Ելք դեպի լույս - 6
Բաղարա սուրա Լույսի մեկնաբանության հիման վրա 5-7-րդ այաներ Հանուն գթառատ և ողորմած Աստծո
Բաղարա սուրայի հինգերորդ այա.
أُوْلَئِكَ عَلَى هُدىً مِّن رَّبِّهِمْ وَأُوْلَئِكَ هُمُ الْمُفْلِحُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. “Այն հավատացյալները , որոնք իրենց Արարչի կողմից առաջնորդվում են, ուրեմն նրանք փրկվածներ են:
Այս այաում ասվում է, որ բոլոր առաքինի մարդիկ փրկվում են: Իսկ այս փրկությունը հնարավոր է միայն Աստծո առաջնորդությունը ընդունելով: Փրկություն, այսինքն` երբ մարդն ազատվում է գայթակղություններից և նրա մեջ ծլարձակում է բարոյական արժեքները:
Արաբերենում հողագործին ֆալլահ են անվանել, որովհետև հողագործի աշխատանքն ի վերջո հանգում էր այն բանին, որ հատիկը ծիլ էր տալիս, իսկ ֆալլահը բառացիորեն նշանակում է փրկվել տառապանքներից եւ հասնել նպատակին:
Փրկությունը մարդու ամենաբարձր կատարելագործման փուլն է, որովհետև Ղուրանի այաների համաձայն, կյանքը ստեղծվել է մարդու համար, որովհետև մարդը պաշտամունքի իսկ պաշտամունքը` առաքինության հասնելու համար է: Այս այան պատգամում է, որ առաքինիները փրկվում են:
Այս այան մեզ սովորեցնում է
1 Երջանկությանը հասնելու համար պետք է ընդունել Աստծո առաջնորդությունը
2 Փրկության համար պետք է ջանք թափել: Փրկությունը և՛ գիտելիք է պահանջում, և՛ հավատք և՛ արժանի արարք:
Բաղարա սուրայի վեցերորդ այա.
إِنَّ الَّذِينَ كَفَرُواْ سَوآءٌ عَلَيْهِمْ ءَأَنذَرْتَهُمْ أَمْ لَمْ تُنذِرْهُمْ لَا يُؤْمِنُونَ
Այս այաի թարգմանությունը այսպիսին է ''Անհավատներին զգուշացնես Աստծո չարչարանքից կամ չզգուշացնես, միևնույն է: Նրանք չեն հավատալու'':
Ուրեմն, առաքինիներին ներկայացնելուց հետո, այս այաները ներկայացնում են անհավատներին, որոնց միտքն ու հոգին լցված է քենով ու նրանց վրա ոչ մի արդար խոսք չի կարող ազդել և անկարող են հավատալ:
Անհավատությունը կամ արաբերենով քոֆր նշանակում է ծածկել, անտեսել: Իսկ Քուֆրանե նեմաթ նշանակում է անտեսել բարիքները և գոհ չլինել”: Ուերմն քաֆարը կամ անհավատը նա է, ով անտեսում և ժխտում է արդարությունը:
Եթե Աստված ցանկանար, բոլոր մարդիկ պարտավոր կլինեին հավատալ, սակայն պարտադիր հավատքը ոչ մի արժեք չունի և Աստված ցանկացել է, որ մարդն ինքնակամ հավատա: Ուրեմն, մենք նույնպես չպետք է սպասենք, որ բոլոր մարդիկ հավատացյալ և առաքինի լինեն:
Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը
1 Անհավատությունը մարդուն չորցնում է ինչպես քարը և փայտը, որոնց վրա ոչ մի ազդեցություն չի թողնում խրատը և ճշմարիտ խոսքը:
2 Եթե մարդիկ չհավատան արդարությանը, մարգարեների հրավերը առ աստված, չի կարող տեղ հասնել: Մարգարեների հրավերը նման է այն անձրևին, որ եթե մաղվի պարարտ հողին, ծաղիկ կաճի և եթե ոչ՝ տատասկ և փուշ կբուսնի:
3 Թեև անհավատացյալները չեն հավատում, բայց մեր պարտականությունն է նրանց զգուշացնել:
Բաղարա սուրայի յոթերորդ այա
خَتَمَ اللَّهُ عَلَى قُلُوبِهِمْ وَعَلَى سَمْعِهِمْ وَعَلَى أَبْصَرِهِمْ غِشَوَةٌ وَلَهُمْ عَذَابٌ عَظِيمٌ
Այս այաի թարգմանությունը հետևյալն է “Աստված նրանց սրտերին ու ականջին կնիք է դրել, փակել նրանց աչքերը վարագույրով, և նրանց սպասում է մեծ տանջանք”:
Անհավատացյալները միտք ու աչք ու ականջ ունեն, սակայն նրանց սխալ արարքները և համառությունը պատճառ են դարձել, որ նրանց առջև մի վարագույր ձգվի, որի պատճառով, նրանք չեն կարողանում լսել և տեսնել ճշմարտությունը: Սա այն պատիժն է, որ նրանց համար սահմանվել է հանդերձյալ աշխարհում:
Այստեղ հարց է ծագում, որ եթե Աստված նրանց սրտերին ու ականջներին փականք է դրել, ուրեմն նրանք մեղավոր չեն իրենց անհավատության համար, որովհետև նրանք ուրիշ ելք չունեն անհավատ դառնալուց բացի:
Այս հարցին Ղուրանը պատասխանում է 35-րդ սուրայում, որը կոչվում է “Սուրեյե մոմեն” կամ “Հավատացյալի սուրա”:
Պատասխանը այսպես է հնչում.
كَذلِكَ يَطْبَعُ اللّهُ عَلى كُلِّ قَلْبِ مُتَكَبِّرٍّ جَبَّار
Այսիքն, “Աստված չարագործ սրտերին է փականք դնում, կամ 155-րդ “Նեսա” սուրայում ասվում է.
«بَلْ طَبَعَ اللّهُ عَلَيْها بِكُفْرِهِم»
“Աստված անհավատության պատճառով է նրանց սրտերին փականք դրել«:
Այստեղ ասվում է, որ եթե մարդը լինի գոռոզամիտ ու չհնազանդվի ճշմարտությանը, Աստված նրանից խլելու է ճիշտն ու սխալը զանազանելու կարողությունը, որի հետևանքով մարդն ի վիճակի չի լինելու ճիշտ ընկալել ճշմարտությունը: Ուստի նրանց ոչ այս, ոչ հանդերձյալ աշխարհում, լավ ճակատագիր չի սպասվում:
Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը
1 Այն մարդը, ով հասկացավ ճշմարտությունը, բայց թաքցրեց դա, Աստված էլ նրա սրտին է փականք դնելու և սա Աստծո պատիժն է:
2 Մարդու առավելությունը կենդանու նկատմամբ, նրա միտքն ու ընկալելու հնարավորությունն է, իսկ անահավատությունը մարդուց խլում է այս արտոնությունը: