Ելք դեպի լույս - 11
Բաղարա Սուրա Հանուն գթած եւ ողորմած Աստծո Բաղարա սուրայի 20-22 –րդ այաները.
Բաղարա Սուրայի 20-րդ այա՝
يَكَادُ الْبَرْقُ يَخْطَفُ أَبْصَرَهُمْ كُلَّمَآ أَضَآءَ لَهُم مَّشَوْاْ فِيهِ وَإِذَآ أَظْلَمَ عَلَيْهِمْ قَامُواْ وَلَوْ شَآءَ اللَّهُ لَذَهَبَ بِسَمْعِهِمْ وَأَبْصَرِهِمْ إِنَّ اللَّهَ عَلَى كُلِّ شَىءٍ قَدِيرٌ
Այս այաի թարգմանությունը հետեւյալն է.
«Մոտ է այն ժամանակը, երբ երկնային կայծակը կխլի նրանց աչքերի լույսը: Մութ անապատում երկինքը կշանթահարի ու նրանց լույս կպարգեւի, այդ ժամ նրանք մի քանի քայլ առաջ կշարժվեն, սակայն շատ շուտ ճանապարհը կխավարի ու նրանք կդադարեն առաջ շարժվել: Եթե Աստված կամենա նրանցից կխլի լսողության ու տեսողության ունակությունը, քանզի Աստված տիրապետում է ամեն ինչին»:
Երկնքի կայծակը անձրեւի ու թարմության ու մոլորակի կանաչապատման ու նրա բնակիչների ուրախության նախանշանն է, սակայն ոչ բոլորի, այլեւ նրանց համար ովքեր ունակ են աստվածային այդ բարիքն օգտագործել:
Սակայն դա ինչպե՞ս է մոլորված ճամփորդի համար:
Ոչ այն կրակի լույսը, որ կեղծավորները վառեցին, եւ ոչ էլ շլացնող երկնային կայծակի լույսը չկարողացան լուսավորել նրա կյանքի ճանապարհը, որովհտեւ առաջինը անկայուն էր ու երկրորդը ոչ թե անձրեւ պարգեւեց նրանց, այլ դժբախտության պատճառ հանդիսացավ:
Աստվածային հայտնությունը երկնային շլացնող կայծակն է, որ կեղծավորները անկարող են դա տեսնել եւ չեն էլ փորձում դրա բարիքներից օգուտ քաղել: Թեեւ նրանք ձեւացնում են, որ հավտացյալ են, սակայն այդ կայծակը խլում է նրանցից տեսողությունը եւ նրանց ճանապարհը խավարի մատնում:
Ղուրանը այնպես է խայտառակում նրանց, որ նրանք այլեւս դադարում են շարունակել ճանապարհը հավատացյալների հետ: Նրանք ոչ առաջ գնալու հնարավորություն ունեն եւ ոչ էլ ետ գալու: Նրանք պարզապես տագնապահար են, այլայլված եւ շփոթահար: Իհարկե այս բոլորը միայն աշխարհիկ կյանքում:Քանզի Աստված եթե կամենա նրանց իսկապես պատժի ոչ միայն չեն կարող առաջ շարժվել, այլեւ կկորցնեն իրենց լսողությունն ու տեսողությունը:
Այս այան մեզ սովորեցնում է.
Կեղծավորը չի կարղ դիմանալ աստվածային լույսին եւ աստվածային խոսքն ինչպես երկնային կայծակ խլում է նրանց աչքերի լույսը:
Կեղծավորը չունի իր լույսը եւ շարժվում է հավատացյաների լույսի ներքո:
Կեղծավորը առաջադիմելու հնարավորություն չունի եւ չի կարողանում առաջ շարժվել:
Աստվածային խռովքն ամեն պահ սպառնում է կեղծավորին, իր սխալ արարքի համար:
Կեղծավորը չի կարող խաբել Աստծուն եւ խուսափել նրա խռովքից ու պատժից, քանզի Աստված ամենակարողն է:
Բաղարա սուրայի 21- րդ այա՝
يَأَيُّهَا النّاسُ اعْبُدُواْ رَبَّكُمُ الَّذِى خَلَقَكُمْ وَالَّذِينَ مِن قَبْلِكُمْ لَعَلَّكُمْ تَتَّقُونَ
Այս այան հետեւյալ կերպ է թարգմանվում:
«Ով մարդիկ աղոթեք առ Աստված. քանզի նա է արարել ձեզ ու ձեր նախնիներին: Աղոթե'ք, որպեսզի առաքինի դառնաք»:
Նախորդ քսան այաներում Աստված մարդկանց երեք խմբերի՝ժուժկալների,անհավատների ու կեղծավորների առանձնահատկությունները վեր հանեց:
Այս այան վերոնշյալ երեք խմբերի տեսակետները, խոսքերն ու արարքներն է համեմտում մեկը մյուսի հետ: Այդպիսով ցույց տալով փրկության եւ երջանկության ճանապարհը:
Ղուրանն ասում է.
Առաջին խմբին միանալու եւ առաքինի դառնալու համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ եւ դա Աստծուն հավատալն է, Այն Աստծուն, որ արարեց ե'ւ ձեզ ե'ւ ձեր նախնիներին: Միայն նրան ծառայեք, որպեսզի այլոց ստրուկը չդառնաք:
Շատ մարդիկ Աստծուն ընդունում են որպես արարիչ, սակայն իրենց ապրելու համար եթարկվում են ուրիշների կամքին ու ցանկությանը, նրանց թվում է թե Աստված միայն արարել է մարդուն ու լքել նրան:
Այս այան ասոմ է.
Ձեր արարիչը ձեր Աստվածն է եւ ձեր զարգացման համար որոշել է ծրագրեր եւ օրենքներ :
Ուրեմն միայն նրան երկրպագեք եւ միայն նրա պատվիրանները կատարեք, քանզի դրանից շահելու եք , հեռու մնալով վատից ու չարից:
Այս այաի դասերը.
-Մարգարեների հրավերը բոլորին է վերաբերում եւ ոչ թե որոշակի խմբի ու խավի: Ուստի Ղուրանը դիմում է բոլոր մարդկանց:
-Աստծուն եկրպագել նշանակում է գոհունակություն հայտնել նրա բարիքների համար,որ մեզ է շնորհել:
-Արարչագործությունը աստվածային առաջին եւ ամենամեծ բարիքն է, ուրեմն Աստծո օրենքներին ենթարկվելը պարտադիր է մեզ բոլորիս:
-Եկրպագությունը առաքինության նախապայմանն է:Եթե երկրպագութունը մեզ առաքինի չդարձնի , ուրեմն դա երկրպագություն չի համարվում:
-Զգույշ լինենք, որպեսզի մեր նախնիների ծեսերն ու սովորույթները չհակասեն աստվածային պատվիրաններին: Նրանք նույնպես Աստծո արարածներն են եղել, ուրեմն վերջիններիս ենթարկվելը չպիտի արգելք հանդիսանա Աստծո պատվիրանները կատարելու առջեւ:
-Աստված մեր երկրպագության կարիքը չունի: Ո'չ մեր աղոթքն է նրա ուժն ու մեծությունը կրկրնապատկում եւ ո'չ էլ դրա բացակայությունն է նրան թուլացնում:Մենք ենք, որ Աստծո կարիքն ունենք, որպեսզի կատարելագործվենք, ուստի պետք է ենթարկվենք նրա օրենքներին ու պատվիրաններին:
-Ինքնագոհությունը թշնամին է հավատքի : Սնապարծությունն ու ինքնագոհությունը խոչընդոտում են առաքինությանը:
Բաղարա սուրայի 22- րդ այա՝
الَّذِى جَعَلَ لَكُمُ الْأَرْضَ فِرَ شاً وَالسَّمَآءَ بِنَآءً وَأَنْزَلَ مِنَ السَّمَآءِ مَآءً فَأَخْرَجَ بِهِ مِنَ الَّثمَر تِ رِزْقاً لَّكُمْ فَلَا تَجْعَلُواْ للَّهِ أَنْدَاداً وَأَنْتُمْ تَعْلَمُونَ
Այս այաի իմաստը հետեւյալն է.
«Աստված գետինն ու հողը գորգի պես փռեց ձեր ոտքերի տակ եւ երկինքը դարձրեց ձեր ծածկը եւ երկնքից ջուր իջեցրեց եւ դրանից մրգեր աճեցրեց, որպես ձեր հանապազօրյա սնունդ: Ուրեմն Աստված միակ է, քանզի դուք լավ գիտեք, որ կուռքերից եւ ոչ մեկը ձեզ չի արարել եւ չի ապահովել ձեր հանապազօրյա հացը եւ սա միայն Աստծո գործն է»:
Այս այաի մեջ Աստված անդրադառնում է բազմաթիվ բարիքներին, որոնցից յուրաքանչյուրը մի այլ բարիքի սկզբնաղբյուր է հանդիսանում: Գետինը, գորգի պես, դարձրել է մարդու ապրելու օրրան, իսկ լեռներն ու դաշտերը, ջուրն ու հողը եւ բազմաթիվ հանքերը ծառայում են մարդուն, որպեսզի նա ապրի ու գոյատեւի:
Երկնքի ու երկրի ներդաշնակության արդյունքում տեղում է անձրեւ եւ աճում են բույսեր ու ապահովում մարդու սնունդը: Սակայն այս ամենը միայն Աստծո արարչագործության եւ նրա անսահման ուժի շնորհիվ:Ուրեմն ինչպե՞ս կարելի է պաշտել եւ հետեւել նրանց, ում կյանքը Աստծուց է կախված:
Այս այաի դասերը.՝
-Աստծուն ճանաչելու համար պետք է Աստվածային բարիքներին ուշադրություն դարձնել:Այս այան խոսում է հենց այս մասին:
-Երկնքի ու երկրի ներդաշնակությունը արարչագործության լավագույն դրսեւորումն է:
-Աստծո արարչագործության նպատակը մարդն է եղել եւ այլ արարծաները ստեղծվել են որպեսզի ծառայեն մարդուն:
-Տիեզերքի մասնիկների միջեւ առկա ներդաշնակությունը միակ Աստծո բացարձակ լինելու ապացույցն է: Պաշտենք միակ Ասծուն: Հետեւենք միաստվածությանը:
-Աստվածապաշտությունը եւ աստվածաբանությունը մարդկային առանձնահատկություն է, եւ դա է վկայում մարդկային խիղճը:
-Հողն ու ջուրը միջոց են, բայց բույսերը աճում են Աստծո կամքով: