Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական մի քանի իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը երկրի տարբեր նահանգների տարբեր խավերի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ժողովրդի կենցաղային խնդիրները խոր ու շարունակական մտազբաղումներից համարելով, ընդգծեց, որ ժողովրդի խնդիրների հաղթահարման միակ միջոցը ներքին ընդունակությունների վրա հենվելն է:
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարի էջերը բացում ենք մեծահարգ առաջնորդի ելույթին վերաբերյալ զրույցով:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն այս հանդիպման ժամանակ արդար գնահատմամբ գովեստի արժանի համարեց հեղափոխության հաղթանակից հետո Իրանի գիտական, քաղաքական ու հասարակական առաջադիմությունները և նշեց, որ Իրանն օրինակելի երկրի վերածելու միակ ուղին ներքին հնարավորություններին ու ընդունակություններին հիմնվելը, ճիշտ ծրագրավորում կատարելը, անհոգնում ջանք գործադրելն ու թշնամիներին վստահելուց հրաժարվելն է: Նա իր արտահայտությունների մի այլ բաժնում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի փորձը թշնամիներին չվստահելու անհրաժեշտության վառ ապացույցը համարելով հիշեցրեց, որ միջուկային համաձայնության գործադրումից անցնում է վեց ամիս: Նա ընդգծեց.«Միթե որոշված չէր անարդար շրջափակումները չեղարկեին, որպեսզի դա ազդեցություն գործեր ժողովրդի կյանքի վրա: Արդյոք վեց ամիսներից հետո որևէ շոշափելի ազդեցություն նկատվում է: Եթե չլիներ ամերիկացիների խոստումնադրժությունը արդյոք կառավարությունն չէր կարող այս ժամանակամիջոցում բազմաթիվ աշխատանքներ կատարել»: Հեղափոխության Գերապատիվ առաջնորդն հղում կատարելով այն պատասխանատուներին, որոնք ասում էին, թե Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից հետո շրջափակումներն անմիջապես չեղարկվելու են, ասաց. «Իսկ հiմա խոսք է գնում շրջափակումների փուլային չեղարկման մասին: Ինչո՞ւ»:
Մատնանշելով, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև տարածաշրջանային խնդիրներն ու բարդությունները հնարավոր չեն բանակցության միջոցով կարգավորել և կրկին ընդգծելով ներքին բազմաթիվ ընդունակությունների ու պոտենցիալի հանդեպ պատասխանատուների ուշադրության անհրաժեշտությունը, մեծարգո Առաջնորդը փոքր ու միջակ միավորների վերագործարկումը և գիտահեն տնտեսության հանդեպ ուշադրությունը առկա խնդիրների շոշափելի չափերով կրճատման ազդակներից համարեց: Նա ժողովրդին ներքին արտադրություն սպառելու կոչ անելով, ասաց. «Դժբախտաբար չնայած ներքին արտադրության նմուշներ ունեցող ապրանքների ներկրումն արգելելու մասին կատարված բազմաթիվ ընդգծումներին, շուկան լցված է արտասահմանյան արտադրություններով, իսկ ներքին արտադրությունը գտնվում է ճնշման տակ»: Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին անհրաժեշտ համարելով գլխավոր մաքսանենգների հանդեպ լուրջ մոտեցման ցուցաբերումն ու նաև մաքսանենգված ապրանքների ոչնչացման անհրաժեշտությունը, ավելացրեց. «Ներքին արտադրության ներկա վիճակը, երիտասարդության գործազրկությունը, լճացումն ու ժողովրդի կենցաղային ծանր պայմանները հնարավոր չեն կարգավորել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ բանակցությամբ և դա պահանջում է պատասխանատուների քայլերը»: Նա վերջին ամիսներին արտասահմանցի առևտրականների ուղևորություններն առնվազն մինչ այսօր անօգուտ համարելով, ավելացրել է. «Նրանց նպատակն է տիրանալ ներքին սպառման շուկային, մինչդեռ այս կապերը պիտի հանգեցնեն իրական ներդրման ու նոր տեխնոլոգիայի փոխանցման»:
---
Բազել հաստատությունը մի զեկույցում փողերի լվացման մեղադրանք է ուղղել Իրանին: Այս հավակնությունը կատարվում է այն պայմաններում, երբ շատ երկրների համեմատությամբ Իրանը փողերի լվացման տեսակետից թափանցիկ քաղաքականություն է վարում:
Իրանի տնտեսական աշխատանքների բնագավառը փողերի լվացմամբ ապականված լինելու մեղադրանքը քաղաքական երանգ ունի:
Բազելի ցուցանիշների համաձայն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող միջազգային կառույց համարվող «Ֆինանսական քայլերի աշխատանքային խումբը» հունիս ամսին Իրանի անունը պահեց իր սև ցուցակում, սակայն Իրանի դեմ իր քայլերը մեկ տարվա ժամկետով սառեցրեց, որպեսզի Իրանը հնարավորություն ունենա բարեփոխում կատարել այդ կապակցությամբ իր օրենքներում: Սա ի տես այն բանի, որ Իրանը միջազգային քայլերի տեսակետից 4 նախագծեր է իրագործել 38 անդամներ ունեցող «Ֆինանսական քայլերի աշխատանքային խմբի» հետ և միևնույն ժամանակ անդամակցում է փողերի լվացման դեմ պայքարի տարբեր կոնվենցիաներին:
Անարդար շրջափակումների շրջանում Անվտանգության խորհրդում Իրանի դեմ առաջին բանաձևն ընդունվելով իրանական բանկերի դեմ կողմնակի տարբեր որոշումներ ընդունվեցին, որոնցից գլխավորը «Փաթրիոթ» կոչվող օրենքն է, որը Իրանին փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման կենտրոն ներկայացնելով սահմանափակեց իրանական բանկերի հետ գործարքները: Դիտորդները համոզված են, որ այդ մեղադրանքը նպատակ ունի Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակներում իր արժութային ու բանկային պահանջների գծով ճնշման տակ դնել Իրանին:
---
ԻԻՀ նախագահն ասել է.«Տարբեր ոլորտներում անկախության հարցը և ժողովրդական կարիքների բնագավառում ինքնաբավությունը հատուկ նշանակություն ունեն»:
Ձեզ ենք ներկայացնում այդ մասին մի զեկույց:
Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Իրանի գազի ազգային ընկերության հիմնադրման 50-ամյակին նվիրված համաժողովում նշելով, որ նավթի ու գազի հարցը ոչ միայն տնտեսական բնույթ է կրում, այլև այն Սահմանադրական հեղափոխությունից քիչ անց միշտ ուղեկցվել է քաղաքական թեմաներով, հավելել է.«Արտահանումների ու ներմուծումների շրջանակում նավթը միշտ ազդեցիկ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում և գազը ևս եղել է չափազանց ազդեցիկ գործոն տարբեր երկրների հետ հարաբերություններ հաստատելու առումով»:
«Կառավարության ծրագիրն է ՝ օրական 200 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել: Մի երկիր, որ նման ծրագիր ունենա,բնականաբար նավթի ու գազի ոլորտում լավ հարաբերություն կարող է ունենալ հարևան ,ինչու չէ նաև աշխարհի այլ երկրների հետ , քանզի ժամանակակից աշխարհում զարգացման հարցը կախված է էներգիայից, մասնավորապես նավթից ու գազից», ասել է նախագահ Ռոհանին:
Իրանի նավթի նախարար Նամդար Զանգանեն էլ այս համաժողովում ակնարկելով Իրանի գազի արտահանման ծրագրերին, ասաց. «Ուշադրության կենտրոնում է գտնվում դեպի հարևան երկրներ ձգվող խողովակագծերի միջոցով ու նաև հեղուկ բնական գազի նախագծի շրջագծում օրական 200 միլիոն խմ գազի արտահանումը»:
---
Համաշխարհային շուկաներում նավթի գների անկման դեմ Իրանի հակազդեցության մասին զեկույցում, Համաշխարհային բանկը հայտարարել է. «Այս իրադարձությունն ազդել է Իրանի տնտեսության վրա , սակայն տարածաշրջանում նավթարտադրող մյուս երկրների համեմատությամբ, այդ երկրի խոցելիությունն ավելի թույլ է եղել , քանզի անցյալ տարվա ընթացքում, ապասառեցվել է Իրանի ակտիվներից շուրջ 30 մլրդ. դոլարը» :
Համաշխարհային բանկի հայտարարությամբ, Իրանի հաջողությանը նպաստել է նաև երկրի տնտեսության դիվերսիֆիկացումը և նավթային եկամուտներից նրա փոքր կախվածությունը: Այսօր նավթային եկամուտները կազմում են Իրանի կառավարության եկամուտների ընդամենը 30 տոկոսը:
---
Թեհրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցությունների համապարփակ ու առանց սահմանափակության ընդլայնման համար: Անցած շաբաթ Մոսկվայում կայացավ Իրանի ու Ռուսաստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի նիստը:
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, որ Իրանի ու Ռուսաստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ուղևորվել էր Մոսկվա ակնարկելով անցած տարի միջպետական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում ընդունված որոշումներին, ասաց, որ այդ որոշումներն ուրվագծեցին հարաբերությունների ընդլայնման ուղեքարտեզը և այդ ուղղությամբ առաջընթացը շարունակվում է:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն էլ այդ նիստում նշեց. «Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ բազմաթիվ հնարավորություններ գործարկվել են ու դեռ տարբեր բաժիններում աշխատանքի բազմաթիվ բնագավառներ գոյություն ունեն»:
Երկկողմ հարաբերությունների ընդլայնման հորիզոնում տնտեսական համագործակցությունների արժեքը տարեկան 10 միլիարդ դոլարի բարձրացնելու համար ծրագրավորում է կատարվել: