Ելք դեպի լույս 2
Գոհունակության Սուրա Լույսի մեկնաբանության հիման վրա, 2-5րդ այաներ
Հանուն գթասիրտ և ողորմած Աստծո:
«Ելք դեպի լույս » հաղորդաշարի նախորդ համարում մենք ծանոթացանք Համդ կամ Գոհունակություն սուրայի նշանակության հետ և սկսեցինք Բեսմելլահով կամ Հանուն Աստծով:
Այս համարում ,ներկայացնում ենք գոհունակության սուրայի 2-5-րդ այաները, ավելի լավ ճանաչելու համար մեր Աստծուն և ավելի հստակ պատկերացնելու մեր պարտականությունները:
2-րդ այա.
الحمد للَّه ربّ العالمين
Այս այայի իմաստը կայանում է նրանում, որ գոհունակությունը և երկրպագությունը, հատուկ է այն Աստծուն, որն արարածների արարարիչն է:
Աստծո անունով սկսելով, նախ և առաջ, մեր գոհունակությունն ենք հայտնում նրան: Նրանից է կախված տիեզերքի, կենդանի էակների, բույսերի, երկնքի ու երկրի կենսունակությունը և զարգացումը:
Նա մեղվին սովորեցրել է, բույսից մեղր պատրաստելը, մրջյունին՝ ձմռան պաշար հավաքելը: Նա մի հատիկ ցորենից հասկ է աճեցնում և խնձորի սերմից` խնձորենի: Եվ նա է ստեղծել անսահման տիեզերքը և յուրաքանչյուր մոլորակի համար ճշտել հստակ ուղղություն:
Նա այն Աստվածն է, ով մեզ արարեց անազնիվ ջրից ու մոր փորում աճեցրեց մեզ, իսկ ծնվելուց հետո, մեզ համար ստեղծեց մեծանալու և զարգանալու հնարավորություն:
Նա մեր մարմինը այնպես կառուցեց, որ պաշտպանվենք հիվանդություններից և մեր կոտրված ոսկորը վերականգնվի և մեր մարմինը, արյուն արտադրի:
Ոչ միայն մեր ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացումը, նրանից է կախված:
Նա մեզ ուղարկեց մարգարեներ ու տվեց երկնային գրքրեր, որպեսզի հետևենք նրանց:
Այսպիսով, այս այայից սովորում ենք, որ ողջ տիեզերքն ու մարդկությունը, կախված են Աստծուց, ոչ միայն այն պատճառով, որ նա է Արարիչը, այլ որ մեր շարժումն ու առաջընթացը նա է ապահովում:
Նրա կապը կենդանի արարածների հետ, մշտական է ու շարունակական: Ուստի, մենք էլ պետք է մշտապես գոհունակություն հայտնենք` մեզ շնորհած բարիքների համար` ոչ միայն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալ կյանքում:
Դրախտայինների խոսքը հետևյալն է «اَلْحَمْدُ لِلّهِ رَبِّ الْعالَمين»
Այժմ անցնենք 3-րդ այային, որտեղ ասվում է.
الرّحمن الرّحيم
Ինչը նշանակում է. Աստված, որը ողորմած է և բարեգութ:
Աստված, որին մենք հավատում ենք և որի բարության, գթության, ներողամտության և ողորմածության ականատեսն ենք այն բոլոր բարիքների մեջ, որ նա ստեղծել է մեզ համար:
Գեղեցիկ ու հոտավետ ծաղիկներ, համեղ մրգեր, սննդառատ ու համեղ ուտելիքներ, բազմազան ու գույնզգույն հագ ու կապ: Այս ամենը, Աստծո նվերներն են` մեզ:
Աստված, մայրերի սրտում ու հոգում, սեր է հաստատել իրենց զավակների նկատմամբ և ինքը, մեզ համար, բոլոր մայրերից ավելի բարի է:
Աստծո բարկությունը, մեղավոր արարածներին պատժելու համար է և ոչ թե` քենի ու վրեժխնդրության: Ուստի, եթե մեղանչենք, Աստված կների մեր սխալը և մեր մեղքերը:
Իսկ այժմ` այն դասերի մասին, որ քաղում ենք այս այայաից:
Աստված, արարծներին դաստիարակում է բարությամբ ու գթությամբ:
Որովհետև Աստված նախ ՝ «رَبِّ العالَمين» է
և դրանից հետո միայն՝ «اَلرَّحمنِ الرَّحيم»
Այսինքն ուսուցանումն ու դաստիարակությունն սկսում է գթությամբ ու բարությամբ և ավարտվում դրանցով:
Ուրեմն, ուսուցիչների ու դաստիարակների գործը հաջողությամբ կպսակվի միայն այն դեպքում, երբ իրենց սաների նկատմամբ լինեն բարի ու սրտցավ:
4-րդ այա
مالك يوم الدين
Աստված այս այայում ասում է. <Աստված, որ դատաստասնի օրվա տերն է>:
Կրոն բառը, նշանակում է` ավանդույթ, ուսմունք, սկզբունք, դատաստան և հատուցում:
يوم الدين նշանակում է` դատաստանի օր, հաշիվ ներկայացնելու և պատժի ու հատուցման օր:
Աստված և՛ աշխարհի և՛ հանդերձյալ կյանքի տերն է: Իսկ նրան պատկանող դատաստանի օրը, լիովին այլ դրսևորում ունի: Այդ օրը, ոչ ոք ոչնչի տերը չէ՝ ոչ հարստության, ոչ ունեցվածքի, ո՛չ երեխայի, և նրա ընկերները և բարեկամները, ուժ չունեն:
Այդ օրը մարդը, նույնիսկ իր մարմնի մասերի տերը չէ: Ոչ լեզուն` արդարանալու առիթ կգտնի և ոչ էլ միտքը: Միայն Աստված է այդ օրվա տերը:
Այս այայից մենք սովորում ենք, որ ապավինելով Աստծո անսահման գթությանը , պետք է վախենանք դատաստանի օրից: Եվ հավատանք ,որ դատաստանի օրը, մեր բարի գործերի պատասխանը կստանանք: Աստված գիտի յուրաքանչյուր լավ ու վատի մասին և ինքն է, որ հատուցում է կամ պատժում:
5-րդ այա
ايّاك نعبد و ايّاك نستعين
Այս այայում, դիմելով Աստծուն, ասում ենք. <Աստված, միայն քեզ ենք պաշտում և միայն քեզանից ենք օգնություն հայցում>:
Նախորդ այաներում, ճանաչեցինք Աստծո որոշ առանձնահատկություններ և հասկացանք, որ նա գթասիրտ է, բարի և նա է դատաստանի օրվա տերը: Ու նրան գոհունակություն հայտնեցինք` վիթխարի արարչության և անսահման բարիքների համար, որ շնորհել է մեզ: Գոհունակություն հայտնեցինք ու երկրպագեցինք, որովհետև` اَلحَمدُ لِلّهِ رَبِّ الْعالَمين
Այժմ ճիշտ է, որ դիմելով Աստծուն, հայտնենք նրան մեր թուլությունն ու տկարությունը և ասենք. <Մենք միայն քո արարածն ենք և քո հրամանից բացի, չենք ենթարկվելու այլոց հրամաններին: Ոչ աշխարհի հարստության և ունեցվածքի ծառան ենք, ոչ էլ բռնի ուժերի ստրուկը:
Սակայն, քանի որ իսլամը անհատի և հասարակության ուսմունք է, իսկ աղոթքը` որպես Աստծուն երկրպագելու լավագույն ձև տեղի է ունենում հավաքական կերպով, ուստի մենք, մուսուլմաններս, միաձայն և միահամուռ ձևով, ասում ենք. اِيّاكَ نَعْبُدُ وَ اِيّاكَ نَسْتَعين
Այսինքն` Աստված, բոլորս, քո արարածներն ենք և քեզանից ենք օգնություն խնդրում: Աստված. նույնիսկ մեր աղոթքը, կատարվում է քո օգնությամբ և հովանու ներքո: Եթե դու մեզ չօգնես, այլոց ստրուկը և ծառան կլինենք:
Առաջին դասը, որ այս այան մեզ տալիս է, այն է, որ ընդունենք արարչական աշխարհի վրա իշխող օրենքները, գիտակցելով, որ դրանք ենթակա են Աստծո տնօրինոթյանն ու կամքին: Ուստի, հնազանդ ենք Աստծուն և ոչ թե բնության գերին ենք: Եվ բոլոր հարցերում, միայն Աստծուց ենք օգնություն խնդրում:
Հաջորդ դասը հետևյալն է. եթե յուրաքանչյուր անգամ, աղոթելիս, ասենք. <Միայն նրա արարածն ենք ու ծառան>, այլևս սնապարծ, ինքնահավան և անհնազանդ չենք լինի: