقَانِتِینَ وَالْقَانِتَاتِ وَالصَّادِقِینَ وَالصَّادِقَاتِ وَالصَّابِرِینَ وَالصَّابِرَاتِ وَالْخَاشِعِینَ وَالْخَاشِعَاتِ وَالْمُتَصَدِّقِینَ وَالْمُتَصَدِّقَاتِ وَالصَّائِمِینَ وَالصَّائِمَاتِ وَالْحَافِظِینَ فُرُوجَهُمْ وَالْحَافِظَاتِ وَالذَّاکِرِینَ اللَّهَ کَثِیرًا وَالذَّاکِرَاتِ أَعَدَّ اللَّهُ لَهُمْ مَغْفِرَةً وَأَجْرًا عَظِیمًا

 

Մուսուլման տղամարդիկ ու կանայք և հավատացյալ տղամարդիկ ու կանայք, Աստծու հրամանին հնազանդ տղամարդիկ և Աստծու հրամանին հնազանդ կանայք, ժուժկալ ու տոկուն տղամարդիկ և ժուժկալ ու տոկուն կանայք, խոնարհ տղամարդիկ ու խոնարհ կանայք, բարերար տղամարդիկ ու բարերար կանայք, պահք պահող տղամարդիկ ու պահք պահող կանայք, արդար ու առաքինի տղամարդիկ և արդար ու առաքինի կանայք, Աստծու հիշատակը պահող տղամարդիկ և Աստծու հիշատակը պահող կանայք դառնալու են Աստծու սիրելիները ու Նրանից կստանան իրենց առաքինության շքեղ վարձատրությունը:

 

Նախորդ հյաղորդման ժամանակ ծանոթացանք որոշ պատվիրաններին, որոնք Աստված ներկայացրել էր մարգարեին նրա կանանց վերաբերյալ: Այս այան ներկայացնում է կատարյալ մարդու առանձնահատկություններն ասելով, որ դրանք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու, անկախ նրա սեռից: Քանի որ կատարելությունը որևէ սեռի չի վերաբերում և համարվում է համընդհանուր արժեք: Օրինակ հավատք Աստծու նկատմամբ, ժուժկալությունը, կարքիավորների նկատմամբ ուշադրությունը, դժվարությունների ժամանակ համբերատար լինելը, Աստծու և մարգարեի պատվիրաններին հետևելը, աղոթքը և այլն: Իսկ հավատքը միայն աղոթելով չի դրսևորվում: Այս այան ասում է. «Շատ կարևոր է, որ կրոնական պատվիրանները կատարելու հետ միասին, հավատացյալը լինի ազնիվ, համբերատար ու համեստ ինչը յուրաքնաչյուր մուսուլմանի համար անհրաժեշտ է:

 

Այս այայից սովորում ենք.

1. Կատարելությունը վերաբերում է բոլորին՝ տղամարդ, թե կին:

2. Իսլամը մարդկանց հորդորում է կատարելության ձգտել:

3. Տղամարդ թե կին, բարոյական արժեքներ ձեռքբերելու և աստվածային գթության արժանանալու հարցում հավասար են: Իսկ ժառանգություն ստանալու և մի շարք այլ հարցերում, տարբերությունը կախված է ընտանեկան ու հասարակական դիրքից:

 

Ահզաբ սուրահի 36-րդ այա

 

وَمَا کَانَ لِمُؤْمِنٍ وَلَا مُؤْمِنَةٍ إِذَا قَضَى اللَّهُ وَرَسُولُهُ أَمْرًا أَنْ یَکُونَ لَهُمُ الْخِیَرَةُ مِنْ أَمْرِهِمْ ۗ وَمَنْ یَعْصِ اللَّهَ وَرَسُولَهُ فَقَدْ ضَلَّ ضَلَالًا مُبِینًا

 

Երբ Աստված ու Նրա մարգարեն օրենք սահմանեն, հավատացյալներն ինչ սեռի էլ որ լինեն, չպետք է կասկածեն: Նա, ով անհնազանդ լինի Աստծուն ու մարգարեին, մոլորության մեջ կընկնի:

 

Այս այան, նախորդի նման, անդրադառնում է Աստծու պատվիրաններին հետևելու անհրաժեշտությանը, նշելով, որ Աստծու և մարգարեի հրամանին պետք է հավատացյալը ենթարկվի և նա, ով իրեն հավատացյալ է համարում, իր ցանկությունները չպետք է գերակա համարի Աստծու պատվիրաններին, որովհետև դա մարդուն մոլորեցնում է: Իրականում իսկական հավատացյալը հնարզանդվում է Աստծուն: Մարդու համար պետք է առաջին հերթին կարևոր լինեն աստվածային պատվիրանները և առավել լինեն  իրենց անձնական ցանկություններից:


Այս այայից սովորում ենք.

1. Աստծուն, մարգարեին և կրոնական  ուսուցումներին հետևելը հավատացյալի ամենակարևոր առանձնահատկությունն է:

2. Մարդն ազատ է աստվածային օրենքների շրջանակներում:

3. Մարդկային օրենքները, որ դեմ են աստվածային օրենքներին, պատճառ են դառնում, որ մարդը մոլորվի:

 

Ահզաբ սուրահի  37-րդ  և 38-րդ այաներ

 

وَإِذْ تَقُولُ لِلَّذِی أَنْعَمَ اللَّهُ عَلَیْهِ وَأَنْعَمْتَ عَلَیْهِ أَمْسِکْ عَلَیْکَ زَوْجَکَ وَاتَّقِ اللَّهَ وَتُخْفِی فِی نَفْسِکَ مَا اللَّهُ مُبْدِیهِ وَتَخْشَى النَّاسَ وَاللَّهُ أَحَقُّ أَنْ تَخْشَاهُ ۖ فَلَمَّا قَضَىٰ زَیْدٌ مِنْهَا وَطَرًا زَوَّجْنَاکَهَا لِکَیْ لَا یَکُونَ عَلَى الْمُؤْمِنِینَ حَرَجٌ فِی أَزْوَاجِ أَدْعِیَائِهِمْ إِذَا قَضَوْا مِنْهُنَّ وَطَرًا ۚ وَکَانَ أَمْرُ اللَّهِ مَفْعُولًا

مَا کَانَ عَلَى النَّبِیِّ مِنْ حَرَجٍ فِیمَا فَرَضَ اللَّهُ لَهُ ۖ سُنَّةَ اللَّهِ فِی الَّذِینَ خَلَوْا مِنْ قَبْلُ ۚ وَکَانَ أَمْرُ اللَّهِ قَدَرًا مَقْدُورًا

 

(Եվ հիշի՛ր), երբ մի օր դու ասացիր այն մարդուն, ում նկատմամբ Աստված (բարի էր գտնվել) ու ողողել Իր շնորհներով, և դու էլ էիր նրան բարիք շնորհել. «Պահիր կնոջդ ու երկնչիր Աստծուց»: Դու սրտումդ պահել էիր այն, ինչ Աստված պիտի հայտներ: Դու վախեցար մարդկանց խոսքերից, բայց պետք է միայն Աստծուց վախենալ: Իսկ երբ Զեյդի կարիքը այն կնոջ նկատմամբ բավարարվեց (և բաց թողեց նրան), մենք նրան ամուսնացրինք քեզ հետ, որպեսզի հավատացյալներն  ազատություն ունենան իրենց որդեգիրների կանանց նկատմամբ ամուսնալուծվելուց հետո, կրկին կնության առնեն նրանց, և Աստծու հրամանն ի կատար ածվի:

Մարգարեն հանցավոր չէ բնավ, եթե օգտվեց Աստծու թույլատրած իրավունքից իրենից առաջ հաստատված աստվածային օրենքների համաձայն. Աստծու պատվիրաններն արդար են:

 

 

Պատմական աղբյուրներում ասվում է, որ մարգարեի կինը՝ Խադիջան, ուներ մի ստրուկ՝ Զեյդ անունով: Երբ նա ամուսնացավ մարգարեի հետ, ստրուկին նվիրեց մարգարեին: Մարգարեն նախ ազատ արձակեց ստրուկին, ապա նրան որպես իր զավակ ընդունեց: Ապա մարգարեն իր հորաքրոջ դստերը՝ Զեյնաբին, առաջակեց ամուսնանալ Զեյդի հետ: Սակայն որքան էլ մարգարեն Զեյդին հորդորում էր ամուր ընտանքի կազմել, սակայն նրա ամուսնական կյանքը երկար չտևեց: Այնուհետև. Զեյնաբի ցավը մեղմելու համար, մարգարեն որոշեց նրան կնության առնել: Սակայն նա մտահոգված էր, որ մարդիկ կասեն որ իր հոգևորդու կնոջ հետ է ամուսնացել: Սակայն Աստված նրան ասաց որ մարդկանց խոսքերից չվախենա ու ամուսնանա Զեյնաբի հետ:

 

Այս այայից սովորում ենք.

1. Երբ ամուսինների միջև խնդիրներ են ծագում չպետք է մտածել ամուսնալուծության մասին:

2. Կնոջ ու տղամարդու միջև խնդիր ծագելու դեպքում, նրանց պետք է հորդորել լինել աստվածավախ ու համբերատար:

3. Կրոնական պատվիրանները կատարելիս չպետք է վախենալ մարդկանց խոսքերից:

4. Պետք է պայքարել սխալ արարքների դեմ ու այդ պայքարում չվախենալ մարդկանցից:

 

Պիտակ