Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Անցյալ ուրբաթ (հունվարի 27-ին) Թեհրանում Բաքվի դեսպանատանը դաժան միջադեպ է տեղի ունեցավ։ Նախնական քննությունները ցույց տվեցին, որ Մարանդում բնակվող քաղաքցին, ով ամուսնացել է ԱՀ քաղաքացու հետ, անձնական պատճառներով հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։ Այդ կապակցությամբ Թեհրանի ոստիկանության պետ, գեներալ Հոսեյն Ռահիմին հայտարարեց, որ Նախնական հետաքննության ընթացքում հարձակվողը նշել է, որ այս դեպքի շարժառիթը անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել: Ըստ տեսախցիկների պատկերների, երևում է, որ հարձակվողը Կալաշնիկով ինքնաձիգով սպանել դեսպանատան անվտանգության ծառայության պետին և երկու այլ անձանց վիրավորել է։ Հարձակվողի հայտարարության համաձայն՝ նրա կինը՝ Գոլնարե Ալիևան, ունենալով երկու երեխա, անցած տարվա մարտին գնացել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն, սակայն դրանից հետո, նրանից որևէ հետք չկա։ Փաստորեն, տիկին Գոլնարե Ալիևան կորել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը։ Այս միջադեպը մարդկանց հիշեցնում է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Սաուդյան Արաբիայի ռեժիմը քննադատող լրագրող Ջամալ Խաշողչիի ամոթալի սպանությունը։
Ինչևէ, տիկին Գոլնարե Ալիևան անցած տարվա մարտին գնացել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն, սակայն այնտեղից չի հեռացել։ Սա այն դեպքում, երբ այս տիկինը երկու երեխա ուներ, և դժվար թե նա խռոված լիներ ամուսնուց և երեխաներից։ Պարոն Յասին Հոսեյնզադեն իր տիկնոջ վիճակը պարզելու համար, վերջին տասը ամիսների ընթացքում բազմիցս այցելել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն, բայց ամեն անգամ ամոթխած ու շփոթված տուն է վերադարձել՝ չստանալով դեսպանատան աշխատակիցների պատասխանը։ Այս ոլորտում շատ հարցեր կարելի է տալ։ Ակնհայտ է, որ Թեհրանում ԱՀ դեսպանատան պաշտոնյաները և Բաքվի իշխանությունները պետք է պարզաբանեն այն, որ ինչու՞ այս տիկնոջից լուր չկա։ Երկրորդ հարցն այն է, որ եթե տիկին Գոլնարե Ալիևային վերադարձել է Ադրբեջանի Հանրապետություն, ինչպե՞ս է դա եղել։ Անկասկած, Թեհրանում Բաքվի դեսպանատան պաշտոնյաները պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչպե՞ս է տիկին Գոլնարե Ալիեւան առանց ամուսնու թույլտվության և իմացության լքել երկիրը և վերադարձել Ադրբեջանի Հանրապետություն։ Կարծես թե ԱՀ դեսպանատան պաշտոնյաները տիկին Գոլնարե Ալիևային տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետություն՝ առանց Մարանդցի ամուսնու թույլտվության։ Այս համատեքստում այլ հարց է, թե ինչու՞ է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը այս կնոջ ամուսնուն այնքան անտեղյակ պահել որ նա մի պահ խելագարվել է։ Անկասկած, հարձակվողը բազմիցս այցելել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն, սակայն պատասխան չի ստացել։ Բացի այդ, Մարանդցու կինը՝ Գոլնարե Ալի Եվան, իր ամուսնու հետ որևէ կապ չի պահպանել։ Հնարավոր է, որ Բաքվի կառավարությունը, բանտարկելով այս տիկնոջը և սպառնալով նրա ընտանիքին, ինչը սովորական և բնական երևւոյթ է դարձել Ադրբեջանի Հանրապետությունում, միտումնավոր կանխել է Գոլնարե Ալի Եվայի մասին ցանկացած տեղեկատվություն փոխանցել նրա ամուսնուն։ Նման իրավիճակում հեշտ է եզրակացնել այն փաստը, որ այս ոլորտում շատ ակտիվ են եղել Իլհամ Ալիևի կառավարության և միջազգային սիոնիզմի ու պանթուրքիզմի վտանգավոր հոսանքը։
Այս կապակցությամբ Թավրիզում ակտիվիստ և քաղաքական փորձագետ Մեհդի Նալբանդին ասել է. «Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակման միջադեպը ես համարում եմ Իսրայելի կողմից քաղաքական հարաբերությունները խզելու նպատակով ստեղծված խաղի մի բաժին, նպատակ ունենալով Թեհրանի և Բաքվի, այս երկու մուսուլման և հարևան երկրների միջև ծանր լարվածություն առաջացնելով, Իրանին ներքաշել իր հյուսիսային սահմաններ և ուշադրությունը շեղել Իսրայելի ռեժիմից։ Միևնույն ժամանակ Թեհրանում ԱՀ դեսպանատան հրապարակած նկարներում միանգամայն պարզ երևում է, որ Բաքվի դեսպանատան գործակալները սպասում էին այս միջադեպին։ Այս ապացույցներով կասկած չկա, որ Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա և ծառայելով օտարներին նախագծել և իրագործել է այս չարաբաստիկ ծրագիրը: Միջազգային սիոնիստական շարժման հետ կապված իշխանությունների նպատակն է տարանջատել Ադրբեջանի մուսուլման ժողովրդին Իրանի մուսուլման ժողովրդից։ Եթե Բաքվի իշխանությունները հնարավորություն ունենան, անկասկած, նրանք կփորձեն Հյուսիսային Արաքսի մուսուլմաններին և շիաներին կապել տարածաշրջանի օտար կառավարության հետ՝ կասկածի տակ դնելու Արաքսի հյուսիսում և հարավում գտնվող ժողովուրդների ազգակցականությունն ու էթնիկ պատկանելությունը: Ադրբեջանը նախ տարհանեց Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին և ապա այդ երկրի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ արեց ձեռնպահ մնալ Իրան այցելելուց։ Միաժամանակ, հակասական գործողությամբ փորձել է ակտիվ պահել Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության հյուպատոսությունը։ Փաստորեն, Իլհամ Ալիևի կառավարության հուսահատ ջանքերն այս ոլորտում ավելի են բացահայտել վարագույրի հետևում առկա խնդիրները։ Այժմ օտարներին ծառայելու նպատակով Բաքվի իշխանությունները ջանքեր են գործադրում միջազգային սիոնիզմի, համաշխարհային իմպերիալիզմի և օտարերկրացիների կողմից ներմուծվող պանթուրքիզմի վտանգավոր հոսանքի շահերն ապահովելու ուղղությամբ։
Մինչդեռ Թավրիզից որոշ քաղաքական ակտիվիստներ, ովքեր գնացել էին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն,բազմիցս բախվել են Թեհրանում այս երկրի դեսպանատանը աշխատող ԱՀ գործակալների կողմից աննախադեպ վիրավորական վերաբերմունքների։ Այս փաստի արդյունքում պարզ է դառնում, որ Իլհամ Ալիեւի իշխանության ձախողված քաղաքականությունը՝ դեռ դատապարտված է ձախողման։ Իլհամ Ալիեւի պետական պաշտոնյաների այս արկածախնդրությունների համատեքստում անհերքելի փաստ է Բաքվի պաշտոնյաների անհեռատեսությունը Իրանի հետ հարաբերությունները խաթարելու առումով։ Սա այն դեպքում, երբ եվրոպական կառավարություններն արդեն իսկ ձեռնարկել են նմանատիպ գործողություն: Բայց ամաչելով ու շփոթահար՝ վեց ամիս անց վերադարձել են Իրան։ Նմանատիպ գործողություն պատահեց 2007 թվականին, եվրոպական կառավարությունների կողմից: Եվրամիության անդամ երկրները Թեհրանում, 2007 թվականին, ԱՄՆ-ի ճնշման ներքո փակեցին իրենց դեսպանատները։ Բայց այն բանից հետո, երբ նրանց գործողությունը հատուկ արդյունք չտվեց, մի քանի ամիս անց նրանք վերադարձրեցին իրենց դեսպաններին Թեհրան՝ առանց որևէ կոնկրետ պատճառ նշելու։ Թվում է, թե այս անգամ Ադրբեջանի Հանրապետության դեսպանի վերադարձը Թեհրան մի փոքր կտարբերվի արեւմտյան դեսպանների վերադարձից։ Որովհետեւ ընդհանուր առմամբ իրավիճակը փոխվել է։ Այս կասկածներին պետք է պատասխան տան Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, թե ինչու են Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա զինված հարձակումը հայտարարում որպես ահաբեկչություն և պնդում են, որ լուրջ վնաս հասցնեն հարևան մուսուլման երկու երկրների հարաբերություններին։
Պետք է նշել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթելուց հետո, Ադրբեջանն Իրանի հարցում մշտապես հետևել է օտար երկրների խորհուրդներին: Հունվարի 31-ին, Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան մեկնելուց, որպես պատճառաբանություն նշելով ավելի վաղ Թեհրանում այդ երկրի դեսպանատան վրա իրականացված հարձակումը: Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը դադարեցնելուց հետո Ադրբեջանի այս հորդորը օտարների խորհրդով իրականացվող հակաիրանական գործողությունների շրջանակում երկրորդ քայլն է: Հաշվի առնելով վերջին 44 տարիների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու այդ երկրի արևմտյան և սիոնիստ դաշնակիցների թշնամությունը, եթե Ադրբեջանն ուսումնասիրեր ժամանակակից պատմությունը, կհասկանար, որ Թեհրանում իր դեսպանատունը փակելով, բացի զղջալուց, որևէ այլ արդյունք չի ստանալու: Շարունակեով Թեհրանի հետ հարաբերությունները քայաքայելուն ուղղված ջանքերն Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան մեկնելուց: Ամփոփելով վերոնշյալը, պետք է ասել, որ պղտորելով Իրանի հետ հարաբերությունների մթնոլորտը, Բաքվի պաշտոնյաները պետք է պատասխանեն այն հարցերին, որ ծագում են այս գործողություններից հետո, կամ հերքեն դրանք:
***
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։ Նիստի նախօրեին կայացել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։
Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետ Գրիգորյանը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստն անցկացնելու համար։ Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։