Նոյեմբեր 01, 2023 12:23 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան ունկնդիրներ։ Շնորհակալություն ձեզ, որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին: Բոլորիդ ցանկանում են առողջություն և իհարկե խաղաղություն։ Ինչպես Պարույր Սևակն է ասում․ «Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,- Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում»:

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...

                 Վահան Տերյան