Փետրվար 03, 2016 10:15 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Այս պահին ռադիոընդունիչների մոտ ենք հրավիրում տնտեսությամբ հետաքրքրվող մեր բարեկամներ ունկնդրելու «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա հերթական համարը, որտեղ քննարկելու ենք Իրանի անցած շաբաթվա մի քանի կարևոր լուրերը: Ընկերակցեք մեզ:

Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու հրավերով այս շաբաթ բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով ուղևորվեց Թեհրան:

Այս ուղևորության ընթացքում ԻԻՀ-ի ու ՉԺՀ-ի նախագահը հատկապես տնտեսական, արդյունաբերական, մշակութային ու դատական բնագավառներում ստորագրեցին համագործակցության մի քանի փաստաթղթեր, որոնց նպատակն էր Թեհրան-Պեկին երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի:

Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի և նրան ընկերակցող պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԻԻՀ ու Չինաստանի երկու ժողովուրդների առևտրական ու մշակութային վաղեմի հարաբերություններին, Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Ն Վ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը մշտապես ձգտել են Չինաստանի նման անկախ ու վստահելի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման, հետևաբար 25-ամյա ռազմավարական հարաբերությունների համար Իրանի ու Չինաստանի նախագահների համաձայնությունը իրավացի ու իմաստալի է»:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը լիովին տրամաբանական և ընդունելի համարելով Մետաքսի ճանապարհի վերականգնման և այս ճանապարհի վրա գտնվող երկրների միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտության մասին Չինաստանի նախագահի կատարած հայտարարությունն, ասաց. ««Իրանի ժողովուրդը երբևե չի մոռանալու շրջափակումների շրջանում Չինաստանի համագործակցությունը»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ էներգիան համաշխարհային կարևոր հարցերից մեկն է: Նա ընդգծել է. «Իրանը տարածաշրջանում միակ անկախ երկիրն է, որ էներգիայի ոլորտում կարող է վստահելի լինել, քանզի հակառակ տարածաշրջանի որոշ երկրների, էներգիայի ոլորտում ԻԻՀ քաղաքականությունը չի ազդվում ոչ-իրանական որևէ գործոնից»:

Հանդիպման ժամանակ ՉԺՀ-ի նախագահը գոհունակություն հայտնելով Իրան կատարած ուղևորության համար ու նաև շնորհակալություն հայտնելով Իրանի կառավարության ու ժողովրդի ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար, որը համարվում է երկու երկրի բարեկամական վաղեմի համագործակցությունների ու առևտրաշրջանառության արդյունքն, ասաց. «Իրանի ու Չինաստանի երկկողմ համագործակցությունները փոխադարձ շահերի հիման վրա պիտի շարունակ ընդլայնվեն»:

-------------------------------

ԻԻՀ նախագահն իր չինացի պաշտոնակցի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ մենք նպատակ ունենք երկու երկրի միջև առևտտրաշրջանառությունն հառաջիկա 10-ը տարիների ընթացքում հասցնել 600 միլիարդ դոլարի:

Ակս ուղևորության ընթացքում ստորագրված փաստաթղթերը ընդգրկում են տարբեր բնագավառներ: Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ամրագրումն ու նաև ԻԻՀ-ի և ՉԺՀ-ի միջև 21-րդ դարի ծովային Մետաքսի ճանապարհի ստեղծումը, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և Չինաստանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջև միջուկային էներգիայի խաղաղանպատակ օգտագործման շուրջ համագործակցության փոխհուշագիրը և ԻԻՀ-ի նախագահի գիտության ու տեխնոլոգիայի տեղակալության և ՉԺՀ-ի գիտություններ ու տեխնոլոգիայի նախարարության միջև համագործակցության համաձայնագիրը ստորագրված փաստաթղթերից էին: Նաև ԻԻՀ-ի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարության և Չինաստանի արտահանումների ու ներկրումների բանկի՝ «Էգզիմբանկ»-ի միջև ստորագրվեցին Թեհրան-Մաշհադ ճեպընթաց երկաթգծի ֆինանսավորման մասին համաձայնագիրը:

Կողմերը նաև ստորագրեցին Ղեշմի ազատ գոտու կազմակերպության և Չինաստանի Գուանգջուի ազատ գոտու գրասենյակի միջև երկկողմ համատեղ համագործակցության ու հարաբերությունների ընդլայնման փաստաթուղթը:

Վերլուծաբանների համոզմամբ Իրանի ու Չինաստանի միջև ռազմավարական համապարփակ փաստաթղթի ստորագրումը համարվում է երկու երկրի միջև ընդլայնվող հարաբերությունների նոր շրջանի մեկնարկը և այս փաստաթղթերը թափ են հաղորդելու ռազմավարական ոլորտներում երկու երկրի երկարաժամկետ հարաբերությունների աճին: Չինաստանն աշխարհի տնտեսական ներկայանալի ուժերից է, որը կանխատեսումների համաձայն հառաջիկա 10-ից 15 տարիների ընթացքում դառնալու է աշխարհի տնտեսական առաջին ուժը:

Անցած վեց տարիներում Չինաստանը եղել է Իրանի առևտրական առաջին գործընկերը և հետշրջափակումային շրջանում էլ կարող է բազմաբնույթ դարձնելով Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնել տարբեր բնագավառներում համագործակցությունները:

-----------------------------

ԻԻՀ նախագահն իր եվրոպական առաջին շրջայցն սկսեց Իտալիա կատարած ուղևորությամբ: Այդ այցի նպատակն էր Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումից հետո ամրապնդել Իրան-Իտալիա հարաբերություններն ու ընդլայնել համագործակցությունները:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը՝ Հռոմում, Իտալիայի նախագահ Սերջիո Մաթարելլայի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Իրանի ներկա պայմանները լիովին նպաստավոր են նոր ներդրումների ու տեխնոլոգիայի ներգրավման և արտահանումային բնագավառում համագործակցությունների համար»:

ԻԻՀ նախագահն Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցու հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ակնարկելով Իրանին ու Իտալիային հետաքրքրող բաժիններում համատեղ ներդրումների անհրաժեշտությանն, ասաց. «Իրանն իր յուրահատուկ դիրքով և հայտնվելով Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Հնդկական օվկիանոսի միացման կետում կարող է երկու երկրի համատեղ արտահանումների փոխանակման կետը դառնալ:

Այս այցի ժամանակ երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարներ ԻԻՀ-ի նախագահի և Իտալիայի վարչապետի ներկայությամբ ստորագրեցին համագործակցության փաստաթղթեր:

Իրանի ու Իտալիայի բարձրաստիճան պաշտոնատարների ստորագրած փաստաթղթերը վերաբերում են փոխադրության, երկաթգծի, ուսումնական ու բժշկական, առևտրական, նավահանգստային ու գյուղատնտեսական բնագավառներում համագործակցություններին:

Այս համաձայնագրերի միջից կարելի է առանձնացնել «Սայփեմ» ընկերության հետ նավթատար խողովակագծի կառուցման շուրջ համաձայնությունը, որի արժեքը գնահատվում է 4-ից 5 միլիարդ դոլար: Իրանը նաև պողպատի արտադրության «Դանիելի» ընկերության հետ 5 միլիարդ 700 միլիոն եվրո արժող, իսկ «Կոնդոթե Դ՛Աքուա» ենթակառույցների ընկերության հետ՝ 4 միլիարդ եվրո արժող պայմանագրեր է ստորագրել:

--------------------------

Միջազգային շրջափակումների չեղարկմամբ Իրանը գրավիչ երկիր է դարձել արտասահմանցի ներդրողների համար:

Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կարլո Կալենդան անցած նոյեմբերին 178 ընկերության, 20 առևտրական միությունների և 12 բանկային խմբերի ներկայացուցիչներից բաղկացած առևտրական մեծ պատվիրակություն գլխավորելով Թեհրան ուղևորվեց: Այդ պատվիրակությանը մաս էին կազմում նաև նավթային «Էնի» ընկերությունը և կաբելներ արտադրող «Փրիսմիան» ընկերության ներկայացուցիչները: Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության մի պաշտոնատար հայտարարել է, որ իտալացի արդյուաբերողների ու կապալառուների մի այլ պատվիրակություն փետրվարին ուղևորվելու է Իրան: Այս պատվիրակությունը կենտրոնանալու է էներգետիկայի ու ենթակառույցների բաժինների վրա:

--------------------

«Յուրոնյուզ» լրատվական հեռուստակայանը մի հաղորդման ընթացքում հայտարարեց, որ այժմ երբ չեղարկվել են Իրանի դեմ միջազգային շրջափակումները, Իրանը գրավիչ երկիր է դարձել արտասահմանցի ներդրողների համար: «Յուրոնյուզ» լրատվական հեռուստակայանը տնտեսական մասնավոր մի հաղորդման ընթացքում անդրադարձել է Իրանի դեմ միջազգային շրջափակումների չեղարկումից հետո Իրանի տնտեսության ու նավթի շուկայի հեռանկարներին և հայտարարել է, որ տարիներ շրջափակման ենթարկվելուց հետո նավթային պաշարներով հարուստ Իրանը վերադառնում է նավթային շուկաներ:

Իրանն ունի աշխարհում նավթային ամենահարուստ պաշարներից մեկը: Այս ուղղությամբ Իրանը մտադիր է մեծացնել իր նավթի արտահանման ծավալները: Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանի Նիան այս կապակցությամբ, ասաց. «Իրանի նավթի ազգային ընկերությունն ընդունակ է իր նավթի արտահանման օրական ծավալը 500 հազար բարելով ավելացնել»: «Հառաջիկա ամիսներին Իրանը կարող է կարող է նաև մեկ միլիոն բարելով մեծացնել իր արտահանած նավթի ծավալը»,-ասել է նա:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն այս կապակցությամբ նշել է, որ նավթի շուկաներ Իրանի վերադարձը կատարվելու է հետզհետե և հառաջիկա ամիսների ընթացքում: Նա ավելացրեց. «Թեև այս երևույթը արդեն իսկ բացասական ազդեցություն է գործել գների վրա, սակայն մեզ նավթի գները մեզ չպիտի մտահոգեն»: «Նրան պիտի մտահոգվեն, ովքեր Իրանի բացակայությամբ նավթի շուկան հագեցրել են իրենց չափից ավելի արտադրությամբ»,-ընդգծել է Իրանի նավթի նախարարը:

---------------------

Բարեկամներ, ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ: