Մայիս 31, 2016 11:45 Asia/Yerevan

Հաղորդաշարի այս թողարկումն անդրադառնում է Քաշմիրում ու Հնդկական թերակղզում իսլամ կրոնի տարածմանն ուղղված Միր Սեյեդ Ալի Համադանիի ջանքերին:

Կրկին ձեր տան ջերմ օջախի հյուրն ենք Իրանցի հանրահայտ դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր հաղորդաշարի հերթական համարով: Այսօր ձեզ հետ զրուցելու ենք լուսնային հիջրեթի 8-րդ՝ փրկչական 14-րդ դարի հայտնի միստիկ Սեյեդ Ալի Համադանիի մասին:Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է Քաշմիրում ու Տաջիկստանում իսլամի ու հոգու մաքրագործման քարոզմանը և համարվում է սուֆիական «Քաբրուիե» ուղղության մեծերից: Մտավորականները նրան տվել են «Սոլթան-ալ-արաֆեին» կոչումը: Քաշմիրի ժողովուրդը նրան իսլամի հիմնադիր «Ալի-ե Սանի», իսկ նրա աշակերտները՝ «Շահ-ե Համեդան» են անվանել: Նրան նաև հիշատակել են Ամիր Քաբիր անունով, իսկ Տաջիկստանում հայտնի է «Հազրաթ Ամիր Ջան» անունով: Ընկերակցեք մեզ:

---

Ասացինք, որ իրանցի միստիկ Միր Սեյյեդ Ալի Համադանին ծնվել է լուսնային հիջրեթի 714 թվականին ՝ Համադանում : Նախնական կրթության շրջանն անցկացնելով , ուսումը շարունակել է միստիցիզմի , գիտության ու իմաստասիրության կրոնագետների մոտ : Նա ժամանակի մեծ միստիկների մոտ բարոյական դասեր ստանալուց հետո , իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստացել արտերկրում կատարել Իսլամ կրոն քարոզելու աշխատանքը : Այս առաքելության իրագործմամբ Համադանին իր ողջ կյանքը նվիրաբերել է Իսլամ կրոնի քարոզման և աշակերտներ դաստիարակելու աշխատանքին : Սեյյեդ Ալի Համադանին եղել է հարգված մտավորական և Իրանի շատ քաղաքներում , նաև Միջին Ասիայում ու Հնդկաստանում , ժողովրդի տարբեր խավերն առանձնահատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ :

Միստիցիզմում բարձր աստիճանների հասնելուց բացի , նա կատարելագործվել է իր ժամանակի տարբեր գիտությունների ոլորտում ՝ հեղինակելով ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության, ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել: Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով: Սեյյեդ Ալի Համադանիի վախճանից հետո , նրա գերդաստանն ու ծանոթները, Համադանում, Քաշմիրում և աշխարհի այլ վայրերում շարունակել են այդ աշխատանքները ՝ փորձելով առաջնորդել հետևորդներին:

Շիա մեծ հոգևորականները մեծ աշխատանք են տարել իսլամ կրոնի տարածման ուղղությամբ և տաժանակիր ջանք են գործադրել: Միր Սեյեդ Ալի Համադանին Քաշմիրում շիիզմի տարածման համար երկար ճանապարհորդություն կատարեց: Նա ինքը վկայում է. «Երեք անգամ արևելքից արևմուտք ճամբորդեցի և ցամաքում ու ծովում բազում հրաշալիքների ականատես եղա: Ամեն անգամ որևէ նոր քաղաք ու գյուղ հասնելով նրանց մոտ նոր սովորություններ գտա: Առաջին անգամ քաղաքից քաղաք, երկրորդ անգամ գյուղից գյուղ ու երրորդ անգամ տնից տուն անցա»: Միր Սեյեդ Ալի Համադանիի ուղևորությունների գլխավոր նպատակը կարելի է ժողովրդին առաջնորդելն ու կրոնը քարոզելը համարել: Այս ուղևորությունների ժամանակ նրանից հիշատակ մնացած կարևոր հետքը Քաշմիրում նրա կրոնական քարոզչությունն է, այնպես որ նրան Քաշմիրի առաքյալ են անվանել:

Նա շնորհիվ իր վճռականության ու նաև իր աշակերտների ու հետևորդների ջանքերի կարողացավ Քաշմիրը վերածել իսլամի ամուր կայաններից մեկի և տեխնիկաների, գիտությունների ու արհեստների մի մեծ խումբ իր հայրենիքն ու ծննդավայր համարվող Համադանից փոխադրել այդ տարածք: Սա վկայում է այն մասին, որ Համադանիի միստիցիզմը նրան մեկուսացման ու անհատական կյանք վարելու կողմը չի առաջնորդել: Նա մենակյաց միստիկ չէր, ով սուֆիզմն իր համար հետևորդներ հավաքելու միջոց է դարձնում ու ճգնավոր չէր, որ արարչին մատուցած պաշտամունքը նրան հեռու պահեր նրա անունը հիշատակելուց: Նա ժողովրդին ծառայող սրտցավ միստիկ էր, որ իր գաղթով ու քարոզչությամբ սերունդներ շարունակ Հնդկաստանը, Պակիստանն ու Քաշմիրը պարտական դարձրեց իրեն:

Որոշ բանասերների համոզմամբ մինչև Քաշմիր ժամանելը Միր Սեյեդ Ալի Համադանին արդեն մեծ համբավի է տիրացած եղել: Ասվում է, որ նա Քաշմիր է ժամանել առնվազն 60 տարեկան հասակում բազում ուղևորություններից հետո ու մինչ այդ տարբեր տարածքներում քարոզչություն կատարելով արժանացել է մուսուլմանների ուշադրության: Այդուհանդերձ նա իսլամական տարբեր տարածքներում ունեցել է բազմաթիվ հետևորդներ և կրոնի քարոզչի անվան ներքո ժամանել է Քաշմիր: Այդ ժամանակ նա նաև Քաբրուիեյի ուղղության առաջնորդն էր համարվում:

Բացի այդ, դրանից կարճ ժամանակ առաջ, Քաշմիրի թագավորությունն անցել էր մուսուլման արքաների ձեռքը, որոնք իրենց իշխանության տարածման համար բնականաբար պիտի օգտվեին իսլամի քարոզիչներից:

Տարբեր տարածքներում Միր Սեյեդ Ալի Համադանիի աշխատանքի հաջողության ու ընդառաջման գործոններից մեկը 8-րդ դարում սուֆիզմի տարածումն ու բազում խանղահաների կամ պաշտամունքի վայրերի գոյությունն է եղել: Այդ օրերին սուֆիզմը տրամաբանական, փիլիսոփայական ու դպրոցական բնույթ էր կրել և պաշտոնական գիտությունների շարքին դասավանդվում էր դպրոցներում: Բնական է, որ նման պայմաններում նկատի առնելով Միր Սեյեդ Ալի Համադանիի սուֆիական դիրքի նշանակությունը նրա անհատականությունը պիտի հայտնվեր բոլորի ուշադրության կենտրոնում:

---

Հնդակական թերակղզում ու հատկապես Քաշմիրում իսլամ կրոնը տարածելուց բացի Միր Սեյեդ Ալի Համադանին նաև ջանք գործադրեց իր քաղաքական գաղափարների տարածման ուղղությամբ, որոնք հիմնված էին շիիզմի ուսուցումների վրա: Այն ինչ այս մեծահամբավ միստիկին պարտադրեցին խորհել ու գրել քաղաքականության մասին, նրա կրոնական ու իսլամագիտության ոլորտում մտքերն էին: Միևնույն ժամանակ չպիտի անտեսել նրա ապրած ժամանակները, այդ թվում այն որ Համադանիի հանդեպ ժողովրդի համակրանքը բնական կերպով իշխանավորների ուշադրությունը սևեռում էին նրա վրա և Միր Սեյեդ Ալի Համադանին ձգտում էր այս առիթն օգտագործել բարեկարգելու համար իր ժամանակի կրոնական, բարոյական ու հասարակական պայմանները:

Իսլամագիտության բնագավառում Միր Սեյեդ Ալի Համադանիի մտքերից ակունք առած նրա քաղաքական համակարգը առավելապես հակված են նրա բարեկարգչական մեթոդների կողմը: Նա խիստ ազդված է իր միստիկական անհատականության տարբեր յուրահատկություններից ու այդ պատճառով էլ պարզ կերպով չի ներկայացնում իրեն ցանկալի քաղաքական համակարգն ու կառույցը:

Եթե ցանկանանք նրա մտքերի միջից արտաբերել նրա նկատի ունեցած քաղաքական համակարգը պիտի ասենք, որ նրա ցանկալի քաղաքական համակարգը լիովին կախում ունի հասարակությանը տիրող յուրահատկություններից: Այս համակարգը կարելի է բուրգի նման գծել, որի կատարին գտնվում է իշխանը, դրա տարբեր կողմերը իշխանության գործակատարներն են, իսկ հատակում ժողովուրդն է:

Իշխանության բուրգի կատարում գտնվող իշխանը Միր Սեյեդ Ալի Համադանիի համոզմամբ պիտի լինի հավատացյալ, ստեղծարար ու ուշիմ: Նման մի իշխան ամրացնում է կրոնի հիմքերը, որը համարվում է հասարակության միասնականության գործոնը, իսկ նրա հոգևոր ու բարոյական յուրահատկությունները ամրապնդում են արդարության ու չարագործությունից հեռու մնալու սկզբունքները:

Միր Սեյեդ Ալի Համադանին քաղաքականության ու իշխանության կառույցին անդրադառնալուց առավել, զբաղվել է իշխանի ու իշխանության հոգևոր ու բարոյական ախտաճանաչության միջոցով դրա բարեկարգման հարցով: Այս ուղղությամբ իշխանավորի գլխավոր ախտերը համարում է նրանք, որոնք նաև հիշված են կրոնի ու բարոյագիտության մեջ, ինչպես բռնությունը, պճնամոլությունը, եսապաշտությունը, բարեպաշտներից հեռանալն ու խավարամիտների հետ նիստ ու կաց անելը, անարժան գործակատարներից օգտվելը, թույլերի ու կարիքավորների անտեսումը և ներքին անվտանգության հարցում անկարողությունը:

Միր Սեյեդ Ալի Համադանիի միստիկական հայացքը գոյության, ինչպես նաև անցողիկ աշխարհին պատճառ են դարձել, որ նա գերադասի այն քաղաքականությունը, որ կհանգեցնի հասարակության անդամների հավիտենական երջանկության, իսկ հասարակության անհատների հավիտենական երջանկությունը կախում ունի բարեպաշտ իշխանավորից: Իշխանից է սկսվում հասարակության մեջ բարեփոխումը, հետևաբար հասարակության երջանկության և կամ դժբախտության ու մոլորության հետևանքներից բաժին է հասնում նաև իրեն:

Համադանիի համոզմամբ իշխանը հասարակությունը կառավարելու համար կարիք ունի գործակատարների, որոնք մասնագիտությունից բացի նաև զերծ լինենանպարկեշտ արարքներից: Քանի որ անարժան մերձավորները անցանկալի ազդեցություն են գործում իշխանի ու հասարակության վրա: Գործակատարները հասարակության հետ իշխանի կապի միջոցներն են և անհրաժեշտ է, որ իշխանը վստահ լինի կապի այդ միջոցների առողջության մասին:

Միր Սեյեդ Ալի Համադանիի քաղաքական համակարգի երրորդ շերտը ժողովուրդն է, որը կրոնական առումով պարտականություն ունի վերահսկել իր ու նաև իշխանների վարքագծի վրա և անհրաժեշտության դեպքում իր հրահանգներով ու հորդորներով կանխել նեխածության տարածումը: