Ելք դեպի լույս 20-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այժմ կանդրադառնանք Բաղարա սուրայի 40-43-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 40-րդ այան:
يَبَنِى إِسْر ءِيلَ اذْكُرُواْ نِعْمَتِىَ الَّتِى أَنْعَمْتُ عَلَيْكُمْ وَأَوْفُواْ بِعَهْدِى أُوفِ بِعَهْدِكُمْ وَإِيَّىَ فَارْهَبُونِ
Այն թարգմանվում է հետևյալ կերպ.«Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք այն բարիքները, որ նվիրեցի ձեզ և հավատարիմ մնացեք իմ պայմանին, որպեսզի իրացնեմ ձեր պայմանը: Եվ միայն վախեցեք իմ կողմից մերժվելուց»:
Այս այան շարունակությունն է այն այայի, որտեղ ասվում է, որ Ադամը վտարվեց դրախտից, երդմնազանց լինելով և անտեսելով աստվածային պայմանը: Աստված այստեղ պատմում է Ադամի որդիների մասին, այսինքն Իսրայելի ժողովրդի, որոնք նույն ճակատագրին արժանացան, ինչ որ Ադամը:
Իսրայելը Հակոբ մարգարեի անունն է: Եվ այստեղ Իսրայելի ժողովուրդ ասելով ի նկատի են առնվում նրա հետևորդները, ժառանգները և որդիները: Ղուրանի բազմաթիվ այաներում խոսվել է հենց այս ժողովրդի մասին:
Այս այան խոսում է երեք պատվիրանների մասին, որոնք աստվածային ծրագրերի հիմքն են կազմում:
Առաջին հերթին երախտապարտ լինել Աստծո բարիքների նկատմամբ և ենթարկվել Աստծուն:
Երկրորդ, հիշենք, որ այս բարիքները առանց պայմանների չեն տված: Աստված պայման է դրել և մարդը պատասխանատու է այդ պայմանի նկատմամբ: Աստվածային բարիքներից օգտվելու համար պետք է քայլել աստվածային ճանապարհով:
Երրորդ պատվիրանը այն է, որ Աստծուն հետևելիս և նրա պատվիրանները կատարելիս պետք չէ վախենալ ոչ մի բանից և ենթարկվել թշնամու սպառնալիքներին:
Այժմ միասին կլսենք 41-րդ այան:
وَءَامِنُواْ بِمَآ أَنزَلْتُ مُصَدِّقاً لِّمَا مَعَكُمْ وَلَا تَكُونُواْ أَوَّلَ كَافِرٍ بِهِ وَلَا تَشْتَرُواْ بِايتِى ثَمَناً قَلِيلاً وَإِيَّىَ فَاتَّقُونِ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ “Հավատացեք այն ամենին, ինչ Ղուրանի կողմից ենք ուղարկել, ինչը հաստատում է այն ամենը, ինչ գոյություն ունի Թորայում ; Եվ անհավատ մի եղեք նրա նկատմամբ և իմ այաները էժան մի վաճառեք: Վախեցեք իմ հակառակությունից;
Այս այան դիմելով հրեա գիտնականներին ասում է. «Դուք, որ թորայի պատվիրանների համաձայն, սպասում էիք իսլամի մարգարեի հայտնվելուն, այժմ հավատացեք այն Ղուրանին, որը ներդաշնակ է ձեր թորային:
Եվ ձեր դիրքը պահպանելու համար, թորայի այն այաները, որ իսլամի մարգարեի հայտնվելու մասին են, մի թաքցրեք և ձեր կրոնը աշխարհին մի վաճառեք:
Գոնե առաջատար մի եղեք անհավատության մեջ, քանի որ այլ հրեաներն էլ հետևելով ձեզ, կհրաժարվեն իսլամից:
Յուրաքանչյուր մուսուլման հավատում է բոլոր աստվածային գրքերին և մարգարեներին: Բայց քանի որ իսլամ կրոնը արդյունքն է աստվածային նախորդ կրոնների, և Նախորդ գրքեր, խեղաթյուրված, նա հավատում է միայն իսլամի մարգարե Մոհամմեդին:
Ուստի Ղուրանը այլ կրոնների հետևորդներին հրավիրում է հավատալ Ղուրանին, որի նյութերը ներդաշնակ են նրանց գրքերին և այս հարցում պետք է միայն ի նկատի ունենալ Աստծուն և ոչ մեկ ուրիշին:
Այժմ եթերում է 42-րդ այան:
وَلَا تَلْبِسُواْ الْحَقَّ بِالْبَطِلِ وَتَكْتُمُواْ الْحَقَّ وَأَنْتُم تَعْلَمُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Եվ արդարը անարդարով մի ծածկեք, և մի թաքցրեք ճշմարտությունը, որի մասին դուք գիտեք»:
Երբ յուրաքանչյուր ցեղի կամ դավանանքի գիտնականները ճշմարտությունը թաքցնում են իրենց ժողովրդից, և փորձում են իրենք մարդկանց բացատրել ճիշտն ու սխալը, դա վտանգավոր է:
Մարդկանց մեջ բույն է դնում կասկածը, որը ամենամեծ անարդարությունն է, որ յուրաքանչյուր ցեղի մեծերը կարող են կատարել իրենց ժողովրդի նկատմամբ:
Իմամ Ալին Նահջոլբալաղեի 49-րդ բաժնում այս մասին ասում է. «Եթե սխալը անկեղծորեն արծարծվի, մտահոգության տեղիք չի տա, որովհետև մարդիկ կհավատան դրա սխալ լինելուն,և ինքնակամ կհրաժարվեն դրանից»:
Իսկ եթե արդարն անկեղծորեն արծարծվի, կփակվի հակառակորդների լեզուն և մարդիկ դա կընդունեն: Վտանգն այնտեղ է, որ ճիշտն ու սխալը այնպես են իրար մեջ խառնվում, որ նպաստում է սատանայի իշխանությանը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 43-րդ այան:
وَأَقِيمُواْ الصَّلَو ةَ وَءَاتُواْ الزَّكَو ةَ وَارْكَعُواْ مَعَ الرَّ كِعِينَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Նամազ արեք, և զաքաթը մուծեք և Աստծո առջև խոնարհողների հետ գլուխ խոնարհեք»:
Միայն ճիշտը իմանալը հերիք չէ հավատացյալի համար: Նա պետք է նաև իր լավագույն գործողություններով հավատա ու աղոթի առ Աստված և ծառայի Աստծո արարածներին:
Ղուրանի բազմաթիվ այաներում նամազը և զաքաթը միասին են արծարվել, ցույց տալու համար, որ աղոթքը և պաշտամունքը չպետք է առիթ հանդիսանան, որ մարդը հրաժարվի ժողովրդին ու հատկապես ընչազուրկներին ծառայելու գործից:
Ղուրանը խոսում է նույնիսկ նամազը կարդալու ձևի մասին, այսինքն ասվում է, որ անհրաժեշտ է նամազը կարդալ ժողովրդի մեջ: Ղուրանում ասվում է. «Նամազը կարդացեք հավաքական կերպով: Այլ մուսուլմանների հետ կատարեք նամազի ողջ արարողությունը: Որովհետև իսլամում հասարակությունից մեկուսացումը դատապարտված է»:
Իսկ ինչ ենք սովորում այս չորս այաներից՝
1. Միշտ հիշենք ու փառք տանք այն այաների համար, որ Աստված շնորհել է մեզ, մեր ընտանիքին ու մեր հասարակությանը և այդ մասին խոսնեք ուրիշների հետ, ինչը առիթ կհանդիսանա, որ ուրիշներն էլ երաշխատապարտ լինեն ու միշտ փառք տան աստծուն ու հետևեն նրան:
2. Հավատարիմ մնանք այն պայմաններին ու պատվիրաններին, որ Աստված մեզ է ուղղել և պետք է ընդունենք, որ աստվածային հատուկ բարությանն արժանանալու համար, պետք է կատարենք մեր պարտականություններն Աստծո նկատմաբ:
3. Աստվածային պարտականությունները կատարելիս մի վախեցեք ոչ մի ուժից, և ունեցվածքի ու պաշտոնի պատճառով մի դարձեք անհավատ:
4.Մեծ մեղք է համարվում այն, երբ մարդը գիտի որևէ ճշմարտություն , բայց հանուն իր շահերի այն չի պարզում:
5. Հավատքը գործից անբաժան է, իսկ նամազը բոլոր աստվածային կրոններում առաջին պատվիրանն է:
6. Աղոթքը հավաքական բնույթ է կրում և մուսուլմանների հավաքներում ներկայությունը կրոնական պարտավորություն է:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 20-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան: