Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (94)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Կրկին ձեր հյուրն ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի մեկ այլ համարով, որտեղ կշարունակենք մեր զրույցը լուսնային 8-րդ դարի՝ փրկչական 14-րդ դարի իրանցի հայտնի միստիկ Միր Սեյեդ Ալի Համադանիի ստեղծագործությունների մասին: Ընկերակցեք մեզ:
Ասացինք, որ Միր Սեյեդ Ալի Համադանին ծնվել է լուսնային 714 թվականին՝ Համադան քաղաքում և տարրական ուսումն ստանալով աշակերտել է ժամանակի մեծ ուսուցիչներին, որոնց մոտ գիտության, իմաստասիրության ու միստիցիզմի դասեր է առել և հոգու մաքրագործման ուղղությամբ ազդվել է նրանցից: Նա միստիցիզմի տարբեր փուլերն անց կացնելով ժամանակի հայտնի միստիկների մոտ իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստանում իսլամը քարոզել արտասահմանում: Նա այդ առաքելությունն իր հետ կրում է մինչև կյանքի ավարտը և իր ամբողջ կյանքը նվիրում է իսլամի քարոզմանն ու աշակերտների դաստիարակմանը: Նա ճգնությունից ու բարեպաշտությունից բացի նաև բարձր դիրքերի է արժանանում գիտության ու իմաստասիրության ոլորտներում՝ դառնալով ժամանակի գիտուններից մեկը և տարբեր ոլորտներում կատարում է ստեղծագործություններ: Միր Սեյեդ Ալի Համադանիի ստեղծագործությունները, որոնք ամփոփված են 110 հատոր գրքերում, աշխատություններում ու բանաստեղծական հավաքածուներում, բովանդակության, ոճի, թեմայի, ինչպես նաև արձակի ու չափածոյի տեսակետից ուշադրության արժանի են: Այդ ստեղծագործությունները գրվել են մեկնաբանության, փիլիսոփայության, իմաստասիրության ու գրականության բնագավառներում ,որոնցում էլ կարելի է գտնել ուսուցողական, բարոյական, նաև բարձր ճաշակ ներկայացնող նյութեր: Արձակ ու չափածո ստեղծագործություններում իրանցի այս մեծ միստիկի սրամտությունները նրա ստեղծագործությունների ընթերցումը հաճելի է դարձնում բոլորի համար:
Համադանիի գիտական բազմաթիվ ստեղծագործություններն ու աշխատությունները ձեռագիր վիճակում հեռու են մնացել բանասերների հասանելիությունից և բացի սակավաթիվ ստեղծագործություններ, որոնք չեն գերազանցում ձեռքերի մատների թիվը, մնացյալը մնացել են անտիպ վիճակում: Դա ի տես այն բանի, որ օրինակ փիլիսոփայության ոլորտում Հենրի Քորբինը հավատացած է, որ Համադանին նոր ուղղության հիմնադիր է և տպագրության հանձնվելու դեպքում ցանկացած փիլիսոփա շատ բան կարող է քաղել Համադանիի ստեղծագործություններից:
Միր Սեյեդ Ալի Համադանին ունի կրոնական ու միստիկական երկու անհատականություն, որոնցից առաջինն առավելապես դրսևորվորում է «Զախիրաթ-ալ-մոլուք»-ում, իսկ երկրորդը՝ նրա մյուս ստեղծագործություններում: Միր Սեյեդ Ալի Համադանին ժողովրդին ուսուցանելուց բացի նաև հանձնարարություններ է կատարում իշխանավորներին, որպեսզի իրենց ամբողջ ջանքը գործադրեն ժողովրդի խնդիրների ու կարիքների կարգավորման ուղղությամբ և իշխանավորների համար դա առավելի վեր է դասում Աստծուն աղոթելուց:
Նա իշխանավորներին ու թագավորներին իրենց պարտականությունների հետ ծանոթացնելու նպատակով քաղաքականության ու երկրի կառավարման թեմայով գրել է «Զախիրաթ-ալ-մոլուք»-ը և մանրամասն ուսումնասիրելով իշխանության նշանակությունը պարզաբանել է թագավորների ու իշխանների պարտականությունները և նկարագրել է հասարակության երջանկության հիմնասյունը համարվող ցանկալի իշխանությունը:
«Զախիրաթ-ալ-մոլուք»-ը բաղկացած է մի նախաբանից, տասը գլուխներից և կարճ վերջաբանից, որը հեղինակի վկայությամբ խմբագրվել է իշխանների ու ազնվականների հավաքական դիմումի համաձայն և համարվում է Միր Սեյեդ Ալի Համադանիի ամենաընդարձակ ստեղծագործությունը: Նախաբանում հստակ նշված են գրքի խորագիրն ու դրա հեղինակի անունը: Միր Սեյեդ Ալի Համադանին գիրքը «Զախիրաթ-ալ-մոլուք» անվանելու պատճառների մասին գրում է. «Այս գիրքը «Զախիրաթ-ալ-մոլուք» եմ կոչում նրա դրա ստեղծման պատճառ դարձած իշխանների դիմումի պատճառով»:
Բանասերների համոզմամբ Միր Սեյեդ Ալի Համադանիի այս ստեղծագործության նյութերի խոշոր մասը թարգմանված ու փոխ են առնված Աբու Համեդ Մոհամմեդ Ղազալիի «Էհյա-ե-օլում-ե-դին» գրքից, որոնց հեղինակն ավելացրել է նաև իր նյութերը: Սակայն բովանդակության մեջ դրա մասին որևէ ակնարկ չկա և միայն մի դեպքում հիշատակված է Ղազալիի և նրա «Էհյա-ե-օլում-ե-դին» գրքի մասին, որտեղ որևէ խոսք չկա թարգմանության ու մեջբերման մասին:
«Զախիրաթ-ալ-մոլուք» գրքի գլուխներից յուրաքանչյուրում Միր Սեյեդ Ալի Համադանին նաև մեջբերել է այաներ ու վկայություններ և դրանց ճշգրիտ թարգմանությունը, ապա մյուս նյութերը ներկայացվել են հղում կատարվելով այաներին, վկայություններին և կամ հայտնի շեյխերի ու միստիկների արտահայտություններին: «Զախիրաթ-ալ-մոլուք»-ի մասին հիշարժան մյուս կետն այն է, որ դա մշակվել է հիմք ընդունելով սուննիների տեսակետները և հակառակ իր մյուս ստեղծագործություններին հեղինակն առավելապես նպատակ է ունեցել քարոզել ու առաջնորդել սուննիներին և դեպի բարին առաջնորդելով հրաժարեցնել չարից: Այնպես որ ընթերցողը նրան գտնում է, որպես կրոնին կառչած, ավանդապահ միստիկ հոգեւորականի:
Այս գիրքը մեծ ընդառաջում է գտել մուսուլմանների կողմից և որպես աղբյուր գլխավորում է Միր Սեյեդ Ալի Համադանիի մյուս ստեղծագործությունները: Բացի այդ հեղինակն իր մյուս ստեղծագործություններում մեջբերումներ է կատարել դրանցից, որոնց հետագային հղում են կատարել նաև այլ հեղինակներ:
Միր Սեյեդ Ալի Համադանիի «Զախիրաթ-ալ-մոլուք» գիրքը լուսնային հիջրեթի 10-րդ դարում թուրքերենի է թարգմանվել թուրք գրող, բանաստեղծ ու թարգմանիչ Սորուրի կեղծանունով ճանաչված Մոսլեհեդդին Մուսթաֆա Իբն Շաաբանի կողմից: Այսօր էլ այդ գրքից բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահվում են Իրանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի ու Աֆղանստանի թանգարաններում: «Զախիրաթ-ալ-մոլուք»-ը տպագրվել է Լահուրում ու Բոմբեյում:
----
«Սեյրա-ալ-թալեբին»-ը Միր Սեյեդ Ալի Համադանիի միստիկական ստեղծագործություններից է, որտեղ ճշմարտության ուղին որոնողներին առաջնորդելու համար ներկայացված են միստիկական ճշմարտություններ: Աշխատրության ոճը նմանում է «Զախիրաթ-ալ-մոլուք»-ին: Հեղինակը նախորդ գրքի նման այստեղ էլ միստիկական թեմաները ներկայացրել է «Ով սիրելի» արտահայտությամբ և դրանք բացատրելիս մեջբերում է կատարել այաներից, վկայություններից, պարսկերեն ու արաբերեն բանաստեղծություններից ու սուֆի շեյխերի արտահայտություններից: Գրքի տարբեր բաժինները միստիկական փուլերի մասին թարմ նյութեր են պարունակում: Ստեղծագործությունն ընթերցելով յուրաքանչյուր ընթերցող կարող է հեղինակին պատկերացնել, որպես լիարժեք սուֆի, ով գերազանցել է իսլամական ավանդապահ հոգևորականության հավատալիքների սահմանները:
Միր Սեյեդ Ալի Համադանիի միստիկական կարճ ստեղծագործություններից է «Տասը կանոնների աշխատություն»-ը: Այս չափազանց կարճ աշխատությունը խոսում է բարուն ձգտողների Աստծուն հասնելու ուղիների մասին: Նա այս աշխատության մեջ երեք խմբի է բաժանում բարուն ձգտողներին և ներկայացնում է նրանցից յուրաքանչյուրի ուղին: Առաջինը նրանք ովքեր առևտրի հետևորդներ են, որը ներառում է ճգնավորներին, մյուսը նրանք ովքեր ջանք գործադրելու կողմնակից են և իրենց նպատակն են դարձրել հոգու մաքրազտումը: Երրորդ խումբը ճշմարտություն որոնողներն են: Գրքում հիմնական շեշտը դրված է երրորդ խմբի վրա և ներկայացվել են նրանց տասը կանոնները, որոնք են ապաշխարությունը, ճգնությունը, ապավինումը, բավարարությունը, մեկուսացումը, աղոթքը, ուշադրությունը, համբերությունը, խոհը և հնազանդությունը: Սաիդ Նաֆիսիի համոզմամբ այս աշխատությունը Նաջմեդին Քոբրայի «Օսուլ-ալ-աըշրա» կամ «Տասը կանոններ»- թարգմանությունն է, սակայն բովանդակության մեջ այդ մասին ակնարկ չկա և ըստ երևույթին նա «Օսուլ-ալ-աըշրա»-ի որոշ բաժինները և կամ հավանաբար դա ամբողջությամբ թարգմանել ու դրան ինչ-որ բաներ է ավելացրել:
Ի վերջո Միր Սեյեդ Ալի Համադանիի վերջին ստեղծագործությունը, որ նպատակ ունենք այս հաղորդման ընթացքում ներկայացնել «Ռեսալե դարվիշե»-ն է: Այս կարճ, սակայն հարուստ աշխատությունը խոսում է վարպետ-ծերունուն հետևելու և նրան լիովին հնազանդվելու մասին: Նաև ներկայացնում է նրանց տվյալները, ովքեր հանդես են գալիս առաջնորդի դերում: Միր Սեյեդ Ալի Համադանին հավատացած է, որ ցանկացած այա, վկայություն ու աղոթք պարունակում է յուրահատուկ գաղտնիք ու բուժում, որից տեղյակ են միայն մարգարեներն ու Աստծո մարդիկ ու եթե դրանք անտեղի օգտագործվեն կարող են բարդություններ առաջացնել: Նրա համոզմամբ հենց այնպես որ գոյություն ունեն ֆիզիկական տարբեր հիվանդություններ, որոնք ունեն նաև տարբեր բուժումներ ու ամեն մարդու տարբեր դեղ է հանձնարարվում, բարոյական հիվանդությունների պարագային էլ նույնն է: Դրանցից յուրաքանչյուրի համար աղոթքներից ու պահեցողությունից բաղկացած հոգևոր առանձին դեղատոմս գոյություն ունի, որից տեղյակ են միայն մարգարեները, Աստծո մարդիկ ու հոգևոր առաջնորդները:
Միր Սեյեդ Ալի Համադանին լիովին կապված լինելով միստիցիզմին բարեպաշտների ու շեյխերի համար անհրաժեշտ է համարում նաև կրոնի օրենքների ու հրահանգների կատարումը և նրանց չի թույլատրում հատել կրոնական սահմանները: Աշխատության ոճը նմանում է «Զախիրաթ-ալ-մոլուք»-ին և դրանից մեջբերումներն ենկատարված վերջին աշխատության մեջ: Գիրքը հրատարակվել է և դրա օրինակները պահվում են գրադարաններում: