Ելք դեպի լույս - 9
Բաղարա սուրա 14-16-րդ այաներ Հանուն գթառատ և ողորմած Աստծո
Բաղարա սուրայի 14 - րդ այաի թարգմանությունը հետևյալն է.
وَإِذَا لَقُواْ الَّذِينَ ءَامَنُواْ قَالُواْ ءَامَنَّا وَإِذَا خَلَوْاْ إِلَى شَيَطِينِهِمْ قَالُواْ إِنَّا مَعَكُمْ إِنَّمَا نَحْنُ مُسْتَهْزِءُونَ
“Երբ կեղծավորները հանդիպում են հավատացյալներին, ասում են. “Մենք էլ Ձեզ նման հավատում ենք”: Իսկ երբ առանձնանում են, իրենց սատանայակերպ համախոհներին ասում .”Մենք ձեզ հետ ենք և միայն ծաղրում ենք հավատացյալներին”:
Կեղծավորության մյուս նշանն այն է, որ կեղծավորը չունի անկախ և հաստատուն ինքնություն, յուրաքանչյուր միջավայրում ընդունում է այդ միջավայրի գույնը և հարմարվում է այդ միջավայրին:
Հավտացյալների հավաքում կեղծավորը խոսում է հավատքից, իսկ երբ գտնվում է կրոնի, հավատացյալ ժողովրդի ու նրա առաջնորդի թշնամիների միջավայրում, ծաղրում է հավատացյալներին` անհավատների ուշադրությունը գրավելու համար:
Այս այաները մեզ զգուշացնում են, որ մարդկանց արտաքինով չխաբվենք և չբավարարվենք հավատքի մասին նրանց խոսքերով: Ուշադիր եղեք և տեսեք, թե նա, ով իրեն հավատացյալ է համարում, ում հետ է շփվում և ովքեր են նրա ընկերները: Չի կարելի, որ մեկը իրեն համարի հավատացյալ, սակայն ընկերակցի կրոնի և հոգևոր առաջնորդի թշնամիներին: Հավատքը անհամատեղելի է կրոնի թշնամիների հետ մտերմության հետ: Հավատքի համար առաջին հերթին անհրաժեշտ է թշնամություն` Աստծո թշնամիների հետ:
Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը .
1. Նա, ով մարդկանց շեղում է ճշմարիտ ճանապարհից սատանա է: Պետք է խուսափել նրանից:
2. Արդար իշխանության դեմ թաքուն ժողովներ կազմելը վախկոտության նշան է: Կեղծավորները, ովքեր նվասատացնում կամ ծաղրում են հավատքի մարդկանց, վախկոտ են և կամազուրկ:
3. Կեղծավորները աշխատում են հասարակության մեջ, որպես միջոց` թշնամիների համար ասելով. “Մենք Ձեզ հետ ենք, ոչ թե հավատացյալների”:
Բաղարա սուրայի 15-րդ այա.
اللَّهُ يَسْتَهْزِىءُ بِهِمْ وَيَمُدُّهُمْ فِى طُغْينِهِمْ يَعْمَهُونَ
Այս այայի իմաստը հետևյալն է. “Աստված ծաղրում է նրանց, թույլ տալով, որ նրանց ըմբոստանալ, որպեսզի մոլորվեն”:
**Իմամ Ալին ասում է. “Աստված ոչ ծաղրող է ոչ էլ խաբեբա, սակայն թշնամիների խաբեության և ծաղրանքի պատասխանը տալու է”:
Իսկապես, գոյությոն ունի՞ կեղծավորներին մոլորության և խավարամտության ենթարկելուց ավելի մեծ պատիժ: Աստված մեղավորներին և չարագործներին հնարավորություն է տալիս: Սակայն այդ հնարավորությունը նրա համար է, որ մարդը ուշադրություն դարձնի դրան և զղջա իր արածի համար: Հակառակ դեպքում նա կխորտակվի իր մեղքերի մեջ և կոչնչանա:
** Աստծո պատիժը կեղծավորների համար այն է, երբ նրանք մնում են իրենք իրենց հույսին և ենթարկվելով մոլորության, ոչ նպատակ ունեն, ոչ էլ խաղաղություն և ինքնավստահություն:
Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը.
1. Աստծո պատիժը համապատասխանում է մարդու մեղքերին: Ծաղրանքի պատիժը հենց ծաղրանք է:
2. Պետք է ուշադիր լինենք աստվածային հնարավարություններին և գթառատությանը:
3. Աստված հավատացյալների պաշտպանն է: Եթե կեղծավորները հավատացյաներին ծաղրեն, Աստված կպատժի ու կծաղրի նրանց:
Բաղարա սուրայի 16-րդ այա.
أُوْلَئِكَ الَّذِينَ اشْتَرَوُاْ الضَّلَلَةَ بِالْهُدَى فَمَا رَبِحَت تِّجرَتُهُمْ وَمَا كَانُواْ مُهْتَدِينَ
Այս այայի իմաստը հետևյալն է. ”Նրանք ընտրեցին մոլորությունը, առաջնորդությունը կորցնելու գնով: Սակայն այս առևտրի մեջ նրանք չշահեցին ու չառաջնորդվեցին”:
**Այն աշխարհը, որում մենք ապրում ենք, շուկա է: Մենք բոլորս նման ենք առևտրականների, ովքեր ներդրում են իրենց կապիտալը: Դա կարող է լինել կյանքի երիտասարդության կապիտալը, բանականության, ուժի և բոլոր աստվածային ունակությունների կապիտալը: Այս շուկայում որոշները օգուտ են ստանում, իսկ մյուս մասը սնականում է և կորցնում իր ողջ կարողությունը: Պատկերացրեք մարդ, ով վաճառում է սառույց: Եթե նա իր ապրանքը ժամանակին չվաճառի, շահույթ չի ունենա, որովհետև նրա ամբողջ կապիտալը կհալվի և կոչնչանա:
**Ղուրանը տարբեր տեղերոմ մարդկանց լավ ու վատ արարքները առևտրի է նմանեցրել: Որպես օրինակ, Ղուրանը հավատքը և ջիհադը նմանեցրել է շահավետ առևտրի, ասելով. “Ով հավատացյալներ. եթե ձեզ առաջարկեն մի առևտուր, որը ձեզ կփրկի ցավալի տանջանքից, ուրեմն հավատացեք Աստծուն, նրա մարգարեին ու նրա ճանապարհին, սրբազան պատերազմ մղեք ողջ հոգով ու սրտով:
**Այս այայում կեղծավորները նման են վաճառողների, ովքեր վաճառել են առաջնորդությունը և գնել են մոլորություն:
Թերևս այս այայի իմաստն այն է, որ մարդը կարող է կորցնել այն բոլոր աստվածային հնարավորությունները, որոնք կարող են նրան ուղորդել դեպի ճշմարիտ ճանապարհ: Որովհետև կեղծավորները ի սկզբանե չեն ունեցել առաջնորդություն, որպեսզի դա վաճառեն և փոխարենը գնեն մոլորություն:
Ինչևէ, նրանք այս առևտրի մեջ ոչ միայն օգուտ չեն քաղել, ալյև չեն իրականացրել իրենց մութ նպատակները, որովհետև իսլամը օրեցոր զարգացավ և նրանք ավելի ու ավելի խայտառակվեցին:
Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը.
1. Միայն չմտածել օգուտի մասին առևտուր անելիս , այլ մտածել նաև, թե ինչի դիմաց ենք վաճառում մեր սիրտն ու հոգին և այս առևտրի արդյունքը երջանկություն է բարօրություն, թե՞ մոլորություն;
2. Առաջնորդություն թե մոլորություն. սա մեր գործի արդյունքն է և դա չի կարելի անվանել ոչ աստվածային կամք և ոչ էլ ճակատագիր: Այստեղ մենք ենք որոշում, թե դրանցից որ մեկն ենք ցանկանում ունենալ:
3. Կեղծավարությունը ի վերջո հագնեցնում է մեծ վնասների, հակառակ հավատքի, որը մարդուն երջանկացնում է: