Ելք դեպի լույս 15
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այժմ կանդրադառնանք Բաղարա սուրայի 29-րդ և 30-րդ այաներին:
Նախ լսենք Բաղարա սուրայի 29-րդ այան:
هُوَ الَّذِى خَلَقَ لَكُم مَّا فِى الْأَرْضِ جَمِيعاً ثُمَّ اسْتَوَى إِلَى السَّمَآءِ فَسَوَّيهُنَّ سَبْعَ سَمَو تٍ وَهُوَ بِكُلِّ شَىءٍ عَلِيمٌ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է:
«Նա, է , որ Ձեզ համար ստեղծել է այն բոլորը ինչ կա երկրի վրա, ապա արարել է երկինքները և նրանց որպես 7 երկինք, հաստատ ու կարգավորված դարձրել: Եվ նա տեղյակ է ամեն ինչից»:
Աստված, որ մեզ արարեց, ստեղծեց նաև մեր հանգստի հնարավորությունները: Աստված երկիրն ու երկինքը մարդու համար ստեղծեց ու տվեց նրան: Որովհետև մարդը Աստծո ամենակարտարյալ արարածն է, որ արարվել է , ուստի ողջ բուսականությունը, կենդանի աշխարհը, երկիրն ու երկինքը, պետք է նրան ծառայեն: Այս այայում ասվում է .
«այն, ինչ կա երկրի վրա, Ձեզ համար է արարվել»:
Ջասիե սուրայի 13-րդ այայում նույնպես ասվում է. «Ոչ միայն երկիրը, այլ նաև այն, ինչ երկնքում է, Ձեր տրամադրության տակ է»:
Աստվածաբանության մյուս կողմերից է երկինքների շատ բարդ համակարգը, որը գիտնականները մինչ այժմ չեն կարողացել լիովին ճնաչել: Մեր մոլորակը, որ անսահման բարիքների ու կենսունակության աղբյուր է, Ղուրանը անվանում է երկիր: Սակայն երբ Ղուրանում խոսվում է երկնքի մասին, ասվում է յոթնյակ երկինքներ: Ղուրանում ասում է. “Աստված ստեղծեց յոթ երկինքներ իր հզոր ուժով և դրանք ենթարկեց մարդուն: Յոթ երկինքներ, որոնցից մարդը տեսնում է միայն մեկը, ամենաներքևինը իսկ վեց երկինքները մարդու համար անհասանելի են:
այս այայից սովորում ենք:
1. այլ այաների համաձայն, Մարդը երկնային և երկրային բոլոր էակներից ավելի կատարյալ է և արարչագործության հիմնական նպատակն է համարվում:
2. Աստված մեզ տիեզեք տվեց, ուրեմն մենք պետք է միայն Աստծո համար լինենք:
3. Ոչ մի արարած բնության մեջ հենց այնպես չի ստեղծվել: Այն ստեղծվել է մարդուն ծառայելու համար, եթե նույնիսկ մենք դրա ճիշտ օգտագործելու ձևը չգիտենք :
4.Աշխարհը մարդու համար է և ոչ թե մարդը աշխարհի համար: Աշխարհը միջոց է և ոչ նպատակ:
5. Մարդու կողմից բնության բարիքներից ամեն տեսակ շահագործումը հալալ է: Դա անթույլատրելի է միայն այն ժամանակ, երբ օրենքը կամ բանականությունը մերժում է դա:
այժմ կլսենք 30-րդ այան:
وَإِذْ قَالَ رَبُّكَ لِلْمَلَئِكَةِ إِنّى جَاعِلٌ فِى الْأَرْضِ خَلِيفَةً قَالُوا أَتَجْعَلُ فِيهَا مَن يُفْسِدُ فِيهَا وَيَسْفِكُ الدِّمآءَ وَنَحْنُ نُسَبِّحُ بِحَمْدِكَ وَنُقَدِّسُ لَكَ قَالَ إِنِّى أَعْلَمُ مَا لَا تَعْلَمُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է.
«Եվ երբ արարիչը հրեշտակներին ասաց.”Ես որոշել եմ երկրում ժառանգորդ նշանակել, հրեշտակները պատսխանեցին. ‘’Արդյոք երկրում նշանակելու ես մեկին, որ այնտեղ արյուն թափի և անբարոյականություն տարածի: Դա այն դեպքում, երբ մենք քեզ երկրպագում ենք և պաշտում’’: Աստված ասաց. “Ես գիտեմ այն, ինչ դուք չգիտեք»:
Նախորդ այաներում Աստված բազմաթիվ նյութական բարիքներ պարգևեց երկրի բնակիչներին: Այս այան խոսում է մարդու բարոյակայն դիրքի մասին, ով արժանի է բոլոր այդ բարիքներին: Աստված մարդուն արարելուց հետո իր հրեշտակներին ասում է, որ մարդն այնքան արժանի է, որ կարող է դառնալ իր ժառանգորդը երկրում և աստվածային խալիֆայության աստիճանի հասնել: Սակայն հրեշտակները իրենց մտահոգությունը հայտնելով ասացին. «Ինչպես կարող ես մեկին, որի նախնիները անբարոյականությամբ ու արյունահեղությամբ են զբաղվել, նշանակել քո ժառանգորդը երկրում»:
Հրեշտակները մտածում էին, որ եթե Աստված պետք է իր ներկայացուցիչը նշանակի երկրում, ուրեմն պետք է այդ էակը ամեն տեսակի մեղքից ու անբարոյականությունից հեռու լինի և ենթարկվի միայն Աստծո կամքին: Եվ քանի որ նրանք ճանաչում էին մարդու էությունը, զարմացան թե ինչու է Աստված այդպիսի դիրք է տվել մարդուն, երբ իրենք` հրեշտակները մշտապես երկրպագել են Աստծուն և ենթարկվել նրա կամքին:
Աստված հրեշտակներին պատասպխանեց. «Դուք միան մարդու թուլությունն եք տեսել և անտեղյակ եք նրա արժեքավոր կողմերի մասին: Ես գիտեմ այն, ինչ դուք չգիտեք: Եթե դուք երկրպագում եք ինձ և դա համարում եք ձեր առավելությունը մարդու նկատմամբ, իմացեք, որ մարդկանց մեջ կան այնպիսի անհատներ, ովքեր ավելի բարձր են և արժանի են նման աստիճանի»:
Իհարկե հասկանալի է, որ բոլոր մարդիկ չեն Աստծո ժառանգորդները երկրի վրա և աստվածային խալիֆայություն ասելով, ի նկատի ունենք այն մարդը, որին Աստված կատարյալ է ստեղծել ու աստվածային հոգի է շնչել նրա մեջ: Ուստի նա էությաբ արժանի է դառնալ Աստծո ներկայացուցիչը մոլորակի վրա:
Այդ մարդկանցից են մարգարեները, իմամները, առաքինի մարդիկ և նահատակները: Իսկ կան մարդիկ, ովքեր ոչնչացնում են այս աստվածային ունակությունը և նույնիսկ մարդկային մակարդակից էլ իջնում են: Ղուրանը այս մարդկանց մասին ասում է. «Նրանք ստոր են ինչպես չորքոտանի և ճանապարհից մոլորված»:
Եթե Աստված որոշում է իր ժառանգորդին երկիր մոլորակի վրա, դա երկիր կառավարելու Աստծո թուլությունը չէ: Դա նշանակում է, որ մարդը այնպիսի առաքինությամբ է օժտված, որ կարող է արժանանալ այդպիսի խալիֆայությանը կամ ժառանգությանը: Այսինքն, Աստված, նրանով հանդերձ, որ կարող է տիրապետել ամբողջ տիեզերքին, որոշ միջնորդներ է նշանակել և նրանց տվել է միջոցներ, որպեսզի իր կամքը կատարեն:
Իսկ ՞ինչ է մեզ սվորեցնում այս այան:
1. Մարդու դիրքը և աստիճանը տիեզեքի մեջ այնքան բարձր է , որ Աստված հրեշտակների հետ խոսեց նրան արարելու և ժառանգորդ նշանակելու մասին:
2. Խալիֆա և ժառանգորդ նշանակելը միայն Աստծո գործն է և ոչ ուրիշինը:
3. Ստորադասերի հարցերին պետք է պատասխանաել և դա համարել կարևոր մարդկային հատկանիշ, քանզի Աստված մարդու դեպքում նույն կերպ վարվեց և պատասխանեց հրեշտակների հարցին, փարատելով նրանց մտահոգությունները:
4. Իշխող աստվածային խալիֆան պետք է արդար լինի և ոչ թե անբարո ու շվայտ կյանք վարի:
5. Երբ մեզ համեմատում ենք ուրիշների հետ, չնայենք միայն նրա բացասական և թույլ կողմերին: Եվ երբ դատում ենք մեր մասին, ոչ միայն դրականները տեսնենք և արդարացնենք:
6. Արժանի լինելու համար չափանիշը միայն երկրպագությունը չէ: Կարևոր են նաև այլ կողմերը: Հենց այդ պատճառով էլ, Աստված հրեշտակներին չնշանակեց որպես իր ժառանգորդը երկրի վրա:
7. Մի խմբի սխալի պատճառով չպետք է ուրիշներից խլել զարգանալու հնարավորությունը: Թեև Աստված գիտեր, որ մարդկանց որոշ խմբեր ընտրել են սխալ ճանապարհ, սակայն մարդուն չզրկեց խալիֆայությունից և ժառանգորդ լինելուց :
8. Հարցնելը, որպեսզի մտահոգությունը փարատվի և տեղեկությունը բարձրանա, սխալ չէ: Հրեշտակների հարցերը Աստծուն ոչ միայն բողոք էին, այլ մտահոգություն:
Հարգելի բարեկամներ,այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 15-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան: