Ապրիլ 12, 2023 08:20 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 768

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ սուրահի 51-րդ այա

 

تُرْجِی مَنْ تَشَاءُ مِنْهُنَّ وَتُؤْوِی إِلَیْکَ مَنْ تَشَاءُ ۖ وَمَنِ ابْتَغَیْتَ مِمَّنْ عَزَلْتَ فَلَا جُنَاحَ عَلَیْکَ ۚ ذَٰلِکَ أَدْنَىٰ أَنْ تَقَرَّ أَعْیُنُهُنَّ وَلَا یَحْزَنَّ وَیَرْضَیْنَ بِمَا آتَیْتَهُنَّ کُلُّهُنَّ ۚ وَاللَّهُ یَعْلَمُ مَا فِی قُلُوبِکُمْ ۚ وَکَانَ اللَّهُ عَلِیمًا حَلِیمًا

 

Քո ցանկությամբ կկարողանաս քո կանանց հետ (փարվելու) ժամանակը հետաձգել և նրանցից որ մեկին ցանկանաս, քեզ մոտ տեղավորել: Երբ նրանցից ոմանց, որ արձակել էիր, կրկին ցանկանաս, հանցավոր չես դառնա: Այսպես ավելի հեշտ կլինի նրանց մխիթարել, որպեսզի կրկին երջանկացնես այն սիրտը, որտեղ բույն էր դրել տխրությունը, և որպեսզի բոլորը գոհ լինեն այն ամենից, ինչ տալիս ես իրենց: Աստված ծանոթ է ձեր սրտի խորքերին: Նա գիտուն և համբերատար է:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարգարեն իր կնոջ՝ Խադիջայի մահից հետո, 53 տարեկանում, ամուսնացավ մի քանի կանանց հետ: Ամուսնությունների մեծ մասը տեղի ունեցան  կանանց ընտանիքների առաջարկով: Դրանց մի մասի նպատակն այրի կանանց խնամակալությունը ստանձնելն ու նրանց ապահովելն էր: Պետք է ասել, որ մարգարեի կանանցից բոլորը, բացի մեկից, այրի են եղել և այդ պատճառով, նա մեծ թվով երեխաներ չի ունեցել:

Այդ կանայք պատրաստ էին առանց որևէ սպասելիքի դառնալ մարգարեի կինը: Աստված այս այայում դիմելով մարգարեին, ասում է . «Կանանց հետ քո ժամանակն այնպես անցկացրու, որպեսզի կարողանաս բավարարել բոլորի գոհունակությունը: Իհարկե կանանց մի մասը մարգարեից անտեղի սպասելիքներ ուներ: Բայց մարգարեն փորձում էր հնարավորինս  ապահովել այդ կանանց խաղաղ կյանքը:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնական կամ այլ պարտավորությունները չպետք է պատճառ դառնան, որ տղամարդը հեռանա իր ընտանիքի նկատմամբ պատասխանատվությունից: 

2 .Կինը պետք է աջակցի տղամարդուն, որն ունի հասարակական կարևոր պարտականություններ:

3. Տղամարդը կնոջ համար պետք է ստեղծի ապահով կյանք:

 

Ահզաբ սուրահի 52-րդ այա

 

لَا یَحِلُّ لَکَ النِّسَاءُ مِنْ بَعْدُ وَلَا أَنْ تَبَدَّلَ بِهِنَّ مِنْ أَزْوَاجٍ وَلَوْ أَعْجَبَکَ حُسْنُهُنَّ إِلَّا مَا مَلَکَتْ یَمِینُکَ ۗ وَکَانَ اللَّهُ عَلَىٰ کُلِّ شَیْءٍ رَقِیبًا

 

Այժմ քո կանանցից  բացի այլ կին չպիտի ունենաս: Դու չես կարող նրանց փոխարինել այլ կանանցով, որոնց գեղեցկությունը կգրավի քո ուշադրությունը՝ բացառությամբ գերի կանանցից: Աստված ամեն բան գիտի:

 

Այս այան ասում է, որ երբ ամուսնության առաջարկները շատ են լինում, այս այան իջնում է մարգարեի համար: Այան ասում է . «Ով մարգարե, այլևս ոչ մի կնոջ ամուսնության առաջարկին դրական պատասխան մի տուր և ասա, որ Աստված քեզ արգելել է ամուսնանալ: Եվ եթե անգամ քեզ առաջարկեն ամուսնալուծվել մի քանի կանանցից՝ ուրիշների հետ ամուսնանալու համար, մի ընդունիր այդ առաջարկը, եթե անգամ այդ կանայք երիտասարդ ու գեղեցիկ լինեն»:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանի ճշմարտացիությունը փաստում են այս այաները, որոնք մարգարեի համար սահամնափակումներ են կիրառել:

2. Եթե Ղուրանը մարգարեի հեղինակած գիրքը լիներ, մարգարեի իրավունքները սահմանափակող այաներ չէին լինի:

3. Աստված անընդունելի է  համարում որպեսզի տղամարդը ամուսնալուծվի իր կնոջից ՝ ավելի երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու համար:

 

Ահզաբ  սուրահի 53-րդ և 54-րդ այաներ

 

 

یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا لَا تَدْخُلُوا بُیُوتَ النَّبِیِّ إِلَّا أَنْ یُؤْذَنَ لَکُمْ إِلَىٰ طَعَامٍ غَیْرَ نَاظِرِینَ إِنَاهُ وَلَٰکِنْ إِذَا دُعِیتُمْ فَادْخُلُوا فَإِذَا طَعِمْتُمْ فَانْتَشِرُوا وَلَا مُسْتَأْنِسِینَ لِحَدِیثٍ ۚ إِنَّ ذَٰلِکُمْ کَانَ یُؤْذِی النَّبِیَّ فَیَسْتَحْیِی مِنْکُمْ ۖ وَاللَّهُ لَا یَسْتَحْیِی مِنَ الْحَقِّ ۚ وَإِذَا سَأَلْتُمُوهُنَّ مَتَاعًا فَاسْأَلُوهُنَّ مِنْ وَرَاءِ حِجَابٍ ۚ ذَٰلِکُمْ أَطْهَرُ لِقُلُوبِکُمْ وَقُلُوبِهِنَّ ۚ وَمَا کَانَ لَکُمْ أَنْ تُؤْذُوا رَسُولَ اللَّهِ وَلَا أَنْ تَنْکِحُوا أَزْوَاجَهُ مِنْ بَعْدِهِ أَبَدًا ۚ إِنَّ ذَٰلِکُمْ کَانَ عِنْدَ اللَّهِ عَظِیمًا

 

إِنْ تُبْدُوا شَیْئًا أَوْ تُخْفُوهُ فَإِنَّ اللَّهَ کَانَ بِکُلِّ شَیْءٍ عَلِیمًا

Ո՛վ հավատացյալներ, առանց թույլտվության մի մտեք մարգարեի տուն, մինչև որ ինքը ձեզ չհրավիրի նստել սեղանի մոտ: Այդ ժամանակ ընդունեք նրա հրավերը և ճաշից հետո առանձին-առանձին դուրս եկեք ու երկար-բարակ մի խոսեք, այլապես կզայրացնեք նրան: Մարգարեն չի ասում ձեզ սա, որովհետև ամոթխած է, բայց Աստված չի ամաչում ճշմարտությունն ասելիս: Եթե նրա կանանց որևէ բան ունեք ասելու, ասեք դա, երբ նրանց դեմքը վարագուրված է, ու մի ամուսնացեք նրա կանանց հետ: Հակառակ դեպքում Հավիտենականի աչքին ոճիր գործած կլինեք:

 

Ձեր արարքները հայտնեք թե գաղտնի պահեք, միևնույն է, դրանք գաղտնիք չեն Աստծու համար:

Այս այաները, դիմելով հավատացյալներին, խոսում են հյուրընկալվելու և հասարակական այլ կանոնների մասին: Դիմելով հավատացյալներին, այաններն ասում են.

1. Երբեք առանց նախազգուշացնելու մեկի տուն մի գնացեք:

2. Եթե հրավիրվել եք, գնացեք ժամանակին:

3. Եթե ձեզ չեն հրավիրել, սակայն դուք պարտավոր եք այցելել տվյալ վայր, զգուշությամբ մուտք գործել այնտեղ, որպեսզի ապացուցեք ձեր բարեպաշտությունն ու քաղաքավարությունը:

Այս պատվիրանները կարևորվում էին հատկապես մարգարեի տանը հյուրընկալվելու ժամանակ, որպեսզի հյուրերը որևէ կերպ  նրան չանհանգստացնեին:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալը պետք է նաև քաղաքավարի լինի:

2. Յուրաքանչյուր տուն ունի իր սահմանը, որը ոչ մեկը չի կարող ոտնահարել:

3. Հյուրընկալությունը մշտապես խրախուսվում է հավատացյալների համար, իսկ հյուրը պետք է պահպանի որոշակի կանոններ:

4. Հասարակական հարաբերություններում շատ կարևոր է սահման ճշտելը: Հիջաբը հենց այդ նպատակն է  հետապնդում, որպեսզի պահպանվի կանանց մաքրությունը :

 

Պիտակ