Ապրիլ 12, 2023 08:19 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 767

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ  սուրահի 49-րդ այա

یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا إِذَا نَکَحْتُمُ الْمُؤْمِنَاتِ ثُمَّ طَلَّقْتُمُوهُنَّ مِنْ قَبْلِ أَنْ تَمَسُّوهُنَّ فَمَا لَکُمْ عَلَیْهِنَّ مِنْ عِدَّةٍ تَعْتَدُّونَهَا ۖ فَمَتِّعُوهُنَّ وَسَرِّحُوهُنَّ سَرَاحًا جَمِیلًا

 

Ո՛վ հավատացյալներ, եթե մի կնոջից բաժանվեք, նախքան նրա հետ մերձենալը, չթողնեք նրան սահմանված պայմանաժամից ավելի: Տվեք նրան, ինչ հրամայված է ու պատվով ճանապարհեք:

 

Ինչպես արդեն ասել ենք, Ահզաբ սուրահի այաները վերաբերում են հիմնականում ընկտանեկան հարաբերություններին:

Այս այան ասում է,  որ ամուսնանալուց հետո, նախքան կողակցելը, եթե տղամարդն ու կինը ցանկանան ամուսնալուծվել, կարիք չկա, որպեսզի կինը  մեկուսանա  և կարող է անմիջապես ամուսնանալ այլ տղամարդու հետ: Այս մեկուսացումը, որը կոչվում  է  էդե, տեղի է ունենում ամուսնալուծությունից  հետո: Կինը պետք է երեք անգամ սպասի իր դաշտանին, որպեսզի հասկանա, հղի է թե՝ ոչ և որոշի՝ ամուսնանալ կամ ոչ:

Այս այան ասում է, որ եթե կինն ու տղամարդը չեն կողակցել, ամուսնալուծվելիս տղամարդը պետք է նվեր տա կնոջը, որի մասին խոսվում է   Բաղարա սուրահի  237-րդ  այանում:  Ամուսնալուծությունը պետք է տեղի ունենա հարգալից պայմաններում,  առանց բռնության կամ կոպիտ քայլերի:

 

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը բազմակողմանի կրոն է և ընտանեկան հարցերի համար ունի որոշակի ուսմունքներ:

2. Ամուսնալուծությունը բացասաբար է ազդում կնոջ վրա և նրան պետք է ճիշտ վերաբերմունքով ու նյութական փոխհատուցման միջոցով օգնել:

3. Ղուրանն ասում է, որ նույնիսկ ամուսնալուծվելիս, կինն ու տղամարդը չպետք է ատելությամբ լցվեն:

 

Ահզաբ սուրահի 50-րդ այա

 

یَا أَیُّهَا النَّبِیُّ إِنَّا أَحْلَلْنَا لَکَ أَزْوَاجَکَ اللَّاتِی آتَیْتَ أُجُورَهُنَّ وَمَا مَلَکَتْ یَمِینُکَ مِمَّا أَفَاءَ اللَّهُ عَلَیْکَ وَبَنَاتِ عَمِّکَ وَبَنَاتِ عَمَّاتِکَ وَبَنَاتِ خَالِکَ وَبَنَاتِ خَالَاتِکَ اللَّاتِی هَاجَرْنَ مَعَکَ وَامْرَأَةً مُؤْمِنَةً إِنْ وَهَبَتْ نَفْسَهَا لِلنَّبِیِّ إِنْ أَرَادَ النَّبِیُّ أَنْ یَسْتَنْکِحَهَا خَالِصَةً لَکَ مِنْ دُونِ الْمُؤْمِنِینَ ۗ قَدْ عَلِمْنَا مَا فَرَضْنَا عَلَیْهِمْ فِی أَزْوَاجِهِمْ وَمَا مَلَکَتْ أَیْمَانُهُمْ لِکَیْلَا یَکُونَ عَلَیْکَ حَرَجٌ ۗ وَکَانَ اللَّهُ غَفُورًا رَحِیمًا

 

Ո՛վ մարգարե, քեզ թույլատրված է ամուսնանալ այն կանանց հետ, ում կօժտես, և այն (գերիների) հետ, որ Աստված է քեզ տալիս պատերազմի ավարից: Նաև հորեղբայրներիդ, հորաքույրերիդ ու մորաքույրերիդ աղջիկների հետ, որ քեզ հետ գաղթել են: Եվ վերջապես` բոլոր այն հավատացյալ կանանց հետ, ովքեր իրենց սիրտը քեզ կնվիրեն: Սա առանձնակի շնորհ է, որ ընձեռում ենք քեզ և ոչ թե այլ հավատացյալների: Մենք գիտենք, թե ինչ ամուսնական  օրենքներ հաստատեցինք հավատացյալների համար, որպեսզի դժվարություններ չլինեն քեզ համար: Աստված գթած և ներողամիտ է:

 

Այս այան ասում է, որ  կարելի է  հորեղբոր, հորաքրոջ, մորաքրոջ ու մորեղբոր աղջիկների հետ ամուսնանալ և ընդհանրապես յուրաքանչյուր հավատացյալ կնոջ հետ: Այդ դեպքում նախապես սահմանվում է մեհրիեն՝ նվերը, որ տղամարդը պետք է վճարի ամուսնալուծվելու դեպքում: Այստեղ կարևոր է հասկանալ, որ իսլամը ստրկատիրական համակարգը չի ստեղծել: ժամանակին ստրկատիրությունը տարածված էր ամենուրեք և կանայք դառնում էին աղախիններ: Իսլամը չէր կարող այդ օրենքները չեղարկել, սակայն փորձեց որոշ օրենքներով վերացնել այն: Իսլամը խրախուսում էր ազատ արձակել ստրուկներին: Եվ Ղուրանն ասում է, որ ստրուկներին ազատելը լավագույն արարքն է, որ մարդը կարող է  անել ու ազատվել մեղքերից: Այդ պատճառով, մուսուլմաններն ազատեցին իրենց ստրուկներին կամ ամուսնացան նրանց հետ: Այս այան անդրադառնում է նաև ամուսնության մի տեսակին, որը թույալրտված էր միայն  մարգարեին: Դա վերաբերում էր այն ամուսնությանը, երբ կինը պատրաստ էր մարգարեի հետ ամուսնանալ առանց մեհրիեի:

Պատմության մեջ ասվում է, որ մարգարեն 25 տարեկանում ամուսնացավ Խադիջեյի հետ, որը տարիքով մեծ էր մարգարեից: Քանի դեռ Խադիջեն ողջ էր, մարգարեն չամուսնացավ այլ կնոջ հետ, չնայած այդ ժամանակ արաբների շրջանում բազմակնությունը տարածված էր: Երբ Խադիջեն մահացավ, մարգարեն 53 տարեկան էր: Խադիջեյի մահից հետո, մարգարեն ամուսնացավ Այիշեյի հետ, հետո կնության առավ այրի կանանց այն նպատակով, որ նրանք խնամակալ ունենան:

Այս այայից սովորում ենք.

1. Ամուսնության հարցում ընդունելին կամ ոչ ընդունելին՝ հալալն ու հարամը, որոշում է Աստված:

2. Բոլոր մարդիկ ունեն ամուսնանալու կարիք և ոչ մեկին չի կարելի զրկել այդ իրավունքից, անգամ եթե նա գերի է ընկել:

3. Իսլամը կանանց համար սահմանել է մեհրիե, որպեսզի նրանց ֆինանսական  իրավունքները պահպանվեն:

 

Պիտակ