Օգոստոս 13, 2016 21:12 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 48-52-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 48-րդ այան:

       وَاتَّقُواْ يَوْماً لَّا تَجْزِى نَفْسٌ عَن نَّفْسٍ شَيْئاً وَلَا يُقْبَلُ مِنْهَا شَفَعَةٌ وَلَا يُؤْخَذُ مِنْهَا عَدْلٌ وَلَا هُمْ يُنصَرُونَ‏

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Վախեցեք այն օրից, երբ ոչ ոք և ոչինչ չի կարող փարատել Աստծո տված տանջանքը, ոչ մեկի խնդրանքը չի ընդունվի և չի ընդունվի ոչ մի միջնորդ ու միջնորդավճար»:

Այս այան, դատաստանի մասին գոյություն ունեցող չորս սխալ կարծիքներին պատասխանում է հետևյալ կերպ.

Հրեաները կարծում էին, որ իրենց հայրերը կարող են իրենցից վանել տանջանքը,  կրոնապետերը կարող են Աստծո մոտ միջնորդել իրենց համար, կամ բարեկամները կօգնեն և   որոշակի գումար վճարելով, հնարավոր կլինի ազատվել ահեղ դատաստանի օրվա տանջանքներից:

Ղուրանը, պատասխանելով նրանց, ասում է. «Այն օրը ոչ ոք և ոչինչ չի կարող արգելք հանդիսանալ մեղավորի տանջանքի համար և ամեն մարդ պետք է մտածի իր փրկության մասին: Ուրեմն, բացի հավատքից և բարի գործից, ոչ մի ուրիշ բանի վրա հույս մի դրեք»: Իհարկե, Աստված միշտ էլ բարի է և չի փակում վերադարձի ճանապարհը; Աշխարհիկ կյանքում զղջալու ճանապարհը  միշտ էլ բաց է ու  մեղավորներին ներում ստանալու հույս է տալիս: Կարևոր է, որ զղջումը կատարվի որոշակի պայմաններում և թույլ չտա կրկնել նույն մեղքը:  Այսպիսով, այս այան մերժում է միջնորդության մասին պատկերացումը, երբ հրեաները կարծում էին, որ այն կարող է իրենց օգնել:

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 49-րդ այան:

وَإِذْ نَجَّيْنَكُم مِّنْ ءَالِ فِرْعَوْنَ يَسُومُونَكُمْ سُوءَ الْعَذَابِ يُذَبِّحُونَ أَبْنَآءَكُمْ وَيَسْتَحْيُونَ نِسَآءَكُمْ وَفِى ذَ لِكُمْ بَلَا ءٌ مِّن رَّبِّكُمْ عَظِيمٌ

Այս այայում  Աստված ասում է .«Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք այն ժամանակը, երբ Ձեզ փրկեցի Փարավոնների ձեռքերից, ովքեր տանջում էին ձեզ, սպանում էին ձեր որդիներին և ձեր կանանց պահում էին իրենց մոտ որպես ծառա ու աղախին: Իսկ այս իրադարձության մեջ ձեզ համար Աստծո կողմից նախատեսված մեծ փորձություն կար »: 

Իր իշխանությունը պահպանելու համար, Փարավոնը տարբեր պատրվակներով սպանում էր Իսրայելի ժողովրդի երիտասարդներին ու տղամարդկանց, իսկ կանանց պահում որպես ծառա և աղախին, որպեսզի նրանք դիմագրավելու ուժ չունենան:

Ղուրանի տեսակետից, հենց նույն դժվարություններն ու տանջանքները, ինչպես նաև ազատությունն ու խաղաղությունը, փորձություն են, որպեսզի մարդիկ ցույց տան իրենց իսկությունը և հասնեն կատարելագործման:

Հաջորդ՝ 50-րդ այան խոսում է Իսրայելի ժողովրդին ցուցաբերված աստվածային այլ բարիքների մասին:

       وَإِذْ فَرَقْنَا بِكُمُ الْبَحْرَ فَأَنْجَيْنَكُمْ وَأَغْرَقْنَا ءَالَ فِرْعَوْنَ وَأَنتُمْ تَنظُرونَ

Այս այան ասում է.«Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեցեք երբ այն ժամանակ գետը բացեցի ձեր առջև ու փրկեցի ձեզ, իսկ փարավոններին խորտակեցի դրա մեջ և դուք դրա ականատեսը եղաք»:

Այս այան խոսում է փարավոնների ձեռքից Իսրայելի ժողովրդի փրկության մասին, ինչը աստվածային հրաշքներից մեկն է:

Մովսես մարգարեն Աստծո կողմից պարտավորություն ստացավ իր ժողովրդին Եգիպտոսից գաղթեցնել: Սակայն երբ նա հասավ Նեղոս գետի, նկատեց, որ փարավոնը զորքով հետևում է իր ժողովրդին: Սարսափ տիրեց Իսրայելի ժողովրդին; Սակայն Աստծո հրամանով  Մովսեսը իր ցուպը խփեց գետին, ջուրը ճեղքվեց և տարբեր ճանապարհներ բացվեց, որպեսզի Իսրայելի ժողովուրդը կարողանա անցնել Նեղոս գետի միջով: Իսկ երբ փարավոնի զորքը հասավ Նեղոսի մեջտեղին, ջրերը իրար միացան և բոլորը խեղդվեցին: Իսրայելի ժողովուրդը ականատես եղավ Աստծո հրաշքի միջոցով իր փրկությանը և թե ինչպես խորտակվեցին թշնամիները ու հասկացավ , որ այս դեպքը Աստծո կողմից ուղարկված ամենամեծ բարիքն էր :

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 51-րդ այան, որտեղ ասվում է.

