Ապրիլ 12, 2023 16:08 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաբա սուրահի 31-րդ այա

وَقَالَ الَّذِینَ کَفَرُوا لَنْ نُؤْمِنَ بِهَٰذَا الْقُرْآنِ وَلَا بِالَّذِی بَیْنَ یَدَیْهِ ۗ وَلَوْ تَرَىٰ إِذِ الظَّالِمُونَ مَوْقُوفُونَ عِنْدَ رَبِّهِمْ یَرْجِعُ بَعْضُهُمْ إِلَىٰ بَعْضٍ الْقَوْلَ یَقُولُ الَّذِینَ اسْتُضْعِفُوا لِلَّذِینَ اسْتَکْبَرُوا لَوْلَا أَنْتُمْ لَکُنَّا مُؤْمِنِینَ

 

Անհավատներն ասում են. «Մենք չենք հավատալու ոչ Ղուրանին և ոչ էլ նվիրական մատյաններին»: Երբ նրանք Աստծու դատաստանի առջև կանգնեն, քանի-քանի մեղքի տակ ընկճված են լինելու. թույլերն ասելու են ուժեղներին. «Եթե դուք չլինեիք, մենք հավատք ընդունած կլինեինք»:

Այս այան ասում է.-«Անհավատները ժխտում են այն, ինչ ներկայացվել է երկնային ու հանդերձյալ կյանքի մասին: Թվում է, որ նրանք որոշել են չընդունել ճշմարտությունը: Ըստ երևույթին, նրանք քնած են և չեն ցանկանում քնից արթնանալ: Այան ասում է, որ հանդերձյալ կյանքը ժխտողները հանդերձյալ կյանքում փորձելու են արդարանալ ու իրենց մեղքը բարդել ուրիշների վրա: Նրանք դիմելով հասարակության մեծամեծներին, որոնք նույնպես մեղավոր են, ասելու են. Դուք  մեզ մոլորեցրիք, հակառակ դեպքում մենք կհավատայինք:

 

Այս այայից սովորում ենք.

1. Մարդու կարծրամտությունը մարդուն տանում է դեպի մոլորություն: Մարդը պետք է ճկուն լինի և ճշմարտությունն ընդունի, հակառակ դեպքում չի կարող հավատքի գալ:

2.  Բոլոր երկնային գրքերը մեկ նպատակ են հետապնդում, ուստի անհավատները դրանցից ոչ մեկին չեն հավատում:

3. Անհավատությունն ու կռապաշտությունը չարիք են, որ անհավատը գործում է  ոչ միայն իր, այլ մարգարեների նկատմամբ:

4. Կրոնական մշակույթում երբ մարդն ինքն իր նկատմամբ է չարիք գործում, համարվում է հանցագործություն:

5. Հարության ժամանակ հավատքը ամենակարևոր գործոնն է մարդու փրկության համար:

 

Սաբա սուրահի 32-րդ և 33-րդ այաներ

 

قَالَ الَّذِینَ اسْتَکْبَرُوا لِلَّذِینَ اسْتُضْعِفُوا أَنَحْنُ صَدَدْنَاکُمْ عَنِ الْهُدَىٰ بَعْدَ إِذْ جَاءَکُمْ ۖ بَلْ کُنْتُمْ مُجْرِمِینَ

وَقَالَ الَّذِینَ اسْتُضْعِفُوا لِلَّذِینَ اسْتَکْبَرُوا بَلْ مَکْرُ اللَّیْلِ وَالنَّهَارِ إِذْ تَأْمُرُونَنَا أَنْ نَکْفُرَ بِاللَّهِ وَنَجْعَلَ لَهُ أَنْدَادًا ۚ وَأَسَرُّوا النَّدَامَةَ لَمَّا رَأَوُا الْعَذَابَ وَجَعَلْنَا الْأَغْلَالَ فِی أَعْنَاقِ الَّذِینَ کَفَرُوا ۚ هَلْ یُجْزَوْنَ إِلَّا مَا کَانُوا یَعْمَلُونَ

 

Ու այն ժամանակ ուժեղները պիտի պատասխանեն թույլերին. «Մենք երբեք չենք արգելել ձեզ ճիշտ ճանապարհով ընթանալ, երբ այն երևաց: Ձեր անհավատության հանցանքը միայն ձերն է»:

Ու թույլերը կասեն ուժեղներին. «Դուք գիշեր-ցերեկ ծուղակներ էիք լարում մեր դեմ: Դուք հրամայեցիք, որ անհավատ ու կռապաշտ լինենք»: Բոլորն էլ պիտի թաքցնեն իրենց զղջումը, որպեսզի ավելի չխայտառակվեն: Ամբարիշտների վզից պիտի կախենք շղթաները: Հնարավո՞ր է, որ իրենց արարքների դիմաց այլ պատիժ ստանան:

 

Այս այաներում մի քանի անգամ կիրառվել է Մոսթազաֆ բառը, որը նշանակում է մարդիկ, ովքեր աչք ու ականջը փակ հետևում են ուրիշներին և իրենք չեն մտածում: Այաներում կիրառվել է  նաև Մոսթաքբեր բառը որը վերաբերում է այն մարդկանց, ովքեր իրենց դիրքը չարաշահելով, մոլորեցնում են մյուսներին:  Բնականաբար, վերջիններս մարդկանց ուղղակի չեն հրավիրում հետևել իրենց, այլ տարբեր քարոզչական աշխատանքներով մարդկանց մեջ տարածում են իրենց անհավատության վրա հիմնված գաղափարախոսությունը: Նրանք փորձում են   շվայտ կյանքի դրսևորումներով խաբել մարդկանց և մոլորեցնել նրանց: Այս  այաներից կարելի է  հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ, որքան էլ որ քիչ տեղեկացված լինի, պետք է հետևի իր մաքուր բնազդին ու բանականությանը, որպեսզի չմոլորվի: Իհարկե  բռնատեր ուժերն անպայման դատվելու են, սակայն մոստազաֆները չպետք է արդարացվեն ու խուսափեն պատասխանատվությունից:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Չնայած անբարո հասարակությունը մեծապես ազդում է մարդկանց վրա, սակայն մարդիկ  պետք է անկախ լինեն ու չմոլորվեն: Ուստի մարդիկ չպետք է մեղք գործեն ու դրա համար մեղադրեն հասարակությանը:

2. Դատաստանի օրը մարդիկ չեն կարողանալու իրենց մեղքերն ուրիշների վրա բարդել:

2. Նրանք, ում երկնային գրքերի պատգամը հասել է, սակայն նրանք  չեն ընդունել այն, պետք է դատաստանի օրը պատասխան տան:

4. Անհավատները, ովքեր ունեն ուժ ու կարողություն, գիշեր ցերեկ փորձում են մարդկանց մեջ քարոզել իրենց սուտ գաղափարախոսությունը և թույլ չտալ մտածել: Այդպիսով, նրանք մարդկանց հեռացնում են ճշմարիտ ճանապարհից:

5. Մոլորվածներն իրենց հետ մյուսներին էլ մոլորեցնում են և այդպիսով ավելի են նպաստում հասարակության մոլորվածությանը:

Պիտակ