Փետրվար 15, 2023 05:36 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Ադրբեջանի Հանրապետությունում լրտեսության մեղադրանքով հավատացյալներին ձերբակալելը նորություն չէ և հաճախ կրկնվում է  այս երկրի պատմության մեջ ,1991 թվականի անկախությունից հետո ։Ադրբեջանի Հանրապետությունում ,Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո այս դառը իրադարձությունը ձևավորվել է, և ավելի է սաստկացել  Իլհամ Ալիևի իշխանության օրոք։Այս առումով, թեև չպետք է անտեսել Բաքվին իշխող քաղաքական գործիչների վարքագիծը, սակայն կասկած չկա, որ օտարների միջամտությունն այս բնագավառում շատ լուրջ է։Փաստորեն, Իլհամ Ալիևի վարչական կառուցվածքում և կառավարությունում օտարների համատարած ներկայությունից հետո Բաքվի լրատվամիջոցներում հակաշիական քաղաքականությունը աննախադեպ սաստկացել է։Իլհամ Ալիևի կառավարության վերջին քայլերով, թվում է, թե Բաքվի պետական ​​պաշտոնյաները, որոնք հույսեր են կապում օտարների հովանավորության վրա, չարաշահում են մուսուլման ժողովուրդների  համատեղ  ցանկությունները։Այս առումով պետք է գնահատել հյուսիսային Արաքսում հավատացյալների ձերբակալությունը:

Ադրբեջանի Հանրապետության հավատացյալների  վրա ճնշում գործադրելու Իլհամ Ալիևի ընտանիքի ջանքերն աննախադեպ են, և Բաքվի իշխանությունների պնդումը ՝հյուսիսային Արաքսի տարածքի հավատացյալներին Իրանին առնչակից  համարելու առումով  նորություն  չէ։Բաքվի իշխանությունները բոլորից լավ գիտեն այս իրականությունը , որ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը  Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներից  ավելի լավ են զատորոշում ճիշտն ու սխալը։Ադրբեջանի հանրապետության հավատացյալ ու աստվածավախ ժողովուրդը  թեև ավելի քան 70 տարի Խորհրդային միության կենտրոնացած համակարգի ամենասաստիկ ճնշումներին էին ենթակա ,սակայն չհեռացան Աստվածային վերջին կրոնից ու շիաից: Սրանով հանդերձ Իլհամ Ալիևի կառավարությունը չխնայեց իր ջանքը ,որպեսզի Ադրբեջանի հանրապետության շիա ժողովրդի դավանանքը  ,նաև  կրոնական այլ աղանդները, որնք սերում են Իսրայելի ռասիստական ռեժիմից ,Իրանին հակված ու կախված ներկայացնեն: Բնական է որ նրանց այդ սին երևակայությունը երբևէ չի իրականանալու և Բաքվի իշխանությունների ջանքերը համազոր է ջուրը սանդի մեջ ծեծելուն: Հենց այս առնչությամբ ,Ադրբեջանի հանրապետության դատախազության նախկին բարձրաստիճան քննիչ Վադի Էսկանդարովը  իր տեսակետն է հայտնել Բաքվի իշխանության իրավիճակի ու էության մասին: Արաքսի հյուսիսում  այս քաղաքական գործիչն ու նախկին օրենսդիրը ասել է.«Ադրբեջանի հանրապետության մեջ մարդիկ տառապում  են: Ներկայումս երկրի ամենադժգոհ ուժերից մեկը  զինվորականներն են: Երկրորդ տեղում են հավատացյալներն ու կրոնական դեմքերը ,իսկ երրորդ տեղում են հասարակ ժողովուրդը»: Ադրբեջանի հանրապետության այս իրավագետի արտահայտությունները ապացուցում են ,որ Արաքսի հյուսիսի իրավիճակը բնական չէ: Իլհամ Ալիևի կառավարությունը երկրի ուժը ,իմասնավորի զինվորական ուժը մի օտար երկրի հանձնելով ,ապացուցել է ,որ ցանկություն չունի Արաքսի հյուսիսի մուսուլման ժողովրդի հովանավությամբ շարունակել իր իշխանությունն այդ  հատվածում։  Ընդհակառակը խիստ ցանկություն ունի Ադրբեջանի հանրապետությունը կախված պահել օտարներից : Դա նշանակում է ,որ Ադրբեջանի հանրապետությունը Արաքսի հյուսիսի մուսուլման ժողովրդին ծառայելու փոխարեն ,երկրի բոլոր հնարավորությունները  մոբիլիզացրել է օտարներին ծառայեցնելու համար: Ադրբեջանի հավատացյալներին ու կրոնական համոզմունքներ ունեցողներին ձերբակալելը ևս կարելի է գնահատել հենց այս ուղղությամբ:

Այս առումով ուշադրության արժանի է  Բաքվի պաշտոնյաների և Իլհամ Ալիևի կառավարության հետ առնչվող փորձագետների ջանքերը՝ Իրանին ստիպել ագրեսիվ քաղաքականություն դրսևորելու  համար։Մինչդեռ վերջին 1400տարիներին ,Իրանը երբևէ նմանօրինակ ագրեսիվ դերերում հանդես չի եկել: Անտարակույս  այս սցենարը նախագծվում և իրագործվում է օտարների կողմից, որոնք վերահսկում են Բաքվի իշխանությանը,և  Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաներն այս ոլորտում առանձնապես դերակատար չեն։

....