       وَإِذْ وَ عَدْنَا مُوسَى  أَرْبَعِينَ لَيْلَةً ثُمَّ اتَّخَذْتُمُ الْعِجْلَ مِن بَعْدِهِ وَأَنتُمْ ظَلِمُونَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք, որ երբ Մովսեսի հետ պայմանավորվեցինք և նա Աստծո պատվիրաններն ստանալու համար եկավ պայմանավորվածության վայր ու մնաց այնտեղ 40 օր: Սակայն նրա գնալուց հետո, դուք պաշտեցիք հորթին և այս գործով անարդար եղաք ինքներդ ձեր նկատմամբ »:

Փարավոնի ձեռքից Իսայելի ժողովրդի փրկությունից հետո, Մովսեսը պարտավոր եղավ Թորայի գրությունները ստանալու  համար 40 օրով լքել իր ժողովրդին և Սինա լեռը բարձրանալ: Սակայն հենց այդ ժամանակ, Իսրայելի ժողովրդի համար մեծ փորձություն առաջացավ: Սամերի անունով մի խաբեբա, ժողովրդի ոսկեղենից մի հորթի արձան  պատրաստեց, որից կովի ձայն էր լսվում: Դա շատ զարմացրեց ժողովրդին:

Սամերին հրավիրեց մարդկանց պաշտել ոսկե արձանին և մարդկանց մեծամասնությունը հետևեց նրան: Այս գործով, մարդիկ անարդար եղան նախ՝ իրենք իրենց նկատմամբ, քանի որ Աստծո փոխարեն պաշտեցին հորթին և Մովսես մարգարեի նկատմամբ, որը իր ժողովրդին փարավոնի զորքից փրկելու համար, մեծ դժվարությունների հանդիպեց: 

Իհարկե, երբ Մովսեսը վերադարձավ Սինա լեռից, մարդիկ հասկացան իրենց սխալը և Աստված, մեծ գթասրտությամբ ներեց նրանց  մեծ մեղքը՝ կռապաշտությունը:

 Այժմ մասին կլսենք Բաղարա սուրայի 52-րդ այան:

       ثُمَّ عَفَوْنَا عَنكُم مِّنْ بَعْدِ ذَ لِكَ لَعَلَّكُمْ تَشْكُرُونَ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ . «Այդ մեծ շեղումից հետո մենք ներեցինք ձեզ, որպեսզի դուք փառաբանեք Աստծո բարիքները»:

Աստծո բարիքներից մեկը իր արարածների նկատմամբ այն է, որ նա մարդկանց անմիջապես չի պատժում իրենց մեղքերի համար, այլ ժամանակ է տալիս, որ զղջան իրենց արարքի համար: Այս դեպքում էլ Աստված ներեց Իսրայելի ժողովրդին, որպեսզի նրանք հիշեն, թե իրենց առաջնորդ Մովսվես մարգարեն որքան է տանջվել հանուն իր ժողովրդի և ինչպիսի փորձությունների միջով է անցել:

 

Իսկ այժմ, հիշենք, թե ինչ ենք սովորել այս այաներից՝:

1. Առօրյա կյանքում պետք է  միշտ հիշենք ահեղ դատաստանի օրը և հանուն ընկերոջ կամ հարստության ու պաշտոնի, մեղք չգործենք, որովհետև դատաստանի օրը ոչ ոք չի կարող օգնել մարդուն և ոչ մի խնդրանք չի ընդունվելու, և աշխարհիկ հարստությունն ու ուժն էլ չեն կարող կանխել ահեղ դատաստանի օրվա տանջանքը:

2. Երիտասարդները փարավոնի հարձակման  առաջին թիրախն են: Ներկա դրությամբ, բռնատեր ուժերը, տարածելով անբարոյականություն և թմրամոլություն, փորձում են հոգեպես սպանել երիտասարդներին:  Իսկ կանանց ու աղջիկներին փորձում են իրենց լայնատարած քարոզարշավով դարձնել մոդայի գերին և նրանց մեջ տարածել ցոփ ու շվայտ ապրելաձևը:

3. Բռնատերերից ազատվելը Աստծո ամենամեծ շնորհներից է և դրան հասնելու համար, հավատացյալները պետք է ոչ մի ջանք չխնայեն: Եվ այդ դեպքում նրանք կտեսնեն Աստծո շնորհներն ու բարիքները:

4. Աստվածային առաջնորդները շատ կարևոր դեր են կատարում հասարակության բարօրության գործում: Եթե Մովսես մարգարեի 40-օրյա բացակայությունը շեղվածների համար առիթ ստեղծեց մարդկանց հրավիրել հորթապաշտության, ուրեմն եթե Աստված պատմության ողջ ընթացքում որևէ մարգարե չուղարկեր, ի±նչ էր պատահելու հասարակությանը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 22-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան