Ելք դեպի լույս 18
Ելք դեպի լույս Բաղարա սուրայի 36-րդ և 37-րդ այաներ Հանուն գթած եւ ողորմած Աստծո
Բաղարա սուրայի 36-րդ այա.
فَأَزَلَّهُمَا الشَّيْطَنُ عَنْهَا فَأَخْرَجَهُمَا مِمَّا كَانا فِيهِ وَقُلْنَا اهْبِطُواْ بَعْضُكُمْ لِبَعْضٍ عَدُوٌّ وَلَكُمْ فِى الْأَرْضِ مُسْتَقَرٌّ وَمَتَعٌ إِلَى حِينٍ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ.
“Այսպիսով, սատանան, Ադամին ու իր կողակցին շեղեց, և նրանք վտարվեցին այն դրախտից, որտեղ ապրում էին: Այդ ժամանակ, նրանց ասացինք Իջեք, քանի որ թշնամանալու եք իրար նկատմամբ և ձեզ համար երկիր մոլորակի վրա տեղ է հատկացված, որոշակի ժամանակահատվածով”:
Անցած ծրագրերի ընթացքում խոսեցինք մարդու՝ Ադամի արարման և խալիֆայության մասին:
Ասվեց, որ Աստված Ադամին ու իր կողակցին հրավիրեց դրախտանման մի վայր և նրանց համար ստեղծեց ամեն տեսակի ուտելիքներ, զգուշացնելով նրանց չմոտենալ մի բույսի, որը կարող էր վնասակար լինել նրանց համար: Միևնույն ժամանակ, սատանան, հրաժարվելով Աստծո պատվիրանից` խոնարհվել մարդու առջև, վտարվել էր Աստծո շեմքից:
Սատանան որոշեց իր վրեժը լուծել Ադամից և մտադրվեց նրան հեռացնել իր խաղաղ տեղավայրից: Ուստի, տարբեր գայթակղություններով ու իրեն բարի ցույց տալով այնքան գովեց այդ պտուղը, որ Ադամն ու իր կինը համտեսեցին այն:
Նրանք չէին ուզում հրաժարվել Աստծո հրամանից, սակայն երեխայի պես, որը չունի ստի ու խաբվելու վերաբերյալ փորձ և ուրիշներին իր նման է համարում, երբ սատանան նրանց առջև երդվեց, որ այդ բույսը շատ օգուտներ ունի, նրանք հավատացին և խաբվեցին:
Աստծո խոսքից հրաժարվելու արդյունքն այն եղավ, որ Ադամն ու իր կինը վտարվեցին դրախտից, որից հետո Աստծո կողմից այսպիսի հրաման արձակվեց “Իջեք աստվածային շեմքից, քանի որ թշնամության սերմը տարածվել է ձեր մեջ և այդ թշնամանքի արդյունը դուք կտեսնեք մինչև որոշակի ժամանակ:
Երբ Աստված մարդուն ստեղծեց, նրա նպատակն էր վերջինիս դարձնել խալիֆա երկրի վրա: Մարդը պետք է բնակվեր երկրի վրա: Սակայն Աստված , սկզբում նրան առաջարկեց շատ հանգիստ և խնդիրներից հեռու տեղավայր, որպեսզի մարդը այնտեղ ծանոթանա կյանքի պայմաններին և ճանաչի իր իրական թշնամուն` սատանային:
Այս այայից սովորում ենք.
1. Ենթարկվել սատանային, այսինքն հեռանալ Աստծուց և կորցնել իրական հանգիստը և տառապել:
Այնպես, ինչպես Ադամը և իր կինը բարիքների դրախտից վտարվեցին երկիր, որտեղ պիտի շփվեին դժվարությունների և խնդիրների հետ:
2. Սատանայի թշնամությունը մարդու հետ եղել է արարչագործության առաջին իսկ օրից:
3. Երկիրը մարդու կյանքի համար ժամանակավոր վայր է: Մարդը պետք է մտածի իր հավերժական բնակավայրի մասին, որը աստվածային դրախտն է:
4. Յուրաքանչյուր մարդ, իր ընդունակությունների և արժանիքների պատճառով, որը նրան շնորհել է Աստված, դրախտային է, սակայն Աստծուն չենթարկվելը կործանում է մարդուն:
5. Մեղքը մշտապես սպառնում է բոլոր մարդկանց: Մարդը, որը կարող էր դառնալ Աստծո խալիֆան երկրի վրա և նրան էին ենթարկվում բոլոր հրեշտակները, մի պահ սխալ կատարելով, վտարվեց դրախտից:
Բաղարա սուրայի 37-րդ այա.
فَتَلَقَّى ءَادَمُ مِن رَّبِّهِ كَلِمَتٍ فَتَابَ عَلَيْهِ إِنَّهُ هُوَ التَّوَّابُ الرَّحِيمُ
Այս այան թարգմանվում է այսպես.
«Այնուհետև Ադամն իր Աստծո կողմից բառեր ստացավ և նրանցով զղջաց: Աստված ընդունեց նրա զղջումը, քանի որ նա բարի է և ընդունում է զղջումը»:
Երբ Ադամը վտարվեց այդ խաղաղ բարիքներով լի վայրից, անմիջապես հասկացավ իր սխալը և հասկացավ, որ սատանան իրեն խաբել է, ուստի զղջաց: Սակայն ինչպե՞ս զղջալ,որ Աստծո կողմից դա ընդունվի:Այստեղ Աստված Ադամին չլքեց և նրան սովորեցրեց որոշ բառեր և նախադասություններ, որոնցով նա կարտահայտեր իր ներքին զղջումի մասին: Այս բառերը ներկայացված են Էրաֆի սուրայի 23-րդ այայոմ.«Ասացին Տեր Աստված, մենք անողոք եղանք ինքներս մեր նկատմամբ: Եվ եթե դու մեզ չներես ու չխղճաս, կդառնանք վնասատու”:
Իհակե, այստեղ զղջումը նշանակում է վերադառնալ: Զղջում բառը, որը Ղուրանում հնչում է որպես «Թոբե», նշանակում է վերադարձ: Եվ երբ դա վերաբերում է մարդուն, դա նշանակում է վերադարձ մեղքերից, իսկ երբ դա վերագրվում է Աստծուն, նշանակում է աստվածային գթության վերադարձը, այն գթությունը, որը Աստված մարդուն զրկել է դրանից, վերադարձնում է նրան, եթե մարդը վերադառնում է իր մեղքից: Քանի որ Ղուրանում ասվում է Աստված սիրում է նրանց, ովքեր զղջում են:
Ղուրանում ասվում է մարդ չպետք է հուսահատվի աստվածային բարությունից, այլ մշտապես պետք է զղջա իր մեղքերի համար, որպեսզի չզրկվի Աստծո ողորմությունից;
Այս այայից սովորում ենք.
1.Զղջման ընդունումը Աստծո գործն է, ուրեմն պետք է այդ զղջման ձևը և ճանարապարհը Աստծուց ստանանք: Ինչպես Ղուրանում ասվում է Աստված մեղանչելու և զղջալու բառերը նրան սովորեցրեց:
2. Եթե մարդու զղջումը իրական լինի, Աստված կընդունի դա:
3. Աստված բարությամբ և գթությամբ է ընդունոմ մարդու զղջումը և ոչ թե նախատինքով կամ մարդուն տանջելով: