Նոյեմբեր 22, 2023 08:12 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

 

Շարունակվելով Ռուսաստանից հեռանալու Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է,որ չի կարող մասնակցել  նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասել է, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։

Այն դեպքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել ,որ չի մասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, երբ այս տարվա հոկտեմբերի վերջին ասել էր, որ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի  անդամ է և չի պատրաստվում չեղարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը։  Որովհետև կողմերը գտնվում են դիրքորոշումների փոխանակման փուլում, և Երևանն այս հարցում չի ցանկանում սխալ դիրքորոշում ընդունել։

Հայաստանի կառավարությունը մինչ այժմ  չի  ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում այս երկրի մշտական ​​ներկայացուցչի թեկնածուին։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր. «Ռուսաստանի հետ գործընկերությունը Հայաստանին ոչ հիմա, ոչ էլ ապագայում ոչ մի օգուտ չի բերի, այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ Երևանի կառավարությունը նոր ռազմավարական գործընկերներ փնտրի Հայաստանի համար»։

Հարավային Կովկասի երկրների իշխանությունների տեսանկյունից Ռուսաստանը գտնվում է շատ թույլ վիճակում և մեծապես կորցրել է հակառուսական քաղաքականությանը բացասաբար արձագանքելու կարողությունը։ Այդ իսկ պատճառով, բացի Հայաստանից, Ադրբեջանը ևս  փորձում է ապառուսականացնել այս տարածաշրջանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ակտիվ անդամին Հարավային Կովկաս բերելով։ Հայտնի է նաեւ Վրաստանի հակառուսական քաղաքականությունը։

Չնայած Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Երևանի իշխանությունների բոլոր բացասական մեկնաբանություններին, մինչ այժմ Հայաստանի ղեկավարները այս կազմակերպությունից  դուրս գալու պաշտոնական քայլ չեն արել։ Այս առնչությամբ  քաղաքագետ  Դավիթ Ստեփանյանն ասում է․-«Հայաստանի համար ՀԱՊԿ-ից դուրս գալը միայն ժամանակի հարց է, քանի որ իրականում Հայաստանն այլևս ՀԱՊԿ-ում չէ։ Բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ անգամ չունի, և որքան հասկանում եմ՝ չենք ունենալու և  ես տեսնում եմ, որ մեր իշխանությունները կարծես թե ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական գիծ են բռնել, և հուսով եմ, որ մեր անդամակցությունն այդ կազմակերպությանը շուտով ընդմիշտ կվերանա»,- ասել է քաղաքագետը։

Ընդհանուր առմամբ  Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին Հայաստանի չմասնակցելու մասին պետք է ասել,որ Արեւմտյան պետությունները, Հարավային Կովկասի փոքր երկրների օգնությամբ, ավելի ու ավելի մեծ ճնշում են գործադրում Կրեմլի ղեկավարների վրա։ Փաստորեն, թվում է, թե Ռուսաստանը կորցնում է ևս մեկ հուսալի հենակետ հարավկովկասյան տարածաշրջանում։ Մինչդեռ Ռուսաստանը Հայաստանում վստահելի ռազմաբազա ունի, և երկու երկրների պայմանավորվածությունների համաձայն՝ այս բազան լինելու է Ռուսաստանի մենաշնորհը առաջիկա հինգ տասնամյակների ընթացքում։

*

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից և 24 ժամվա ընթացքում Ղարաբաղի հանրապետության հանձնվելուց հետո, մտահոգությունները խորացել են Հայաստանի և տարածաշրանի այլ երկրների ապագայի կապակցությամբ։

Անցյալում և հատկապես վերջին երեք տարում, Ալիևը բազմիցս դիմել է ռազմական սպառնալիքների՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու համար։ Նախիջևանը Հայաստանի տարածքով Ադրբեջանին միացնելու համար Զանգեզուրի միջանցքի հարցն առաջ քաշվելուց ի վեր, Ալիևը շարունակել է իր ագրեսիվ հռետորաբանությունը՝ հայատյացությունն օրինականացնելու նպատակով։

2021 թվականի մայիսից նոյեմբեր ամիսների ընթացքում, սրվել են երկու երկրի սահմանային իրադարձությունները, և սահմանագծման պատրվակով ադրբեջանական ուժերը ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։

Ալիևը նման տեղաշարժերով ձգտում էր Հայաստանին ռազմական պատասխան պարտադրել, որպեսզի այդպիսով կարողանար պատճառաբանել հարևան երկրի դեմ հարձակումն ու բռնագրավումը։

Այնուամենայնիվ, Հայաստանը միշտ կարողացել է դիմակայել լարվածության սրման գայթակղությանը, որպեսզի ցույց տա միջազգային հանրությանը, որ ինքը ագրեսոր չէ և հարգել է 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագիրը։ Ընդհակառակը, Ադրբեջանը երեք տարի շարունակ մի քանի դեպքերում խախտել է այդ համաձայնագիրը։

Դրանց թվում են Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի բնակչության նկատմամբ պարբերաբար չարաշահումները, փախստականների վերադարձի անհնարինությունը և հայ ռազմագերիներին ու պատանդներին պահելը։

Ուկրաինայում բախումների և այժմ Գազայի պատերազմի պատճառով Արևմուտքը չարձագանքեց Արցախի բռնակցմանը, և դա հաշվի առնելով,  Բաքվի տեսանկյունից, հիմա ճիշտ ժամանակն է հարձակվելու Հայաստանի վրա, որպեսզի Ալիևը կարողանա Թուրքիայի աջակցությամբ շարունակել իր պանթուրքիստական ​​նկրտումները։ Իրականում մի քանի պատճառներով Ադրբեջանի «ռազմավարական շահերից» չի բխում իր հարեւանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելը։

Ավելին, հայ զինվորականները 2020 թվականի աշնանից շատ ավելի պրոֆեսիոնալ են դարձել։ Հետևաբար, 9 ամիս շրջափակման մեջ գտնվող քաղցած մարդկանցով և ընդամենը հինգ հազար զինվորներ ունեցող մի փոքր տարածքի՝ Արցախի բռնակցումը դժվար է համեմատել երեք միլիոն բնակչություն, իրական բանակ ունեցող և արտասահմանյան աջակցություն վայելող երկրի՝ Հայաստանի հետ։

Բնական է նաեւ Իրանի հակադրվելը Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Որպես դաշնակից հարևան մտահոգված լինելով Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ՝ Թեհրանը նման հարձակումը համարում է անհարգալից վերաբերմունք իր՝ որպես տարածաշրջանային տերության դիրքորոշման նկատմամբ։ 

Ուստի Ադրբեջանի ագրեսիան ինքնաբերաբար կբերի Իրանի պատասխանին, քանի որ նման իրավիճակում չարձագանքելը թե՛ դաշնակիցների, թե՛ մրցակիցների տեսանկյունից կնշանակի թուլություն դրսևորել։

Հարկ է նշել, որ թեև Իրանը 1988 թվականից ի վեր չի ներգրավվել պատերազմի մեջ, սակայն դեռևս ուժեղ է միջնորդավորված ցանցերով և ռազմատեխնիկական հնարավորություններով և լուրջ առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ։

Ներկայումս բռնակցելով Լեռնային Ղարաբաղը Ալիևը հասել է իր հիմնական նպատակին և ցանկացած մաքսիմալիստական պահանջ կարող է վտանգել նրա ռեժիմի կայունությունը։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ Երևանը նույնպես պետք է անվստահություն պահպանի Բաքվի նկատմամբ՝ միաժամանակ ուժեղացնելով իր բանակը և ստանալով ավելի մեծ աջակցություն իրական դաշնակիցներից, ինչպիսին Իրանն է։

*

Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ–ին։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը։ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով և հայտարարություններով վնասում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերին»,– հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի դռները փակ են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ Օ'Բրայենի մեկնաբանություններն անվանել է «միակողմանի և կողմնակալ», ինչպես նաև «անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:

Անդրադառնալով Բաքվի համար ռազմական օգնությունը դադարեցնելու մասին հայտարարությանը՝ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ամերիկյան կողմն ինքն է ժամանակավորապես դադարեցրել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման գործողությունը երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, Ադրբեջանը սատարել էր ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների ջանքերին:

«Ստացվում է, որ ԱՄՆ-ն միշտ ժամանակավոր է համարել Ադրբեջանի աջակցությունը, սակայն չպետք է մոռանալ, որ պատմությունը կարող է կրկնվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները՝ որպես արտատարածաշրջանային երկիր, իր գործողություններով և հայտարարություններով խաթարում է տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգության ապահովման ջանքերը: «Հայաստանը չի կատարել 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող իր պարտավորությունները, ինչը դրդել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի սուվերեն իրավունքն է պայմանավորվել հարևան երկրների հետ, թե ինչպես կառուցել հաղորդակցություններ, ինչը ներառում է նաև Իրանի հետ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթուղու մասին համաձայնագիրը: Այս ֆոնին Ադրբեջանը հաստատում է «3+2» (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) ձևաչափի գերակայությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համար», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սեպտեմբերին հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև երկկողմ հանդիպում չկա օրակարգում։

Հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում կայացավ արտգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թեհրանում կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ոչ պաշտոնական շփում է եղել։