Ելք դեպի լույս 17
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այսոր կխոսենք Բաղարա սուրայի 34-րդ և 35-րդ այաների մասին:
Նախ լսենք Բաղարա սուրայի 34-րդ այան:
وَإِذْ قُلْنَا لِلْمَلَئِكَةِ اسْجُدُواْ لاِدَمَ فَسَجَدُواْ إِلَّا إِبْلِيسَ أَبَى وَاسْتَكْبَرَ وَكَانَ مِنَ الْكَفِرين
Այս այայի թարգմանությունը հետևյալն է.
«Երբ հրեշտակներին ասացին, որ խոնարհվեն Ադամի առջև, բոլորը խոնարվեցին, բացի սատանայից, որը անհնազանդ եղավ և դասվեց անհավատների շարքին»:
Նախորդ այաների հիմա վրա, որտեղ ասվում է, որ Աստված մարդուն նյութական և բարոյական բարիքների արժանացրեց և աստվածային ժառանգորդությունը վստահեց նրան, այս այան մարդու վերաբերյալ մի այլ առաքինություն որոշեց և դա այն էր, որ հրեշտաները պետք է խոնարհվեին մարդուն:
Ինչպես որ Հեջր և Սադ սուրաներում ասվում է, Աստված մարդուն ստտեղծելիս, դիմելով հրեշտակներին, ասաց «Երբ լրացրեցի և ավարտեցի մարդուն արարելու գործը և իմ շունչը փչեցի նրա մեջ, խոնարհվեք նրա առջեւ»:
Ուրմեն այս խոնարհումը մարդու արարչագործության և ոչ թե նրա ժառանգորդության պատճառով էր և երկիր մոլորակի վրա մարդու ժառանգորդության և հրեշտակներին քննելու խնդիրը այս փուլից հետո է տեղի ոնեցել:
Իհարկե, ասյտեղ սատանան, որը ջինաների տոհմից էր, հրաժարվեց Աստծո այս հրամանից և գոռոզացավ ու մտածեց, որ արաչագործության մեջ մարդուց ավելի գերազանց է և մարդը պետք է նրա առջև խոնարհվի, և ոչ թե հակառակը: Նա ոչ միայն մեղք գործեց, այլ աստծո հրամանը անարդար ու անիմաստ համարեց, ու դարձավ անհավատ` կորցնելով իր հավատքը:
Ուրեմն հրեշտակների խոնարհումը մարդու առջեւ իրականում պետք է ընկալել որպես աստվածապաշտության դրսեւորում,քանզի մարդը Աստծո արարչագործության պսակն է:
Իսկ ՞ինչ է մեզ սվորեցնում այս այան:
1. Իսկական պաշտամունքը այն է, երբ մարդ աստծո պատվիրաններին հետևելով ինչ որ գործ կատարի և ոչ թե այն, ինչ իր ցանկությամբ է : Սատանան պատրաստ էր ենթարկվել Աստծուն և պաշտել նրան, սակայն պատրաստ չէր պաշտել մարդուն:
2. Արդար չի լինի, եթե բոլոր հրեշտակները խոնարհվեն և պաշտեն մարդուն, սակայն մարդը պատրաստ չլինի պաշտել Աստծուն:
3. Գոռոզամտությունը մարդուն կարող է կործանել և անհավատ դարձնել
4. Եթե Աստված հրամայում է իրենից բացի մեկ այլ էակի պաշտել, դա ոչ միայն անավատություն չէ, այլև ամբողջությամբ հավատքի դրսևորում է:
5. Արժանավորությունը տարիք չի ճանաչում: Հին հրեշտակները պարտավոր էին նորաստեղծ մարդուն պաշտել:
6. Պաշտամունքը վերաբերում էր ամբողջ մարդկությանը, ուստի Էըրաֆ սուրայի11-րդ այայում ասվում է. «Ով ժողովուրդ, մենք ձեզ ստեղծեցինք, այնուհետև հրեշտակներին պատվիրեցինք, որ Ձեզ խոնարհվեն»:
Այժմ կխոսենք Բաղարա սուրայի 35-րդ այաի մասին:
وَقُلْنَا يََادَمُ اسْكُنْ أَنتَ وَزَوْجُكَ الْجَنَّةَ وَكُلَا مِنْهَا رَغَداً حَيْثُ شِئْتَُما وَلَا تَقْرَبَا هَذِهِ الشَّجَرَة فَتَكُونَا مِنَ الظَّلِمِينَ
Այս այայն թարգմանվում է հետևյալ կերպ:
«Եվ ասացինք ով Ադամ, դու քո կնոջ հետ այս այգեստանում բնակվիր և որքան ցանկանում եք օգտվեք այս առատ մրգերից: սակայն այս ծառին չմոտենաք, որը Ձեզ շեղելու է ճշմարիտ ճանապարհից»:
Աստված, որ մարդուն ստեղծել էր հողից և երկիր մոլորակում ժառանգորդության համար, նրան, նախ տվեց կողակից, հենց իր որակի, որպեսզի և' նրա կողքին լինի, և' դառնա նրա ընկերը, եւ դա ժառանգությունը շարունակելու նպատակով: Ապա դրախտի նման երկու այգի ստեղծեց, որպեսզի նրանք այնտեղ բնակվեն ու սնվեն այգու բարիքներով:
Այսպիսով, Աստված Ադամին տվեց և' բարիքներ և' կողակից և' բնակավայր և' սնունդ, որպեսզի դրանց օգնությամբ նրանք սովորեն թե ինչպես կարելի է երկիր մոլորակի բարիքներից օգուտ քաղել:
Սակայն դա չի նշանակում, որ ամեն ուտելիք կարող է օգուտ բերել մարդու մարմնին: Եվ Աստված արգելեց նրանց օգտվել մի ծառից, որը նրանց կբերեր դժբախտություն և երկրային դրախտից վտարվելու պատճառ էր հանդիսանալու:
Այս խոսքից պարզ է դառնում, որ այն դրախտում, որտեղ մարդը բնակվում էր, հավերժական դրախտը չէր, քանի որ հավերժական դրախտը նվեր է մարդուն, ուստի նա չէր կարող մտնել այնտեղ, քանի դեռ չէր կատարել բարի գործ, դրախտ մտնելուն արժանանալու համար:
Դրանից բացի, երբ մեկը մտնում է հավերժական դրախտ, այլևս այնտեղից դուրս չի գալիս: Իսկ հավերժակնա դրախտում չկա արգելված ծառ, որ Աստված դրախտի բնակչին արգելի դրանից ուտել, քանի որ դրախտում ամեն ինչ հալալ է:
Բացի դրանից, Աստված աշխարհի կանաչապատ այգիներն ու դաշտերը անվանել է ջաննաթ, ինչը նշանակում է դրախտ: Ուստի, դա չի կարող վերաբերել միայն հավերժական դրախտին:
Ղալամ սորայի 17-րդ այայում ասվում է. “Ով Մարգարե, մենք գոռոզամիտ չարաշահողներին և հարստություն դիզողներին այն այգու տերերի պես քննեցինք և քննության ենթարկեցինք:
Իսկ ՞ինչ է մեզ սվորեցնում այս այան՝
1. Կողակից, բնակարան, սնունդ, այն բարիքներն են, որ Աստված ստեղծել է երկիր մոլորակի վրա մարդու բարօրության համար:
2. Կինը բնակարանում ենթարկվում է տղամարդուն: Այլ այաներում Աստված մարդուն և նրա կնոջը դիմում է միաժամանակ: Իսկ բնակարանի հարցում դիմում է միայն Ադամին, ասելով. «Դու քո կնոջ հետ այդ այգում բնակվեք»:
3. Մարդը կարիք ունի սննդի, ուստի Աստված Ադամին և նրա կնոջ համար ստեղծեց այն ուտելիքները, որ կարելի էր ուտել և նրանց արգելեց ուտել մի հատուկ բույս:
4. Մեղքը այնքան վտանգավոր է, որ նույնսիկ չպետք է մոտենալ նրան, իսկ մեղք գործելը կրկնակի վտանգավոր , ուտի աստված չասաց. «Այս բույսից չուտեք», այլ միայն պատվիրեց չմոտենալ դրան:
5. Այն ինչ արգելում է Աստված, մարդն է դրանից օգուտ քաղում: Աստվածային պատվիրաները խախտելով, մարդ նախ ինքն է տուժում և արդյունքը միայն աստվածային բարիքներից զրկվել է լինում:
6. Ուտելու հարցում մարդը չպետք է կենադիների նման հանձնվի իր ստամոքսին, այլ պետք է ենթարկվի Աստծուն և ուտի միայն այն, ինչ Աստված է իր համար որոշել է և հրաժարվի այն ամենից, ինչ աստված թույլ չի տվել ուտել:
Այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 17-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան