Հուլիս 17, 2016 02:34 Asia/Yerevan

Բաղարա սուրա 27-րդ և 28-րդ այաներ Հանուն բարեգութ և գթառատ Աստծո

Բաղարա սուրայի 27-րդ այա.

        الَّذِينَ يَنقُضُونَ عَهْدَ اللَّهِ مِن بَعْدِ مِيثَقِهِ وَيَقْطَعُونَ مَآ أَمَرَ اللَّهُ بِهِ أَنْ يُوصَلَ وَيُفْسِدُونَ فِى الْأَرْضِ أُوْلَئِكَ هُمُ الْخَسِرُونَ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ.

Ցոփ ու շվայտ կյանքի հետևորդները նրանք են, ովքեր փշրում են պայմանը Աստծո հետ, խզում են կապերը, որոնք Աստված անհրաժեշտ է համարել, մոլորակի վրա անբարո կյանք են վարում ու վնասակար են”:

Այս այան նախորդի շարունակությունն է: Այն խոսում է երեք առանձնահատկությունների մասին: Նախ` այն, որ շվայտ կյանքի կողմնակիցները չեն ընդունում աստվածային պայմանները և հետևում են իրենց բնազդներին ու ցանկություններին: Աստվածային պայման ասելով այս   այան ի նկատի ունի այն, որ այդ պայմանները բոլոր մարդկանց մեջ  գոյություն ունեն և դրանց միջոցով մարդը կարող է տարբերել լավն ու վատը, սխալն ու ճիշտը և պատրաստ է ընդունել մարգարեների հրավերը:

Երկրորդ, շվայտ կյանք վարողները նրանք են, ովքեր խզում են այն կապերը, որոնք աստված ահրաժեշտ է համարում: Դա կարող է լինել կապերի խզում աստվածային առաջնորդների հետ,   կրոնական կամ հասարակական կապերի խզում հավատացյալների հետ և ընտանեկան, բարեկամական կապերի խզում:

Երրորդ, նրանք մեղքով անբարո կյանք են տարածում երկրագնդի վրա: Թերևս նրանց թվում է, որ մեղքը անհատական խնդիր է և հետևանքը կրում է միայն մեղավորը, սակայն այստեղ պետք է անդրաառնալ մեղքի հասարակական հետևանքին, որը հասարակությանը մղում է դեպի անբարոյականություն: Պարզ է, որ նա, ով չի հարգում աստվածային կապերը և ազատորեն անում է այն ինչ ցանկանում է ինչպես ցանկանում է , առաջին հերթին վնասում է ինքն իրեն; Արդյունքում, ոչնչացնելով իր նյութական և բարոյական ունեցվածը,  մարդը դժբախտանում է և նրա կյանքը դառնում է դժոխային: 

Այս այայից սովորում ենք.

1. Երդմնացզանցությունը չի համապատասխանում հավատքին: Հավատացյալը երդմնազանց չի լինում նույնիսկ անհավատացյալների հետ: Իսկ Աստծո հետ պայմանի ոտնահարումը   աններելի է:

2. Երբ մարդը հրաժարվում է իր ներքին ձայնից, նպաստավոր պայմաններ է ստեղծում ամեն տեսակ մեղք գործելու և ամբողջ հողագնդում անբարոյականությունը տարածելու համար:

3. Իսկական վնասը այն է, երբ մարդը ոտնահարում է իր սկզբունքները և կրոնական արժեքներ: Դա վերաբերում է մարդու կյանքին և մտածողությանը:

4. Բաղարա սուրայի 124-րդ այայի համաձայն, իմամությունը և աստվածային առաջնորդությունը աստվածային պայման են և այս պայմանների ոտնահարումը հատուկ է նրանց, ովքեր հարամ և շվայտ կյանք են վարում աշխարհի վրա:

5. Իսլամի հիմքը միացումն է և ոչ բաժանումը, դրա համար էլ շփումները բարեկամների, հարազատների և ծնողների հետ, կարևորվում են:

6 Իսլամը չի ընդունում  մեկուսացումը և ընտանիքից ու հասարակությունի հեռու մնալը: Իսլամը մշտապես մարդկանց հրավիրում է ներկա գտնվել մուսուլմանների հավաքներին, ուրբաթորյա աղոթքների արարողություններին, օգնել զրկվածներին և ուշադիր լինել հարազատներին:

Իսլամական գրականության մեջ շատ են կարևորվում բարեկամական կապերը: Իսլամը ասում է. “Այցելեք Ձեր բարեկամներին ու հարազատներին, քանզի դա ձեզանից հեռացնում է աղքատությունը  և նվիրում է բարեկեցոթյուն”:

Իսլամը նաև ասում է. “Բարություն արեք ձեր հարազատներին, նույնիսկ  եթե մի ամբողջ տարի պետք է դրա համար ճանապարհ անցնեք կամ ընդամենը մի բարեւ ասելու ժամանակ ունեք մեկին ջուր տալու համար : Բարի եղեք ձեր հարազատների և բարեկամների հետ, քանի որ հանդերձյալ կյանքում ձեր տեղը դրախտում է”:

 

Բաղարա սուրայի 28-րդ այա.

        كَيْفَ تَكْفُرُونَ بِاللَّهِ وَكُنْتُمْ أَمْوَ تاً فَأَحْيَكُمْ ثُمَّ يُمِيتُكُمْ ثُمَّ يُحْيِيكُمْ ثُمَّ إِلَيْهِ تُرْجَعُونَ

 

Այս այայի իմաստը հետևյալն է. “Ինչպես եք հավատացյալ դառնում, երբ դուք անհոգի մարմին էիք և մեռյալներ էիք, որոնց նա կենդանացրեց: Նա է, որ Ձեզ մահացնում է և կրկին վերակենդանացնում և նորից վերադառնում եք դեպի իրեն”:

Աստվածագիտության համար, առաջին հերթին պետք է խորհել արարչագործության մասին: Երբ մարդը սկսում է մտածել կյանքի և մահվան մասին, ավելի է մոտենում աստվածագիտությանը: Որովհետև եթե կյանքը մարդուց է, նա կարղող է հավերժական լինել; Դա այն դեպքում, երբ մարդը սկզբից չի եղել և երբ  ծնվել է , նրանից նորից խլվել է իր կյանքը: Սրանից առաջ մենք անշունչ էակներ էինք, ինչպես քարերը, փայտերը և մահացած էինք; Աստվածային հոգին նոր շունչ հաղորդեց մեր մարմնին և մեզ տվեց հասկանալու և զգալու կարողություն, որովհետև աստվածային ամենամեծ բարիքը ապրելու բարիքն է; Ու որքան էլ մարդը զարգանում է, չի կարողանումբ տիրապետել  ապրելու բոլոր գաղտնիքներին: Մենք մեր ցանկությամբ չենք եկել այս աշխարհ, որպեսզի մեր ցանկությամբ գնանք: Նա է մեզ կյանք տվել և նա էլ մեզ տանելու է:  Այստեղ միայն մեր արարքն է, որ մենք ենք որոշում: Ուրեմն ինչպես կարող ենք ուրանալ մի Աստծո, եթե մեր սկիզբն ու վերջը նրա ձեռքում են: Եվ ինչպես կարելի է չընդունել մարդու վերակենդանացումը մահից հետո, երբ վերակենդանացումը շատ ավելի հեշտ է նախնական կենդանություն տալուց: Եվ ինչպես կարելի է, որ այն Աստվածը, ով մեզ ոչնչությունից էություն դարձրեց, անկարող է մեզ դեպի կյանք վերադարձնել:

Իսկ ինչ է մեզ սովորեցնում այս այան.

1. Ղուրանը չի  խրախուսում, որ մարդիկ կուրորեն  հավատան ինչ որ ճշմարտության, առանց դրա մասին գաղափար ունենալու:

2. Կյանքի երևույթը Աստծո գոյության ապացույցն է, իսկ մահը հանդերձյալ կյանքի նշանն է:

3.Ինքնաճանաչումը աստվածաճանաչողության հիմքն է: Եթե մարդը ճանաչի իր ճիշմարտությունը, Աստծուն էլ կճանաչի, որովհետև կհասկանա, որ ինքն իրենից ոչինչ չունի և ինչ կա, նրանից է:

4. Մարդու կատարելագործման ընթացքի ավարտը Աստված է և բացարձակ ճշմարտության հասնելը:

5.Մահը կյանքի ավարտը չէ, այլ նոր կյանքի և դեպի Աստված գնալու սկիզբը:

6. Անհավատները խոսելով հանդերձյալ կյանքի մասին, փորձում են թուլացնել մարդկանց հավատքը հաջորդ կյանքի մասին: Ղուրանը  նրանց պատասխանում է իր այաների միջոցով: