Դեկտեմբեր 13, 2023 14:07 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Քաղաքական հարցերի իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանը մի գրառման մեջ նշել է. -Վերջին ամիսներին, հատկապես Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումից և շուրջ 120 հազար հայերի այս տարածաշրջանից արտաքսումից և տեղահանումից հետո, հայ հասարակության մեջ քննարկվում և կարծիքների փոխանակում է տեղի ունենում այս երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։

Հայաստանի կառավարությանը  մոտ կանգնած ուժերը և Նիկոլ Փաշինյանին աջակցող կուսակցությունները Ռուսաստանից հեռանալով, ընդգծում են, որ Հայաստանի պաշտպանության համար մինչ օրս ընդունված մոտեցումը սխալ էր, և Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար այլևս չպետք է հույս դնել մեկ երկրի վրա: Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ են անվտանգության բազմաբնույթ և բազմաթիվ գործընկերներ, ուստի օրակարգում է Արևմուտքին և ՆԱՏՕ-ին մերձեցումը, Ռուսաստանի հետ ավելի ցածր մակարդակի քաղաքական և անվտանգության հարաբերությունների պահպանմանը զուգահեռ:

Հայաստանի իշխանությունը վրդովված և վիրավորված է Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը լրջորեն չի օգնել այս երկրին 2020 թվականի պատերազմում, ակտիվ չի եղել Ղարաբաղի հայերի պաշտպանության գործում և մինչ օրս չի հայտարարում, որ Բաքուն գրավել է Հայաստանի հիմնական տարածքի մի մասը, և պետք է հեռանա այդ տարածքներից։

Մյուս կողմից, Հայաստանի իշխանության ընդդիմադիրներին և Ռուսաստանի իշխանություններին զայրացնում է Նիկոլ Փաշինյանի և  նրա գործընկերների օրեցօր աճող արևմտականացումը, ՆԱՏՕ-ի անվտանգության, հետախուզական և ռազմական իշխանությունների ներկայության աստիճանական դյուրացումը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների չմասնակցելը ՀԱՊԿ-ի նիստերին և ժամանակ առ ժամանակ հնչող հռետորաբանությունը։ Նրանք պնդում են, որ երբ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի  տարածքի մաս, նա այլեւս չպետք է սպասելիքներ ունենա Ռուսաստանից։

Միևնույն ժամանակ պետք է տեսնել, թե ինչու է Արևմուտքը պնդում Հայաստանին իր կողմը քաշել, և արդյոք արևմտյան իշխանությունները կօգնեն պահպանել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, թե՞ ճգնաժամային իրավիճակում կլքեն այս երկիրը։

Շատ հիշատակվող երկրներից մեկը Ֆրանսիան է, որը վերջերս ռազմական օգնություն է ցուցաբերել Հայաստանին և իհարկե, խոսակցություններ կան այդ երկրից Երեւան ուղարկված սարքավորումների որակի ու արդյունավետության մասին։

Միաժամանակ պետք է նշել, որ Ֆրանսիայի ուշադրությունը Հայաստանի և Կենտրոնական Ասիայի որոշ այլ երկրների նկատմամբ պայմանավորված է Աֆրիկյան մայրցամաքից այս երկրի արտաքսմամբ և Գաբոնի, Մալիի, Նիգերի և այլ երկրների եղեգի ռեսուրսներից Սարկոզիի կառավարության հասանելիության կրճատմամբ։

Ֆրանսիան, որն այլևս ի վիճակի չէ Նիգերից ուրան արդյունահանել, այդ նպատակով եկել է Կենտրոնական Ասիայի երկրներ և, իհարկե, ագահ է Հայաստանի հարավային շրջանների բազմազան հանքային պաշարների նկատմամբ, որը ներկայումս հիմնականում Ռուսաստանի վերահսկողության տակ է։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների՝ հաղորդակցության ուղիներն ու ցամաքային ճանապարհները վերահսկելու կամ հայկական բանակ ներթափանցելու փորձն առավելապես ուղղված է Իրանին և Ռուսաստանին սպառնալուն, և դա լավ նորություն չի համարվում այս երկրների համար։

Բրիտանիայի հետ Հայաստանի վերջին սերտ և ծավալուն շփումները նույնպես շատ զարմանալի և անտրամաբանական են։ Որովհետև Բրիտանիան եղել է կեղծ Զանգեզուրի միջանցքի գլխավոր նախագծողը և Հայաստանի վրա հարձակվելու և այս երկրի մեծ տարածքները գրավելու համար կուլիսների հետևում կանգնած Բաքվի գլխավոր շարժիչը և մտադիր է  Հայաստանի հարավային շրջանների օկուպացումը հեշտացնելով, այդ տարածքը դարձնել կենտրոն ՆԱՏՕ-ի, սիոնիստական ​​և թաքֆիրական ուժերի և հակաիրանական անջատողականների ներկայության համար։

Հարկ է նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի ջանքերը թեև միտված են Բաքվին աջակցող այս երկրի թշնամանքը նվազեցնելու նպատակով, բայց, ի վերջո, դա հանգեցնում է Հարավային Կովկասում Թուրքիայի տնտեսական և անվտանգության ազդեցության ընդլայնմանը և այս տարածաշրջանի ապակայունացմանը, որը կրկին  Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի վնասին է լինելու։

Մինչ այս Սիրիայում Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլնի ապակայունացնող գործողությունները պատճառ դարձան, որ Ռուսաստանն ու Իրանն  անմիջապես հասկանալով այդ լուրջ վտանգի հետևանքները, մոտենան միմյանց և պահպանեն Բաշար Ասադի իշխանությունը։ Այս համագործակցության փայլուն արդյունքը կարող է դաս և ոգեշնչող ազդակ լինել Հայաստանի անվտանգության և կայունության պահպանման համար։

Եթե ​​Հայաստանը նվազեցնի իր համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ և շրջվի դեպի ՆԱՏՕ ու Արևմուտք, ապա ոչ միայն կխուսափի ճգնաժամից և անկայունությունից, այլև իր հարևանների և մերձավոր դաշնակիցների մոտ զգայունություն առաջացնելով՝ կստիպի նրանց կասկածել Հայաստանի հետ համագործակցությունն ու այդ երկրի նկատմամբ աջակցությունը շարունակելու հարցում։ Հատկապես, ստեղծված իրավիճակում Ալիևի կառավարությունը բարձր մակարդակի վրա է պահել իր համագործակցությունը Ռուսաստանի հետ և ցանկանում է առավելագույնս օգտագործել ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության մեջ առկա տարակուսանքն ու խառնաշփոթը։

Այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը կարող է օգուտ քաղել Իրանի իշխանությունների բարեխիղճ կարծիքներից ու խորհուրդներից՝ ընդունելով տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված մոդել։

Չնայած այն հանգամանքին, որ Իրանը Հայաստանի կառավարության հետ անվտանգության և ռազմական հատուկ համաձայնագիր չի կնքել, նա միշտ եղել է Հայաստանի սահմանների անվտանգության և կայունության պահպանման կողմնակիցը, և եթե, լայն մշակութային ու տնտեսական հարաբերություններին զուգահեռ, ​​պարոն Փաշինյանի կառավարությունը ուշադրություն դարձնի նաև Թեհրանի տեսակետներին՝ այս երկրի անվտանգությունը, կայունությունն ու ամբողջականությունը պահպանելու համար,  նրան ավելի պայծառ ապագա է սպասվում։

Իրանը երբեք մենակ չի թողել իր ազնիվ ու հավատարիմ դաշնակիցներին, և այն, ինչ վերջին տասնամյակում տեղի է ունեցել Եմենում, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, կարող է ուսանելի ուղեցույց լինել Հայաստանի իշխանությունների համար։

----

Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները ևս մեկ անգամ կարևորել են Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի օպտիմալ օգտագործումը։

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհան հայտարարել է, որ Հայաստանի համար կհեշտացնեն Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը։   Հնդկաստանի դեսպանն այս մասին ասել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը, հասկանալով տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը, առանցքային որոշում է ընդունել Չաբահար նավահանգստի զարգացման համար ներդրումներ կատարելու առնչությամբ։

Նյու Դելիի կառավարության պաշտոնյաների հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհայի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի շահագործումն անխուսափելի է տարածաշրջանի  և աշխարհի երկրների համար։

Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ևս կարևորելով Երևանի հարաբերությունների ընդլայնումը Թեհրանի, Թբիլիսիի և Նյու Դելիի հետ, հայտարարել է.-«Իրանը Հայաստանի տարանցիկ ճանապարհն է դեպի Արևմտյան Ասիա»։

Սաֆարյանն անդրադառնալով Իրանի հետ ավանդական հարաբերություններն ընդլայնելու ՀՀ պաշտոնյաների ջանքերին, ասել է,- «Երևանն ու Թեհրանն ակտիվ քայլեր են ձեռնարկում համագործակցության ընդլայնման ուղղությամբ, այդ թվում՝ բազմակողմ համագործակցության մակարդակով, և այս տեսանկյունից մեծ նշանակություն ունի համատեղ համագործակցությունը բեռնափոխադրումների, ենթակառուցվածքային նախագծերի, էներգետիկայի զարգացման և տարածաշրջանային ծրագրերի ոլորտներում»։

Երևանյան համաժողովի անցկացմանը զուգահեռ, Թեհրան այցելած հայ պաշտոնյաները ևս մեկ անգամ ընդգծել են երկու կողմերի պայմանավորվածությունները։ Դեկտեմբերի 6-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են. «ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան»։

Քննարկումները ցույց են տալիս, որ հյուսիս-հարավ միջանցքի գործարկմամբ բեռների առաքման  ժամանակը ներկայիս երթուղիների համեմատ զգալիորեն կնվազի։ Փաստորեն, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, Ռուսաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան Իրանի միջոցով կարող են զգալիորեն նվազեցնել դեպի ԱՄԷ, Հնդկաստան, Պակիստան, Հեռավոր Արևելք և Աֆրիկայի արևելյան ափ և հակառակ ուղղությամբ տարածությունը։

Այս իրավիճակում չի կարելի անտեսել այն փաստը, որ Գազայի պատերազմից և Հնդկաստանում  Քսանյակի խմբի հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի կողմից առաջարկված երթուղու կառուցման համար լուրջ խնդիրների առաջացումից հետո Հյուսիս- Հարավ  միջանցքի ակտիվացման հարցը  ընդգրկվել է օրակարգում։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանի երկրների միջեւ լուրջ մրցակցություն է սկսվել հաղորդակցության ուղիներն ակտիվացնելու համար։

Այս կապակցությամբ Թուրքիայի «Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետազոտական ​​կենտրոնի» ղեկավար և այս երկրի ԶԼՄ-ների ակտիվ փորձագետ, պրոֆեսոր Հասան Օքթայը համոզված է,որ Իրանը շարունակաբար բանակցում է Հայաստանի հետ Պարսից ծոցը Բաթումի նավահանգստին միացնելու համար։

Անհերքելի է այն փաստը, որ Հայաստանի երթուղին Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի հաղորդակցության կարևորագույն ուղիներից է։ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծերին Հայաստանի պետական ​​կառույցների լուրջ ներգրավվածությամբ, այսուհետ կարելի է կանխատեսել, որ կապի այս ուղին ապագայում լինելու է ամենաբանուկ  տրանսպորտային և տարանցիկ ուղիներից մեկը։