Օգոստոս 13, 2016 23:42 Asia/Yerevan

Բոլոր ազգերի ու ցեղախմբերի բառապաշարի ամենագեղեցիկ բառը «Մայր» բառն է: Մայրը արարչության ու գոյության գաղտնիքներից մեկն է, ով այդ դիրքին հասնելու առաջին իսկ քայլերից իր մեջ ճաշակում է արարելու հաճույքը: Աստված Ղուրանի բազմաթիվ այաներում կարևորել է ծնողներին բարություն անելու անհրաժեշտությունը: «Աստված այսպես է կարգել, որ իրենից բացի ուրիշի չերկրպագեք ու բարություն անեք ձեր ծնողներին»:(Իսրա սուրայի 23-րդ այա).

 

Սովորաբար մայրերին ճանաչում ենք իրենց համբերատարությամբ ու նվիրվածությամբ: Զավակներին դաստիարակելիս   և նրանց խաղաղության  համար մայրը անտեսում է իր անդորրն ու կյանքի հաճույքները և իր ողջ ուժը իգործ է դնում զավակին ճիշտ դաստիարակելու և կրթելու  համար:

Մայրությունը այն արվեստն ու կարողականությունն է, որի մեջ թերանալը մի սերնդի կործանման պատճառ կդառնա: Մոր հոգեվիճակներն ու դրսևորած վերաբերմունքները՝ բոլորը կյանքի դասեր են մանկան համար: Երեխան իր կյանքի մի մասը անց է կացնում մոր գրկում և դրանից հետո մանկության տարիներին մեծ մասամբ մոր կողքին է ու նրանից է ազդվում:

Մայրերի կարևորագույն պարտականությունն է՝ մանուկների սիրտն ու հոգին լցնեն սիրով ու ջերմությամբ և դաստիարակեն այնպիսի մարդիկ, որոնք զերծ մնալով եսասիրությունից ու եսամոլությունից մարդասիրության ու սրտակցության զգացողությամբ հարաբերություն հաստատեն հասարակության անդամների հետ: Մայրերի ուսերին է ծանրանում նաև մանուկներին հովանավորելու, պաշտպանելու և նրա անհատականության ձևավորման ընթացքը հսկելու պարտականությունը:

Մանուկը կախված է մորից ու ենթարկվում է նրան: Չափահասության շրջանում անհատի հատկությունների մեծ մասը մայրերից է կախված: Մանուկ հասակում՝ ինչ-որ պատճառով մոր գուրգուրանքից և ուշադրությունից հեռու մնացած անհատների մեջ սթրեսների ու ընկճվածության ենթահող է ստեղծվում:

Ճանապարհից շեղումը, հասարակական ու հուզական խնդիրները և  անբնական վարքագիծը նկատվում են այն անհատների մոտ, ովքեր հեռու են եղել մորից կամ էլ ցավոք զրկված են եղել  սրտցավ, հոգատար ու գիտակից մոր խնամքից:

Բարոյական ու հուզական առումով ավելի քիչ աճ է նկատվում այդ մանուկների անհատականության մեջ: Հասունության տարիներին նույնիսկ նրանց մոտ նկատելի են այդ խնդրի հետքերը:

Մանկան մտքերի ղեկավարման ու հասարակությանը ընտելացնելու հարցում մայրը հիմնական դերակատարություն ունի: Կյանքի առաջին տարիներին դյուրահավատության ու բացարձակ ընդօրինակման պատճառով մանուկը այդ գաղափարները դյուրությամբ ընդունում է մորից:

Դաստիարակության գործում մայրը պիտի որոշակի նպատակ հետապնդի: Երբեմն խոսքով, երբեմն էլ գործով մայրը պիտի ճիշտ ուղղություն ցույց տա մանկանը, ինչը դաստիարակության ամենահիմնական ու կարևորագույն ուղին է:

Գուցե մայրության պարտականությունների ու այնուհետ զավակների ուսերին դրվող պարտականությունների ամենալավ ու խոսուն մեկնաբանությունը շիաների 4-րդ առաջնորդ՝ Իմամ Սաջջադի խոսքն է:

Մոր իրավունքների մասին  Իմամ Սաջջադն ասել է.«Մորդ իրավունքն այն է, որ դու գիտենաս, թե նա քեզ պահեց այնտեղ, որ ոչ ոք չի պահելու և իր հոգու  պտղից տվեց քեզ, ինչը ոչ ոք քեզ չի տա և իր ողջ էությամբ ուրախությամբ ու գոհունակությամբ պաշտպանեց քեզ: Կյանքի բոլոր դժվարություններն ու անհանդարտությունները համբերում է Նա ,և ուրախ է որ քեզ հագեցնում է թեկուզ ինքը քաղցած մնա: Քեզ հագցնի և ինքը մերկ մնա, քո ծարավը հագեցնի ու ինքը ջրի կարոտ մնա: Ինքը արևի տակ մնա ու քեզ իր ստվերի տակ առնի»:

Դժվարություններն համբերելով նա քո անդորրն ստեղծեց, ու համբերելով անքնության տառապանքը քեզ պարգևեց անհոգ քնելու հաճույքը:

Իր որովայնը քո էության անոթը դարձավ, ու ստինքները՝ քո ծարավը հագեցնող աղբյուրը: Նա իր կյանքը զոհել է հանուն քեզ և համբերել է ճակատագրի լավ ու վատ օրերը:

Ուրեմն նրա կրած այսքան նեղությունների ու  քեզ պարգևած սիրո ու ջերմության համար պիտի երախտապարտ լինես նրան:Դու չես կարողանա այդ անել եթե Աստված զորություն չտա»: