Ապրիլ 12, 2023 16:11 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 781

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաբա սուրահի 34 և 35-րդ այաներ

 

وَمَا أَرْسَلْنَا فِی قَرْیَةٍ مِنْ نَذِیرٍ إِلَّا قَالَ مُتْرَفُوهَا إِنَّا بِمَا أُرْسِلْتُمْ بِهِ کَافِرُونَ

وَقَالُوا نَحْنُ أَکْثَرُ أَمْوَالًا وَأَوْلَادًا وَمَا نَحْنُ بِمُعَذَّبِینَ

 

Ամեն անգամ, երբ մի առաքյալ մեր սպառնալիքները քարոզեց մի հանցավոր քաղաքի ներսում, մեծամեծները նրանց ստախոս հայտարարեցին:

Իրենց հարստությամբ ու բազմաթիվ զավակներով հպարտ` նրանք կարծում են, որ զերծ են մնալու մեր վրեժխնդրությունից:

 

Այս այաներն ասում են,-Բռնատեր ուժերը, որ Աստծու բարիքները շվայտորեն օգտագործում են և իրենց ավելի բարձր են համարում, կարծելով, թե դրա համար է, որ ունեն  հարստություն և հռչակավոր գերդաստան, չեն հավատում մարգարեի խոսքերին ու ուղերձներին և հայտարարում են, որ պատրաստ չեն հավատալ  մարգարեներին ու նրանց գրքերին: Նրանք ասում են. Եթե անգամ դատաստանի օրը գա, Ատսված մեզ չի պատժի, որովհետև մենք ունենք զավակներ ու հարստություն:


Այս այաներից սովորում ենք.

1. Երբեմն ուժն ու հարստությունն այնքան են կուրացնում մարդկանց, որ նրանք հրաժարվում են հավատալ մարգարեների ուսմունքներին ու չեն ընդունում ճշմարտությունը:

2. Հարուստ լինելը չի նշանկում լինել Աստծու մերձավորը: Ընդհակառակը, նրանք, ովքեր ունեն հնարավորություններ, ավելի պատասխանատու են հասարակության նկատմամբ:

3. Եթե հարուստ մարդը գոռոզամիտ լինի, այդ  հարստությունը նրան կտանի մոլորության:

4. Եթե մարդն այս աշխարհում հանգիստ է ապրում, դա  չի նշանակում, որ հանդերձյալ կյանքում նույնպես այդպես է լինելու: Շատերն այս կյանքում հանգիստ ապրում են, սակայն հանդերձյալ կյանքում՝ պատժվում:

 

Սաբա սուրահի 36-րդ այա

 

قُلْ إِنَّ رَبِّی یَبْسُطُ الرِّزْقَ لِمَنْ یَشَاءُ وَیَقْدِرُ وَلَٰکِنَّ أَکْثَرَ النَّاسِ لَا یَعْلَمُونَ

 

Ասա նրանց. «Աստված Իր կամքով բաժանում կամ խնայում է Իր շնորհները, բայց մարդիկ մեծ մասամբ տգետ են»:

Եթե մարդն ունի հարստություն և օգտվում է  որոշակի բարիքներից, դա չի նշանակում, որ նա ավելի մեծ ուշադրության է  արժանացել Աստծու կողմից: Եվ հակառակը՝ նա ով չունի հարստություն, չի նշանակում, որ նա մերժվել է  Աստծու կողմից: Այս տարբերությունները հիմնված են Աստծու գիտության վրա և կապ չունեն աստվածային բարության կամ զայրույթի հետ: Իհարկե շատերը սա չգիտեն ու սխալ ենթադրություններ են անում:

 

Այս այայից սովորում ենք.

1. Եթե Աստված որևէ մեկին բարիք է տալիս, դա նրա իմաստնությունից է:

2. Մարգարեների պարտականություններից  է ուղղել սխալ ենթադրությունները:

3. Հարստությունն ու  զավակները համարենք Աստծու պարգևած բարիք: Ուրեմն պետք է մշտապես երախտապարտ լինեք  Աստծուն:

 

Սաբա սուրահի  37 –րդ այա

وَمَا أَمْوَالُکُمْ وَلَا أَوْلَادُکُمْ بِالَّتِی تُقَرِّبُکُمْ عِنْدَنَا زُلْفَىٰ إِلَّا مَنْ آمَنَ وَعَمِلَ صَالِحًا فَأُولَٰئِکَ لَهُمْ جَزَاءُ الضِّعْفِ بِمَا عَمِلُوا وَهُمْ فِی الْغُرُفَاتِ آمِنُونَ

Ձեր զավակների ու ձեր գանձերի  շնորհիվ չէ, որ դուք մերձենում եք հավիտենականին: Նա վարձատրում է միայն հավատքն ու բարի գործերը: Շքեղ են նրա վարձատրությունները: Առաքինի հավատացյալը խաղաղության մեջ հանգչելու է երանության բնակավայրում:

Պետք է ասել, որ Ղուրանի Թաղաբոն սուրահի համաձայն, աստվածային բոլոր բարիքները մարդուն տրվում են որպես փորձություն: Շատերն օգտվելով այդ բարիքներից, իրենք էլ բարեգործությամբ են զբաղվել և հանդերձյալ կյանքում արժանացել են բարիքների: Իսկ շատերը այդ  հարստությունն ունենալով ագահացել են ու բռնություն գործադրել ուրիշների նկատմամբ: Մեկ այլ խումբ, զրկված լինելով բարիքներից, ոչ մի հանցագործություն չի անում և հանդերձյալ  կյանքում պարգևատրվում է դրա համար: Լինում է նաև, որ աղքատները գողություն են անում, ինչի  համար պատժվում են Աստծու կողմից:

Այնուհետև այան ասում է. «Աստված սիրում է միայն նրանց, ովքեր հավատք ունեն ու բարի գործ են անում:  Սպառող լինելու փոխարեն, աjս երկու կարևոր սկզբունքին պետք է ուշադրություն դարձնեն նրանք,ովքեր Աստծու համար են բարի գործ անում, փրկված են ու երջանիկ: Հակառակ դեպքում, կզրկվեն երջանկությունից , հարուստ լինեն,թե՝ աղքատ:

Այս այայից սովորում ենք.

1. Շատ մարդիկ հարստությունն ու զավակը երջանկություն են համարում, այն դեպքում, երբ Աստված ասում է, որ երջանկության ու փրկության համար անհրաժեշտ  են հավատք ու գործ:

2. Հարստություն ու հնարավորություն ունենալը կարևոր չէ: Կարևոր է դրանք ճիշտ օգտագործել հանուն հավատքի ու գործի: Դա կնպաստի, որպեսզի մարդը կատարելագործվի:

3. Աստվածային պատիժները լինում են տարբեր: Եվ մարդը որքան հանցանք  է գործում, այնքան էլ պատժվում է: Սակայն Աստծու պարգևներն ավելի բարձր են և մի քանի անգամ գերազանցում են այն բարի գործերին, որ մարդիկ կատարում են:  

 

Պիտակ