Հուլիս 16, 2016 05:55 Asia/Yerevan

Բաղարա սուրա Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո

Բաղարա սուրայի 8-րդ այա՝

وَمِنَ النَّاسِ مَن يَقُولُ ءَامَنَّا بِاللَّهِ وَبِالْيَوِمِ الاَْخِرِ وَمَا هُم بِمُؤْمِنِينَ

Այս այաի իմաստը հետեւյալն է.

«Մարդկանցից մի խումբ ասում է, թե  հավատում է  Աստծուն ու ահեղ դատաստանը, բայց չի հավատում»:

Ղուրանը լինելով առաջնորդող գիրք բացահայտում է    հավատացյալների ու կեղծավորների առանձնահատկությունները, որպեսզի ե'ւ մեզ ճանաչենք՝ թե ո՞ր խմբին ենք պատկանում  ե'ւ ուրիշներին ճանաչենք՝ հասարակությանը մաս կազմող անձանց  ըստ արժանվույն գնահատելու նպատակով:   

Բաղարա սուրայից մինչ այստեղ չորս այա հավատացյաների  ու երկու այա անհավատների  մասին է: Այս այան եւ մնացած տասներեք այաները   երրորդ խմբին պատկանող անձանց է վերաբերում, որոնք ոչ առաջինի լուսավոր միտքն ունեն եւ ոչ էլ երկրորդ խմբի խիզախությունն ու հստակությունը:   Նրանք ոչ հավատք են փայփայում իրենց  սրտերում  եւ ոչ էլ համարձակվում իրենց անհավատության  մասին խոսել: Նրանք վախկոտ կեղծավորներ են, որ թաքցնելով ներքին անհավատությունը արտաքուստ  հետեւում են իսլամին:

Իսլամի Մարգարեն, երբ Մաքքայից Մադինա գաղթեց եւ ուրացողները Բադրի պատերազմում ջախջախիչ պարտություն կրեցին մուսուլմաններից, այդ քաղաքների որոշ մարդիկ իրենց կյանքն ու ունեցվածքը փրկելու եւ հասարակական դիրք ու պաշտոն ձեռք բերելու նպատակով,  գույն փոխելով դարձան իսլամի հտեւորդներ, դա այն դեպքում, երբ  սրտանց  չէին հավատում իսլամին :  Նրանք վախկոտների պես թաքցրեցին իրենց իսկությունը, որպեսզի առանձնանան  անհավատներից:

Պետք է ասել, որ կեղծավորությունը  եւ երեսպաշտությունը, որպես երեւույթ մշտապես եղել է  բոլոր հեղափոխությունների ու հասարակական փոփոխություների ընթացքում , քանի որ  ոչ բոլոր մարդկանց միտքն ու խոսքն է նույնը:

Այն ինչ այս այան մեզ է ուսուցանում հետեւալն է.

Պետք է հավատալ ոչ թե լեզվով այլ սրտով:Ուրեմն մարդկանց գնահատելու հարցում պետք չէ միայն նրանց արտահայտություններին ուշադրություն դարձնել:

 

Բաղարա սուրայի 9-դ այա.

يُخَدِعُونَ اللَّهَ وَالَّذِينَ ءَامَنُواْ وَمَا يَخْدَعُونَ إِلّا  أَنْفُسَهُمْ وَمَا يَشْعُرُونَ

Այս այաի իմաստը հտեւյալն է.

«Նրանք չեն հասկանում, որ ոչ թե Աստծուն ու հավատացյալներին  այլ հենց իրենց են խաբում»:

Կեղծավորները կարծում են թե խորամանկ են եւ կարող են Աստծուն խաբել եւ մոսուլմանների արտոնություններից օգտվել: Նրանք ցանկանում են Մարգարեին ու հավատացյալներին խաբել, որպեսզի հարմար ժամանակ հարվածել իսլամին, դա այն դեպքում երբ Աստված տեղյակ է նրանց կեղծավոր  ու երեսպաշտ էության մասին: Նրանք ճիշտ ժամանակին խայտառակվելու են եւ նրանց գարշելի էության մասին բոլորը կիմանան:

Հիվանդը, երբ  բժշկին  խաբելով հայտնում է թե բոլոր դեղերը օգտագործել է պարզապես ինքն  իրեն է խաբում ոչ թե բժշկին:Ուրեմն այս երեսպաշտ հիվանդները ոչ թե Աստծուն այլ իրենց են խաբում:

Այս այան մեզ սովորեցնում է.

Կեղծավորը խաբեբա է:Զգուշացեք նրանցից:

Չխաբենք ուրիշներին եւ իմանանք, որ խաբեության հետեւանքները վերադառնալու են մեզ:

Իսլամի վերաբերմունքը կեղծավորի նկատմամբ նման է վերջինիս վերաբեմունքին իսլամի հանդեպ, Կեղծավորը արտաքուստ հավատում է իսլամին: Իսլամը նույնպես արտաքուստ նրան մուսուման է համարում: Նրա սրտում հավատք չկա եւ Աստված  դատաստանի օրը պատժելու է նրան  այնպես  ինչպես անհավատի:

Կեղծավորին թվում է թե ինքը  ուշիմ ու խորամանկ է, բայց ոչ: Նա տգետ է, որովհետեւ չգիտի ,որ մեր բոլորի արարքը հսկում է այն Աստվածը, որը տեղյակ է մեր գաղտնիքներից ու մեր ներքին աշխարհից:

 

Բաղարա սուրայի 10-րդ այա.

فِى قُلُوبِهِمْ مَّرَضٌ فَزَادَهُمْ اللَّهُ مَرَضاً وَلَهُمْ عَذَابٌ أَلِيمٌ بِمَا كَانُواْ يَكْذِبُونَ

Այս այան այսպես է թարգմանվում.

«Կեղծավորների սրտում մի  հիվանդ է, որի հիվանդությունը Աստված կավելացնի եւ ցավալի տանջանք է սպասում կեղծավորներին ստախոսության համար»:

Ղուրանի տեսակետից մարդու հոգին ինչպես նրա մարմինը երբեմն հիվանդանում է , ու եթե  այդ հիվանդությունը ժամանակին չբուժվի կտարածվի ու վերջնականապես կոչնչացնի մարդուն:

Կեղծավորությունը հոգեկան վտանգավոր հիավանդություն է, որը սպառնում է մեր սիրտն ու հոգին, իսկ առողջ մարդը միայն  մի դեմք ունի եւ նրա հոգին  ու մարմինը ներդաշնակ են:Նրա լեզուն ասում է այն ինչ սրտում է եւ արարքը համապատասխանում է  մտածածին,հակառակ դեպքում հոգին հիվանդանում է եւ շեղվում ճիշտ ճանապարհից:

Կեղծավորության հիվանդությունը նպաստում է նաեւ այլ՝ ինչպես նախանձի  ու ագահության հիվանդությունների առաջացմանը եւ  ուռուցքի պես արմատ է ձգում կեղծավորի հոգում:

Ղուրանը սուտը  համարում է կեղծավորության սկզբնաղբյուրը : Սուտն անշուշտ միայն խոսքով չէ եւ այն արարքը, որը հակասում է մարդու համոզմունքին նույնպես սուտ է համարվում:

Անձրեւը  ջրի մեջ նետված  լեշի նեխածությունը  ոչ միայն  չի կասեցնում, այլեւ արագացնում է:   

Կեղծավորը Աստծո հրամաններին ենթարկվելու փոխարեն  ավելի ու ավելի է խրվում կեղծավորության ճահճի մեջ :

Կեղծավորությունը լայն հասկացություն է: Դա կարող է  նույնիսկ նկատվել  հավատացյալների արաքի մեջ, որպես օրինակ՝  ցուցամոլությունը պաշտամունքի ժամանակ, ինչը նույնպես կեղծավորություն է:

Իսլամի մեծ Մարգարեն ասում է.«Երեք տեսակի մարդ համարվում է կեղծավոր՝ նա ով ուրանա, նա ով սուտ խոսի  եւ նա ով հրաժարվի իր խոստումից:

Այս այաի դասերը.

Կեղծավորությունը հոգեկան  հիվանդություն է եւ կեղծավորը ո'չ առողջ է ո'չ մեռած, ո'չ հավատացյալ է ո'չ անհավատ:

Կեղծավորությունը ուռուցքի պես է. ժամանակին չբուժվելու դեպքում  կկործանի մարդուն:

Կեղծավորության սկզբնաղբյուրը սուտն է  եւ ստախոսությունը կեղծավորների ապրելաձեւը: