Հուլիս 12, 2016 02:53 Asia/Yerevan
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (96)

Լուսնային 9-րդ դարի իրանցի հանրահայտ մտավորական, բանաստեղծ, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավային համաշխարհային դեմք է: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք լուսնային 9-րդ դարի այս մեծ գործչին:

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ուրախ ենք, որ մեզ կրկին ընդունել եք ձեր տան հարկի ներքո: Նախորդ հաղորդման ժամանակ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հանրահայտ մտավորական, բանաստեղծ, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային դեմք է, որ տարբեր բնագավառներում արժեքավոր ծառայություններ է մատուցել ու հիշարժան ստեղծագործություններ է կատարել: Ընկերակցեք մեզ:

---

Թեյմուրյանների շրջանն Իրանում իշխանական տոհմերի ամենափառավոր շրջաններից մեկն է համարվում: Այս ժամանակաշրջանում մշակույթի ու արվեստի հանդեպ Թեյմուրյանների ուշագրավ հովանավորությունների ներքո ձևավորվեց Իրանի մշակույթի ու պատմության փայլուն շրջաններից մեկը: Այս շրջանի յուրահատկություններից մեկը պետական պաշտոններում մշակութային էլիտայի ներկայությունն է:

Այդ հանրահայտ գործիչներից է Սուլթան Հոսեյն Բայղարայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավային:

Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին ծնվեց Հարաթում՝ բարեկիրթ մի ընտանիքում: Տարրական ուսումն ստացավ Հարաթում: Հարաթում իշխանական պայքարի պատճառով Ամիր Ալիշիր Նավայիի գերդաստանը մի առ ժամանակ պարտավորվում է գաղթել Մաշհադ ու ապա Սամարղանդ: Ամիր Ալիշիրը Սամարղանդում կատարելագործում է իր գիտությունը: Սուլթան Հոսեյն Բայղարայի իշխանության հասնելով,Ամիր Ալիշիր Նավային վերադառնում է Հարաթ և նշանակվելով ավագ դիվանապետի պաշտոնում արժեքավոր ծառայություններ է մատուցում: Նախարարության շրջանում Ամիր Ալիշիր Նավայիի խոհեմության ու նաև այլ արժանիքների բերումով Սուլթան Հոսեյն Բայղարան նրան է շնորհում «Էըթեմադ-օլ-մոլք»,-«Էըթեմադ-օլ-դովլե» և «Ռոքն-օլ-սալթանե» կոչումները: Այդ շրջանում արվեստի գործիչներ տարբեր քաղաքներից մեկնում են Սուլթան Հոսեյն Բայղարայի արքունիքը և վայելելով նրա հովանավորությունները հարստացնում են Իրանի արվեստի ու գրականության գանձարանը:

Մրցակիցների, թշնամիների ու պալատականների քինախնդրությունը, որոնք Ամիր Ալիշիրի ներկայությունը արգելք էին համարում իրենց ընչաքաղցությունների ու բռնությունների ճանապարհին և Սուլթանի մոտ վատաբանում էին Ամիր Ալիշիր Նավայիին պատճառ դարձավ, որ Ամիրը հրաժարական ներկայացնի նախարարի պաշտոնից: Նրան ու նրա դիրքին նախանձող պալատականները դրանով էլ չբավարարվեցին և Սուլթան Հոսեյն Բայղարայից պահանջեցին Ամիրին «Ասթարաբադ» կարևոր նահանգի կառավարիչ նշանակի: Նրանք այդպիսով ցանկանում էին Ամիր Ալիշիր Նավայիին հեռացնել մայրաքաղաք Հարաթից: Ասթարաբադը կանաչապատ ու ծաղկուն տարածք է և այդ օրերին համարվում էր Իրանի շեն ու ընդարձակ տարածքներից մեկը: Լուսնային հիջրեթի 892 թվականին Ամիր Ալիշիրը մեկնում է Ասթարաբադ և այդ նահանգի կառավարչի պաշտոնը զբաղեցրած շրջանում ցուցադրում է իր արժանիքներն ու արդարությամբ է վերաբերվում ժողովրդին: Այդ շրջանում հոգևորականությունն ու ազնվականությունը հատուկ հարգանք էր վայելում և հասարակ ժողովուրդն ու առևտրականները նրա արդարության ներքո խաղաղ կյանք էին վարում: Երկու տարի անց և Ամիրի պնդումներով, նաև Հարաթի արքունիքի միջոցով նրա թունավորման շշուկը տարածվելով, Սուլթան Հոսեյն Բայղարան նրան հետ է կանչում մայրաքաղաք: Սակայն Ամիրին սիրաշահելու և մխիթարելու համար արդեն ուշ էր և Ամիր Ալիշիր Նավայիի կյանքի արևը դեպի մայրամուտ էր գնում:

Լուսնային հիջրեթի 906 թվականին երբ Ամիր Ալիշիր Նավային Ռոբաթ Փարիան կոչվող վայրում իր մի խումբ զորայինների հետ սպասում էր Սուլթան Հոսեյն Բայղարայի ժամանումին սրտի կաթված է ստանում և վախճանվում է:

---

 

Ամիր Ալիշիր Նավայիի մշակութային գործունեության վկայականը չափազանց փայլուն է: Նա հմուտ գրող, տաղանդավոր բանաստեղծ ու բարձրաճաշակ արվեստագետ է եղել: Թուրքերեն գրականության ոլորտում նրա ստեղծագործությունները պատճառ դարձան, որ այդ լեզուն բարձրանա գրական լեզվի մակարդակի: Հետևաբար նրան պիտի համարել Ջողաթայի թուրքերենի հիմնադիրը: 30 տարի իշխանական պաշտոններում ծառայելու շնորհիվ իրանցի այս մտավորականը, գրողն ու բանաստեղծը կարողացավ մշակութային ու գեղարվեստական շարժման հիմքը դնել: Ամիր Ալիշիր Նավային Հարաթի արքունիքում գիտնականների ու արվեստագետների շրջանակ ստեղծելով այդ քաղաքը ժամանակի մշակութային կարևոր կենտրոններից մեկը դարձրեց: Ամիր Ալիշիր Նավային տարբեր միջոցներով ազդեց այդ հոսանքի վրա: Այդ թվում կարելի է հիշատակել մշակութային ու գիտական նպատակներով շինությունների, ընդորում կրթական կառույցների, մզկիթների ու խանղահների կառուցումը, թուրքերեն ու պարսկերեն լեզուներով ստեղծագործությունները և գիտնականների ու արվեստագետների հանդեպ ֆինանսական ու բարոյական օժանդակությունները: Նա ուսման ու տարբեր տեսակի հանգստի հնարավորություններ ստեղծելով Հարաթի արքունիքը վերածեց արվեստի մեծ կենտրոնի, որպեսզի արվեստագետներն ու մտավորականներն առանց ապրուստ վաստակելու մտահոգություն ունենալու այդտեղ գիտության ու արվեստի արտադրությամբ զբաղվեն:

Ամիր Ալիշիր Նավային իր կյանքը նախարարի պարտականությունների կատարմանն ու իշխանական գործերին հատկացնելուց բացի նաև նվիրել էր գրական ստեղծագործության և բարեգործական ու հանրօգուտ ծառայությունների: Նա աշխարհիկ կյանքին ուշադրություն չդարձնելու և շինարարության հանդեպ մեծ հետաքրքրության բերումով իր ժամանակը հատկացրեց բազմաթիվ մզկիթների, դպրոցների, քարվանսարանների, վանքերի, անցուղիների, կամուրջների ու դամբարանների կառուցմանն ու վերանորոգությանը: Այդ միջոցով նա իրենից հիշատակ է թողնել հիշարժան կոթողներ, որոնց թիվը հասնում է 370-ի: Նրա ջանքերի շնորհիվ Խոռասանում, Իրաքում ու Ֆարսում կրոնական, կրթական ու հանրօգուտ ծառայությունների նպատակով տարածքների մեծ հատկացումներ կատարվեցին, որոնք հետագային ընդլայնեցին Սեֆևյանների շրջանում:

Ամիր Ալիշիր Նավային իսլամի մեծ մարգարեի ծոռներից և շիաների ութերորդ առաջնորդ Իմամ Ռեզայի դամբարանի հին շինության հիմնադիր է, որը կառուցվեց լուսնային հիջրեթի 872 թվականին և միացավ նրա դամբարանի գմբեթին: Այդ շինության մյուս կեսը լուսնային հիջրեթի 1010 թվականին լրացվեց Շահ Աբբասի հրամանով:

Իմամ Ռեզայի դամբարանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ասթան Ղոդս Ռազավիի ոսկեպատ պատշգամբը, որը բաղկացած է մողարնասներով պատված հինգ վերին օթյակներից և չորս ստորին դռներից, լուսնային հիջրեթի 875-885 թվականներին կառուցվեց Ամիր Ալիշիր Նավայիի հրամանով և դրա պատերի վրա եղած արձանագրությունները պատկանում են Գուրքանյանների ժամանակաշրջանին:

---

Ամիր Ալիշիր Նավային միևնույն ժամանակ գրականություն ու արվեստ սիրող և երկու լեզուներով՝ պարսկերենով ու թուրքերենով ստեղծագործող բանաստեղծ էր: Նրա իշխանության շրջանում Հարաթը բանաստեղծների, գեղագիրների, արվեստագետների, երաժշտագետների ու հեքիաթասացների կենտրոնն էր դարձել:

Մշակութային էլիտայի հետ Ամիր Ալիշիր Նավայիի հարաբերության տեսակը համարվում է նրա իշխանական մեթոդների ցայտուն յուրահատկությունը: Հասարակության էլիտայի հետ շփվելիս նա երբևէ քաղաքական իշխանավորի բարձր դիրքից հանդես չէր գալիս: Նա շարունակ իրեն ներկայացնում էր, որպես նրանց ծառան ու աշակերտում էր նրանց: Քննարկելով այդ ժամանակաշրջանի պոեզիայի, արվեստի ու միստիցիզմի ականավոր դեմքերից համարվող Ջամիի, Բեհզադի ու Վաեզ Քաշեֆիի հետ նրա հարաբերությունները պարզվում է, որ նրանք Ամիր Ալիշիր Նավայիի հովանավորության ու ուշադրության շնորհիվ են առաջադիմել ու նման դիրքի տիրացել: Էդվարդ Բրաունը Ամիր Ալիշիր Նավայիին նմանեցրել է հռոմեացի Մալինաս Սիլինոֆին, քանի որ բոլոր գիտնականներն ու գրողները հավաքվել էին նրա շուրջ:

Ամիր Ալիշիր Նավային նաև թանկարժեք գրքերի և հայտնի գրիչների աշխատանքը համարվող ձեռագիր մատյանների հարուստ գրադարան ուներ և այդ գրադարանը ղեկավարում էր հայտնի գիտնական ու գրիչ Մոլանա Հաջ Մոհամմեդ Զոֆնունը: Նեզամիե դպրոցի գրադարանն էլ հիմնադրել է Նեզմեդդին Ամիր Ալիշիր Նավային: Նրա շրջանում բարձրաճաշակ արվեստագետների ու գրիչների միջոցով ստեղծվեցին գեղեցիկ ու թանկարժեք ձեռագիր մատյաններ, որոնք այսօր էլ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից են համարվում: Այդ արժեքավոր ստեղծագործություններից է «Շահնամե Բայսոնղորի»-ն, որն այդ ոսկե դարաշրջանի արգասիքներից է: