Ապրիլ 12, 2023 14:01 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաբա սուրահի 10-րդ  և 11-րդ այաներ

 

وَلَقَدْ آتَیْنَا دَاوُودَ مِنَّا فَضْلًا ۖ یَا جِبَالُ أَوِّبِی مَعَهُ وَالطَّیْرَ ۖ وَأَلَنَّا لَهُ الْحَدِیدَ

أَنِ اعْمَلْ سَابِغَاتٍ وَقَدِّرْ فِی السَّرْدِ ۖ وَاعْمَلُوا صَالِحًا ۖ إِنِّی بِمَا تَعْمَلُونَ بَصِیرٌ

Մենք Դավթին շնորհեցինք մեր գերագույն շնորհներից մեկը: (Մենք լեռներին ու թռչուններին հրամայեցինք)` ո՜վ լեռներ ու թռչուններ, նրան ձայնակցեք և փառաբանեք Աստծուն նրա հետ: Մենք նրա համար երկաթը փափկեցրինք:

(Մենք նրան ասացինք). «Պատրաստիր կատարելագործված զրահ և (դրա) օղակները չափիր ճշգրիտ: Բարի գործ արեք, քանզի Իմ աչքը հսկում է ձեր սարքածի վրա»:

 

Այս այաները ներկայացնում են Դավթի ու նրա որդի Սողոմոնի կայնքից մի քանի դրվագ: Նախ այաներն ասում են, որ Աստված Դավթին բարոյական և նյութական հատուկ արտոնություններ շնորհեց, որոնց մասին խոսվել է Նամլ սուրահում: Այաների առաջին մասում ասվում է, որ Աստված Դավթին նվիրեց թռչուններ ու կենդանիներ, որոնք Դավթի հետ միասին աղոթում էին: Երբ Դավիթը սկսում էր աղոթել, նրա շրջապատում ամեն ինչ միանում էր նրան: Իսլամի մարգերի վերաբերյալ նույնպես  նման պատմություն գոյություն ունի: Պատմությունն ասում է, որ մարգարեի ձեռքում գտնվող թզբեհի հատիկները շարժվելու ժամանակ նրա աջակիցները լսում էին այդ ձայնը:

Այնուհետև այաները խոսում են Դավթի կարողություիններից մեկի մասին, ասելով. «Մենք երկաթը Դավթի համար փափկացրինք, որպեսզի զրահ պատրաստի ու պաշտպանի իրեն և իր ընկերներին: Ըստ երևույթին, Դավթից առաջ, մարդիկ, իրենց պաշտպանելու համար օգտվում էին մետաղյա սալիկներից, որոնք ծանր էին: Սակայն Աստծու կամոք, Դավիթը կարողացավ երկաթը բարակ թելերի նման բարակացնել ու կռել և պատրաստել թշնամուց պաշտպանվելու համար նախատեսված գործիքներ: Այնուհետև այաներն ասում էին, որ  այդ գործիքները պետք է օգտագործվեին ճիշտ և աստվածահաճո գործի համար, քանի որ Աստված ամեն ինչի մասին տեղյակ է:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Նրանք, որ ապաշխարող են, օգտվում են Աստծու բարիքներից:

2. Բոլոր էակները, սկսած կենդանիներից կամ անշունչ առարկաներից, ենթարկվում են Աստծու կամքին:

3. Ստորգետնյա բնական հնարավորություններից օգտվելը մարդու ավելի լավ ապրելու համար, կարևորվում է Աստծու կողմից:

4. Արդյունաբերությունը պետք է ունենա որակ և ծառայի մարդուն:

 


Սաբա սուրահի 12 -րդ և 13-րդ այաներ

 

وَلِسُلَیْمَانَ الرِّیحَ غُدُوُّهَا شَهْرٌ وَرَوَاحُهَا شَهْرٌ ۖ وَأَسَلْنَا لَهُ عَیْنَ الْقِطْرِ ۖ وَمِنَ الْجِنِّ مَنْ یَعْمَلُ بَیْنَ یَدَیْهِ بِإِذْنِ رَبِّهِ ۖ وَمَنْ یَزِغْ مِنْهُمْ عَنْ أَمْرِنَا نُذِقْهُ مِنْ عَذَابِ السَّعِیرِ

یَعْمَلُونَ لَهُ مَا یَشَاءُ مِنْ مَحَارِیبَ وَتَمَاثِیلَ وَجِفَانٍ کَالْجَوَابِ وَقُدُورٍ رَاسِیَاتٍ ۚ اعْمَلُوا آلَ دَاوُودَ شُکْرًا ۚ وَقَلِیلٌ مِنْ عِبَادِیَ الشَّکُورُ

 

Սողոմոնին տվեցինք հովերի կայսրության վրա հսկելու իշխանություն: Մեկ ամիս երեկոները և մեկ ամիս առավոտները փչում էին հովերը: Մենք նրա համար հոսեցրինք արույրից աղբյուր: Աստծու կամոք ոգիներն աշխատում էին նրա աչքերի առջև, և նա, ով չէր լսում մեր հրամանները, բոցերի մեջ էր գահավիժում:

Սողոմոնն իր կամքով շինություններ էր կառուցել տալիս, պալատներ ու արձաններ, հրաշագեղ ու մեծ անոթներ և հաստատուն գավակներ: Ո՛վ Դավթի ընտանիք, աշխատեք` մեզ շնորհակալ լինելով: Բայց որքան քիչ երախտագետ կա Իմ ծառաների մեջ:

 

Այս այաներն անդրադառնում են Աստծու բարիքներին, որոնք տրվել են Դավթի որդի Սողոմոնին:  

Սողոմոնն ուներ մի օդային փոխադրամիջոց, (օդապարիկի նման), որով օդ բարձրանալուց հետո, քամին նրան տանում էր ուր որ նա ցանկանար: Սողոմոնն այդ փոխադրամիջոցով կես ժամում անցնում էր այն ճանապարհը որ պետք է անցներ մեկ օրում:

Երկրորդ բարիքը, որ նրան շնորհվեց, պղինձը ձուլելու արհեստն էր: Իսկ այն հատկապես պետք էր գալիս կաթսաներ ու ամանեղեն ստեղծելու համար: Եթե Դավթի ձեռքում փափկում էր երկաթը, Սողոմոնը սովորեց պղինձը ձուլելու արհեստը:

Ջիններից մի խումբ ծառայում էին Սողոմոնին ու նրա իշխանությանը, կատարելով դժվար ու անհավատալի գործեր:

Երկրորդ բարիքի մասին պետք է ասել, որ մարդը կարողացել է պղինձը ձուլելու արհեստին  տիրապետել, սակայն առաջինն ու երրորդը դեռևս մարդկանց անհայտ են: Շատերը միգուցե դա սնոտիապաշտություն համարեն: Սակայն հավատացյալները համոզված են, որ այս աշխարհում դեռևս կան շատ բաներ, որոնք մարդը չի ճանաչել, սակայն աստվածային առաքյալները կարողացել են դրանցից օգտվել:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծու առաքյալները հնարավորություն ունեն հասանելի լինել ոչ նյութական աշխարհին:

2. Մարդը կարող է կառավարել ջիններին, եթե Աստված կամենա:

3. Արդյունաբերական ու գեղարվեստական իրերի արտադրությունը և հանքերի շահագործումն այն բնագավառներն են որ Աստված մարգարեներին ցույց է տվել՝ մարդու զարգացման ճանապարհը հարթելու համար: Պղնձաձուլությունը և կաղապարաշինությունը երկար անցյալ ունեն և վերադառնում են  Սողոմոնի ժամանակներին:   

 

Պիտակ