Մայիս 03, 2023 19:30 Asia/Yerevan
  • Շաբաթվա ամփոփում

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

2023թ. ապրիլի 26-ին Թեհրան ժամանեց Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորած պատվիրակությունը:  Նրան պաշտոնապես դիմավորեց Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։ Փաստորեն, սա օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների  տասներորդ հյուրընկալությունն է համարվում Էբրահիմ Ռաիսիի կառավարության օրոք: Ղազախստանի վարչապետը չորեքշաբթի այցելել է Թեհրան, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը անցյալ տարվա հունիսին Թեհրանում հյուրընկալել էր իր ղազախ գործընկերոջը։ Թեհրանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության 9-ը փաստաթուղթ։ Ղազախստանի վարչապետի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ Ղազախստանի վարչապետի այցելության մյուս ծրագրերից էր։

Ալի Խան Սմայիլովի հետ հանդիպմանը Էբրահիմ Ռաիսին նշելով որ Ղազախստանը Եվրասիական միության ազդեցիկ երկրներից մեկն է, ասաց. «Չնայած վերջին տարում երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զգալի աճին, սակայն հարաբերությունների այս մակարդակը համարժեք չէ երկու երկրների հնարավորություններին, և Թեհրանն ու Աստանան պետք է կրկնակի ջանքեր գործադրեն այն բարելավելու համար»։
Այս հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև կարևորել է Իրանի և Ղազախստանի համագործակցությունը Կենտրոնական Ասիայից Պարսից ծոց տարանցիկ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների, Առևտրային համագործակցության դյուրացման նպատակով տրանսպորտային փոխադրումների զարգացումը, Գյուղատնտեսության համագործակցության ընդլայնումը և նորարարական մեխանիզմների կիրառումը դրամավարկային և բանկային ոլորտներում:
Բացի Իրանի և Ղազախստանի մուսուլման ժողովուրդների պատմամշակութային և քաղաքակրթական հարցերում առկա բազմաթիվ ընդհանրություններից, պետք է ասել որ ստեղծված իրավիճակում տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդումը համարվում է երկու երկրների համագործակցության կարևորագույն առանցքը։ Իրանն ու Ղազախստանն ընդհանուր ոլորտներ ունեն տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման համար։ Բացի երկկողմ համագործակցությունից, Թեհրանն ու Աստանան ունեն փոխադարձ համագործակցություն Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ), Իսլամական համագործակցության կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Եվրասիական միության շրջանակներում։ Երկկողմ համագործակցության ամրապնդումը, ըստ էության, հիմք կհանդիսանա նաև երկու երկրների միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդման համար։
Վերջին տարիներին Ղազախստանը որպես Շանհայի համագործակցության կազմակերպության, ԷԿՕ-ի և Իսլամական համագործակցության ակտիվ անդամ՝ հյուրընկալելով կարևոր հանդիպումներ, ինչպիսիք են Իրանի միջուկային բանակցությունները կամ Սիրիայում խաղաղության բանակցությունները արդյունավետ դեր է խաղացել: Իրանի և Ղազախստանի պաշտոնյաների միջև կառուցողական բանակցությունների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը խնդրել է Ղազախստանի վարչապետին երկարաձգել իր գործընկերների այցը Իրան՝ պայմանավորվածությունները ավարտելու համար, ինչն ընդունվել է Ղազախ գործնկերոջ կողմից։ Ղազախստանի բարձրաստիճան պատվիրակության որոշ անդամներ առաջիկա օրերին կշարունակեն բանակցությունները իրենց գործընկերների հետ՝ նպատակ ունենալով վերջնական տեսքի բերել գրառված առաջարկներն ու պայմանավորվածությունները։

 

Երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպմանը Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը նշելով որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պարսից ծոցի տարածաշրջանում համարվում է որպես Ղազախստանի կարևորագույն առևտրային գործընկեր, ասել է. «Ներկայումս ավելի քան 70 իրանական ընկերություններ են աշխատում Ղազախստանում, և Աստանան պատրաստ է ընդլայնել իր համագործակցությունը Թեհրանի հետ բոլոր ոլորտներում, որպեսզի երկկողմ առևտրի ծավալը հասնի մինչև տարեկան 3 միլիարդ դոլարի»։

....

 

 

 

 

Իլհամ Ալիևի կառավարությունը կարծում է, որ անմեղ մարդկանց և խաղաղ բնակիչների սպանությունը կարևոր չէ համաշխարհային հանրության համար, և ամեն օր ավելացնում է ռազմական հարձակումները հայկական հողերի վրա և շատանում են խաղաղ բնակչության սպանությունները։ Այս համատեքստում պետք է ասել որ տարիներ շարունակ միջազգային հանրությունը որդեգրելով չեզոք քաղաքականություն՝ փակել է իր աչքերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հայերի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների վրա, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում այս անտարբերությունները պատճառ են դարձել, որ միջազգային կառույցները հրապարակային հայտարարություններում և քաղաքական գործիչների խնդրանքներով հավասար կերպով ներկայանան և դիրքորոշվեն ագրեսորի և զոհի նկատմամբ։
Սակայն հակառակ այս անտարբերության, որոշ փորձագետներ և վերլուծաբաններ, ովքեր ունեն հայության հիմնախնդիրների մասին ճշգրիտ և բավարար գնահատական, դուրս չեն եկել պահպանողականության դիրքից և պատրաստ չեն կարճաժամկետ շահերը գերադասել երկարաժամկետի։ Այս փորձագետներն ու քաղաքական ակտիվիստները չեն վախենում իրենց տեսակետն արտահայտել։ Այս քաղաքական ակտիվիստների թվում է ամերիկացի լրագրող, Կովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փորձագետ, Մարո մրցանակի դափնեկիր Լինդսի Սնելը:
Ամերիկացի այս փորձագետն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի վերաբերյալ, որը 44 օր անց հնարավոր եղավ Ադրբեջանի հաղթանակից երեք տասնամյակ անց, ասաց. «Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ 2020 թվականին լայնամասշտաբ պատերազմ սկսեց Ղարաբաղի և Հայաստանի հայերի դեմ։ Թուրքիան պատերազմին օգնելու համար, այսպես կոչված Սիրիայի ազգային բանակից ներմուծեց ավելի քան 1000 վարձկաններ, և Իլհամ Ալիևի կառավարությունը այդ վարձկաններին հիմնականում օգտագործեց որպես կենդանի վահան»։

 

Միաժամանակ, ամերիկացի փորձագետ տիկին Լինդսի Սնելը, Բաքվի և Երևանի հակամարտությունների նկատմամբ Արևմուտքի պասիվ և անտարբեր դիրքորոշումների որդեգրման մասին, հայտարարեց. «Ադրբեջանը համարվում է կարևոր ռազմավարական գործընկեր Արևմուտքի համար: Հատկապես հաշվի առնելով Եվրամիության կողմից, Բաքվի կառավարությունից էներգակիրների ներմուծումը: Հսկայական տարբերություն գոյություն կա Ռուսաստանի հետ ԱՄՆ կառավարության և Եվրամիության վերաբերմունքներում, ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Ուկրաինա զենք ուղարկելը և անվերջ միլիարդավոր դոլարների  օգնությունները, և նրանց  վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ»:

 
Այս կապակցությամբ կարելի է մատնանշել Իլհամ Ալիևի կառավարության հետ ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների հարաբերություններում որոշ փաստեր։ Օրինակ, չնայած Իլհամ Ալիևի կառավարության դեմ Արևմուտքի կողմից դատապարտող ուղերձներին և հաջորդական զգուշացումներին, այդ կառավարությունները արագորեն պաշտոնական երաշխիքներ են փնտրում, որ պատժամիջոցներ չկիրառվեն Ադրբեջանի Հանրապետության դեմ: Նույն պահվածքը նկատվում է Թուրքիայի հետ արևմտյան հարաբերություններում։ 2018 թվականից Թուրքիան բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների վրա։ Այս հարձակումների հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տեղահանվել են։ Արևմտյան կառավարությունների և միջազգային կառույցների նույն անտարբերությունը պատճառ է դարձել, որ Թուրքիայի ռազմական գործողությունները ամրապնդվեն ԻԼԻՊ-ի և Հայաթ Թահրիր ալ-Շամի դիրքերը, որոնց հետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունը համագործակցում է Իդլիբում և Աֆրինում։ Բացի այդ, թուրքական զինուժը մշտապես ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը և հաճախ սպանում խաղաղ բնակիչների: Նաև Թուրքիան Սիրիայից Լիբիա է ուղարկել իրեն պատկանող թաքֆիրական և ահաբեկչական վարձկաններին։ Իրականում պարզ է, որ արևմտյան կառավարությունները և միջազգային կառույցները թերի են եղել այս հանցագործությունները կասեցնելու համար:

....

Ադրբեջանն անցակետ է տեղադրել Հայաստանի և Ղարաբաղի միջև միակ հաղորդակցության առանցք համարվող Լաչինի միջանցքի մուտքի մոտ:

Անցակետի տեղադրումն օրակարգ է մտցվել այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները այն որակել են խիստ անընդունելի։ Ադրբեջանի սահմանապահ ուժերի շտաբը հայտարարություն է տարածել և պնդել. «Այս որոշումն ընդունվել է ի պատասխան Հայաստանի նման որոշման»։ Այս հայտարարությունը չի բացատրում, թե ինչ է նշանակում Հայաստանի նմանատիպ արարքը։ Ըստ էության, պարզ չէ, թե Հայաստանի ո՞ր գործողության դիմաց է Ալիևի կառավարությունը Լաչինի միջանցքում անցակետ ստեղծել։ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին լուրը հրապարակվելուց հետո, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի զինծառայող է զոհվել ադրբեջանական ուժերի հրաձգության հետևանքով:

Փաստորեն, Բաքվի վերջին գործողությունը կհանգեցնի ադրբեջանական և հայկական ուժերի միջև սահմանային հակամարտությունների սրմանը։ Խնդիր, որը շատ օտարերկրացիներ պնդում են շարունակել այս գործընթացը այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականանում իրենց ապօրինի ցանկությունները։ Փաստորեն, Հայաստանի հետ հաշտության պայմանագիրը ստորագրած Իլհամ Ալիեւն այժմ վտանգում է Ադրբեջանի քաղաքացիների կյանքը՝ օտարների ցանկությունները կատարելու համար։ Մինչդեռ այդ հակամարտությունները ոչ մի օգուտ չեն բերի Բաքվի կառավարությանը և Արաքսի հյուսիսային հատվածում բնակվող մուսուլման ժողովրդին։

Իլհամ Ալիևի կառավարության պնդումների սկզբում ենթադրվում է, որ Բաքվի իշխանությունները վերջին տարիներին ռազմական գնումների աջակցությամբ իրենց ուժն են ցույց տալիս Հայաստանի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ երկրներին և իրենց ազգային շահերն ապահովելու շրջանակում սաստկացնում են լարվածությունը հայկական կողմի հետ: Բայց փաստն այն է, որ Բաքվի կառավարության՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործողությունն օրակարգում է Միացյալ Նահանգների և այլ արևմտյան գերիշխող կառավարությունների ցանկություններին ու շահերին համահունչ։ Ակնհայտ է, որ Բաքվի գործողությունը հրադադարի պայմանների խախտման համատեքստում կարող է հանգեցնել ղարաբաղյան երրորդ պատերազմի, հարց, որը ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան կառավարությունները հետապնդում են 2020 թվականից և ղարաբաղյան տասը կետից բաղկացած խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Մոսկվայի տասը կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի վերանայումը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին, Ադրբեջանի , Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից, ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի կառավարության ջանքերն անօրինական են։ Օտարերկրացիների խորհրդով՝ Ադրբեջանի զինվորականները 2022 թվականի դեկտեմբերի վերջին ապօրինաբար գրավել են կենսական նշանակություն ունեցող Լաչինի անցումը։ Բաքուն այդ քայլը կատարել է այն դեպքում, երբ 2020 թվականին կնքված հրադադարի համաձայն, պարտավոր է ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով, որտեղ պարեկում են ռուս խաղաղապահները։ Բայց այն, ինչ տեղի է ունենում գործնականում, Իլհամ Ալիևի կառավարության անօրինական և սադրիչ ջանքերն են, որոնք, անկասկած, երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի ազգային շահերը կկանգնեցնեն բազմաթիվ ռիսկերի առաջ։