Հուլիս 24, 2016 10:18 Asia/Yerevan

Բարեկամներ մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Շեյխ Աբդոլռահման Ջամիին: -------------------

Թեյմուրյանների շրջանում արվեստի ծաղկման գլխավոր գործոններից մեկը արվեստագետ ու արվեստասեր արքայազնների ու պալատականների գոյությունն էր, որոնք իրենց հովանավորություններով գլխավոր դերակատարություն են ունեցել արվեստի ծաղկման գործում: Այսօր Ձեզ ծանոթացնելու ենք այդ արքայազններից որոշների և Իրանում արվեստի ծաղկման ուղղությամբ նրանց ծավալած ջանքերին:

----------------

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել:

Ասացինք, որ Թեյմուրյանների իշխանությունն Իրանում իշխանական տոհմերի տիրապետության ամենափառավոր շրջաններից է եղել և նկատի առնելով մշակույթի ու արվեստի հանդեպ այս հարստության ցուցաբերած ծառայությունը Իրանի մշակույթի ու քաղաքակրթության պտմության մեջ ձևավորվել է փայլուն մի շրջան: Իշխանական դիրքերում մշակութային էլիտայի ներկայությունն այս ժամանակաշրջանի գլխավոր յուրահատկություններից է: Այս շրջանի ականավոր դեմքերից է եղել Սոլթան Հոսեյն Բայղորայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային: Նա ծնվել է լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին Հարաթում, գիտությամբ հետաքրքրված մի ընտանիքում: Ուսման տարբեր փուլերն անց կացնելով Սոլթան Հոսեյն Բայղորայի իշխանության շրջանում ավագ դիվանապետի պաշտոնին է նշանակվում ու արժեքավոր ծառայություններ է մատուցում ժողովրդին: Այդ օրերին արվեստի գործիչներ տարբեր քաղաքներից մեկնում էին Սոլթան Հոսեյն Բայղորայի արքունիքն ու վայելում էին Ամիրի հովանավորությունը՝ հարստացնելով Իրանի արվեստի ու գրականության գանձարանը: Մի առ ժամանակ անց պալատականների նախանձի ու թշնամությունների պատճառով Ամիր Ալիշիր Նավային հրաժարվում է նախարարի պաշտոնից և Սոլթան Հոսեյն Բայղորայի հրամանով երկու տարի վարում է Ասթարաբադի նահանգի կառավարիչի պաշտոնը և լուսնային հիջրեթի 906 թվականի վախճանվում է այնտեղ: Ասացինք, որ Ամիր Ալիշիր Նավային Թեյմուրյանների շրջանում արվեստի հովանավորներից է եղել ու այս բնագավառում արժեքավոր ծառայություններ է մատուցել: Նա իր ամբողջ ջանքն ի գործ է դրել Իրանում մշակույթն ու արվեստը տարածելու և իրանցի արվեստագետներին հովանավորելու ուղղությամբ: Թեյմուրյանների շրջանի արվեստի պատմության մեջ նրա նշանակությունն այն աստիճանի է, որ կարելի է ասել, եթե Թեյմուրյանների ամբողջ շրջանում որևէ մեկն արվեստի հանդեպ ուշադրություն ցուցաբերած չլիներ միայն նրա ներկայությունը բավարար կլիներ այդ ժամանակաշրջանն Իրանի արվեստի պատմության փայլուն էջը համարելու համար: Արվեստի ու արվեստագետների հանդեպ Ամիր Ալիշիրի անհոգնում հոգատարությունը նրան եզակի դեմք է դարձրել:

Իրանցի այս մտավորականի և նախարարի մշակութային կարևոր քայլերից մեկը եղել է արվեստագետներին  հովանավորելը: Ամիր Ալիշիրը իր գագաթնակետին է հասցնում Հարաթի գրական ու գեղարվեստական դպրոցը և այդ քաղաքը վերածում է արվեստի, գրականության, երաժշտության, գեղանկարչության, գեղագրության ու ոսկեպատման կենտրոնի: Նրա տարած ռանքերի  շնորհիվ շատ արվեստագետներ, գրողներ, ճարտարապետներ, երաժիշտներ, նկարիչներն ու գեղագիրներ աճելու և զարգանալու հնարավորություն են ստանում:

Ամի Ալիշիրը, որ ինքն էլ հմուտ բանաստեղծ ու պոեզիայի մասնագետ էր բանաստեղծներին ու գրողներին հովանավորելը դարձնում է իր աշխատանքների գերակայությունը: Նա պարսկերեն ու թրքերեն լեզվով բանաստեղծություններ է գրել և նրանից հիշատակ են մնացել բանաստեղծությունների ժողովածուներ, որոնց կանդրադառնաք մեր հաջորդ հաղորդումներում:

Ամիր Ալիշիրը բանաստեղծության ոլորտում հմուտ լինելուց բացի հովանավորել է ժամանակի հայտնի բանաստեղծներին ու արվեստագետներին և նյութական ու բարոյական աջակցություն է ցուցաբերել գրողներին, գիտնականներին ու արվեստագետներին: Նա ուսման ու կեցության հարմարավետ պայմաններ ստեղծելով արքունիքում իր շրջապատը վերածում է արվեստի կենտրոնի, որպեսզի արվեստագետներն ու մտավորականներն առանց նյութական մտահոգություն ունենալու զբաղվեն գիտությամբ ու արվեստով::

Այդ մասին է վկայում ժամանակի մշակութային էլիտայի հանդեպ հարգալից վերաբերմունք ցուցաբերող Ամիր Ալիշիրը: Ամիր Ալիշիրն մշակութային գործիչների հետ հանդիպելիս նրանց հետ չեր հարաբերվում քաղաքական իշխանավորի գերադաս դիրքից: Նա իրեն համարում էր նրանց ծառան ու աշակերտում էր նրանց: Եթե քննարկենք ժամանակի պոեզիայի, արվեստի ու միստիցիզմի կառկառուն ներկայացուցիչներ Ջամիի, Բեհզադի ու Վաեզ Քաշեֆիի հանդեպ նրա վերբերմունքը կանդրադառնանք, որ հիշյալները զարգացել և նման բարձր դիրքի են հասել Ամիր Ալիշիրի հովանավորությունների և ուշադրության ներքո:

-----------------------

Ջամին Թեյմուրյանների շրջանի գիտական ու մշակութային գործիչներից է, որի հեղինակած գրքերն ու աշխատասիրությունները վկայում են նրա գիտական բարձր կարողության մասին: Ժամանակի իշխանների, այդ թվում Սոլթան Հոսեյն Բայղորայի և հատկապես Ամիր Ալիշիր Նավայիի հետ Ջամիի հարաբերությունները վկայում են այն մասին, որ քաղաքական համակարգում Ջամիի վայելած դիրքն ու համակրանքն ու նաև Թեյմուրյան շրջանի պետական այրերի հարաբերությունը մշակույթի գործիչների հետ վարպետի ու աշակերտի հարաբերություն է եղել:

Ամիր Ալիշիր Նավայիի շրջանի մշակութային գործիչներն ապրում էին պալատում՝ Ամիրի կողքին և  նրանց մշտական կապը ամիրի հետ մեծ դերակատարություն է ունեցել մշակույթի ծաղկման հարցում: Ջամիի կենսագրությնում ուշագրավ կետը նրա սերտ ու բարեկամական հարաբերությունն է Ամիր Ալիշիր Նավայիի հետ: Ամիրի հանդեպ Ջամիի սերն ու համակրանքն այն աստիճանի է, որ նրա շատ ստեղծագործություններում Ամիրի հասցեին գովեստի արտահայտություններ կան: Արքունիքի հանդեպ բանաստեղծների և արվեստագետների հակվածության մասին բանասերներն այն կարծիքի են, որ մշակույթի շատ գործիչներ եթե պալատ չմտնեին նրանց ընդունակությունները ծաղկման հնարավորություն չեին ունենա: Ջամիի ժամանակաշրջանի քաղաքական ու տնտեսական պայմաններում և ապրուստն ապահովելու խնդիրը պատճառ էր դարձել, որ արվեստի ու մշակույթի գործիչներ չկարողանան պաշտոնական շրջանակից դուրս շարունակել իրենց մշակութային կյանքը: Ջամիի ժամանակաշրջանում ապրած բանաստեղծներից Մասըուդ Ղոմին գալովՀարաթ քաղաք շատ է փորձում պալատական հովանավորությունից հեռու աշխատել, սակայն չի հաջողում չ ի վերջո գրում է «Սուրն ու գրիչը« մասնավին: Նա իր գրքում նշել է, որ գրիչը սուրի հովանու ներքո է շարժվում:

Թեյմուրյանների արքունիքի իրանցի մտավորական նախարար Ամիր Ալիշիր Նավայիի հետ Ջամիի խոր կապերի մասին են վկայում նրանց միջև փոխանակված բազմաթիվ նամակները: Այս նամակների բովանդակությունը կարևոր է այն տեսակետից, որ թե վկայում է Ջամիի ու Ամիրի միջև սերտ կապերի մասին և թե արտացոլում է Ջամիի գաղափարական համակարգն ու մտազբաղումները: Նամակների բովանդակությունը պարունակում են պատմական դրվագների նկարագրություններ, ստեղծագործությունների հորինման թվականները, ինչպես նաև քաղաքական ու մշակութային և արվեստի ու գիտության գործիչների պայմանների  մասին: Հետաքրքիր է, որ այդ նամակներում Ջամին երբևե անձնական խնդրանք չի ներկայացրել: Ջամիի անհատականության հասարակական ծավալն արտակարգ է և նրա նպատակը միայն ժողովրդի բարեկեցությունն ու բռնակալներին դիմակայելն է: Իշխանների մոտ իր վայելած դիրքը Ջամին օգտագործել է միայն ժողովրդի համար: Նա իմանում էր, որ Սուլթանը լսում է իր խոսքն ու ընդունում է իր տված խորհուրդները, ուրեմն շարունակ խորհրդակցում ու հորդորում է Սուլթանին:

Ամիր Ալիշիրի կապակցությամբ էլ Ջամին մեծ ջանք է գործադրել, որպեսզի նա մնա իշխանության ղեկին և այդպիսով ժողովուրդը բարեկեցիկ պայմաններում ապրի: Ամիր Ալիշիրն ու Ջամին նաև գրական կապեր են ունեցել: Նրանցից յուրաքանչյուրը նախքան որևէ աշխատասիրություն կատարելը դրա մեկ օրինակը քննարկման համար ուղարկել է մյուսին:

Ջամին իր գրական գործերի մեծ մասը կամ գրել է Ամիր Ալիշիրի խնդրանքով կամ էլ նվիրել է նրան: Նա «Լեյլի ու Մաջնուն» ստեղծագործությունում Ամիր Ալիշիրին ներկայացնում է, որպես ընչազուրկների պաշտպանն ու իր ամենալավ բարեկամը: Ամիր Ալիշիրն էլ իր շատ ստեղծագործություններում Ջամիին «սիրելի ուսուցիչ» է անվանել և իր աշխատասիրություններից շատերը գրել է նրա հետ խորհրդակցելուց հետո:

Ամիր Ալիշիրի և Ջամիի միջև փոխանակված նամակները քննարկելով կարելի է ըմբռնել, որ Ամիրի ամբողջ ցանկությունն ու ձգտումը այն է եղել, որ ապրի մշակույթի գործիչների կողքին և նրանց հետ բարեկամություն անելով ու հովանավորելով զարկ տա իր ժամանակաշրջանի մշակութային հոսանքի զարգացմանը:

Ջամիի վախճանումից հետո Ամիր Ալիշիրը գագաթնակետին է հասցնում նրա հանդեպ ունեցած արվեստագետների համակրանքը: Նա նաև սրտաճմլիկ բանաստեղծություններ է գրում, իսկ նրա հիշատակը մեծարելու համար ժողովրդի, մտավորականների ու գրողների ներկայությամբ Հարաթում մեծ հանդիսություն է կազմակերվպում և մահանլուց հետ նրա համար դամբարան է կառուցում: