Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Մինչ ԱՀ և Հայաստանի զինված ուժերի շփման գծում շարունակվում են հրադադարի կանոնների խախտումները, լրատվամիջոցներում ամենօրյա քննարկում է դարձել կողմերի միջև հակամարտություն սկսելու պատճառների հարցը։
Այս համատեքստում որոշ լրատվամիջոցներ հայտարարել են, որ Տեղ շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է Հայաստանի Զինված ուժերի շտաբի պետի տեղակալը։ Ըստ այս լրատվամիջոցի՝ Երեւանի կառավարությունը հայտարարել է. «Երբ այս հայ զինվորական պաշտոնյան մոտենում էր Ադրբեջանի ուժերին նրանց հետ բանակցելու նպատակով, նրանք դաժանորեն կրակ են բացել նրա վրա»։
Հայտարարվել է, որ այս հարցը հանգեցրել է կողմերի միջեւ հակամարտության վերսկսմանը։ Հայկական լրատվամիջոցների այս մեղադրանքին ի պատասխան՝ ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել,որում ասված է,-«Հայկական ուժերը թիրախավորել են Լաչինի շրջանի տարածքները, և մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք դրանց արձագանքելու համար»:
Նույն իրավիճակում ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը ուշագրավ քայլով Հայաստանին հերթական անգամ սպառնաց պատերազմի վերսկսմամբ։ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը կա՛մ պետք է ընդունի այս երկրի պայմանները և այս երկրին հանձնի Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած հողերը, կա՛մ պետք է ևս մեկ անգամ պատերազմի Բաքվի և նրա ռազմական դաշնակիցների դեմ։ Իլհամ Ալիեւի իշխանության պայմաններում դրված է Հայաստանի հարավում գտնվող Սյունիք նահանգը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու հարցը։ Բաքվի այս առաջարկին դեմ են արտահայտվել Երեւանի կառավարության պաշտոնյաները։ Որովհետեւ եթե Հայաստանի այս նահանգը հանձնվի Ադրբեջանին, Հայաստանը հետագայում կկորցնի իր տնտեսական զարգացման հնարավորությունը։ Հատկապես, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի ծրագրում օրակարգում է Հայաստանը մայրուղով կապել Իրանին։ Բայց Սյունիք նահանգի հանձնումով հայ ժողովուրդը, բացի այդ կոմունիկացիոն ճանապարհի տարանցման միջոցով կկորցնի հսկայական տնտեսական շահույթ, այլ նաև կախվածության մեջ կնկնի Ադրբեջանի Հանրապետությունից և Թուրքիայից։ Միևնույն ժամանակ, Բաքվի իշխանությունները, որոնք նախկինում ԱՄՆ-ի ամենափոքր բողոքով Թուրքիային և Սաուդյան Արաբիային հանձնեցին Ադրբեջանի Հանրապետության նավթային գծերի Իրանի բաժնետոմսերի 25%-ը, այժմ գտնվում են Ղազվին-Ռաշտ-Աստարա-Բաքու երկաթգծի ճանապարհին և օտարերկրացիների խորհրդով ևս մեկ անգամ կարող են խնդիրներ ստեղծել Իրանի համար։ Փաստորեն, Բաքվի և Անկարայի իշխանությունները փորձում են մենաշնորհել այս երկրի սահմանն Իրանի հետ՝ խլելով Հայաստանի հարավային հողերի մի մասը և մշտապես մասնակցել Իրանի ու Հայաստանի դեմ միջազգային ու տարածաշրջանային դավադրություններին։ Այն ինչ պարզ է, Երևանի կառավարության պաշտոնյաները դեռևս դեմ են Իլհամ Ալիևի կառավարության պահանջներին և լուծում են փնտրում Ադրբեջանի Հանրապետության հետ խաղաղության վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար։
․․․․․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ԱՀ նախագահի կոշտ հայտարարություններին շեշտել է, որ փորձում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի Հանրապետության հետ։ Նա ասել է. «Այս պայմանագիրը իրատեսական կլինի, եթե երկու երկրները փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել»։
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ փորձում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել ադրբեջանական կողմի հետ՝ մատնանշելով, որ ադրբեջանական կողմի հետ իր ուզած համաձայնագիրը ստորագրվել է Բաքվի և Երևանի ղեկավարների կողմից Սոչիի և Պրահայի հանդիպումների ժամանակ։ Նա հայտարարել է. «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր միջազգային հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության կողմերը ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրեն, որ Հայաստանը 29800 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիր է, ավելի ճիշտ՝ ճանաչում են Հայաստանի Հանրապետության տարածքը»։
Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների վիճակի մասին ասել է. «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները դեռ էյֆորիայի մեջ են և փորձում են հնարավորինս ամեն ինչ վերցնել»։
Փաշինյանը նաև հայտարարել է. «Մենք ոչ միայն տարածքային պահանջ չունենք որևէ այլ երկրից, այլև երբեք չենք էլ ունենալու».
Այս իրավիճակում կարծես թե Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, որոնք միշտ գործում են տարածաշրջանում օտարերկրացիների խորհուրդներով, պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքել հայկական կողմի հետ։ Մինչ Հայաստանը Ադրբեջանից պարտությունն ընդունելուց հետո մշտապես պնդում է հաշտության պայմանագիր կնքել Հարավային Կովկասի այս մուսուլման երկրի հետ, սակայն Բաքվի պաշտոնյաները միշտ տատանվել են այս հարցում։ Անկասկած, այս հարցում Բաքվի իշխանությունների երկմտանքի հիմնական պատճառը օտարերկրացիներին օգնելու հարցն է։ Անցած երկու տարիներին շփման գծում ռազմական հակամարտությունները և հրադադարի խախտումները մշտապես իրականացվել են Ադրբեջանի Հանրապետության զինվորականների կողմից։ Որովհետեւ Բաքվի իշխանությունների պահանջները ոչ միայն կապ չունեն Ադրբեջանի մուսուլման ժողովրդի հետ, այլ ուղղակի կապված են օտարերկրացիների ցանկությունների ու շահերի հետ։
․․․
Հայ-ադրբեջանական սահմանին շփման գծում իրավիճակի լարվածությանը զուգահեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է Ղարաբաղի հայերին վտարել այդ տարածաշրջանից:
Ալիևը հայտարարել է. «Լեռնային ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան այդ շրջանից»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության հարցը պետք է լուծվի մարդու իրավունքի շրջանակում: Նա հավելել է. «Ղարաբաղի հայերը լիակատար ազատություն ունեն ընդունելու Ադրբեջանի քաղաքացիությունը: Բաքուն հարգում է նրանց մարդու և ժողովրդավարական իրավունքները»:
Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մի մասն է և այդ շրջանի խնդիրները Բաքվի ներքին գործն են: Նա նշել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկում մեր ներքին հարցերը»։
Ալիևի այս հայտարարությունները նրա երևակայության արդյունքն են: Հավատալով ռազմական աջակցության մասին մի քանի երկրների խոստումներին, որոնք իրենք իրենց անվտանգությունն ապահովելու հնարավորություն չունեն, Ալիևը կարծում է, թե Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանային ու համաշխարհային գերտերության: Մինչդեռ նրա հակասական գործողությունները կարող են սպառնալ երկրի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հարկ է նշել նաև, որ Ալիևի վերջին հայտարարությունը հնչել է մի իրավիճակում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միչև կնքված խաղաղության փաստաթղթից համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի կարգավիճակը պետք է որոշվի ելնելով նրանց ինքնորոշման իրավունքի սկզբունքից և հանրաքվեի միջոցով: Փաստաթութղը ստորագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շրջանակներում:
Արձագանքելով Ալիևի վերջին հայտարարությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ խաղղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, հավելելով. «Պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի, եթե երկու երկրները փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել: Ադրբեջանի նախագահի հետ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Պրահայում»:
Նա հավելել է. «Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածք, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991-ին անկախություն ենք ստացել»:
Փարձագետները նշում են, որ Փաշինյանի հայտարարությունն ավելի իրատեսական է: Քանի որ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը, նա միևնույն աժմանակ փորձում է դադարեցնել Ղարաբաղի հայերին ցուցաբերվող աջակցությունը և Ղարաբաղի հարցը և այնտեղ բնակվող հայերի հարցն ընդունել որպես Բաքվի ներքին խնդիր:
Ու չնայած Հայաստանի այս քայլին, Ալիևը, օտարներին հաճոյանալու համար, շարունակում է սպառնալ Հայաստանին ու Ղարաբաղի հայերին: Մինչդեռ այդ սպառնալիքները վտանգավոր են խաղաղության իրականացման համար և կարող են սրել տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները։ Միաժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ուղղակի սպառնալիքները կհանգեցնեն տարածաշրջանի ժողովուրդների միջև թշնամանքի։