Հունվար 02, 2024 18:09 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն օրերս Հայաստան կատարած այցի ընթացքում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային և կովկասյան զարգացումները։

Այս այցի ընթացքում քննարկվել են  3+3 մեխանիզմը, որի շրջանակում  վերջին հանդիպումը տեղի ունեցավ Թեհրանում,  և Հայաստանի ու  Ադրբեջանի միջև  խաղաղության համաձայնագիրը, որն առավել քան երբևէ մոտեցել է ստորագրման փուլին։

Այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը ցանկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի իրենց հսկողության ներքո, որպեսզի նրանք կարողանան ուղղակիորեն վերահսկել դրա բոլոր ասպեկտները, Իրանի արտգործնախարարի ներկայությունը Երևանում և այս ոլորտում քննարկումը կարող է դրան առանձնահատուկ նշանակություն տալ։

Հայաստանի վարչապետն անուղղակիորեն Ադրբեջանից կրած պարտության պատճառը համարել է ռուսներին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանին չաջակցելու և Հայաստանին միայնակ թողնելու համար։ Պատերազմ,որը  տևեց ընդամենը 24 ժամ, և Ադրբեջանը հեշտությամբ հաղթեց։

Հենց այստեղից էլ կարելի է հասկանալ Ամիր Աբդոլլահյանի Երևան կատարած այցի կարևորությունը։

Իրանը փորձում է Ռուսաստանից Հայաստանի հեռնալու, և Թուրքիայի հետ Ադրբեջանի միավորվելու  ու վերջիններիս Իսրայելին մերձենալու ֆոնին իր համար տեղ գտնել և Հայաստանին  հասկացնել ,որ միայնակ չէ և չպետք է Ռուսաստանից հեռանալու պատճառով Արևմուտքն ընտրել և նրանց  բերել տարածաշրջան։ Հայաստանը պետք է միայն վստահի Իրանի հետ հարաբերություններին, իմանա դրա արժեքը և հույսը դնի դրա վրա։

Հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը Իրանի և Հայաստանի  փոխադարձ կարիքն է։Այն դեպքում,երբ Հայաստանը Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի  հարևանությամբ իրեն միայնակ է տեսնում և զգում է,որ հարևան երկրներից մեկին պետք է ունենա իր կողքին, Իրանը ևս ձգտում է ակտիվ ներկայություն ունենալ  Կովկասյան տարածաշրջանում։ 

Կովկասյան տարածաշրջանում  տիրող բարդ հարաբերություններում  հատկապես, որ արևմտյան երկրները, մասնավորապես  Ֆրանսիան և ԱՄՆ-ն  ոտք են դրել այս տարածաշջրան, հավասարակշռություն հաստատելը՝ Իրանի հիմնական նպատակներից է  Կովկասում։

Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական, անվտանգության և քաղաքական տարբեր  կախվածության պատճառով Իրանը չի կարող մտածել Հայաստանի համար Ռուսաստանի դատարկ տեղը լրացնելու մասին, բայց կարող է ուժեղացնել հայկական կողմի մոտ այն զգացումը, որ չհիասթափվի իր հարևաններից,  և իր կողքին կարող է պատկերացնել Իրանի նման մեծ ու հզոր երկրի։ 

Մինչ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բարելավվում են, և երկու կողմերն էլ որոշել են կարգավորել իրենց տարաձայնությունները, Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման ապահովումը,բխում է Իրանի շահերից և կարող է ամրապնդել նրա միջազգային դիրքը, հատկապես տարածաշրջանային հարաբերություններում: Դա  վերջին տարիներին եղել է Իրանի արտաքին քաղաքականության  գլխավոր նպատակներից մեկը։ 

***

ՀՀ վարչապետը,որ վերջին ամիսներին չմասնակցելով տարածաշրջանային նիստերին, իր դժգոհությունն էր հայտնել Կրեմլի պաշտոնատարների նկատմամբ, երկուշաբթի օրը աշխատանքային այցով այցելել է Սանկտ Պետերբուրգ և մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Վարչապետի այցը Սանկպետերբուրգ արժանացել է լրատվամիջոցների հատուկ ուշադրությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը այցելել է Սանկտ Պետերբուրգ և մասնակցել  Եվրասիական տնտեսական  միության ղեկավարների բարձրագույն խորհրդի նիստին, իսկ երեքշաբթի օրը ՌԴ նախագահի հրավերով մասնակցել է  ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՌԴ-ում Հայաստանի  վարչապետի ներկայությանը, և հաշվի առնելով վերջին ամիսներին երկու երկրների հարաբերություններում առկա  լարվածությունը և Պուտինի ու Փաշինյանի երկկողմ հանդիպման հնարավորությունը, ասել է. «Այսօրվա հանդիպման շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները  հիանալի հնարավորություն ունեն խոսելու միմյանց հետ»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունում արձագանքելով Փաշինյանի այդ երկիր կատարելիք այցին Մոսկվայի պատրաստակամությունն էին հայտնել խաղաղ , պրոֆեսիոնալ և բարեկամական մթնոլորտում երկու երկրների միջև բոլոր հարցերը լուծելու համար։ 

Այս տարվա հոկտեմբերին Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել Բիշքեկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին։ Նա նաև  չի մասնակցել  նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին։ Այս հարցը պատճառ դարձավ,որ շշուկներ ձևավորվեն ԶԼՄ-ներում  ՀԱՊԿ-ից Երևանի հնարավոր դուրս գալու մասին։ 

Իրավիճակն այն աստիճան սրվեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին խորհուրդ տվեց հապճեպ քայլեր չձեռնարկել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը:Իհարկե, այս խոսքերից հետո Փաշինյանը հայտարարեց,որ Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

Որոշ փորձագետներ համոզված են, որ Մոսկվայից Փաշինյանի դժգոհության պատճառը ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի օգնության բացակայությունն է։

Փաշինյանն ավելի վաղ  խոսել էր ԼՂ հարցում Մոսկվայի աջակցությունից Երևանի հուսահատության մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը չի կատարել  Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը։ 

ՀՀ վարչապետը  քննադատել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դիրքորոշումը Ադրբեջանի  գործողությունների վերաբերյալ։

Թերևս ի պատասխան՝ Հայաստանն ընդունեց նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, այն նույն դատարանը, որը տվել էր Պուտինի կալանավորման հրամանը:

Մյուս կողմից, Պուտինը տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ ասել է. «Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, սակայն Մոսկվային չի հայտնել իր որոշման մասին»։

Իհարկե Փաշինյանն ի պատասխան զարմանք հայտնեց Պուտինի այդ հայտարարության կապակցությամբ։  

Փաշինյանը երկուշաբթի օրը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում ասել է «ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»։

Նա խորհրդանշական է համարել, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման տասնամյակին, «որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

Այժմ  պետք է սպասել և տեսնել, թե արդյոք Փաշինյանի ներկայությունը Սանկտ Պետերբուրգում և Պուտինի ջերմ ընդունելությունը կհալեցնե՞ն Մոսկվայի և Երևանի միջև վերջին ամիսներին լարված հարաբերությունների սառույցը թե ոչ։ 

*

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների պաշտոնյաների ներկայությամբ երկուշաբթի՝ դեկտեմբերի 25-ին ստորագրվել է այս միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Հայաստանի միջև, որի հիմնադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրեն Սեյյեդ Մոհամմադ Սադեղ Ղանադզադեն ասել է. -«Ավելի քան 3 տարի և ավելի քան 30 փուլ բանակցություններից հետո այսօր ստորագրվել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերջնական փաստաթուղթը։ Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում»։

Ղանադզադեի խոսքով՝ այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ստորագրող երկրների խորհրդարաններում հաստատվելուց հետո։ Այս համաձայնագրի գործադրմամբ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ առեւտրային ապրանքների 87 տոկոսի սակագինը կզրոյանա։

Այս համաձայնագիրը Իրանի առաջին բազմակողմ ազատ առևտրի համաձայնագիրն է, և որի  ուժի մեջ մտնելով,  կանխատեսվում  է,  առաջիկա հինգ տարում Իրանի առևտուրն այս միության անդամ երկրների հետ կարող է հասնել 18-20 միլիարդ դոլարի։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Աբբաս Ալի Աբադին ասել է,որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մշտական ​​համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի  իրանցի արդյունաբերողների և գործարարների համար, ընդորում այս կերպ կարելի է մուտք գործել մեծ շուկա:

Ալի Աբադին Սանկտ Պետերբուրգում Իրանի և Եվրասիական տնտեսական միության  միջև ազատ առևտրի համաձայնագրի  կարևորության և տարբեր  ասպեկտների վերաբերյալ նշել է,-«Առևտրի զարգացումը կարող է  թափ հաղորդել երկրների քաղաքական և սոցիալական հարաբերություններին»։

Ավելի վաղ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը նշելով, որ Հայաստանը հարմար երթուղի  և հնարավորություն է եվրասիական շուկաներին հասանելիություն ունենալու  և ռուսական շուկայում ներկա գտնվելու համար,  ասել է. «Երևանը ցանկություն  է հայտնել,որ իրանական կողմը կարողանա ապահովել այնպիսի պայմաններ,որպեսզի Եվրասիական երկրները Հայաստանի միջանցքով կարողանան մուտք գործել Բանդար Աբբաս և Պարսից ծոց և այնտեղից էլ կարողանան ակտիվացնել հյուսիս-ահարվա միջանցքը և տարանցիկ երթուղին, ինչն ընդառաջվել է Իրանի կողմից և այս ոլորտում ներկայացվել են  առաջարկներ ու մեխանիզմներ»։