Ելք դեպի լույս - 5
Բաղարա սուրա Լույսիմեկնաբանությանհիմանվրա, 3-րդ եւ 4-րդայաներ ՀանունգթառատևողորմածԱստծո
Բաղարա սուրայի 3-րդ այան, անդրադառնում է առաքինի մարդկանց:
Աստված այս այայում ասում է.
الَّذِينَ يُؤْمِنُونَ بالْغَيْبِ وَيُقِيمُونَ الصَّلَوةَ وَمِمَّا رَزَقْنَهُمْ يُنفِقُونَ
«Առաքինիները և հավատացյալները՝ նրանք են, ովքեր հավատում են հանդերձյալ աշխարհին, աղոթում են և ուրիշներին նվիրում այն, ինչը շնորհվել է իրենց»:
Ղուրանը կյանքը բաժանում է երկու մասի՝ մեկը անտեսանելի է և մեզանից թաքուն, մյուսը այն աշխարհն է, որ մենք զգում ենք և նյութական աշխարհն է:
Որոշ մարդիկ ընդունում են միայն այն, ինչը տեսնում և լսում են իրենց հինգ զգայարաններով: Հավատալու համար, նրանք պետք է անպայման տեսնեն և զգան: Սակայն մեր զգայարանները սահմանափակ են և չեն կարող զգալ ողջ տիեզերքի ուժը:
Օրինակ, ձգողականության ուժը հնարավոր չէ զգալ զգայարաններով: Այն անհասկանալի է: Ձգողականության ուժը մենք զգում ենք միայն այն ժամանակ, երբ որևէ իր վայր է ընկնում: Դրանով ապացուցվում է երկրագնդի ձգողականության ուժը: Հետևաբար, ձգողականության ուժի վերաբերյալ մեր ընկալումը, հիմնված է դրա հետևանքի վրա, ոչ թե այն ուղղակի զգալու:
Որոշ մարդիկ ասում են, որ Աստծուն հավատալու համար, պետք է նրան տեսնեն իրենց աչքերով: Ադպես, Իսրայելի ժողովուրդը, Մովսեսին ասաց.
«لَنْ نُؤْمِنَ لَكَ حَتَّى نَرَى اللّهَ جَهْرَة»
“Մենք քեզ չենք հավատա, քանի դեռ Աստծուն չենք տեսել”: Իսկ Աստված իր չէ, որպեսզի նրան տեսնենք:
Մենք հավատում ենք Աստծուն` տեսնելով արարչագործության հրաշքները:
Առաքինի և ճշմարիտ մարդիկ, իրենց ճանաչողությունը չեն սահմանափակում նյութական աշխարհով: Նրանք հավատում են նաև հանդերձյալ ու մեզ համար անհայտ աշխարհին: Այսինքն նրանք հավատում են Աստծուն, հանդերձյալ կյանքին և հրեշտակներին, որոնց հնարավոր չէ տեսնել և զգալ մարդկային զգայարաններով:
Հավատքը, գիտությունից և ճանաչողությունից մեկ փուլ բարձր է: Այս փուլում, մարդու սիրտն ու հոգին վկայում է Աստծո գոյության մասին, կապ է հաստատում և շփվում Արարչի հետ և սիրում նրան: Եվ այս հավատքին և համոզմունքին հետևում է բարի և արժանի գործը:
Ընդհանրապես, իսլամի տեսակետից, առանց հավատքի կատարած գործը և հավատքն առանց գործի չեն կարող նպաստել մարդու կատարելագործմանն ու զարգացմանը:
Այս այան ասում է, որ առաքինի մարդիկ հավատում են բացակային: Նրանք աղոթում են և կարողանում ուրիշներին նվիրել իրենց բարիքներից: Այս մարդիկ, աղոթելով, հիշում են Աստծուն, այդպիսով ապահովելով իրենց մտավոր և հոգեկան կարիքները, ինչը նրանց ավելի ինքնավստահ ու խաղաղ է դարձնում: Իսկ իրենց եկամտի մի բաժինը հատկացնելով չքավոր մարդկանց, նրանք ապահովում են հասարակության կարիքները, որպեսզի հասարակությունը նույնպես ապրի բարօրության և խաղաղության մեջ:
Սակայն միայնակորեն աղոթելը բավարար չէ: Մարդ պետք է ոչ միայն ինքը աղոթի, այլև ուրիշներին նույնպես հրավիրի աղոթել: Նա պետք է աղոթի ծեգին` մզկիթում և մասնակցի նաև հավաքական աղոթքներին: Այսպիսով, աղոթքը տարածվում է հասարակության մեջ և զբաղեցնում է յուրահատուկ տեղ:
Նվիրաբերություն ասելով, իսլամը չի ենթադրում միայն նյութական նվիրատվությունները: Ինչպես Ղուրանն է ասում.
