Նոյեմբեր 06, 2023 12:53 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

 

Հյուսիս-Հարավ միջանցքում Իրանի և Հայաստանի զբաղեցրած աշխարհագրական դիրքը, ԵԱՏՄ-ում երկու երկրների ներկայությունը և դեպի Երևան Թեհրանի արտահանման լայն ներուժը լուսավոր հորիզոն են ստեղծել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացման համար։

Իրանն ու Հայաստանն առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակ են սահմանել: Իսկ ԵԱՏՄ-ին Իրանի մշտական անդամակցությունը, որի մասին որոշումը կկայացվի հավանաբար մինչև տարվերջ, հնարավորություն կտա մեծացնել արտահանումը անդամ երկրներ, կնպաստի նաև Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը, քանի որ ներկայումս, Ռուսաստանից ու Չինաստանից հետո, Իրանը դեպի Հայաստան ապրանքների երրորդ խոշոր արտահանողն է: 

Բացի այդ, հարևան լինելով Վրաստանի հետ, Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Իրանի ու Եվրոպայի միջև: Ինչպես նշել է Երևանում ԻԻՀ նախկին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, բացի Հայաստանում ապրող  3 միլիոն բնակչությունից, այդ երկիրն ունի նաև 10 միլիոնանոց սփյուռք, որտեղ ակտիվ գործող լոբբիստական միությունները նույնպես կարող են նպաստել Հայաստանում գործող իրանական ընկերությունների ապրանքն արտասահմանում ներկայացնելուն:

Հայաստանի ամենամեծ առավելությունը, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ լինելուց, Իրանի հետ ցամաքային սահմանն է (Ջոլֆա-Նորդուզ), որն Իսլամական Հանրապետության դարպասն է դեպի միության այլ երկրներ։

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը նույնպես մեծ շահույթ կապահովի  Հայաստանի համար, քանի որ Իրանը իր հսկայական նավթագազային հարստությամբ կկարողանա Հայաստանը վերածել էներգետիկ հանգույցի, այդպիսով նվազեցնելով տրանսպորտային երթևեկության ծանրաբեռնվածությունը: 

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո, Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները միշտ խաղաղ են եղել, և նույնիսկ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում Իրանն իր դիրքորոշումներում եղել է զգույշ։

Երբ Ադրբեջանը վերականգնեց ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,  Իրանը Բաքվին և տարածաշրջանի այլ երկրներին մատնանշեց կարևոր խնդիր։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Ղարաբաղի շրջանը Ադրբեջանին վերադարձնելուց հետո հայտարարեց. «Իրան-Հայաստան ցամաքային սահմանը մի քանի հազար տարվա վաղեմություն ունի»։

Հարկ է նշել, որ Սև ծովին միանալու Իրանի միակ հաղորդակցման ճանապարհը Հայաստանն է և Ջուլֆա-Նորդուզ սահմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի նախագծով փորձել են փակել և խզել Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ։

Իրանը ներկայումս գազ է արտահանում Հայաստան, որի դիմաց ստանում է էլեկտրաէներգիա, իսկ Ադրբեջանն աշխարհի տարբեր երկրներ գազ է արտահանում Վրաստանի և Թուրքիայի միջոցով: Իրանը կարող է նաև նավթ և գազ արտահանել Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, բայց խնդիրն այն է, որ արտահանման այս ճանապարհի համար անհրաժեշտ է եռակողմ համաձայնագրի ստորագրումը Իրանի, Վրաստանի և Հայաստանի միջև:

Իրանի տեսանկյունից Հայաստանը անվտանգ տնտեսական բազա է, որը երկարաժամկետ հեռանկարում բազմաթիվ օգուտներ կբերի Թեհրանին: Դրա լավագույն օրինակներից է այն, որ Հայաստանն Իրանի դարպասն է դեպի ԵԱՏՄ  և Վրաստանի հետ Իրանի գազի և էլեկտրաէներգիայի ցանցի միացման կետը, ինչը կնպաստի եվրոպական շուկա մուտքին։

Բացի այդ, քանի որ Իրանը և Հայաստանը պայմանավորվել են նվազեցնել տարանցիկ խնդիրները, իրականացնել դեղերի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրություն՝ այլ երկրներ արտահանելու նպատակով: Բացի այդ,  իրանական ընկերությունները կարող են Հայաստան արտահանել դեղորայքի և կենցաղային տեխնիկայի արտադրության տեխնոլոգիաներ, հումք կամ պահեստամասեր:  

*

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ կապող Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբանդ ավտոմայրուղու և Արաքս գետի վրա կամրջի կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու մասին։

Իլհամ Ալիևի հրամանագրով որոշվել է, որ Ադրբեջանի 2023 թվականի պետբյուջեում նախագահի  պահուստային հիմնադրամից 14 միլիոն մանաթ(8 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք)  գումար հատկացնել  ավտոմոբիլային ճանապարհի և Արաքս գետի վրա կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու նպատակով։Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը  Իլհամ Ալիևի հրամանագրով նախատեսված չափով կապիտալ ներարկելու պարտավորություն ունի, իսկ Նախարարների խորհուրդը նույնպես պարտավորություն է ստացել լուծել այդ աշխատանքների իրականացման հետ կապված հարցերը։

Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար Հանրապետությանը կապող այս ճանապարհի կառուցման նպատակով նախագիծը հիմնված է Բաքվի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի վրա։ Ակնկալվում է, որ Աղբանդի շրջանում Արաքս գետի վրա կկառուցվի 220 մ երկարությամբ և 25 մետր լայնությամբ ավտոմոբիլային սահմանային կամուրջ՝ որպես Ադրբեջան-Իրան-Նախիջևան միջանցք։

Իրանը համաձայնվելով հաղորդակցության այս ուղու կառուցմանը, վերջ է դրել տարածաշրջանի կառավարությունների ու ժողովուրդների բազմաթիվ խնդիրներին,ընդորում ևս մեկ անգամ ընդգծվել է Իրանի խաղաղանպատակ  դերակատարությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ այս ծրագրի իրականացումը, միաժամանակ կատարելով Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների պահանջները, վերջ է դրել տարածաշրջանի կառավարությունների միջև բազմաթիվ վեճերին և կարող է երաշխավորել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։

Այս կապակցությամբ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Politico պարբերականին տված հարցազրույցում,  հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է իր հետաքրքրությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։

«Այդ երթուղին մեզ համար կորցրել է իր գրավչությունը։ Նախագիծը մենք կարող ենք իրականացնել Իրանի հետ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ 

Չնայած Իլհամ Ալիևի կառավարության ցանկալի միջանցքի գրավչությունը կորցնելու հայտարարությանը, կարծես թե սիոնիստական ​​հոսանքների հետ առնչվող որոշ շրջանակներ դեռ զբաղված են այդ կապակցությամբ կասկածելի առաջարկներով։

Այս կապակցությամբ Վրաստանի  պաշտոնից հեռացված նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով  բանտարկված է Թբիլիսիում, որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի և միջազգային սիոնիզմի լծակ և այսպես կոչված «Ամերիկյան վարդերի հեղափոխության» առաջնորդ Վրաստանում, առաջարկել է. –«Ադրբեջանը Հայաստանից վարձակալի Նախիջեւանին  կապող միջանցքը»։ Ակնհայտ է, որ Բաքվի և տարածաշրջանի որոշ երկրների ԶԼՄ-ներում տարօրինակ և ծիծաղելի ծրագրերի ներկայացման նպատակը տարածաշրջանում օտարերկրյա հոսանքների գոհունակությունը շահելն է, և տարածաշրջանի ժողովուրդների անդորրը խախտելը։ 

Չնայած որոշ շրջանակներում նման հարցեր արծարծվում են, սակայն Ադրբեջանի  նախագահը վճռական է Իրանի տարածքով հասանելիություն ունենալ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:Ճանապարհ, որը  ավելի քան երեք տասնամյակ գրեթե անվճար հասանելի էր Ադրբեջանի  կառավարությանն ու մուսուլման ժողովրդին ։Այս երթուղին Բաքվի հաղորդակցության ամենաանվտանգ ուղիներից մեկն է՝ Բաքվի կենտրոնական կառավարությունից անջատված տարածք  հասնելու համար և մեծ դեր է խաղում տարածաշրջանային համագործակցության համար։

 

*

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի, և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Թբիլիսիում կայացել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը,որի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Նրա խոսքով՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, և գործարկելու միջոցով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հստակեցրել է,-«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնելու  է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովելու  է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, և մարդկանց անցման անվտանգությունը»: 

Փաստորեն, տարածաշրջանի երկրները թշնամանքի փոխարեն նոր հնարավորություն են ստացել համագործակցելու տնտեսական և առևտրային տարբեր ոլորտներում։ Այս համատեքստում անկախ շրջանակների  շատ փորձագետներ Թբիլիսյան հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի առաջարկած ծրագիրը համարում են Թեհրանում 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպման առաջին պաշտոնական ձեռքբերումը։ Անցած երկուշաբթի օրը Թեհրանում կայացել է 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպումը։

Այս հանդիպումը  շահավետ արդյունքներ է ունեցել անդամ երկրների համար,   որոնցից ամենագլխավորը եղել է Վեցակողմ պլատֆորմի անդամ երկրների  համագործակցությունը՝ տնտեսության, առևտրի, հանածո էներգիայի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում,որոնք ներկայացվել են ՀՀ կառավարության առաջարկած ծրագրում: Թեհրանի հանդիպմանը մասնակցած բոլոր երկրները ողջունել են տնտեսական և տրանսպորտային համագործակցության  վերաբերյալ առաջարկությունները  և խոստացել են աջակցություն և համագործակցություն  ցուցաբերեն այդ նախագծերին մասնակցելու ոլորտում։

Այսպիսով չպետք է անտեսել այն փաստը, որ Իրանը, ինչպես 1990-ականներին, էական դեր խաղաց Տաջիկստանի ներքին խնդիրների լուծման և այս երկրում խաղաղության հաստատման գործում, Թեհրանում ևս 3+3 ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ համատեղ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված կառուցողական առաջարկներ ներկայացնելով  փորձեց Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելով  տարածաշրջանային ուժեղ համագործակցություն հաստատել 3+3 պլատֆորմի անդամների միջև:

Ադրբեջանի  և Հայաստանի իշխանությունները կրկնակի ջանքեր են գործադրել ստեղծված իրավիճակում խաղաղության ոսկե հնարավորությունները օպտիմալ կերպով օգտագործելու համար։Փաստորեն, լարվածություն և հակամարտություն ստեղծելու փոխարեն հակամարտ կողմերը լարվածության ու բախումների փոխարեն փորձում են տնտեսական համագործակցությամբ տարածաշրջանում խաղաղություն ու եղբայրություն հաստատել, իսկ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմաններում գտնվող հզոր երկրները՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան , պաշտպանելով կողմերի խաղաղության համաձայնագրերը,  կարող են երաշխավորել տարածաշրջանային մակարդակով տնտեսական և տրանսպորտային համաձայնագրերի իրականացումը։