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ փաստաթուղթ է ստորագրել «Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններ իրականացնելու թույլտվություն» անվամբ և պարզաբանել է  այն հարցը, թե՝ «Արդյոք նրանք լիազորություն ունե՞ն ուժով բացել Լաչինի միջանցքը»: Հայաստանի վարչապետի գրասենյակը տեղեկատվություն է տրամադրել Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության և լիազորությունների մասին :Այս կառույցը հայտարարել է.«Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ մի փաստաթուղթ է ստորագրել ՝ Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղություն պահպանող գործողություններ իրականացնելու առումով»: Այս փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից նոյեմբերի 21-ին 44-օրյա պատերազմից և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն Ադրբեջանի Հանրապետությունը չի ստորագրել այս փաստաթուղթը։Փաստորեն, Իլհամ Ալիեւի կառավարությունը, որը տարբեր նախաձեռնություններով Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մի քանի փաստաթղթեր է ստորագրել, այժմ պահանջում է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից։ Իլհամ Ալիևի կառավարության հակառակությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ ապացուցում է, որ Բաքվի իշխանությունները փորձում են Ռուսաստանից բացի այլ երկրից խաղաղապահներ մտցնել Ղարաբաղի տարածաշրջան։ Ակնհայտ է, որ դա ընթանալու  է ի վնաս Բաքվի իշխանության: Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթում ասվում է. «Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը, միջազգային մարդասիրական օգնության անարգել առաքումը, վերահսկեն հրադադարի ռեժիմի պահպանումը և արձագանքեն համաձայնագրի խախտումներին, կանխեն ուժի կիրառումը, իրենց պատասխանատվության գոտում անկարգությունները կանխեն, երաշխավորեն Ղարաբաղում բնականոն կյանքը, պաշտպանեն կենսական նշանակության միջոցները  և այլն»։ Համաձայն այս փաստաթղթի՝ ռուսական խաղաղապահ ուժերը կարող են զենքի դիմել այն դեպքերում, երբ նրանց թույլ չտան  կատարել իրենց պարտականությունները, երբ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվում տարբեր խմբերի կամ զինված անձանց կողմից, երբ վտանգված է խաղաղ բնակիչների կյանքը և առողջությունը։

Այս համատեքստում ԱՄՆ –ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորԱրթուր Խաչիկյանը ուսումնասիրել է այս հարցը: Հայ փորձագետը այսպես է հստակեցրել.« Առանց Ադրբեջանի Հանրապետության ստորագրության ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող կատարել Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած փաստաթղթում նշված պարտականությունները: Օրինակ, պատկերացրեք, որ Ռուսաստանն ու Հայաստանը փաստաթուղթ ստորագրեն այն ամենի մասին, ինչը կատարվում է Աբխազիայում և Հարավային Օսիայում Վրաստանի տարածքում:Նման բան չի կարող պատահել: Դուք չեք կարող փաստաթուղթ ստորագրել և ճանաչել իրադարձությունները այլ երկրի տարածքում։ Եթե ​​մենք Ղարաբաղը դիտարկում ենք որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք, ապա ստացվում է, որ միջազգային հանրությունն էլ այդպես է  համարում, եթե անգամ խոսենք դրա մասին, չենք կարող այդ քայլին գնալ։ Կարող եք պատկերացնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանի Հանրապետությունը փաստաթուղթ ստորագրեն, թե ինչ է տեղի ունեցել, օրինակ, Երեւանում կամ Գյումրիում»։ Միևնույն ժամանակ, քաղաքական փորձագետը ասել է.« Խաղաղություն պարտադրելու, այսինքն՝ ուժ կիրառելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պետք է լինի ինչ որ հրահանգ, այս կառույցը պետք է հաստատի միջազգային անվտանգությանը սպառնացող վտանգի առկայությունը և մի երկրի կամ մի խումբ երկրների իրավունք տա ուժ կիրառել»:Համենայն դեպս պետք է ասել.« Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման առումով Ադրբեջանի Հանրապետությունը ցանկություն չի ցուցաբերում»: Պարզվում է, որ Բաքվի իշխանությունները Ռուսաստանի հետ համագործակցության ոլորտում երկակի և կեղծ քաղաքականություն են վարում։

․․․