«مِمَّا رَزَقْنا»،
“Այն, ինչից շնորհվել է Ձեզ, նվիրաբերեք ուրիշներին”: Դա կարող է լինել հարստություն, ուժ, գիտելիք, հնարավորություններ և աստվածային ընդունակություններ”:
Այս բաժնի պատգամները.
1. Տիեզերքը չի սահմանափակվում միայն նյութական աշխարհով: Կան այնպիսի երևույթներ, որոնք թաքնված են մեր աչքից և միայն մեր սիրտն ու հոգին կարող են դրանք զգալ: Ուրեմն, պետք է հավատանք դրանց գոյությանը:
2 . Հավատքը գործից առանձին չէ և հավատացյալը նաև գործի մարդ է: Իհարկե, այն գործի, որը պատվիրել է Աստված:
3. Հավատքը կազմում է հավատացյալ մարդկանց գործի առանցքը:
4. Այն, ինչ ունենք, Աստծուց է, ուրեմն, պետք է բաժին հատկացնենք նաև Աստծուն, որպեսզի հանդերձյալ կյանքում նա մեզ հատուցում տա:
5. Իսլամը համապարփակ կրոն է: Այն հասարակությունը կառավարելու համար է: Այս կրոնը պատվիրում է և` հաղորդակցվել Աստծո հետ և շփվել մարդկանց հետ: Այն կարևորում է նաև ուշադրությունը`հասարակության կարիքների նկատմամբ:
Բաղարա սուրայի 4-րդ այա.
وَالَّذِينَ يُؤْمِنُونَ بِمَآ أُنزِلَ إِلَيْكَ وَمَآ أُنْزِلَ مِن قَبْلِكَ وَبِالْأَخِرَةِ هُمْ يُوقِنُونَ
Այս այաում ասվում է.
Առաքինիները նրանք են, ովքեր հավատում են, այն բոլոր պատգամներին, որոնք առաքվել են քեզ եւ նախորդ մարգարեներին: Նրանք հավատում են նաև հանդերձյալ կյանքին: Վահյը, կամ այն, պատգամը, որ Աստծված տվել է մարգարեին, ճանաչողության ճանապարհներից մեկն է, որին հավատում են առաքինիները:
Ինչպես նշվեց նախորդ այայում, մարդու ճանաչողությունը սահմանափակվում է միայն զգայարաններով: Եվ կա մի աշխարհ, որը վեր է մեր զգայական աշխարհից և որը զգում են միայն մեր միտքն ու հոգին: Ուրեմն, մարդկային ուղեղը անկարող է լիարժեք կերպով դա զգալ և այստեղ է, որ Աստված, առաքելով պատգամը, մեր ճանաչողությունը ավելի լիարժեք է դարձնում:
Միտքն ասում է .” Աստված կա”, սակայն Վահյը, մեզ ներկայացնում է Աստծո առանձնահատկությունները: Միտքն ասում է “Մարդկանց հատուցման կամ պատժելու համար, պետք է հիմնվի համաշխարհային դատարան”, իսկ Վահյն ասում է. “Կա մի դատաստան, որն օժտված է այդ առանձնահատկություններով”:
Ուրեմն միտքն ու Վահյը, լրացնում են միմյանց և հավատացյալները օգուտ են քաղում այս երկու հնարավորություններից: Աստծո պատգամը ուղղված չէ միայն Իսլամի մարգարեին: Աստվածային խոսքը ուղղված է բոլոր մարգարեներին:
Առաքինի մարդիկ, չպետք է ժխտեն նախորդ մարգարեներին և հավատան միայն Իսլամի մարգարեին: Առաքինի մարդիկ պետք է հավատան բոլոր մարգարներին և ընդունեն այն պատգամը, որ առաքվել է նրանց:
Հանդերձյալ աշխարհը այն անտեսանելի կյանքն է, որը հնարավոր է ճանաչել միայն Աստծո պատգամների օգնությամբ: Հավատացյալները հենց պատգամների միջոցով են հավատում հանդերձյալ կյանքին և մահը չեն համարում ավարտ:
Այս այայից սովորում ենք.
1 Աստծո բոլոր մարգարեները, մեկ նպատակ են ունեցել: Ուրեմն անհրաժեշտ է հավատալ բոլոր աստվածային գրքերին:
2 Իսլամական ժողովուրդը, նախորդ երկնային գրքերի ժառանգորդն է, ուստի, պետք է ջանք չխնայի` դրանց պահպանման համար
3 Հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատքը լի է շնորհներով ,որոնցից կարելի է նշել այն, որ աշխարհը մարդկանց աչքին փոքրանում է, մարդը պահպանվում է մեղքից և նրա գործերը նոր ընթացք են ունենում:
Մաղթում ենք, որ Աստված Ղուրանի լույսը սփռի Ձեր սրտերում: