Հունիս 13, 2016 10:38 Asia/Yerevan

Մի ժողովրդի պատմությունն ու անցյալը ճանաչելու ուղղությամբ դերակատար գործոններից մեկը պատմական կոթողների ու շինությունների հանդեպ ուշադրությունն է: Այդ կառույցներից են ուխտատեղիները, որոնք միաձուլված են այն ժողովրդի պատմությանն ու անցյալին, որին են պարտական իրենց գոյությունը: Այս միաձուլվածությունը պատճառ է դարձել, որ այս վայրերը պատմական կարևոր տարրեր համարվեն:

Կրկին ձեր տան ջերմ օջախի հյուրն ենք Իրանցի հանրահայտ դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր հաղորդաշարի հերթական համարով: Այսօր ձեզ հետ զրուցելու ենք լուսնային հիջրեթի 8-րդ՝ փրկչական 14-րդ դարի հայտնի միստիկ Սեյեդ Ալի Համադանիի մասին:Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է Քաշմիրում ու Տաջիկստանում իսլամի ու հոգու մաքրագործման քարոզմանը և համարվում է սուֆիական «Քաբրուիե» ուղղության մեծերից: Մտավորականները նրան տվել են «Սոլթան-ալ-արաֆեին» կոչումը: Քաշմիրի ժողովուրդը նրան իսլամի հիմնադիր «Ալի-ե Սանի», իսկ նրա աշակերտները՝ «Շահ-ե Համեդան» են անվանել: Նրան նաև հիշատակել են Ամիր Քաբիր անունով, իսկ Տաջիկստանում հայտնի է «Հազրաթ Ամիր Ջան» անունով: Ընկերակցեք մեզ:

---

Ասացինք, որ իրանցի միստիկ Միր Սեյյեդ Ալի Համադանին ծնվել է լուսնային հիջրեթի 714 թվականին ՝ Համադանում : Նախնական կրթության շրջանն անցկացնելով , ուսումը շարունակել է միստիցիզմի , գիտության ու իմաստասիրության կրոնագետների մոտ : Նա ժամանակի մեծ միստիկների մոտ բարոյական դասեր ստանալուց հետո , իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստացել արտերկրում կատարել Իսլամ կրոն քարոզելու աշխատանքը : Այս առաքելության իրագործմամբ Համադանին իր ողջ կյանքը նվիրաբերել է Իսլամ կրոնի քարոզման և աշակերտներ դաստիարակելու աշխատանքին : Սեյյեդ Ալի Համադանին եղել է հարգված մտավորական և Իրանի շատ քաղաքներում , նաև Միջին Ասիայում ու Հնդկաստանում , ժողովրդի տարբեր խավերն առանձնահատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ :

Միստիցիզմում բարձր աստիճանների հասնելուց բացի , նա կատարելագործվել է իր ժամանակի տարբեր գիտությունների ոլորտում ՝ հեղինակելով ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության, ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել: Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով: Սեյյեդ Ալի Համադանիի վախճանից հետո , նրա գերդաստանն ու ծանոթները, Համադանում, Քաշմիրում և աշխարհի այլ վայրերում շարունակել են այդ աշխատանքները ՝ փորձելով առաջնորդել հետևորդներին:Նաև զրուցեցինք այս ականավոր միստիկի դամբարանի մասին, որ այսօր գտնվում է Տաջիկստանի Քուլաբում և ուխտատեղի է համարվում: Անդրադառնալով մշակութային փոխանակումների ուղղությամբ նման ուխտատեղիների դերակատարությանը նաև անդրադարձաք դրա կրոնական ազդեցությանը:

Մի ժողովրդի պատմությունն ու անցյալը ճանաչելու ուղղությամբ դերակատար գործոններից մեկը պատմական կոթողների ու շինությունների հանդեպ ուշադրությունն է: Այդ կառույցներից են ուխտատեղիները, որոնք միաձուլված են այն ժողովրդի պատմությանն ու անցյալին, որին են պարտական իրենց գոյությունը: Այս միաձուլվածությունը պատճառ է դարձել, որ այս վայրերը պատմական կարևոր տարրեր համարվեն:

Իմամների որդիների դամբարանների կառուցման պատմության ու դրանց առաջացման պատճառ դարձած գործոնների կապակցությամբ տարբեր վկայություններ գոյություն ունեն, որոնք կարող են օգնել պատմական կույր հանգույցների լուծմանը:

Տաջիկ ժողովրդի կրոնի ու մշակույթի միջև ստեղծած կապի պատճառով մեծ նշանակություն ունի նաև Միր Սեյեդ Ալի Համադանիի ուխտավայրի պատմական գործառույթը:

Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանն ունի նաև գեղարվեստական նշանակություն: Արվեստը բարդ երևույթ է, որ հին ժամանակներից սկսած զբաղեցրել է մարդու միտքը և մարդկային կյանքի տարբեր երևույթներում ցանկացած արվեստի կատարելագործումն իրականացվում է կրոնական ու աշխարհիկ տարրերի հիման վրա:

Իսլամն իր ավանդույթներով, սկզբունքներով ու օրենքներով կրոնական հզոր շարժիչ ուժ է համարվում Իրանում ու կենտրոնական Ասիայում: Նրանից հետո, երբ մուսուլման արաբները նվաճեցին Իրանը, իրանական արվեստը սկսեց ծառայել իսլամին և իսլամական օրենքների ազդեցության ներքո նոր իմաստ ստացավ: Այս իմաստն ակնհայտ է իսլամական կրոնական շինություններում: Իսլամից հետո Իրանում ու Միջին Ասիայում կառուցված շինություններից են ուխտատեղիները, Իմամների որդիների, ինչպես նաև միստիկների ու սրբերի դամբարանները: Այնպես որ դրանք համարվում են իրանական ու իսլամական գեղարվեստական համալիրներ: Այդ համալիրներն առաջացել են իսլամ կրոնի եզակի յուրահատկությամբ, որը ընդունելով տեղական ազգային տարրերը դրանց միաձուլում է: Կրոնական շինություններն, այդ թվում մզկիթներն ու դամբարանները համարվում են գեղարվեստական ստեղծագործության գլխավոր կենտրոններ: Այդ կենտրոնները ոչ միայն հարմար վայրեր էին գեղարվեստական ստեղծագործությունների պահպանման համար, այլև ներկայացնում էին իրանական-իսլամական արվեստը: Ուխտատեղիներն իրենց գեղարվեստական գործառույթներով իսլամական հասկացությունները փոխանցում են արվեստի, պատկերի ու գույնի լեզվով: Սալիկապատումները, աղյուսապատումները, գաջաքանդակները, հայելագործությունները, գեղանկարչություններն ու փորագրություններն արտահայտում են իրանական-իսլամական արվեստը:

---

Դամբարանական համալիրներում թանգարանների գոյությունը համարվում է այդ վայրերի հզորության կետերից, որն իր կողմն է գրավում ուշագրավ թվով տեղացի ու արտասահմանցի ուխտավորների ու տուրիստների ուշադրությունը: Դրանք իսլամական հարուստ մշակույթի տարածման, միստիկ ու կրոնական դեմքերի, ինչպես նաև տարբեր տարածքների ծանոթացման ուղղությամբ գլխավոր դերակատարություն ունեն: Գեղարվեստական ստեղծագործություններն, այդ թվում մանրանկարչությունները, գեղագրություններն ու ոսկեպատումները, որոնք ընդհանրապես օգտագործվում են թանգարանները հարդարելու և ցուցափեղկերի ու շրջանակների ստեղծման համար, ներկայացնելով տեղացի արվեստագետների ընդունակություններն ու գլուխգործոցները, վկայում են իսլամական մշակույթի ու քաղաքակրթության հետ արվեստի այդ գործերի առնչության մասին: Քուլաբում Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանի հարևանությամբ ստեղծված թանգարանը շատ նման է Իրանի շատ սրբավայրերի, այդ թվում Իրանի Արաք քաղաքի մերձակա Սարուղի «Իմամզադեգան-ե Հաֆթադ-օ-դո թան» սրբավայրի հարևանությամբ կառուցված թանգարանին և համարվում է այդ դամբարանի և Իրանում գտնվող այլ դամբարանների ընդհանրություններից մեկը:

Նրանք ովքեր այցելում են սրբավայրեր կանխիկ կամ ոչ-նյութական նվիրատվություններ են կատարում: Բացի այդ այդ վայրերն ընդհանրապես ունենում հրիտակներով նրանց փոխանցված շինություններ ու հողատարածքներ, որոնք տնտեսական վարկ են ապահովում այդ ուխտատեղիի համար: Ուխտավայրի գոյությունը, ուխտագնացների այցերի և նրանց ծախսած գումարների ու նաև նվիրատվությունների պատճառով հիմնական դերակատարություն են ունենում տարածքի տնտեսական աճի ու զարգացման ուղղությամբ: Ուխտատեղիների գլխավոր եկամուտը հատկացվում է տնտեսական աշխատանքների, ինչը սատարում է տարածքի աճին ու ծաղկմանը:

Ի դեպ, տարվա որոշ օրերին սրբավայրերի հարևանությամբ տոնավաճառներ կազմակերպելը և ուխտատեղիներին կատարված նվիրատվություններից ծառայողներին ու կարիքավոր անձանց հատկացումներ կատարելն ուխտավայրերի տնտեսական գործառույթներից են: Միր Սեյեդ Ալի Համադանիի դամբարանը նույնպես ուսման, առևտրի և կամ զբոսանքի համար Տաջիկստան ճամփորդած տուրիստներին գրավելու ուղղությամբ հիմնական գործոն է համարվում և բնականաբար Քուլաբում ուխտավորների ու տուրիստների ներկայությունը նաև հանգեցրել է այդ տարածքի տնտեսության ծաղկմանը: