Ելք դեպի լույս 21-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այժմ կանդրադառնանք Բաղարա սուրայի 44-47-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 44-րդ այան:
أَتَأْمُرُونَ النَّاسَ بِالْبِرِّ وَتَنْسَوْنَ أَنفُسَكُمْ وَأَنتُمْ تَتْلُونَ الْكِتَبَ أَفَلاَ تَعْقِلُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է.
«Արդյոք մարդկանց հրավիրո±ւմ եք բարության, սակայն ինքներդ մոռանում եք բարություն անել, այն դեպքում, երբ ընթերցում եք աստվածային գիրքը: Արդյոք չե±ք խորհում»:
Անցած ծրագրերում ներկայացրեցինք մի շարք այաներ, որտեղ Աստված, դիմելով հրեա գիտնականներին, ասում է. «Ինչո±ւ եք ճշմարտությունը ծածկում մարդկանցից և թույլ չեք տալիս, որ նրանք իմանան այն»: Այս այան նույնպես, դիմելով նրանց, ասում է. «Դուք, որ իսլամի Մարգարեի հայտնվելուց առաջ մարդկանց պատգամել էիք այս մասին և նրանց թելադրել էիք հավատալ մարգարեին, ինչո±ւ ինքներդ չհավատացիք, երբ ծանոթ եք Թորային»:
Թեև այս այաները վերաբերում են Իսրայելի ժողովրդին ու նրա գիտնականներին, սակայն դրանց իմաստն ավելի ընդգրկուն է և ներառում է բոլոր կրոնների ու հավատքների քարոզիչներին:
Իմամ Ջաֆար Սադեղը, շիաների իմամներից և մարգարեի Ահլ ալ-Բայթից՝շարավիղներից , այս մասին ասում է. «Մարդկանց ձեր գործով հրավիրեք բարության և ոչ թե խոսքով »: Իսկ իմամ Ալին ասում է. «Ով մարդիկ, Աստված վկա, ես ձեզ չեմ հորդորելու հետևել որևէ հավատքի, եթե ինքս չեմ անում դա և ձեզ չեմ հրավիրելու խուսափել որևէ սխալից, եթե առաջինը ինքս չեմ խուսափում դրանից»:
Ջումա սուրայի հինգերորդ այայում, այն գիտնականները, որոնք միայն խոսում են նմանվում են մի էշի, որը կրում է գրքի բեռը: Ուրիշները օգտվում են այդ գրքերից, սակայն նրան, բացի բեռի ծանրությունից , ոչ մի օգուտ չկա:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 45-րդ այայն:
وَاسْتَعِينُواْ بِالصَّبْرِ وَالصَّلَو ةِ وَإِنَّهَا لَكَبِيرَةٌ إِلَّا عَلَى الْخَشِعِينَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Ապավինեք համբերությանը և նամազին: Սա դժվար է բոլորի համար, բացի աստվածավախերից ու առաքինիներից»:
Արտաքին դժվարություններին և ներքին ցանկասիրությանը դիմագրավելը շատ մեծ դեր ունի մարդու կյանքում և նրան ուժ է տալիս, որպեսզի համեստորեն դիմի Աստծուն և ենթարկվի նրա ցանկություններին:
Այստեղ հարկ է նշել, որ համբերությունը լայն հասկացություն է, իսկ պահքը այդ համբերության դրսևորումներից մեկն է: Ինչպես որ ասում են, վկայակոչելով իսլամի մարգարեին, համբերությունը լինում է երեք տեսակ:
- Համբերություն դժբախտության դեմ:
- Համբերություն մեղքի դեմ:
- Համբերություն աստվածային պատվիրանները կատարելու գործում:
Իմամ Սադեղը ասում է. «Երբ վիշտը պատում է ձեզ, նամազեք և քանի որ Աստված պատվիրել է, ապավինեք նամազին»:
Իհարկե, նամազը առաքինի մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի, սակայն նրանց համար, ովքեր աստվածավախ չեն, նամազը ծանր բեռ է և դրան ուշադրություն դարձնելու փոխարեն, նրանք փախնում են դրանից:
Այժմ եթերում է բաղարա սուրայի 46-րդ այան:
الَّذِينَ يَظُنُّونَ أَنَّهُمْ مُّلَقُواْ رَبِّهِمْ وَأَنَّهُمْ إِلَيْهِ رَ جِعُونَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. «Առաքինի մարդիկ նրանք, են, ովքեր հավատում են, որ կհանդիպեն Աստծուն և կվերադառնան դեպի նա»:
Աստծուն հանդիպելու և հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատքը պատճառ է դանում, որ մարդը լինի համեստ, աստվածավախ և պատասխանատու իր արարքների համար:
Խոսքը պարզապես Աստծուն տեսնելու մասին չէ, քանի որ Աստված իր չէ, որպեսզի նրան աչքով տեսնենք: Մենք Աստծուն զգում ենք շփվելով նրա արարչագործությունների հետ:
Աստեղ խոսքը այն մասին է, որ մարդը Աստծուն տեսնում է սրտով և ներքին զգացողությամբ: Այսինքն մարդը Աստծուն տեսնում է սրտի աչքերով և դրան չի կասկածում:
Երբ իմամ Ալիի բարեկամներից մեկին հարցնում են, արդյոք տեսե±լ է արարչին: իմամը պատասխանում է. «Ինչպես կարող էի չտեսնել ու հավատալ նրան»: Եվ ավելացնում. «Ես Աստծուն իրական աչքերով չեմ տեսել, սակայն զգացել եմ նրան իմ հավատքի լույսով»:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 47-րդ այայն:
يَبَنِى إِسْرَ ءِيلَ اذْكُرُواْ نِعْمَتِى الَّتِى أَنْعَمْتُ عَلَيْكُمْ وَأَنِّى فَضَّلْتُكُمْ عَلَى الْعَلَمِينَ
Այս այայում ասվում է. «Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք այն բարիքները, որ տվեցի ձեզ: Ես ձեզ թույլ տվեցի գերազանց լինել այլոց նկատմամբ»:
Հրեա ժողովրդի նկատմամբ աստվածային բարության հետևանքով, այդ ժողովուրդը զրկվեց փարավոնի իշխանությունից և օժտվեց բազմաթիվ նյութական բարիքներով:
Այս այայում նույնպես խոսվում է այն մասին, որ Իսրայելի ժողովուրդը չպետք է մոռանա այն բարիքները, որ ստացավ Մովսես մարգարեի ղեկավարման շնորհիվ և դա պետք է հիշի որպես աստվածային բարիք ու փառք տա Աստծուն:
Իսկ ի±նչ ենք սովորում այս այաներից՝
1.Մարդկանց պետք է բարության հրավիրել գործով: Այսինքն, մարդ նախ պետք է ինքը բարություն անի, հետո ուրիշներին խրախուսի նույնն անել:
2.Դժվարությունները հաղթահարելու համար նախ պետք է ունենալ համբերություն, տոկունություն և ապավինել Աստծուն ու նամազին:
3.Հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատքը, պատճառ է դառնում, որ մարդը մեղք չգործի և պատասխանատու լինի իր արարքների համար:
4.Հետևելով աստվածային մարգարեներին, մարդը ապահովում է իր տեղը դրախտում և օժտվում է նյութական բարիքներով:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 21-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան: