Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (92)
8-րդ դարի իրանցի միստիկ Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանը Տաջիկստանում կրոնական վայրերից մեկն է, որը հատուկ դիրք է գրավում այդ երկրի մուսուլմանների մոտ: Այսօր ներկայացնելով այս սուրբ վայրը նաև կանդրադառնանք շիա ու սուննի մուսուլմանների միջև միասնականության ստեղծման ուղղությամբ այս կրոնական հեղինակության դերկատարությանը:
Կրկին ձեր տան ջերմ օջախի հյուրն ենք Իրանցի հանրահայտ դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր հաղորդաշարի հերթական համարով: Այսօր ձեզ հետ զրուցելու ենք լուսնային հիջրեթի 8-րդ՝ փրկչական 14-րդ դարի հայտնի միստիկ Սեյեդ Ալի Համադանիի մասին:Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է Քաշմիրում ու Տաջիկստանում իսլամի ու հոգու մաքրագործման քարոզմանը և համարվում է սուֆիական «Քաբրուիե» ուղղության մեծերից: Մտավորականները նրան տվել են «Սոլթան-ալ-արաֆեին» կոչումը: Քաշմիրի ժողովուրդը նրան իսլամի հիմնադիր «Ալի-ե Սանի», իսկ նրա աշակերտները՝ «Շահ-ե Համեդան» են անվանել: Նրան նաև հիշատակել են Ամիր Քաբիր անունով, իսկ Տաջիկստանում հայտնի է «Հազրաթ Ամիր Ջան» անունով: Ընկերակցեք մեզ:
---
Ասացինք, որ իրանցի միստիկ Միր Սեյյեդ Ալի Համադանին ծնվել է լուսնային հիջրեթի 714 թվականին ՝ Համադանում : Նախնական կրթության շրջանն անցկացնելով , ուսումը շարունակել է միստիցիզմի , գիտության ու իմաստասիրության կրոնագետների մոտ : Նա ժամանակի մեծ միստիկների մոտ բարոյական դասեր ստանալուց հետո , իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստացել արտերկրում կատարել Իսլամ կրոն քարոզելու աշխատանքը : Այս առաքելության իրագործմամբ Համադանին իր ողջ կյանքը նվիրաբերել է Իսլամ կրոնի քարոզման և աշակերտներ դաստիարակելու աշխատանքին : Սեյյեդ Ալի Համադանին եղել է հարգված մտավորական և Իրանի շատ քաղաքներում , նաև Միջին Ասիայում ու Հնդկաստանում , ժողովրդի տարբեր խավերն առանձնահատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ :
Միստիցիզմում բարձր աստիճանների հասնելուց բացի , նա կատարելագործվել է իր ժամանակի տարբեր գիտությունների ոլորտում ՝ հեղինակելով ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության, ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել: Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով: Սեյյեդ Ալի Համադանիի վախճանից հետո , նրա գերդաստանն ու ծանոթները, Համադանում, Քաշմիրում և աշխարհի այլ վայրերում շարունակել են այդ աշխատանքները ՝ փորձելով առաջնորդել հետևորդներին:
8-րդ դարի իրանցի միստիկ Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանը Տաջիկստանում կրոնական վայրերից մեկն է, որ հատուկ դիրք է գրավում այդ երկրի մուսուլմանների մոտ: Թեև այդ երկրի մուսուլմանների մեծ մասը սուննի են ու նրանց դավանանքում գերեզմանի վրա դամբարան կառուցելն ընդհանրացած չէ, սակայն այդ երկրում Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանի գոյությունը և թե կենդանության օրոք և թե ներկա ժամանակներում տաջիկ ժողովրդի համար նրա բերած շնորհները պատճառ են դարձել, որ այսօր Տաջիկստանի ու Իրանի տարբեր կողմերից բազմաթիվ ուխտավորներ այս սրբավայրն ուխտի գնալու համար Քուլաբ մեկնեն, ինչը այդ երկրի ու Իրան շիաների ու սուննիների միջև կապերի հաստատման պատճառ է դարձել: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելով այս սուրբ վայրը նաև կանդրադառնանք շիա ու սուննի մուսուլմանների միջև հասարակական միասնականության ստեղծման ուղղությամբ այս կրոնական հեղինակության դերակատարությանը:
Ուխտավայրերը մի ազգի ու ժողովրդի մշակութային ու հասարակական տարրերից են: Տարրեր, որոնք հասարակական դերակատարությունից բացի նաև հատուկ նշանակություն ունեն ժողովուրդների միջև մշակութային փոխանակումների և մշակութային հատուկ սովորությունների դրսևորման առումով: Տաջիկստանում բազմաթիվ դամբարաններ գոյություն ունեն, որոնցից կարելի է հիշել Քուլաբում՝ Միր Սեյեդ Ալի Համադանիի, Փանջ Քոնթի տարածքում՝ Մոհամմեդ Բաշարայի, Քուլաբում՝ Խաջե Էսհաղ Խաթլանիի և Դուշանբե քաղաքի Հելթքո գյուղում Մոլանա Յաըղուբ Չարխիի դամբարանները:
Այսօր Տաջիկստանի սահմաններում գտնվող Քուլաբը համարվում է մշակութային Իրանի ամենահին քաղաքներից, որն ավելի քան 2700-ամյա պատմություն ունի: Քուլաբը Տաջիկստանի չորրորդ մեծ քաղաքն է և գտնվում է մայրաքաղաք Դուշանբեից դեպի հարավ 230կմ հեռավորության վրա ու սահմանակից է Աֆղանստանին: Լուսնային հիջրեթի 8-րդ դարի իրանցի միստիկ Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանը գտնվում է Քուլաբ քաղաքի գլխավոր պողոտայում՝ հաճելի մի այգու մեջ: Այս համալիրում բացի մի մեծ տան հետքից աչքի են ընկնում երկու այլ համալիրներ, որոնք վկայում են այդտեղ կատարված հնագիտական պեղումների և Քուլաբի պատմական անցյալի մասին: Այստեղ ուր այսօր գտնվում է Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանն իրականության մեջ եղել է մզկիթ ու դպրոց, որոնք ինքն է կառուցել Քուլաբ քաղաքում և իր կտակի համաձայն նրա մարմինը փոխադրվել ու հողին է հանձնվել այս վայրում: Այնուհետև յուրաքանչյուր տարվա զիհաջա ամսվա 6-ին՝ նրա վախճանման տարելիցի օրը նրա հիշատակին Քաշմիրում ու Հնդկական թերակղզու այլ մուսուլմանաբնակ վայրերում հանդիսություններ ու հավաքներ են կազմակերպվում, որոնց ընթացքում վեր են հանվում Սեյեդի ուսուցումները և ընդգծվում են նրա շնորհներն ու միստիկական ապրումները: Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանում են հանգչում նրա գերդաստանի 10 անդամների աճյունները:
---
Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանը հին ժամանակներից սկսած եղել է տաջիկ ժողովրդի ուշադրության կենտրոնում ու Խորհրդային Միության փլուզումից հետո առավել մեծ ուշադրության արժանի է դարձել: Տաջիկստանի Խաթլանի տարածքում ու հատկապես Քուլաբ քաղաքում այնպիսի հավատք գոյություն ունի Միր Սեյեդ Ալիի հանդեպ, որ այդ տարածքի սուննի բնակիչների մի մասը շարունակ հիշատակում է Ալիի անունը և այդ անունը մեծ տարածում ունի շրջանում: Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանը այսօր բոլորի ուխտավայրն է դարձել և աշխարհի տարբեր կողմերից նրա սիրահարները ուխտի են գնում այդտեղ ու նաև դիտում են նրա տան մնացորդները:
Քուլաբի ժողովրդի ու նաև Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարան ուխտի եկածների մասնակցությամբ մի ուսումնասիրության արդյունքները հետաքրքիր իրականություններ են պարզել հետազոտողների համար: Հետազոտողներն իրենց ուսումնասիրության արդյունքում հանգեցին այն եզրակացության, որ այս սրբավայրը հատուկ նշանակություն ունի այդ քաղաքի ու շրջակա տարածքի բնակիչների համար: Նրանք Միր Սեյեդ Ալի Համադանիին հիշատակում են, որպես Հազրաթ և նրան հավասարեցնում են Մոլավիին: Երիտասարդներն իրենց ամուսնական կյանքը սկսում են նրա դամբարանը ուխտի գնալով և հիվանդության ու դժվարության պահերին ապավինում են նրան ու մատաղ են անում: Նաև իրենց նվիրատվությունները հատկացնում են իրանցի այս միստիկի դամբարանի պահպանման ու նորոգության նպատակին: Ծեր ու տարեց անձանց այս սրբավայր ուխտի գնալն ու հավիտենական կյանքում փրկություն հայցելը ընդհանրացած սովորություն է այդ տարածքում:
Քուլաբում այս սրբավայրի գոյությունը պատճառ է դարձել, որ քաղաքի ու շրջակա գյուղերի բոլոր բնակիչները մուսուլմաններ լինեն: Բոլոր կանայք ծածկոց են կրում ու տարազ են հագնում, մինչդեռ Տաջիկստանի այլ շրջաններում այլ կրոնների գոյության պատճառով կանայք նաև եվրոպական հագուստներ են կրում:
---
Հասարակության մեջ ուխտավայրն իր հատուկ նշանակությունն ունի: Դրանք ունենում են կրոնական, պատմական, գեղարվեստական, հոգեբանական, քաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային դերակատարություն:
Ուխտատեղիներն այն կրոնական սրբավայրերից են, որ իսլամի՝ Իրան ու Միջին Ասիա մուտք գործելուց հետո ստեղծվել են այդ տարածքներում: Դրանք համարվում են իսլամ կրոնի յուրահատուկ դրսևորումներից: Խորհրդանիշներ, որոնք իրենց գոյության ընթացքում ոչ միայն կրոնական տարբեր դերակատարություններ են ունեցել իսլամ կրոնի համար, այլ լավապես կատարել են իսլամական այլ խորհրդանիշների, այդ թվում մզկիթների ու հոսեյնիեների պարտականությունը: Հիլեն Բրանդի համոզմամբ Իրանում իմամների որդիների դամբարաններից շատերը այսօր մզկիթի դեր են կատարում և կրոնական տարբեր արարողությունների, այդ թվում աղոթքի ու պաշտամունքի վայր լինելով նաև քաղաքական ու հասարակական որոշումներ կայացնելու կենտրոններ են համարվում: Այսօր Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանի հարևանությամբ կրոնական որոշ արարողությունների կազմակերպումը վկայում է այս ուխտավայրի կրոնական դերակատարության մասին և դա վստահությամբ կարելի է տաջիկ ժողովրդի մշակույթի ու սովորությունների բաղադրիչ տարրը համարել, որը մեծ նմանություն ունի իսլամական Իրանի սուրբ դամբարանների հարևանությամբ կազմակերպվող մշակութային միջոցառումներին, ինչը նաև կարելի է տաջիկ ու իրանցի մուսուլմաններ միջև մշակութային ու հասարակական կապերի ընդհանուր եզրերից համարել: Դա ի տես այն բանի, որ երկու երկրի ժողովուրդներ տարբեր դավանանքների են հետևում: