Օգոստոս 06, 2016 16:54 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք առողջ ընտանիք հաղորդաշարի հերթական զրույցը: Քայլելը ընտանիքի համար ամենահասանելի և ամենաառողջ մարզատեսակն է, ինչի շուրջ էլ կծավալվի մեր այսօրվա զրույցը: Ընկերակցեք մեզ:

Քայլելը ամենահաճելի մարզաձևերից մեկն է։ Այն նպաստում է ընտանիքի անդամների խաղաղությանն ու երկարակեցությանը: Քայլելը, որ աէրոբիկ մարզաձևերից մեկն է համարվում, էներգիայով հարուստ մարզատեսակն է, որի կատարման ընթացքում ըստ համակարգված ու կանոնավոր մոդելի աշխատում են ոտքերի ու ձեռքերի մկանները: Սպորտային ֆիզիոլոգները, սրտանոթային ախտերի, կրծքավանդակի մասնագետներն ու գիրության փորձագետները տարիքային բոլոր խմբերին խորհուրդ են տալիս զբաղվել այդ մարզաձևով: Այս մարզաձևը, որ բնական գործողություն է համարվում, կարող են կատարել և մեծ հաճույք ստանալ ընտանիքի բոլոր անդամները՝ սկսած ամենաերիտասարդներից մինչև ամենատարեցը ու նույնիսկ նոր առողջացած հիվանդները: Այս մարզաձևը հատուկ հմտություններ չի պահանջում: Այն կարող ենք կատարել ցանկացած ժամին և ցանկացած վայրում:

Կանոնավոր ու շարունակական քայլել սկսելու համար ամենադյուրին մեթոդը բնակավայրի կամ աշխատավայրի մոտակայքում քայլելն է: Եթե որոշել եք քայլելը սկսեք զբոսայգու, ծովափի կամ լեռան պես վայրերից ամեն անգամ մի պատրվակ կունենաք այն հետաձգելու համար: Հետևաբար խորհուրդ է տրվում, որ քայլելու համար ընտրել բնակավայրին կամ աշխատավայրին մոտիկ շրջանաձև ուղի: Քայլելը սկսեք տան մոտից կամ աշխատավայրից ու նորից վերադարձեք այնտեղ: Քայլելու ժամանակ խոր շնչառությունը չպիտի մոռացվի: Խորհուրդ է տրվում քայլելուց 20-30 րոպե առաջ մի գավաթ ջուր խմել և մի գավաթ էլ քայլելուց 5 րոպե առաջ: Իհարկե ավելի հարմար է ասֆալտապատ կամ սալահատակված վայրերի փոխարեն քայլելու համար ընտրել փափուկ հողատարածքները:

Գիտնականների կարծիքով, եթե բոլորս միայն օրական 30 րոպե ոչ այնքան մեծ արագությամբ քայլենք 30-40 տոկոս նվազեցնում ենք մեծ թվով խրոնիկ հիվանդությունների վտանգը: Եթե ցանկանում ենք առավելագույն օգուտն ստանալ քայլելուց պիտի շաբաթական 3 կամ 4 օր ամեն անգամ 30-60 րոպե պարապենք, այսինքն սովորական քայլելու ռիթմից ավելի արագ քայլենք: Հետևաբար կարող ենք արյան խոլեստերինի մակարդակն իջեցնելուց բացի հաղթահարել նստակյաց կյանքի հետևանքով առաջացող մեծ թվով այլ հիվանդություններ ևս:

Բժիշկներն այն կարծիքին են, որ արագ քայլելը շատ օգտակար է սրտի համար, քանի որ սիրտը մկանային անդամ է և ցանկացած գործողություն,որ առավել արյան շրջանառություն առաջացնի մարմնի որևէ մկանի մեջ ավելի է հզորացնելու նրան և մյուս կողմից կանոնավոր ու շարունակական ռեժիմով քայլելը իջեցնում է արյան ճնշումը: Նրանք ովքեր օրական 20 րոպե քայլում են շուրջ 40 տոկոս իջեցնում են արյան լերդացման հետևանքով առաջացող ուղեղային կաթվածի վտանգը:

Միջին արագությամբ քայլելը այն էլ օրական 30 րոպե, ոչ միայն 200 (կկալ) կիլոկալորիա էներգիա է սպառում, այլև օրվա մնացած ընթացքում էլ բարձրացնում է մարմնի նյութափոխանակության արագությունը:

Քայլելը նույնպես ամրացնում է մկանները, հոդերը և հոդերի շուրջ գտնվող մկանները, ինչի հետևանքով նվազում են արթրիտի պատճառած ցավերը: Իհարկե այդ դեպքում պիտի քայլել երկու օրը մեկ անգամ, որպեսզի այդ տարածության ընթացքում հոդերը հանգստանալու առիթ ունենան: Ինչ-որ հիվանդություն ու բարձր քաշ ունեցող անձանց խորհուրդ չի տրվում ծնկները ճնշման տակ դնել:

Քայլելու օգուտներից մեկը դեպրեսիայի բուժումն է: Այն ժամանակ երբ անձը ներվային ցնցումների է ենթարկվում, արյան ճնշումը բարձրանում է և արյան մեջ են թափվում սթրես առաջացնող հորմոններ: Ներվային խրոնիկ ճնշումների հետևանքով թուլանում է մարմնի իմունային համակարգը և անհատը ավելի խոցելի է դառնում: Ցանկացած հիվանդության ռիսկերը այդ դեպքում ավելանում են, սկսած սովորական ցրտառությունից մինչև քաղցկեղը: Քայլելու բերումով ուղեղը բետա-Էնդորֆին է արտադրում, ինչը կանխում է սթրեսների ու ընկճվածության առաջացումը: Կատարված հետազոտությունների ընթացքում, նրանց մոտ, ովքեր դեղերով բուժում ստանալու փոխարեն կանոնավոր քայլում են, մյուսների համեմատությամբ հիվանդության վերադարձի ավելի սակավ դեպքեր են արձանագրվել:

Հետևաբար ամեն օր բարձր ինքնավստահությամբ քայլեք և կյանքի մնացած օրերը ապրեք խանդավառությամբ: Դրական քայլելը նման է դրական մտածողության:

Պիտակ